Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԻՐԻՆԱ ՇԵՅԿԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է, ՈՐ ԻՐԵՆ ԴՊՐՈՑՈՒՄ <<ՓԱՅՏԻԿ>> ԵՆ ԱՍԵԼ

  Ավելի քան երկու տարի է, ինչ սուպերմոդել Իրինա Շեյկը մեծ ճանաչման է արժանացել, ոչ միայն ի շնորհիվ իր հաջող կարիերայի, այլ` հայտնի ֆուտբոլիստ Կրիստիանո Ռոնալդուի հետ սիրավեպի շնորհիվ: Վերջերս լուրեր էր պտտվում, թե սիրահարները բաժանվել են, սակայն Իսպանիայի հավաքականի հետ վերջին հանդիպման ժամանակ զույգերը ցույց տվեցին հակառակը: Helloն տված հարցազրույցում Իրինան խոստովանել է, որ երբևէ չի պատկերացրել, որ մոդելավորման կարիերայում հաջողության կհասնի,-“ Երբ երեխա էի, ինձ միշտ վիրավորական մականուններով էին կոչում, ես երբեք տղաներին դուր չէի գալիս, դպրոցում ինձ “փայտիկ” էին անվանում, որովհետև շատ բարձրահասակ ու նիհար էի, նաև կոչում էին “չունգա-չանգա”, որովհետև թուխ էի և ունեի հաստ շուրթեր: Ինձ այդ ամենը զայրացնում էր”: Սակայն այսօր, Շեյկը չի դժգոհում իր արտաքին տվյալներից: Սուպերմոդելը տեղեկացրել է, որ կարող է խոսել տարբեր թեմաներից, բացի` իր անձնական կյանքից: Մոդելը խոստովանել է, որ դեռ իր համար առաջնայինը իր կարիերան է: “Հասկանում եմ , կնոջ համար ամենակարևորը ընտանիքն ու երեխաներն են, սակայն այս պահին զբաղված եմ իմ կարիերայով”,- եզրափակեց Շեյկը: 
ԱՄԵՆԱՌՈՄԱՆՏԻԿ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

  Առաջարկում ենք Ձեզ դիտել երգիչ Թեյլոր Սվիֆտի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է “Begin Again” երգի հիման վրա: Տեսահոլովակը աներևակայելի ռոմանտիկ է ստացվելով: Պատճառներից ամենագլխավորն այն է, որ նկարահանումները ընթացել են սիրո քաղաքում` Փարիզում: Սցենարն այսպիսին է. երիտասարդ և շատ հմայիչ ֆրանսիացին սրճարանում հանդիպում է գլխավոր հերոսուհուն: Երիտասարդները հենց առաջին հայացքից սիրահարվում են: Դե ինչ, չշարունակելով բացահայտումները, դիտենք միասին:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
10 միլիոնից ավել մարդ դիտել է արդեն այս սիրո խոստովանությունը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԴԵՄԻ ՄՈՒՐԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԳԻՐՔԸ

  Օրերս պարզ դարձավ, որ Դեմի Մուրը 2 մլն դոլարի դիմաց` հրապարակելու է իր և նախկին ամուսնու` Էիշթոն Քաթչերի անձնական կյանքից մանրամասներ: Նա որոշել է, որ իր դրամատիկ բաժանման շնորհիվ կարող է և' գումար վաստակել, և' վրեժ լուծել նախկին անհավատարիմ ամուսնուց: Ինչպես նշեցինք` դերասանուհուն աձաջարկել են գրել հիշողություններ իր և նախկին ամուսնու համատեղ կյանքից, իսկ գլխավոր նախապայմանը այն է, որ դերասանուհին պիտք է լինի չափազանց անկեղծ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դերասանուհուն կանխավճարն արդեն իսկ վճարել են, նա սկսել է աշխատել իր սկանդալային գրքի տեքստային աշխատանքների վրա` մատնանշելով գրքի հիմանական էությունը: Չնայած այն հանգամանքին, որ զույգը դեռ պաշտոնապես չի բաժանվել, դերասանուհին պատրաստ է առավել մանրամասն պատմել իրենց համատեղ ապրած 6 տարիների մասին` հաշվի առնելով բոլոր հանգամանքները: Օրինակ` կարող է պատմել, թե ինչպես է նա սիրահարվել նախկին կողակցին, ով 15 տարով փոքր է իրենից, ինչպես նաև ամուսնու դավաճանությունների և հոգեցունց բաժանման մասին: Հետագայում Դեմի Մուրն իր հուշագրում առանձին գլուխ կտրամադրի դերասանուհի Մայլ Կունիշին, ով այժմ հանդիպում է իր նախկին ամուսնու հետ:   Նյութը պատրաստեց`  Յուլյա Աբրահամյանը
Ապրեք թեթև և երջանիկ.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ճապոնացի մարզիկը ձեռքերով և ոտքերով վազքի ռեկորդակիր է.

  Ճապոնացի Կենիչի Իտաոն նոյեմբերի 15ն Տոկիոյում ձեռքերով եւ ոտքերով 100 մետր վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել: 30-ամյա մարզիկը 100 մետրը հաղթահարել է 17.47 վայրկյանում: Ճապոնացու ռեկորդը կընդգրկվի գինեսի գրքում:   Իտաոն վազքի սեփական ոճն ունի: Ճապոնիայում նրան անվանում են «Մարդ-կապիկ»: Նրա վազքի տեխնիկան նման է Սենեգալում բնակվող աֆրիկական կարմիր կապիկների տեղաշարժման ձեւին, հայտնում է sky.-ը:   Հիշեցնենք, որ 100 մետր վազքի աշխարհի ռեկորդը պատկանում է օլիմպիական վեցակի չեմպիոն Ուսեյն Բոլթին: Ջամայկացի արագավազորդի ցուցանիշը 9.58 վայրկյան է:     ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սիմֆո-Ջազ համերգը՝ վաղը

      Նոյեմբերի 3ն`ժամը 19:30ն, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Նյու Յորք - Երևան ջազ քառյակի համատեղ Սիմֆո-Ջազ բացառիկ համերգը: Վերջինս, վստահաբար, կդառնա աշնանային համերգաշրջանի ամենավառ միջոցառումներից մեկը, որի ընթացքում հանդիսատեսը Հայաստանում առաջին անգամ ականատես կդառնա սիմֆոնիկ և ջազային մեղեդիների միահյուսմանը: Նյու Յորք - Երևան ջազ քառյակը, որի կազմում ներառված են Արի Ռոլանդը (կոնտրաբաս), Քեյթ Բալան (հարվածային գործիքներ) և Զեյդ Նեսերը (ալտ սաքսոֆոն), ղեկավարում է ջազմեն, դաշնակահար, վոկալիստ, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը: Համերգի դիրիժորն է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Այսուհետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի հասույթի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:     `hetq.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝      
; : :