Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԿԻՍԱՄԵՐԿ ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ԵՎ ԻՐ ԱՆՊԱՏԻՎ ԴԻՐՔԵՐԸ

  Օրեր առաջ, համաշխարհային աստղ, իր տարօրինակ արարքներով հայտնի երգչուհի Լեդի Գագան այցելել է Միլանում գտնվող Դոնատելլա Վերսաչե պալատ: Երգչուհին կարմիր զգեստով հայտնվել է պալատի մոտակայքում, իսկ չանցած որոշ ժամանակ, փոխելով հագուստը, հայտվել է տան տիրոջ պատշգամբում: Այդ ամենը հետևում էին շատ պապարացիներ, սակայն միայն մեկին է հաջողվել հայտնվել ներսում: Թերրի Ռեչարդսոնը դարձավ միակ լուսանկարիչը, ում հաջողվեց հետևել պալատում աղաղակող թագուհիներին: Բարեբախտաբար, Թերրին ագահ չէ և այդ պատկերները մեզ հետ կիսել է համացանցում:Լուսանկարներում Լեդի Գագան կիսամերկ է և անպատիվ դիրքերով:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Կիրկորովը որոշել է իշխանություններին դատի տալ

  Ռուսական փոփ երաժշտության արքա Ֆիլիպ Կիրկորովը վրդովված է, որ իր երկու երեխաների ծնվելուց հետ նրան չեն վճարել մայրական գումարը։ Նա հրապարակավ հայտարարել է, որ իշխանություններին կստիպի վճարել հասանելիք գումարը եւ այն կբաժանի իր իրավաբաններին՝ որպես պարգեւատրում։ Intimnews - ը հաղորդում է, որ մինչ օրս թվում էր, թե Կիրկորովի աղջկա եւ տղայի համար մայրական գումարը վճարելու մասին խոսակցությունները տարածել են տեղի ԶԼՄ-ները: Սակյան այժմ վերջնականապես պարզ է, որ Ֆիլիպ Բեդրոսովիչը մտադիր է արդարության հասնել դատարանի միջոցով: «Ինձ հարկավոր չէ իշխանության ողորմությունը։ Ես իմ փաստաբաններին ասել եմ՝ եթե շահեք գործը, ստացված գումարը ձեզ պարգեւատրում կլինի։ Բայց աղմուկը պետք է մեծ լինի, այդ մասին պետք է խոսեն կառավարության նիստերին: Հարկ եղած դեպքում ես ինքս երեխաների հետ կգամ դատարան, չեմ թաքնվի փաստաբանների ետեւում», - հայտարարել է Կիրկորովը:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Սերժ Թանկյանն ու Արտո Թունջբոյաջյանը մասնակցել են ԱՄՆ-ում սիրիահայերին նվիրված համերգին

    ԱՄՆ-ում նոյեմբերի 11ն անցկացվել է սիրիահայերին նվիրված «Հայ էյդ» խորագրով համերգը, որի կարգախոսն է եղել «Մեկ սիրտ, մեկ ոգի, միանանք ու օգնենք», հայտնում է Asbarez-ը։   Համերգի կազմակերպիչներն են եղել Սիրիահայության օգնության միացյալ մարմինն ու «Արվեստագետները երեխաների համար» կազմակերպությունը։   Ֆասադենայի «Սիվիք Օուդիթորիում»-ում սիրիահայերին նվիրված բարեգործական համերգին մասնակցել են հայ երգիչներ, երաժիշտներ ոչ միայն ԱՄՆց, այլև Հայաստանից ու Ֆրանսիայից։   Ռուբեն Հախվերդյան, Սերժ և Խաչատուր Թանկյաններ, Արտո Թունջբոյաջյան, Լիլիթ Պիպոյան, Վիգեն Դարբինյան, Սեպուհ Սիմոնյան և այլք իրենց կատարումներով զորակցություն են հայտնել սիրիահայերին։   Համերգի ընթացքում հայտարարվել է, որ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Սիրիահայության օգնության միացյալ մարմինը Սիրիայի հայ համայնքին կփոխանցի 250 000 դոլար։   Սիրիահայության օգնության միացյալ մարմինը ստեղծվել է սիրիահայերին օժանդակելու նպատակով, Արևմտյան Ամերիկայում գործող եկեղեցական, բարեգործական և կուսակցական կազմակերպությունների միասնական որոշմամբ՝ 2012 օգոստոսի 14ն։     ՝ tart.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Աշխարհի ամենաթանկ հյուրանոցային համարը. ֆոտո

  Աշարհի ամենաթանկ հյուրանոցային համարը President Wilson հյուրանոցինն է, հաղորդում է Hoteladvisor - ը։ Այն նախագահական համար է, որը գտնվում է հյուրանոցի ամենավերեւի հարկում եւ ունի 12 ննջասենյակ, 12 լողասենյակ, բիլիարդի սենյակ, ֆիթնես-դահլիճ, անհատական վերելակ, Steinway դաշնամուր եւ առանձին պատշգամբ։ Շքեղ համարի մակերեսը կազմում է 16 հազար 180 ք/մ։ Բոլոր սենյակները կահավորված են Bang &p; Olufsen տեսաձայնատեխնիկայով։ Այս շքեղության մեջ մեկ գիշեր անցկացնելը կկազմի 81 հազար դոլար։  Անմիջապես Ժնեւյան լճին նայող պատուհաններով այս համարի հարմարավետություն ու շքեղությունը 2011 թվականին գնահատել է Վլադիմիր Պուտինը, ինչով շատ հպարտանում է հյուրանոցի աշխատակազմը։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱՐԴՅՈ՞Ք ԲԻՈՆՍԵՆ ԿՐԿԻՆ ՀՂԻԱՑԵԼ Է

  Լուրեր են պտտվում, թե ամերիկացի RNB ոճի երգչուհի, երաժշտական պրոդյուսեր, երգահան, դերասանուհի, պարուհի և մոդել Բիոնսե Ժիզել Նոլզը, նույն ինքը Բիոնսեն,  կրկին անգամ հղի է: Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ երգչուհուն նկատեցին մի ռեստորանի մոտ` ընդգծված զգեստով, ինչի պատճառով երևում էր նրա` արդեն կլորիկ փորիկը: Ամուսինների լրատուն անմիջապես լուրը հասցրել է նրանց, իսկ մամլո քարտուղարը արձագանքել է այսպես,-“  Բացարձակապես ոչ մի մեկնաբանություն` նման իրավիճակի մասին”: Հուսանք , որ շուտով ամեն ինչ կպարզվի և կհաստատվի վերոնշյալ բարի լուրը: Հիշեցնենք, որ Բիոնսեն ճանաչում է ձեռք բերել 1990-ականներին:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԲԻԼԼԻ ՔՐԻՍԹԱԼԸ ԿՏՊԱԳՐԻ ՀՈՒՇԱԳՐԵՐ

  Բիլլի Քրիստալը պայմանագիր է կնքել ˝Henry Holt and Company˝ հրատարակչության հետ, որի շրջանակներում, այն տպագրելու է դերասանի հուշագրերը: Լրատվամիջոցների լուսաբանումների համաձայան ֆինանսական պայմանները դեռ ստույգ չեն որոշվել, բայց հեղինակի հոնորարը առաջիկայում կազմելու է մոտ 4 մլն դոլար: Քրիստալը պլանավորել է տեքստային աշխատանքներն ավարտել 2012 թվականի նոյեմբերին. նա ցանկություն ունի գիրքը արդեն իսկ  տեսնել վաճառքում 2013 թվականի մարտի 13ն` իր ծննդյան 65-ամյակի օրը: Ամերիկացի դերասանն էկրաններից հանրությանը ներկայացել է 1970-ական թվականների կեսերից: Ի դեպ հանրահայտ դերասանը նախկինում հասցրել է  ևս մի քանի գիրք տպագրել, որոնց թվում էր  նրա ինքնակենսագրականը: Ինչպես նաև նշենք, որ դերասանը բազմիցս ներկայացել է մեզ որպես ˝Օսկարի˝ մրցանակաբաշխության հանդիսավար` վերջին անգամ 2012 թվականի փետրվարին:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
«Հայաստանի ձայներն» ընտրում են Արտո Թունջբոյաջյանին

  «The Voice» միջազգային երաժշտական նախագծի հայաստանյան տարբերակը` «Հայաստանի ձայնն» արդեն «Արմենիա» հեռուստաընկերության եթերում է: Սա նույնպես միջազգային ձեւաչափ է, որը 50ց ավելի երկրների հեռուստատեսությունների ռեյտինգային ցուցակների առաջատարն է:  Ըստ նախագծի, առաջին փուլում ժյուրիի անդամները, ովքեր նաեւ երաժշտական մարզիչներն են, կույր ընտրություն են կատարում՝ լսելով միայն մասնակցի ձայնը: Իսկ եթե մի մասնակցի ընտրում են միաժամանակ ժյուրիի երկու կամ ավելի անդամ, ապա մասնակիցն ինքն է ընտրում, թե ժյուրիի անդամներից ում հետ շարունակի պայքարը: Հաջորդ փուլում ժյուրիի անդամներն աշխատելու են ընտրված մասնակիցների հետ, կատարելագործելու են նրանց երաժշտական հնարավորությունները: Մրցմանը ժյուրիի աշակերտներից երկու մասնակիցներ կատարում են նույն երգը, թույլ կատարողը լքում է մրցույթը: Եզրափակիչ փուլում մասնակցին որոշում է արդեն լսարանը, իսկ հաղթողի հետ 1 տարվա պայմանագիր է կնքում «Universal music group» ընկերությունը: Հայաստանյան նախագծի ժյուրիի կազմում են Արտո Թունջբոյաջյանը, Թաթա Սիմոնյանը, Սոնան եւ Սոֆի Մխեյանը: Նախագծի երաժշտական պրոդյուսերն է երգիչ Հայկոն: Նախօրեին եթեր հեռարձակվեց նախագծի առաջին հաղորդումը, որն ընդհանուր առմամբ դրական տպավորություն թողեց, ժյուրիի անդամներն ավելի քան անկաշկանդ էին, նրանք լավ մասնակիցներին ձեռքից ձեռք էին խլում՝ «էստի համեցեք» տարբերակով, որպեսզի իրենց թիմում ընդգրկեն: Երբեմն ժյուրիի անդամներն արձագանքում էին ոչ թե մասնակիցների վոկալին, այլ իրենց սիրած երգերին: Ու եթե Թաթա Սիմոնյանը մի քիչ մոլորված տպավորություն էր թողնում, ապա Սոֆի Մխեյանը ժյուրիի հետնապահն էր, ով լավ ձայնային տվյալներով մասնակիցներին խնդրում էր, որ վստահեն եւ իր թիմ գան:  Բայց մասնակիցներին նույնպես կարելի էր հասկանալ, նրանցից շատերն ընտրում էին Արտո Թունջբոյաջյանին, ով ոչ միայն ճանաչված երաժիշտ է, այլեւ լավ մարդ ու ուսուցիչ: Մասնակիցների մեծ մասն աչքի էր ընկնում վոկալային լավ տվյալներով: Նրանց մեջ էր նաեւ «Հայ սուպերսթարի» մասնակիցներից Աննա Ավետյանը: Բայց մինչ հաղորդման եթեր դուրս գալը մասնակիցներից Հասմիկ Մնոյանն արդեն գրառում էր արել իր ֆեյսբուքյան էջում. «Երեկ կայացավ «The voice of Արմենիա» մրցույթի առաջին խմբի ելույթը, ես մասնակիցներից մեկն եմ, ահավոր շփոթված եմ ժյուրիի անլուրջ վերաբերմունքից, չեմ հասկանում՝ մի՞թե չեն գիտակցում, որ լուրջ մրցույթ է, եւ իրենք, լինելով ժյուրիի անդամ, կրելով իրենց ուսերին այդպիսի մեծ պատասխանատվություն, մրցույթը վերածում են թատրոնի: Զազրելի էր, հավատացեք: Ես վստահ եմ՝ չի ցուցադրվի 25 մասնակիցներիս ելույթը մեկ առ մեկ, ինչի վառ ապացույցը կլինի, որ անարդարություն էր, ու չկար լրջություն: Ժյուրին ի՞նչ իրավունքով կարող է սեղմել մյուսի կոճակը: Խեղկատակություն. ինչպե՞ս կարող են անցնել մի խումբ ֆալշ երգողներ կամ արտասանողներ… Ինչո՞ւ: Նյութը չի ցուցադրվի ՏՎ-ով, վստահ եմ: Ես հավատում էի «The Voice»ն, բայց արի ու տես՝ նողկալի էր: Հա, մի բան էլ. արդեն պարզ է, թե ժյուրիի անդամ Ավրաամ Ռուսոն ինչու հրաժարվեց լինել նրանց կազմում, ու թաքցնում էին, թե պատճառն ինչն է. պարզ է` ցանկություն չուներ համագործակցել նման խմբի հետ: ԲՐԱՎՈ նրան»: Գրառման տակ արված մեկնաբանությունները նույնպես տարբեր էին, օգտատերերից շատերը գրել էին, որ  «ժյուրիի անդամներից ոմանք իրենք ունեն ժյուրիի կարիք», ոմանք էլ նշել էին, թե քանի որ մասնակիցը չի անցել հաջորդ փուլ, բնական է, որ բողոքում է:   `hraparak.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :