Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

  Նախորդ շաբաթվա վիկտորինայի հարցերը հետևյալն էին՝ Հարց 1. Ո՞ր երգը Արամ Ավագյանին բերեց մեծ ճանաչում: Այս հարցին հնչել են բազբաթիվ ճիշտ պատասխաններ, որից կարելի է ենթադրել, որ Արամ Ավագյանին դեռ սիրում են և հիշում են: Որպես ճիշտ պատասխան ընտրվել է Սոֆիա Ասատրյանի պատասխանը՝ Իմ լուսին: Հարց 2. Ո՞ր թաղամասում է ապրում Միհրան Ծառուկյանը: Այս հարցին ևս բավականին տեղեկացված էին մեր կայքի այցելուները: Հնչել էին բազմաթիվ ճիշտ և սխալ պատասխաններ, սկայան համակարգիչը ընտրեց Բեգարյան Անահիտի պատասխանը՝ Սարի Թաղ: Հարց 3. Ի՞նչ է ռեփեր Միշոյի անուն ազգանունը: Այս հարցին ճնշող մեծամասնությունը տվել է ճիշտ պատասխան, սակայն համակարգիչը ընտրել է Նվարդ Տոնոյանի պատասխանը՝ Միքայել Աբրահամյան: Հարց 4. ի՞նչ է երգահան, գործիքավորող, դիջեյ ԴերՀովայի անուն ազգանունը: Այս հարցին հնչել են բազբաթի պատասխաններ, որոնցից համակարգիչը նորից ընտրել է Նվարդ Տոնոյանի պատասխանը՝ Հարություն Տեր Հովակիմյան: Հարց 5. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել անվանի դերասան Մհեր Մկրտչյանը: Այս հարցին հնչած պատասխաններից համակարգիչը ընտրել է Հեղինե Պետրոսյանի պատասխանը՝ 1930 թվականի հուլիսի 4, Գյումրի: Հարց 6. Ո՞վ է <<Գարեգին Նժդեհ>> ֆիլմի ռեժիսորը: Այս հարցին հնչել է ընդամենը 3 ճիշտ պատասխան, որոնցից համակարգիչը ընտրել է Լուսինե Հովհաննիսյանի պատասխանը՝ Հրաչ Քեշիշյան: Հարց 7. Ովքե՞ր են դժվար ապրուստ հեռուստասերիալի սցենարիստները: Այս հարցին հնչել է ամենաշատ պատասխանները, որոնցից որպես ճիշտ պատասխան համակարգիչը ընտրել է Նելլի Իվանյանի պատասխանը՝ Դիանա Գրիգորյան և Թամարա: Հարց 8. Ի՞նչ է Յանա Դանիելյանի և Սուրեն Փահլևանյանի առաջնեկի  անունը:   Այս հարցին որպես ճիշտ պատասխան ընտրվել է Ռիտա Մխիթարյանի պատասխանը՝ Ադել: Հարց 9. Ո՞վ է Արման Նշանյանի <<Գնա>> տեսահոլովակի ռեժիսորը: Այս հարցին որպես ճիշտ պատասխան համակարգիչը ընտրել է Մելինե Մարտիրոսյանի պատասխանը՝ Հրանտ Մովսիսյան: Հարց 10. Իրանական ո՞ր ֆիլմում է նկարվել մեր հայ դերասանուհի Աննա Պանին: Այս հարցին հնչել է ընդամենը 3 ճիշտ պատսխան, որից համակարգիչը նորից ընտրել է Ռիտա Մխիթարյանի պատասխանը՝ Ռենջերու:   Իսկ ասյ շաբաթվա մեր վիկտորինայի հարցերը հետևյալն են՝ Հարց 1. Ո՞ր երգն է Անչոկին ճանաչում բերել: Հարց 2. Ո՞վ է Համազգային Թատրոնի ղեկավարը:   Հարց 3. Ե՞րբ է ծնվել Հայկական կրկեսի լեգենդար արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը: Հարց 4. Ե՞րբ և որտե՞ղ է կայանալու Արա Գևորգյանի մենահամերգը: Հարց 5. Ե՞րբ է ծնվել Վիկ Դարչինյանը Հարց 6. Ո՞վ է Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավարը: Հարց 7. Քանի՞ տարով է մեծ Շակիրան իր ամուսնուց: Հարց 8. Քանի՞ տարեկան է Լևոն Արոնյանը: Հարց 9. Քիմ Քարդաշյանը քանի՞ անգամ է ամուսնացած եղել: Հարց 10. Գուրգեն Սարգսյանը <<Աննա>> հեռուստասերիալում ու՞մ  կերպարն էր մարմնավորում: Վերոնշյալ վիկտորինայի հարցերին կարող եք պատասխանել այստեղ՝ ՎԻԿՏՈՐԻՆԱ
ԴԱՏԱՐԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԲԱՎԱՐԱՐԵԼ ՍԵՐ ԷԼԹՈՆ ՋՈՆԻ ՀԱՅՑԸ

  Լոնդոնի բարձրագույն դատարանը հրաժարվեց բավարարել երգիչ` Սեր Էլթոն Ջոնի հայցն ուղղված «The Times» ամսագրին: Էլթոն Ջոնը բողոքել էր դատարան դեռևս այս թվականի հունիսի 21ց: Թերթի հոդվածում երգիչը համարվում էր Պատրիկ ՄաքՔենայի հաճախորդը, ով «Ingenious Media» հաշվապահն է: Ջոնը երբեք չի օգտվել նրա ծառայություններից, իսկ հաջորդ օրը «The Times»-ը հրապարակեց սույն հոդվածը: Հուլիսին նույն թերթը հրապարակեց մի հոդված, որում ասվում էր, որ «Igenious Media»-ն առաջարկել է իր հաճախորդին փոխանցել գումարները օֆֆշոր, որպեսզի խուսափի հարկեր վճարելուց: Երգիչը ենթադրեց, որ «The Times» հոդվածները կարող են վնասել նրա հեղինակությանը, մանավանդ, որ նա զբաղվում է բարեգործությամբ: Սակայն դատարանը որոշեց, որ պնդումներն այն մասին, թե հոդվածը կապում է երգչին հարկերից խուսափելու սխեմային, այնքան անհիմն են, որ հայցը պետք է մերժել: Դատավորը նշեց նաև, որ երգչի իրավունքն է դժգոհել, քանի որ տեղեկությունները կեղծ են: Կբողոքարկի դատարանի որոշումը, թե չէ, երգչի փաստաբանները չասացին: Հիշեցնենք, որ 2006ն երգիչը դատի էր տվել «The Sunday Times» թերթին: Դատարանի որոշմամբ թերթը Ջոնից ներողություն էր խնդրել և փոխհատուցել մի կլորիկ գումար, որի չափը չի նշվում:   Նյութը պատրաստեց՝ Տիգրան Հակոբյանը
Թոնի Բրեքսթոնից խնդրել են ևս մեկ կատարում. ՎԻԴԵՈ

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Ի՞նչ է արել Ջիվան Գասպարյանը Ստալինի նվիրած անվանական ժամացույցը

  Հայկական դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը տարիներ առաջ Ստալինից որպես նվեր անվանական ժամացույց է ստացել, որը փոխանակել է գարեջրի չորս բաժակի եւ կարկանդակների հետ: Այս մասին երաժիշտը պատմել է իր վերջերս տված հարցազրույցում: «Այն ժամանակ ես փոքր էի, 19 տարեկան: 1947 թ. մասնակցում էի գեղարվեստական ինքնագործունեության աշխատանքային ռեզերվների անսամբլում: Մեզ կանչեցին Մոսկվա, այնտեղ մենք նվագեցինք Կրեմլում, իսկ ես նաեւ մենակատար էի: Ասացին, որ Ստալինը ինձ կանչում է առանձնասենյակ եւ հանձնեցին կարմիր տուփ՝ Իոսիֆ Ստալինի ստորագրությամբ: Մենք այն ժամանակ ջահել էինք, այդ ամենը պատերազմից հետո էր: Տղաներն ինձ ասացին. «Ջիվան, ինչիդ է պետք ժամացույցը, արի փոխանակենք» եւ մենք փոխանակեցինք այն գարեջրի մի քանի բաժակի ու կարկանդակների հետ: Այն ժամանակ ես չէի հասկանում, ինչ եմ արել, չէի հասկանում այդ իրի արժեքը: Իսկ երբ մեծացա, վախենում էի ընդհանրապես այդ մասին պատմել: Հայտնի չէր, թե դա ինչպես կընկալվեր…» - պատմել է Գասպարյանը: Դուդուկահարը միաժամանակ եւ Հայաստանի եւ ԱՄՆ քաղաքացի է, ապրում է հարազատ Երեւանում: Հարցին՝ արդյոք ինքն իրեն կոսմոպոլիտ չի՞ համարում, վարպետը պատասխանել է. «Հայրս հայ է, մայրս հայ է, ես ինչպե՞ս կարող է նեգր լինել: Ես ունեմ երկու քաղաքացիություն եւ կարող եմ ապրել այնտեղ, որտեղ ուզում եմ»: Նրա խոսքով, ինքն աշխարհին պատմել է Հայաստանի «մութ» տարիների մասին: «Ես գնացել եմ Ամերիկա, երբ Հայաստանում շատ վատ էր: Մենք չունեինք ոչ լույս, ոչ ջուր: Ահավոր էր»,-ասել է նա: Ինչ վերաբերում է ապագա պլաններին, երաժիշտը նշել է, որ համերգներից բացի, նաեւ ֆիլմերի համար է երաժշտություն ձայնագրում: «Այժմ ռուսական ֆիլմերի համար առաջարկություններ չկան, իսկ Ամերիկայում կան: Ֆիլմը կոչվում է «Աշխարհի վերջը»: Արդեն երեք տարի նկարահանում են: Մեծ փողեր են ծախսել: Այնտեղ զբաղված են ամենալավ եւ թանկ դերասանները», - նշել է Ջիվան Գասպարյանը:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Քիմ Քարդաշյանը և պոռնոընկերությունը պնդում են, որ սեքս տեսագրության շարունակություն գոյություն չունի

  Ամերիկահայ մոդել Քիմ Քարդաշյանը պնդել է, որ իրեն «հռչակ» բերած սեքս տեսագրության երկրորդ մասը պարզապես գոյություն չունի, հակառակ մամուլում շրջանառվող տվյալների, հայտնում է Huffington Post-ը: Ամերիկյան ԶԼՄ-ները պնդում էին, որ նման տեսագրություն կա և դա «ավելի կեղտոտ» է, քան «Kim Kardashian Superstar» վերնագրովը, որը օրերս վաճառքի հանվեց 30 մլն դոլարով: ը գրում է, որ 30 մլն-ը բավականին մեծ գումար է, որպեսզի Քիմը ցանկություն ունենա մեջտեղ բերել դրա շարունակությունը: Սակայն Քիմի հերքումներին կշիռ է տվել նաև այն պոռնոընկերությունը, որին պատկանում է նրա սեքս-տեսագրության իրավունքը. Vivid Entertainment-ը, ինչպս Քիմը, ասել է, որ նման տեսագրություն չկա: Քարդաշյանը տարիներ առաջ նկարահանել էր իր ինտիմ շփումը այն ժամանակվա իր ընկեր, երգիչ-երգահան Ռեյ Ջիի հետ 2003ն: Դա թողարկվել էր 2007ն:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՋԱՍԹԻՆ ԹԻՄԵՐԼԵՅՔԻ ՀԱՐՍԱՆԻՔԻ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

  Անցյալ ուրբաթ Ջասթին Թիմբերլեյքը և Ջեսսիկա Բիլլը ամուսնացան: Ամուսինները չծանրաբեռնեցին հարսանեկան լուսանկարների սպասումով և վերջերս տեղադրել են մի շատ գեղեցիկ լուսանկար: Լսուսանկարում Թիմբերլեյքը երջանկությունից պարզապես թռչկոտում է: Ի դեպ, Ջեսսիկայի զգեստից Ջասթինը պարզապես տպավորված է: Մի ամսագրում տված հարցազրույցում Ջասթինը խոստովանել է, որ նման գեղեցկություն իր կյանքում երբևէ չէր տեսել: Բացի դրանից, հարսանիքի կապակցությամբ երգիչը իր հարսնացուին նվեր է պատրաստել. մի գեղեցիկ երգ է գրել: “ Ես մտածեցի, որ նրա համար ամենագեղեցիկ նվերը երգը կլինի, որը ես երգեցի, երբ նա քայլում էր դեպի ինձ: Նույիսկ մեծ մարդիկ լաց էին լինում: Հուսամ, որ պատճառը վատ երգելը չեր)))”,-ասել է երգիչը: Եվ հետո երիտասարդները բացատրել են, թե ինչու հարսանիքի համար հենց Իտալիան ընտրեցին: Պարզվեց, որ պատճառը շատ պարզ է,-մենք պարզապես շատ ենք սիրում համեղ ուտելիքներ:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԿՎԻՐԱՀԱՏԵՆ ԱՐԴՅՈՔ ՀԱՅ ԴԱՐՊԱՍԱՊԱՀԻՆ

  “Փյունիկի” դարպասապահ Տիգրան Կանդիկյանը թիմին էր միացել հուլիսի վերջին և հիմնական կազմում երկու հանդիպում էր անցկացրել: Խաղերից մեկի ժամանակ ֆուտբելիստը ծնկի վնասվածք էր ստացել: Ֆուտբոլիստը կմեկնի Իտալիա և բուժզննում կանցնի Միլանում, որից հետո պարզ կդառնա, կվիրահատեն, թե ոչ:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :