Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՔՐԻՍ ԲՐԱՈՒՆԸ, ՀԱՆՈՒՆ ՌԻՀԱՆՆԱՅԻ, ԽԶԵԼ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐ ԸՆԿԵՐՈՒՀՈՒ ՀԵՏ

  Հայտնի ռեփեր Քրիս Բրաունը, ով տարիներ առաջ սիրավեպ էր ունեցել Ռիհաննայի հետ, վերջերս ընկերություն էր անում Կարրուչե Թրանի հետ: Սակայն ամեն դեպքում նա չի կարողանում մոռանալ Ռիհաննային և հանգիստ սրտով թողնել երգչուհուն: Հայտնի է դարձել, որ ռեփերը ընդհարվել է իր ընկերուհու` Կարրուչե Թրանի հետ, նախկին ընկերուհու` Ռիհաննայի պատճառով: Վերջին ժամանակներին Քրիսը և Ռիհաննան շատ հաճախ են հանդիպում: Նրանք միասին այցելում են ակումբներ, պարում, զվարճանում, համբուրվում: Մի խոսքով, իրենց այնպես են դրսևորում, կարծես նրանք կրկին միասին են: Բրաունը իր բաժանումը Կարրուչեի հետ մեկնաբանում է այսպես.” Ես որոշել եմ մնալ միայնակ, որպեսզի կենտրոնանամ իմ կարիերայի վրա: Ես Կարրուչիին սիրում եմ շատ ուժգին, բայց չեմ էլ ուզում տեսնել, թե ինչպես է նա տանջվում իմ և Ռիհաննայի ընկերության պատճառով: Ես նախընտրում եմ լինել ազատ, որպեսզի մեզ` երկուսիս էլ տեսնեմ երջանիկ”: Համաձայնեք, որ Քրիսի սերը տարօրինակ է: Մերժել է Կարրուչեի անկեղծ սերն ու հարաբերությունները, իսկ ահա նախկինին` ոչ:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը 
ՈՎ Է ՍՏԻՊԵԼ ԲՐԻԹՆԻ ՍՓԻՐՍԻՆ ԵՎ ՀՅՈՒ ՋԵՔՄԱՆԻՆ ԿԱՏԱՐԵԼ ԱՆԿԱՆՈՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ

  Եթե դուք դեռ չեք լսել կորեացի ռեփեր PSY և իր արդեն աշխարհահռչակ Gang Style մասին, ապա դուք հետ եք մնացել արդիականությունից: Իր տեսահոլովակը հավաքել է 496 315 233 դիտող և 4 միլիոնից ավելի like-եր և նույնիսկ հայտնվել է Գիննեսի գրքում: Նրա պարը սովորել է աշխարհի միլիոնավոր մարդիկ: Եվ ոչ միայն սովորել, այլ նաև նկարահանել են իրենց պարը, որտեղ հպարտանում են իրենց պարային ունակություններով: Այս պահին PSY -ը այնքան հայտնի է Ամերիկայում, որ նրան տարբեր հաղորդումներից հրավիրում են նկարահանումերի, ինչպես նաև հանդիպումների` հայտնի աստղերի հետ, ովքեր նույնպես դեմ չեն սովորելու այդ նոր պարի մեթոդները: PSY առաջին ”զոհը” դարձավ Բրիթնի Սփիրսը: Երգչուհին թոք-շոուին հյուր էր եկել, որտեղ նրան մեծ անակնկալ էր սպասվում: Խեղճը չհասցրեց նույնիսկ պատրաստվել և ստիպված էր փորձության միջով անցնել բարձր կրունկներով և նեղ զգեստով: Հաջորդը դարձավ` Հյու Ջեքմանը: PSY-ը նրան տարել «Россомахи» ֆիլմի նկարահանումներին: Բրիթնիին և Հյուին շատ էր դուր եկել դասը: Հետագայում իր Twitter-ում Հյուն գրել է,-“ Ծփում էինք gang ոճում: Ես ուրախ եմ, որ երեկ հանդիպեցի PSYն”: Իսկ եթե Դուք չեք տեսել այդ հայտնի տեսահոլովակը, ապա շտապենք այն ներկայացնել Ձեր ուշադրությանը, որպեսզի Դուք նույնպես ժամանակի հետ քայլեք հավասար և հետ չմնաք մյուսներից:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Ես չգիտեի, որ ինձ Երևանում այսքան սիրում ու գնահատում են. Ալեն Դելոն

  Վերջին ֆիլմը, որտեղ խաղացել է Դելոնը, «Շնորհավոր Ամանոր, մայրեր» կատակերգությունն է, որը բաղկացած է 5 առանձին նովելներից, և դրանցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր: Ֆիլմը, որի բյուջեն կազմում է վեց միլիոն դոլար, հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու դեկտեմբերի 27ց:   Նախօրեին առավոտյան ժամը վեցին Ալեն Դելոնն արդեն Երեւանում էր: Նա հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, այցելել Ծիծեռնակաբերդ:   Ծափահարություններով ու ողջույններով սկսվեց նրա և  ռուս դերասաններ Իրինա Ռոզանովայի, Կոնստանտին Կրյուկովի, պրոդյուսերներ Վալերի Սահարյանի և  Ղևոնդ Սնդրեասյանի մամուլի ասուլիսը «Երեւան» հյուրանոցում:   «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմում Դելոնը համաձայնել է խաղալ անվճար: Քանի որ ֆիլմի երկու գաղափարները ամանորյա հրաշքն է և մայրական սերը, լեգենդար դերասանին հարցրեցին իր մոր մասին: Նրա պատասխանը ապշեցրեց ներկաներին իր անկեղծությամբ.   «Մոր թեման համար շատ անձնական ու շատ նվիրական է ինձ համար: Մորս կորցրել եմ 16 տարի առաջ, եթե հիմա հնարավորություն ունենայի իրեն տեսնելու, ապա ոչինչ չէի անի, ուղղակի ամբողջ ժամանակս կանցկացնեի իր հետ, կպարուրեի նրան այն մեծ սիրով, որին նա արժանի է: Այն, ինչին հասել եմ, հասել եմ մորս շնորհիվ, իմ արտաքինն ու իմ ձեռքբերումները նրա շնորհիվ են: Մայրս չկա, բայց ես միշտ ինձ մոտ պահում եմ այն իրը, որ նա նվիրեց ինձ, դա փոքրիկ խաչն է», ասում է Դելոնը:   Ալեն Դելոնը լրագրողներին պատմեց ոչ միայն մոր հանդեպ ունեցած սիրո մասին: Ինչպես պարզվում է, նա հիմա մենակ է. «Ես ունեցել եմ ու հիմա էլ ունեմ ամեն ինչ, բայց իմ կյանքում սիրո պակաս կա...»,-խոստովանեց լեգենդար դերասանը, ով իր կյանքում կանանց շրջանում ուշադրության պակաս չի ունեցել:   Թե ինչ է տանում Հայաստանից և Երեւանն ինչպիսին կմնա իր հիշողություններում Դելոնն ասում է. «Առաջին անգամ եմ Հայաստանում, եկել եմ առավոտյան ժամը վեցին, անկեղծ եմ ասում, ես չգիտեի, որ ինձ Երևանում այսքան սիրում ու գնահատում են»:   ՝ maxinfo.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆ ԵՎ ORBITAL SCIENCES.ՄԵԾ ՀԱՄԵՐԳ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

  Այսօր դուդուկահար Կամո  Սեյրանյանը ն տեղեկացրեց, որ սեպտեմբերի 21ն Հանրապետության Հրապարակում, Orbital Sciences  աշխարհահռչակ երաժշտական խմբի հետ պատրաստվում են ներկայանալ մեծ համերգով, խումբը արտասահմանից ժամանել է` համերգին մասնակցելու համար: <<Այժմ էլ փորձերի ենք, և խմբի հետ միասին աշխատում ենք հանրությանը ներկայանալ հետաքրքիր համերգով>>-հավելեց Սեյրանյանը: Իսկ մի քանի ամսից երաժիշտը կպատրաստի նոր տեսահոլովակ, սակայն այժմ մեծ եռանդով պատրաստվում է համերգին: Այն հարցին,թե արդյոք զավակները կշարունակեն իրենց հայրիկի գործը, Սեյրանյանը պատասխանեց. -Արդեն երեխաներս զբաղվում են երաժշտությամբ, սակայն ոչ դուդուկ` տղաս երգում է, նվագում դաշնամուր, իսկ դուստրս զբաղվում է միայն երգով: Դե ինչ, մենք մաղթում ենք Կամո Սեյրանյանին հաջողված համերգային ծրագիր:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Ջենիֆեր Լոպեսը կրկին ամուսնանո՞ւմ է. Ֆոտո

  Նորից ամեն ինչ մատնեց ձախ ձեռքի մատնեմատին դրված մատանին, ինչը, մեր մեջ ասած, դժվար է չնկատել, երբ այն այդպիսի չափսեր ունի: Փարիզում կայացած Chanel ցուցադրության ժամանակ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հայտնվել է շքեղ ադամանդյա մատանիով, ինչը մի քանի օր շարունակ գրավել է լուսանկարիչների ուշադրությունը: Սակայն Ջենիի և 25-ամյա Կասպեր Սմարթի սպասվող ամուսնության մասին պաշտոնական լուրեր դեռ չկան:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻ

  Օգոստոսի 15ն գեղեցկուհի Եվա Լոնգորիան հագել էր բարձրակրունկ կոշիկներ: Դերասանուհին պատրաստ է մեծ զոհողությունների գնալ հանուն նոր նախագծի`NBC "Ready For Love" համար, որի նկարահանումները կատարվում են Լոս-Անջելեսում: Բարձրակրունկ կոշիկները չեն խոչընդոտում դերասանուհու ակտիվությանը, այլ հակառակը` նույնիսկ հիացնում և ուրախություն են պատճառում Եվային. հիմա նա իրեն առանց բարձրակրունկ կոշիկների ուղղակի չի պատկերացնում:   Ի դեպ օրերս Եվա Լոնգորիան ճանաչել էր իրեն 2010 թվականին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր: Դատավճռի հրապարակումից մի քանի օր առաջ, Եվան այդ հարցը լուծել է խաղաղ ճանապարհով` խոստովանելով իր մեղքը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյան
ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԲԱԶՄԱՊՐՈՖԻԼԱՅԻՆ ԱՌՕՐՅԱՆ

  armcatalog.. կայքը զրուցեց Աբրահամ Գասպարյանի հետ, ով բարեհամբույր կերպով պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին: Պարզվում է, որ հանրության կողմից մեծ համակրանք վայելող հաղորդավարը հանգստացել է Արցախում: Իսկ այն հարցին, թե այս տարվա ամառային իր  հանգիստն ինչով առանձնացավ մյուս տարիներից, նա պատասխանեց հետևյալ կերպ. - Նախ ասեմ, որ բավականին լավ եմ հանգստացել, իսկ առանձնացավ որոշակի կոնֆլիկտով: Փաստորեն Աբրահամ Գասպարյանը ինչպես միշտ բազմապրոֆիլային հանգիստ է ունեցել: - Իսկ արդյո՞ք այս տարվա սեպտեմբերի մեկն ինչ-որ կերպ նշանավոր դարձավ Ձեր կյանքում:- Սեպտեմբերի 1-ը ազդարարեց նոր աշխատանքային գործըթացի սկիզբը, որը բավականին հագեցած է լինելու: Նաև այս տարի որդիս` Գևորգը, սեպտեմբերի 1ն առաջին անգամ հաճախեց մանկապարտեզ, ինչն ինձ մեծ ուրախություն պատճառեց:Կարծում ենք արդեն կարելի է խոսել այն մասին, որ տարիներ անց նրա սեպտեմբերի 1-ը  նշանակալից կդառնա` Գևորգի դպրոց գնալով:Խոսեցինք նաև Աբրահամ Գասպարյանի ծավալած գործունեության մասին, ինչը նա մեկնաբանեց այս կերպ.- Շարունակում եմ իմ գիտական և համալսարանական գործունեությունը, իհարկե նաև լրագրական գործը: Հուսանք, որ կտրուկ ոչինչ չի փոխվի, և ամեն ինչ կընթանա իր հունով:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
; : :