Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

  Ինչպես հիշում ենք նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակը ձևավորվել էր համակարգչի օգնությամբ՝ պատահականության սկզբունքով, իսկ այս շաբաթ այն ձևավորվել է ձեր այցելությունների շնորհիվ: Եվ այսպես, նախորդ շաբաթ ԹԹՓ տասնյակից դուրս են մնացել Վարդան Թադևոսյանը, Արսեն Գրիգորյանը, Բամբիռը և Ջոնի Կարապետյանը: Փոխարենը ասյ շաբաթվա ԹՈՓ տասնյակը համալրվել է Միհրան Ծաուկյանով, որը զբաղեցնում է առաջին հորիզոնականը, Արթուր Պետրոսյան՝ 3-րդ հորիզոնական, Հայկ Չոմոյան՝ 5-րդ հորիզոնական, Հայկ Ղուկասյան՝ 6-րդ հորիզոնական: Նախորդ շաբաթվա համեմատ Ալեքսանդր Բաբասյանը 3-րդ հորիզոնականից տեղափոխվել է 4-րդ հորիզոնական, Վլադիմիր Կոստանյանը 4-րդ հորիզոնականից՝ 9-րդ, Սիլվա Հակոբյանը 5-րդ հորիզոնականից՝ 7-րդ, Անդրանիկ Հարությունյանը 6-րդ հորիզոնակնից՝ 8-րդ, Մագա Մարտիրոսյանը 8-րդ հորիզոնականից՝ 10-րդ հորիզոնական, իսկ Խաչիկ Եղոյանը 7-րդ հորիզոնականից տեղափոխվել է պատվավոր 2-րդ հորիզոնական:  Մի մոռացեք, որ ԹՈՓ տասնյակը ձևավորվում է ձեր այցելությունների շնորհիվ: Մասմնակիցների էջերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Բրիթնի Սփիրսի նախկին մենեջերը երգչուհուն թմրանյութեր է մատակարարել

  Բրիթնի Սփիրսի ընտանիքը շահել է երգչուհու նախկին մենեջեր Սեմ Լուֆտիի նկատմամբ դատական գործը, որը Սփիրսին զրպարտության մեջ էր մեղադրել: Սեմի խոսքով` երգչուհին սեւացրել էր իր անունը` մեղադրելով իրեն թմրանյութեր մատակարարելու մեջ: Բացի այդ, նա մեղադրել էր Սփիրսի ծնողներին զրպատության մեջ: Երգչուհու փաստաբաններին հաջողվել է ապացուցել, որ ստում է ոչ թե Սփիրսը, այլ Լուֆտին: Դատարանն էլ մերժել է նախկին մենեջերի հայցն ընդունել` փաստերն անբավարար համարելով:   ՝     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝        
Այսօր ամենագոլդ օրերից մեկն է: Տեսանյութ աշխարհի վերջի մասին

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հարուստ մարդկանց ամենաբարձր խտության թոփ-10 երկրները

  Wealth-X-ը պատրաստել է միլիոնատերերի առավել խտության թոփ-10 երկրները, որտեղ ամեն 10 000 բնակիչների մեջ կան առավել քանակի հարուստ անհատներ` առնվազն 30 մլն դոլար կարողությամբ: Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ում հարուստ մարդկանց թիվը ավելի շատ է, մուլտիմիլիոներների մեծ մասը` 60%-ը ապրում է Եվրոպայում, 30%-ը, ի զարմանս վարկանիշի հեղինակների` Ասիայում: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, հարուստ մարդիկ իրենց ավելի հարմարավետ են զգում փոքր պետություններում, որտեղ առկա են հարկային արտոնությունները և եթե ավելացնենք նաև ծովափնյա տարածքն ու խաղատները` կստանանք իդեալական միջավայր վերջիններիս համար:   Եվ այսպես, աշխարհի որ երկրներն են նախընտրում հարուստ մարդիկ.   1 Մոնակո 2 Լիխտենշտեյն 3 Լյուքսենբուրգ 4 Շվեյցարիա 5 Հոնգկոնգ 6 Նորվեգիա 7 Քուվեյթ 8 Սինգապուր 9 Բրունեյ 10 Իսլանդիա   ՝ shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԲՈՆԻՆ ԱՐԴԵՆ ԸՆԿԵՐՈՒՀԻ ՈՒՆԻ

  19-անյա Վահե Բեգլարյանն, ով շատերին հայտնի է որպես Բոնի, հեռուստատեսություն մուտք է գործել պատահական և այժմ շատ գոհ է: “Երեք տարի առաջ “32 ատամ”-ը քասթինգ էր կազմակերպել, որին շատ էի ուզում մասնակցել, բայց չէի ցանկանում մենակ ներկայանալ: Որոշեցի ընկերոջս հետ գնալ, բայց նա չեկավ… Տնեցիներս ամեն կերպ համոզեցին և ուղարկեցին: Մասնակցեցի ու ընդունվեցի. հավանել էին “բողոքողների” համարը: Այդպես էլ սկսվեց… Հետո եղավ “Մեր բակ”-ը, այժմ էլ  “Vitin” ակումբում եմ: Փորձում եմ մասնակցություն ունենալ նաև սցենարներ գրելու գործընթացին: Բոնին արդեն ընտրյալ ունի`Մագան, ով նույնպես արվեստի բնագավառից է: Հանդիպել են Արամ Mp3 մենահամերգներից մեկի ժամանակ: Արդեն յոթ ամիս է` նրանք ընկերություն են անում: Մագան սովորում է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում: Մասնագիտությամբ երգչուհի է: Հրանտ Մաթևոսյանի հուշաղբյուրի առջև դրված քարե նստարանի մոտ, գրեթե ամենօր կարող ես հանդիպել երիտասարդ զույգին: Նրանք ժամերով զրուցում են, նա շոյում է աղջկա վարսերը, երբեմն համբուրվում են, նաև վիճում` իրարից նեղացած լքելով տարածքը, բայց րոպեներ անց կրկին հայտնվելով նույն նստարանին` հաշտվելու:      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿԱՆԳՆԵՑՐԵԼ ԵՆ ՎԱՆ ԴԱՄՄԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

  Բրյուսելում կանգնեցրել են Ժան-Կլոդ Վան Դամմի հուշարձանը: Դերասանը համոզված չէ, թե արդյոք ինքը արժանի է դրան: Բայց գտնում է, որ դա վատ չէ, քանի որ իր երեխաները և թոռները կնայեն արձանին ու կհիշեն իրեն: “ Դա եղել է Բելգիայի կառավարության որոշումը, չգիտեմ էլ արժանի եմ արդյոք դրան: Սակայն այստեղ կա դրական բան, իմ թոռները և երեխաները կնայեն արձանին և կհիշեն ինձ, երբ ես մահանամ: Ցույց կտան հուշարձանը և կասեն,- Իմ նախանախանախապապն է: Դա թույն է”,- ասել է Վան Դամմը: Դերասանը խոստովանել է, որ դա իր համար անսպասելի և հաճելի անակնկալ էր: “Շատ հաճելի է, այս առիթով շատ ուրախ են նաև իմ հայրն ու մայրը, նրանք կենդանի են: Սա մայրիկիս համար շատ ավելի կարևոր է քան ինձ համար: Նա հպարտանում է ինձնով”,- ասել է դերասանը: Ընդ որում, դերասանը արդեն մի քանի տարի է, իր ծննդյան տարեդարձը նշում է Ուկրաինայում: Վան Դամմն ասել է, որ ինքը ձեռք է բերել ուկրաինացի ընկերներ: “Ուկրաինացիները շատ են ուրախանում, որ իմ ծննդյան տարեդարձը Ուկրաինայում եմ նշում: Տպավորությունն այսպիսին է,- Wow, հոլիվուդյան դերասանուհին իր ծննդյան օրը նշում է մեր տարածքում”,- ասում է Վան Դամմը:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՄՈՌԱՑԵԼ Է ԴԻՄԱՀԱՐԴԱՐՎԵԼ ԵՎ ՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԱՌԱՆՑ ՇՊԱՐԻ

  Սովորաբար, շոուբիզնեսի ներկայացուցիչներին, երբ առանց շպարի տեսնես, գուցե և չճանաչես: Որովհետև նրանց դիմահարդարներն իրենց գործին շատ լավ են տիրապետում: Սակայն վերջերս, հայտնի դերասանուհի, 36-ամյա Դայան Կրյուգերը, ով “Հաջողություն, իմ թագուհի” ֆիլմում գլխավոր դերակատարուհին էր, հագնված շատ անփույթ ոճով և մոռանալով դիմահարդարվել, դուրս էր եկել զբոսանքի` Նյու Յորքի փողոցներով: Դերասանուհին նույնիսկ այդ վիճակում հրաշալի տեսք ուներ և պապարացիների աչքից չէր վրիպել:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :