Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԻՆՉԻՑ Է ՎԱԽԵՑԵԼ ԱՄԱՆԴԱ ՍԵՅԲՐԻԴԸ

  Վերջին տարիներին, դերասանուհի և երգչուհի Ամանդա Սեյբրիդը աչքի է ընկնում իր հետաքրքիր լուսանկարներով: Մեկ նա լուսանկարներում հայտվում է շատ համեստ, ընթերցասեր աղջկա կերպարով, մեկ էլ հանկարծ սեքսուալ լուսանկարներով: Իսկ ահա վերջերս, դերասանուհին հայտնվել է "Eccentric Issue" Vs. Magazine էջերում: Լուսանկարիչ Գայ Արոշը նկարել է դրամատիկ լուսանկարների պատմություն` վախեցած Ամանդայի մասին: Իսկ թե ինչից և ինչու է վախեցել դերասանուհի Ամանդա Սեյբրիդը, այդպես էլ չհասկացանք:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԱՐԴՅՈ՞Ք ԲԻՈՆՍԵՆ ԿՐԿԻՆ ՀՂԻԱՑԵԼ Է

  Լուրեր են պտտվում, թե ամերիկացի RNB ոճի երգչուհի, երաժշտական պրոդյուսեր, երգահան, դերասանուհի, պարուհի և մոդել Բիոնսե Ժիզել Նոլզը, նույն ինքը Բիոնսեն,  կրկին անգամ հղի է: Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ երգչուհուն նկատեցին մի ռեստորանի մոտ` ընդգծված զգեստով, ինչի պատճառով երևում էր նրա` արդեն կլորիկ փորիկը: Ամուսինների լրատուն անմիջապես լուրը հասցրել է նրանց, իսկ մամլո քարտուղարը արձագանքել է այսպես,-“  Բացարձակապես ոչ մի մեկնաբանություն` նման իրավիճակի մասին”: Հուսանք , որ շուտով ամեն ինչ կպարզվի և կհաստատվի վերոնշյալ բարի լուրը: Հիշեցնենք, որ Բիոնսեն ճանաչում է ձեռք բերել 1990-ականներին:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԻՐԻՆԱՅԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՊԱՏՃԱՌ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՑԵԼ ՀԱՐԵՎԱՆՆԵՐՆ ՈՒ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ

  Ուկրաինացի երգչուհի Իրինա Բիլիկը Կիևի իր բնակարանից տեղափոխվելու է Բեգդանա Խմելնիցկիի ծայրամասում գտնվող իր տանը: Այժմ տունը գտնվում է վերանորոգման մեջ: Նրա տեղափոխան պատճառը պապարացիները, երկրպագուներն ու հարևաններն են: Ուկրաինացի երգչուհին հրաժարվել է պատճառաբանել իր այդ քայլը, սակայն իր ընկերներից մեկը հաստատել է այդ լուրը:,-“Այո, Իռան իսկապես պատրաստվում է տեղափոխվել: Հավատացնում եմ, որ երբ նա տեղափոխվի, իր հասցեն խնամքով թաքցնելու է: Իրինան այդ քայլին գնացել է միայն այն պատճառով, որ ամսվա մեջ ամենաքիչը մեկ անգամ դիմում էր ոստիկանների օգնությանը, որպեսզի սանձեն պապարացիներին, ովքեր օրերով հերթապահում էին իր պատշգամբում”- ասել է աղբյուրը: Իսկ Իրինայի հարևանները ասել են, թե ինչը կարող էր հնարավոր պատճառ հանդիսանալ, երգչուհու տեղափոխմանը,-“ 14 բնակարաններից չորսում այժմ վերանորոգում է իրականացվում, վերականգնվում է նաև շենքի մուտքը: Իսկ ո՞ր նորմալ մարդը, առավել ևս ստեղծագործող մարդը կդիմանար այդ ձայներին: Հնարավոր պատճառ են նաև երկրպագուները, ովքեր ամեն երեկո պատուհանի տակ աղմկում են”-ասել են հարևանները:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԷՇՏՈՆ ԿԱՏՉԵՐԻ ԳԼԽԻՆ ԴԱԺԱՆ “ԲԼԵՖ” ԵՆ ՍԱՐՔԵԼ

  Ասում են`“Մի վարվիր ուրիշի հետ այնպես, ինչպես չես ցանկանում քեզ հետ վարվեն”: Եվ ահա, այս խոսքին չհետևելով, Էշտոն Կատչերը ստացել է փոխադարձ հարվածներ: Եթե դերասանը նախկինում խաղ էր խաղում իր գործընկերների գլխին ««Подстава» շոուի միջոցով, ապա այս անգամ այդ խաղը խաղում են դերասանի` Էշտոնի գլխին: Այնինչ, կատակը այդքան էլ բարի և հաջող չստացվեց: Նախաձեռնողը մի բարի կին է եղել: Չորեքշաբթի օրը, այդ կինը զանգահարել է ոստիկանություն և վախվորած, ոստիկաններին  շշուկով տեղեկացրել է, որ նա գտնվում է Էշտոնի տանը: Նրանք թաքնվել են սանհանգույցում` պաշտպանվելու համար  “զինված ռուս մարդկանցից”, ովքեր շրջափակել են տունը և լսել են ինչ-որ կրակոց, ըստ որի կարծում են, թե մեկը սպանվել է: Հեռախոսազրույցից անմիջապես վայրկյաններ անց ոստիկանությունը հասնում է Էշտոնի բնակարան, սակայն  ի անակնկալ ոստիկանների, այնտեղ, բացի տան վերանորոգման աշխատողներից, ոչ ոք չկար: Էշտոնը լսելով այդ լուրը, անմիջապես թողնում է նկարահանումները և հասնում տուն` ոստիկանության հետ պառզելու այդ խառնաշփոթը:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը 
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ՆՈՐ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ՀԱՐՑԵՐ

    Նախորդ շաբաթվա վիկտորինայի հարցերը հետևյալն էին` Հարց 1. Ի՞նչ կերակուր է առաջարկել Աստղային ճաշացանկ բաժնի համար Արա Գևորգյանը: Այս հարցին ոչ ոք չի պատասխանել ճիշտ: Ճիշտ պատասխանն է` Սպաս: Հարց 2. Ո՞վ է Լիլիթ Հովհաննիսյանի “Շատախոս անձրը” երգի հեղինակը: Այս հարցին հնչել են հիմնականում ճիշտ պատասխաններ, սակայն համակարգիչը ընտրել է Մանե Պողոսյանի պատասխանը` Ռուբեն Հախվերդյան: Հարց 3. Ե՞րբ է ծնվել դերասան Սարգիս Գրիգորյանը: Այս հարցին ևս ճիշտ պատասխաններ չեն հնչել: Ճիշտ պատասխանն է` 1979 թվականի դեկտեմբերի 22: Հարց 4. Ու՞մ հետ է պատրաստվում զուգերգ երգել Սոնա Շահգելդյանը Այս հարցին որպես ճիշտ պատասխան համակարգիչը ընտրել է Լուիզա Շարաջյանի պատասխանը` Սևակ Ամրոյան: Հարց 5. .Ի՞նչ է Միհրան Ծառուկյանի պրոդյուսերի անուն, ազգանունը: Այս հարցին հնչած բոլոր պատասխանները ճիշտ էին, սակայն համակարգիչը ընտրեց Լիանա Մխիթարյանի պատասխանը` Ալեքսանդր Ստեփանյան: Հարց 6. վերջին համագործակցությունը ո՞ր նախագծի հետ է եղել: Այս հարցին չի հնչել ոչ մի ճիշտ պատասխան, քանի որ համագործակցությունը անսպասելի էր: Ճիշտ պատասխանն է THE VOICE OF ARMENIA (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԸ): Հարց 7. Ինչպե՞ս է վերնագրված Արամեի վերջին տեահոլովակը: Այս հարցին հնչած բոլոր պատասխանները ևս ճիշտ էին, սակայն համակարգիչը ընտրել է Անահիտ Հարությունյանի պատասխանը` Սիրո որ ժամանակ: Հարց 8. Ի՞նչ է Երգիչ Հայկոյի և երգչուհի Անահիտ Սիմոնյանի փոքրիկի անունը: Այս հարցին հնչած պատասխանների մեծ մասը ճիշտ էին, սակայն համակարգիչը այս անգամ ընտրեց Լիլիթ Մկրտչյանի պատասխանը` Արման: Հարց 9. Քանի՞ տարեկանից սկսած կարող են մասնակցել THE VOICE OF ARMENIA նախագծին: Այս հարցին հնչել է ընդամենը 3 ճիշտ պատասխան, որոնցից համակարգիչը ընտրել է Հասմիկ Մելքոնյանի պատասխանը` 16: Հարց 10. -ը ու՞մ հետ է անցկացրել վերջին հարցազրույցը: Այս հարցին հնչել են տարբեր պատասխաններ, սակայն որպես ճիշտ պատասխան համակարգիչը ընտրել է Անահիտ Հարությունյանի պատասխանը` Սիլվա Հակոբյան:   Իսկ այս շաբաթվա վիկտորինայի հարցերը կարող եք տեսնել ստորև` Հարց 1. Կամերային թատրոնի դերասանները օգոստոսի 30ն, ո՞ր փառատոնին են մասնակցել: Հարց 2. Ո՞վ էր ներկայացնում Հայատանը նախորդ տարվա մանկական Եվրատեսիլին: Հարց 3. Այս տարի ''Մեա Կուլպա'' կատակերգության, ո՞ր ամյակն է լրանում: Հարց 4. Ո՞վ է ''Դորիանս'' խմբի պրոդյուսերը: Հարց 5. Հովհաննես Դավթյանը ''Բանակում'' հոռուստասերյալում, ում կերպարն է մարմնավորում: Հարց 6. Արազ Դարեյի ո՞ր երգերն են ձայնագրվել նաև պարսկերենով: Հարց 7. Ո՞վ է ''Empiray'' խմբի մենակատարը: Հարց 8. Ե՞րբ է ծնվել Մարտին Մկրտչյանը: Հարց 9. 2008 թվականին Ղարաբաղում, ո՞ր փառատոնին է մասնակցել սիրված երգիչ Սարգիս Ավետիսյանը: Հարց 10. Ամռան ընթացքում երգչուհի Աիդա Սարգսյանը, ո՞ր երկրներում է ունեցել մենահամերգներ: Հարցերին կարող եք պատասխանել այստեղ` ՎԻԿՏՈՐԻՆԱ    
Ֆրանսիայում Րաֆֆին անցել է մեծ եզրափակիչ (վիդեո)

  Ֆրանսիայում Րաֆֆի անունով հայ տղան, ով աստիճանաբար բարձրացել է փառքի աստիճանով, «M6»« հեռուստաալիքի «Ֆրանսիայում անհավատալի տաղանդներ կան» ծրագրի կիսաեզրափակչում հեռուստադիտողների քվեարկության արդյունքում անցել է մեծ եզրափակիչ:   Ինչպես հաղորդում է Nouvelles dArmenie-ն, հայկական դրոշի գույներով թեւնոցով տղան հեռուստանախագծի կիսաեզրափակչում ընկղմվել է բուռն ռոքի աշխարհում` կատարելով ամերիկացի երաժիշտ Չաք Բերրիի «Ջոնի բի գուդ» երգը: Հայ տղան արժանացել է ժյուրիի անդամներ Ժիլբեր Ռոզոնի, Սանդրին Կորմանի եւ Դեյվի հիացական արձագանքներին: Ծնվել է աստղ, եթե նրան ոչինչ չխանգարի եւ նա կատարի հաջող ստեղծագործություններ:   Ծրագրի երկրորդ մասում երիտասարդ արքայազնը Սանդրին Կորմանի եւ եզրափակչի մասնակիցների հետ կատարել է Էդի Միտչելի Pas de boogie woogie երգը:   Տեսանյութ   ՝ NEWS. STYLE   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սոնա Շահգելդյանը <<Հայաստանի Ձայնը>> նախագծում որպես մրցակից.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :