Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՉԵՐԵՊԻՆ ԲԱՆՏԱՐԿԵԼ ԵՆ, ԻՍԿ ՆԱ ԳՆՈՒՄ Է ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ

  Արսեն Թադևոսյան անուն, ազգանունը գուցե շատերին ոչինչ չհիշեցնի, սակայն, երբ լսեն Չերեպ անունը, ապա անմիջապես շատերը գուցե և ասեն` “հա, հեռուստացույցի տղան է”:  -ը հասցրեց, մինչ Արսենի մեկնումը, զրուցել իր հետ և տեղեկացվել նրա ծրագրերի մասին: Սկսենք նրանից, որ չնայած` ֆիլմում կերտած իր խիստ կերպարին, Արսենը չափազանց հումորի զգացումով մարդ է և զրույցի ընթացքում հասցրեց նաև կատակել: Նա սկսեց  իր հետ կատարված զավեշտալի դեպքերց. “ Երբ երեխայիս ուղեկցում եմ դպրոց, նրա դասընկերները և դպրոցի աշակերտները շատ լուրջ հայացքով մոտենում, ձեռքս սեղմում և ասում են “բարև Չերեպ ձաձա”: Շատ հաճախ, փողոցում քայլելիս, լսում եմ այսպիսի արտահայտություններ` “վայ, հեռուստացույցի տղան է”, իսկ ես շրջվում և պատասխանում եմ`”չէ ցավտ տանեմ, պապայիս անունը հեռուստացույց չէ”: Արսենը շատ պատահական է սկսել նկարահանվել  ֆիլմերում. “Ինձ տեսել և հրավիրել են նկարահանվելու, իսկ առաջին անգամ նկարահանվել եմ “Որոգայթ” հեռուստասերիալում: Արսենի կողմից շատ հաճախ արտաբերած բառը “գյարդարախուրդ”-ն  է և անմիջապես նրանից ճշտելով` հասակացանք, որ դա շատերին ծանոթ “գյաբառլամիշ” արտահայտության ավելի կատաղած ձևն է, ինչպես, որ նշեց Արսենը: Թե ինչու հենց Չերեպ անունն է կրում ֆիլմում, Արսենը բացատրեց այսպես,- Չերեպ շատ-շատ եմ սիրում, իմ տունը, մեքենան ամբողջությամբ կահավորված է չերեպներով, հագուստներս զարդարված է չերեպի նկարներով, դաջվածքներս չերեպներ են: Մի խոսքով “մեր վերջը” չերեպն է”: Արսենը ամուսնացած է և ունի երկու որդի: Քանի որ, այժմ “Եզրագծից այն կողմ” հեռուստասերիալում նա բանտարկված է` մի քանի ժամից  գնացքով մեկնելու է Վրաստան: Դերասանը ռեժիսորին խնդրել է` ֆիլմում  իր բանտարկությունը երկար տևի, որպեսզի կարողանա ընտանիքի հետ հանգիստը ավելի երկար վայելի: Այն հարցին, թե հենց այս պահին ինչ կցանականա, պատասխանեց,- “Հենց հիմա կուզեմ, որ ընտանիքիս հետ, առանց խնդիրների հասնեմ Վրաստան, մաքսայինում կյանքս չուտեն և հաճելի հանգիստ վայելեմ”: Արսենը մեզ ներկայացրեց նաև իր մեքենաների ցանկը,-“ Վարում եմ “Սպորտյակ” , “Իսուզու”, որով և նկարահանվում է ֆիլմում և ” Տոյոտա”,որը վարում եմ, երբ ընտանիքիս հետ պատրաստվում եմ  երկար ճանապարհ գնալու”: Շատերը կկարծեն, թե Արսենը ֆիլմերում նկարահանվելով` վաստակում է շատ փող, սակայն...,-“ Կինոն մեզ փող չի տալիս, մենք այլ աշխատանքներով ենք զբաղվում  (բիզնես), որպեսզի կինոն պահենք, իսկ մեքենաները` ընկերներիցս եմ նվեր ստացել”: Արսենը`երեկոյան շատ ուշ  ժամերին, մեքենայում նախընտրում է լսել “Enigma” երաժշտություն, ընդ որում շատ բարձր: Դե ինչ, Արսենին մաղթենք հաճելի հանգիստ և բարի վերադարձ:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Շուտով նոր ֆիլմ "Փոքրիկ Զորավարը" .

  "ARYAN" ընկերությունը ներկայացնում է "Փոքրիկ Զորավարը" նոր կինոկատակերգությունը` շուտով:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
ՆՈՐ, ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ` “ԿՐՔՈՏ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ”

  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերի 26ն Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում տեղի ունեցավ “Կրքոտ հաշվետվություն” ներկայացումը, որի ռեժիսորը և հեղինակը Արթուր Սարիբեկյանն էր, իսկ դերերում՝ Արմեն Մարգարյանը, Տաթևիկ Միրզոյանը, Վահագն Սիմոնյանը։”Կրքոտ հաշվետվությունը” պատմություն է ամուսինների մասին, որոնք թեև նոր են ընտանիք կազմել, բայց հարբեցողությունը կամաց-կամաց սկսում է կրծել այս ընտանիքը: Սյուժեի հիմքում կին-տղամարդ փոխհարաբերություններն են՝ սեր, դավաճանություն, վեճեր, ընտանեկան կոնֆլիկտներ, որոնք ի վերջո ավարտվում են կնոջ և տղամարդու միջև սիրո հաղթահարմամբ և նրանց վերամիավորմամբ։ Ներկայացման ընթացքում երիտասարդ ստեղծագործողները տարբեր բուհերի ուսանողների հետ անցկացրին բաց քննարկումներ տարբեր թեմաների շուրջ։ Դրանց միջոցով վեր հանվեցին այն խնդիրներն ու թեմաները, որոնք հանդիսատեսը ցանկանում է տեսնել բեմի վրա։ Նման ձևաչափով ներկայացումները վերցված են Ֆրանսիայի ազգային թատրոնի փորձից։ Այն ամրապնդում է կապը երիտասարդ հանդիսատեսի և թատրոնի միջև։
Արմեն Ջիգարխանյանը չի հավատում Աստծուն ու աշխարհի վերջին

  Կինոյի եւ թատրոնի հայկական մետր Արմեն Ջիգարխանյանը չի հավատում աշխարհի վերջին։ Ինչպես նաեւ՝ Աստծուն։ «Ես հավատում եմ մարդուն», - հայտարարել է դերասանը Комсомольская правда ն տված հարցազրույցում։ «Եթե վաղը փողոցում վատանամ, հենց մարդը կմոտենա ու կօգնի ինձ։ Գիտեք, բայց ես համաձայն եմ Էյնշտեյնի հետ. «Եթե Աստված չկա, նրան պետք է հորինել»։ Դա մեզ պետք է։ Մենք ինչ-որ մեկի մոտ պետք է բացենք մեր հոգիները»։   Զարգացնելով տարբեր ժողովուրդների միջեւ հակասությունների թեման, Ջիգարխանյանը նշեց, որ նրանց միավորել կարող է միայն սերը։ Մետրը չի հավատում, որ այս հարցում կարող են օգնել քաղաքական գործիչներն ու նույնիսկ մշակույթը։ «Մեզ փրկում է համապատասխանելու, ավելի լավը լինելու ցանկությունը», - հայտարարել է դերասանը։ «Պետք է արդյո՞ք այս դեպքում ազգային ինքնորոշումը» հարցին Արմեն Ջիգարխանյանը նկատել է. «Արմատները չեն ջնջվում, դա միամիտ դատողություն է։ Դա է կյանքի հիմքը։ Հայերն ասում են, եթե ցանկանում ես աշխարհ կերտել, պետք է կերտես քո ազգը»։   77 տարեկանում Ջիգարխանյանը շարունակում է ապրել լիրաժեք կյանքով՝ մեկնելով հյուրախաղերի եւ հանդիսատեսին նոր դերեր ու ներկայացումներ հրամցնելով երկայացնելով։ Բայց նա հրաժաշվում է բացել իր հավերժ երիտասարդության գաղտնիքը։ «Բանաձեւը ոչ ոք չի կարող ասել։ Քանի դեռ ինքներս չենք անցել այդ ճանապարհը, ճանաչողության ծանր ուղին, այդպես էլ ոչինչ չենք իմանա։ Տեսությունն ու մարդկանց պատմություններն այս հարցում չեն օգնի»։   ՝ style.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Շաբաթվա ֆուտբոլային ամենագեղեցիկ հնարքներն ու դրվագները (VIDEO)

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Բացառիկ կադրեր. Սարգիս Հովսեփյան.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
2012-ը աշխարհի վերջը չէ

    Ի հեճուկս բազմաթիվ կանխագուշակությունների եւ տեսությունների, այս տարվա դեկտեմբերին աշխարհի վերջը հաստատ չի գա: Համենայն դեպս, դրանում միանգամայն համոզված են ԱՄՆ ՆԱՍԱ տիեզերական գերատեսչության գիտնականները:       «2012 թվականին աշխարհի վերջը չի լինի: Մեր մոլորակը միանգամայն կարգին վիճակում Է եղել ավելի քան 4 միլիարդ տարի, եւ այն պնդումները, թե շուտով վրա կհասնի աշխարհի վերջը, ոչ մի գիտական հիմք չունեն»,- նշված Է ՆԱՍԱ կայքում զետեղված հաղորդագրության մեջ:   «2012 թվականի դեկտեմբերի 21-ը չի դառնա մարդկության վերջին օրը, սակայն այդ օրը կսկսվի հերթական ձմեռային արեւադարձը»,- նշում են ՆԱՍԱ-ում: Դեռ ավելին, ամերիկացի գիտնականները համոզված են, որ հին մայաներն ընդհանրապես աշխարհի վերջ չեն կանխագուշակել. «Ժամանակը չի վերջանում միայն այն պատճառով, որ ձեր խոհանոցում կախված օրացույցը դեկտեմբերի 31ն ավարտվում Է: Այդպես Էլ մայաների օրացույցը 2012 թվականի դեկտեմբերի 21-ով չի ավարտվում»:     ՝ armenpess.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :