Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱՐԴՅՈՔ ՄԻԼԼԱ ՅՈՎՈՎԻՉԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ ՀԱՅ Է ԵՂԵԼ

Ամերիկյան դերասանուհի Միլլա Յովովիչը կրկին վերսկսել է համագործակցությունը իտալական`Մարելլա ֆիրմայի հետ: Դերասանուհին մասնակցել է այդ գործակալության աշնանային հավաքածուի նկարահանումներին: Իսկ որոշ ժամանակ առաջ դերասանուհին հայտնվել է նաև Flare Magazine-ի հոկտեմբերյան համարի շապիկին: Լուսանկարիչը Մաքս Աբադյանն է եղել: Դերասանուհին հագնվել էր Michael Kors, Phillip Lim և Lanvin ֆիրմաների հագուստները: Իսկ վերջում հավելենք նաև, որ դերսանուհի Միլլա Յովովիչը Մարելլա ֆիրմայի համար դիրքեր է ընդունել նաև վահանակները ձեռքին:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՄԱՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՏՂԱՆ ՇՏԱՊՈՒՄ Է ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ ԳԱԼ

  Դերասանուհի Մայա Պողոսյանի առաջնեկը հաշված օրերից լույս աշխարհ կգա: Դերասանուհին, առաջին անգամ իր հղիության մասին խոսել է  ԷԼ Style ամսագրում, երբ երեխան արդեն 8,5 ամսական էր, իսկ մինչ այդ իր նոր կարգավիճակի մասին որևէ առիթով հրապարակայնորեն չի խոսել, լրագրողների հարցերն էլ թողել է առանց մեկնաբանությունների: Իսկ ամսագրի առաջարկն ընդունել է` ամուսնու հետ քննարկումից հետո:  Ի վերջո, համաձայնել է այն պատճառով, որ որոշ ժամանակ անց մարդիկ իրեն արդեն տեսնելու էին երեխայի հետ, և անտեղյակների համար զարմանքը չափից դուրս մեծ կլիներ: “2-3 օրից կծննդաբերեմ: Մեր տղայի սենյակն իր բոլոր պարագաներով պատրաստ սպասում է իրեն: Հիանալի զգացողություն է, հիմա սպասողական վիճակում եմ: Քանի որ առաջին անգամ պետք է մայրանամ, անսովոր, բայց շատ հաճելի հոգեվիճակում եմ”-ասել է դերասանուհին: Նա հայտնել է նաև` առաջնեկին անվանակոչելու են Ալեքսանդր: -ը Մայա Պողոսյանին մաղթում է հաջող ծննդաբերություն:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՍԵԼԻՆ ԴԻՈՆՆ «ԱՀԱԲԵԿՈՒՄ Է» ԱԴԵԼԻՆ ԻՐ «ԳՐԿԱԽԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ»

  Կանադացի երգչուհի Սելին Դիոնը հրապարակավ խոստովանել է, որ հիանում է իր կոլեգա Ադելի ստեղծագործություններով: Այսպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել "Vegas Magazine" ամսագրում: Նա նշել է, որ երգչուհի Ադելն իրեն շատ է դուր գալիս. նա հիանալի մարդ է, հետաքրքիր անհատականություն, ով արտասովոր «երևույթ է» երգարվեստում, և իմիջայլոց, շատ գեղեցիկ է: Ի հավելումն այս ամենի, ասել է, որ ընդհանրապես չի նախանձում իր կոլեգային, ով օգնում է համայն աշխարհին և չի կատակում, որ նրան տեսնելուն պես ամուր-ամուր գրկելու է: Հիշեցնենք, որ վերջերս Սելին Դիոնը իր համերգներից մեկում, կատարել է Ադելի ` շատերին հարազատ դարձած "Rolling In The Deep" հիթը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
“ՀԱՃՈՒՅՔԻ ՑԱՎԻՑ” ԷՐԻԿԱՆ ՃՉԱՑԵԼ,ԳՈՌԱՑԵԼ ՈՒ ՆՈՒՅՆԻՍԿ ԵՐԳԵԼ Է

  Երգչուհի Էրիկան այս անգամ իր աջ ոտքին է դաջվածք արել` կարմիր ծաղիկներ: Հիշեցնենք, որ նա դաջվածք ուներ նաև ձախ ոտքին, որտեղ “երաժշտական” թռչուն է պատկերված: Այս անգամ երգչուհին ընտրել է այն հատվածը, որն ավելի ցավոտ է դաջվածքի համար և այդ իսկ պատճառով մասնագետը 3 ժամ տանջվել է: Իսկ այդ ամբողջ գործընթացի ժամանակ Էրիկան ցավից ճչում, գոռում և երգում է: Դերասանուհին նույնիսկ ռեպորտաժ է պատրաստել “դեպքի վայրից”: Այդ հարցում նրան օգնել են իր մտերիմ ընկերները, ովքեր եկել էին դաջվածքի սրահ, որպեսզի երգչուհուն ցուցաբերեն բարոյական աջակցություն: Նշենք նաև, որ հոլովակում երգչուհին բացարձակապես դիմահարդարված չէ: “Սկզբում կլինի շատ ցավոտ, իսկ հետո շատ գեղեցիկ”,- հոլովակում ցածրաձայն ասում է Էրիկան: Երգչուհին լրագրողներին տեղեկացրել է, որ կրկին դաջվածք անելու ցանկությունը ստացվել է ինքնաբուխ, և գործը վաղվան չի թողել: Իսկ նշանակությունները իր դաջվածքների` երգչուհին չի բացահայտում: Չմոռանանք նշել նաև, որ երգչուհին այդ ցավոտ  գործողություններից հետո, ոչ թե գնացել է տուն հանգստանալու, այլ` աշխատանքի: ”Հաջորդ օրն էլ արյունահոսող և փքված ոտքով  բարձրացել եմ բարձրահարկ շենքերի տանիքներ` նոր լուսանկարների համար”-խոստովանել է Էրիկան:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

Նախորդ շաբաթվա վիկտորինայի հարցերը հետևյալն էին՝   Հարց 1. Ի՞նչ է <<Դժվար ապրուստ>> հեռուստասերիալում հանդես եկող Էվայի դերակատարի իրական անուն, ազգանունը: Այս հարցին հնչած ճիշտ պատասխաններից համակարգիչը ընտրել է Անի Մանուկյանի պաասխանը՝ Տաթև Սարգսյան: Հարց 2. Ո՞ր դպրոցում է սովորել Մովսես Երեմյանը: Այս հարցին հնչել է շատ քիչ պատասխաններ, սակայն համակարգիչը ընտրել է Մելինե Մարտիրոսյանի պատասխանը՝ Իսակովի անվան թիվ 132 դպրոց: Հարց 3. Սիլվա Հակոբյանի <<Մռութիկ>> տեսահոլովակում ո՞վ է հանդես եկել որպես գլխավոր հերոսուհի: Այս հարցին հնչած ճիշտ պատասխաններից համակարգիչը ընտրել է Անահիտ Հարությունյանի պատասխանը՝ Լուիզա Ներսիսյանի և Հրանտ Թոխատյանի դուստրը՝ Լիլիթիկը: Հարց 4. Ո՞ր համալսարանն է ավարտել Ռեփեր Միշոն: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Ռիմա Խաչատրյանի պատասխանը՝ Մխիթար Հերացու անվան Բժշկական համալսարան: Հարց 5. Ե՞րբ է ծնվել <<32 ատամ>> ակումբի Արսեն Գրիգորյանը: Այս հարցին հնչած միակ ճիշտ պատասխանը հնչել է Շուշան Թառոյանի կողմից՝ 1982 թվականի հունվարի 20: Հարց 6. Ո՞վ է Միհրան Ծառուկյանի <<Գոլ>> երգի խոսքերի հեղինակը: Լուիզա Շարաջյանն է այս անգամ ընտրվել համակարգչի կողմից՝ Գրիգոր  Կյոկչյան: Հարց 7. Որտե՞ղ է բնակվում երգիչ Նորոն՝ նույն ինքը Նորո Կիրակոսյանը: Այս հարցին չի հնչել ոչ մի ստույգ պատասխան: Ճիշտ պատասխանն  է  Գլենդել: Հարց 8. Որտե՞ղ է ծնվել Արամ Ավագյանը: Այս հարցին հնչել են տարբեր պատասխաններ, սակայն համակարգիչը ընտրել է Լիանա Մուրադյանի պատասխանը՝ Վայք Հարց 9. Մարիաննա Մխիթարյանն ու՞մ  կերպարն է մարմնավորում <<Դժվար ապրուստ>> հեռուստասերիալում: Այս հարցին հնչել է շատ ավելի ու ավելի պատասխաններ, սակայն համակարգիչը ընտրել է Մանե Վարդանյանի պատասխանը՝ Գոռի մոր՝ Սոնայի: Հարց 10. Ի՞նչ է Անահիտ Սիմոնյանի ամուսնու անուն, ազգանունը: Այս հարցին հնչել է ամենաշատ  պատասխանները, սակայն համակառգիչը ընտրել է  Մարիաննա Հակոբյանի պատասխանը՝ Հայկ Հակոբյան:   Այս շաբաթվա Վիկորինայի հարցերը հետևյալն են՝   Հարց 1. Ի՞նչպես է կոչվում Սյուզի Մելիքյանի վերջին տեսահոլովակը: Հարց 2. Ի՞նչ է Խաչիկ Եղոյանի հոր անուն, ազգանունը: Հարց 3. Քանի՞ երեխա ունի Արա Գևորգյանը: Հարց 4. Ե՞րբ է ծնվել Արթուր Աբրահամը: Հարց 5. Ի՞նչ է Գարիկ Մարտիրոսյանի կնոջ անունը: Հարց 6. Ո՞վ է <<Կարգին Սերիալի>> գլխավոր պրոդյուսերը: Հարց 7. Ե՞րբ է մահացել Արամ Ասատրյանը: Հարց 8. Ի՞նչ է Անչոկի իրական անուն, ազգանունը: Հարց 9. Ի՞նչ է Սերժոյի իրական անուն, ազգանունը: Հարց 10. Ի՞նչ է Անի Քրիստիի իրական անուն, ազգանունը:   Վիկտորինայի հարցերին կարող եք պատասխանել այստեղ՝ ՎԻԿՈՐԻՆԱ
"32 ԱՏԱՄ"-Ի ՌԱՖՈՆ ՆՈՐ ՖԻԼՄՈՒՄ

  Կամերային թատրոնի դերասան, 32 ատամ ակումբի անդամ Ռաֆայել Երանոսյանը շուտով կնկարահանվի նոր ֆիլմում: Ֆիլմի հեղինակներն ու կազմակերպիչները բազմաթիվ որակյալ ֆիլմեր ստեղծած Շարմ Հոլդինգն է: Նկարահանումները կսկսեն օգոստոսի 15ց: Դեռևս  անվանումը հայտնի չէ, սակայն օգոստոսի վերջ armcatalog..-ն իր ընթերցողներին կներկայացնի ֆիլմի վերաբերյալ նոր մանրամասներ:
ԱՐԱՄԵ. “ՈՒՐ ԵՍ ՋԱՆՍ”. ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

  Վերջերս տեղի ունեցավ Արամեի անվամբ իր իսկ կարաոկե ակումբի բացումը: Այս տարին Արամեի համար հենց սկզբից էլ հաջող և տարի էր: 2012 թվականի հենց առաջին կեսում 30-ամյա երգիչը արդեն հասցրել է հանդիսատեսի դատին հանձնել երեք տեսահոլովակ: Իսկ վեջին օրերն էլ  հանրության դատին Արամեն ներկայացրեց իր 4-րդ տեսահոլովակը, նկարահանված` “Ուր ես ջանս” երգի հիման վրա: Տեսահոլովակի ռեժիսորը Ժոռ Մելոյանն է, իսկ երգի հեղինակը` Վաչե Ավեյանը: Երգի պրեմիերան կայացել է իր կարաոկեի բացման օրը: Դե ինչ, եկեք միասին վայելենք Արամեի նոր տեսահոլովակը:
; : :