Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՀՅՈՒՍԹՈՆԻ ԱՂՋԻԿԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ԽՈՐԹ ԵՂԲՈՐ ՀԵՏ

  Դեռևս օգոստոսին հանգուցյալ ՈՒիթնի Հյուսթոնի աղջիկը` Բոբբի Կրիստինա Բրաունը, իր ընկերոջից` Նիք Գորդանից մատանի ստացավ: Մատանին հետաքրքիր կերպով հիշեցնում էր նշանադրություն, չնայած որ այդ ժամանակ նրանք հերքեցին այդ փաստը: Զույգն ուղղակի մեկնաբանեց որպես նվեր ընկերոջից ընկերուհուն: Բայց ինչպես պարզ դարձավ մատանին իրոք նախանշում էր նշանադրություն: Պատմությունը հետաքրքիր է, հաշվի առնելով այն, որ Նիք Գորդանը Բոբբի Կրիստինի խորթ եղբայրն է: Նրանք ոչ մի արյունակցական կապ չունեն, բայց ՈՒիթնին նրան մեծացրել է որպես հարազատ որդու. Տղան Բոբբիի հետ է մեծացել: Նիքը Twitter-ում գրել էր «Անակնկալ» բառը և տեղադրել էր մատանիով նկար: “The Houstons: On our own” հաղորդումներից մեկի ժամանակ հայտնի երգչուհու 19-ամյա աղջիկը հաստատեց նշանադրության լուրը: Նյութը պատրաստեց՝ Տիգրան Հակոբյանը
Տեղի ունեցավ 'Miss &p; Mister Baby' մանկական գեղեցկության մրցույթը

  Նոյեմբերի 11ն Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ ''Miss &p; Mister Baby'' մանկական գեղեցկության մրցույթը, որը կազմակերպել էր Sweet Baby ամսագիրը: Միջոցառմանը հրավիրված էին տարբեր պարային խմբեր և փոքրիկ երգիչ-երգչուհիներ: Այն իր ֆորմատով տարբերվում էր մյուս մրցույթներից, քանի որ նոմինացված էր և բոլոր մասնակիցները ստացան իրենց անվանակարգերն ու մրցանակները: Մրցույթի փոքրիկ մասնակիցները ջանք ու եռանդ չէին խնայել այս գեղեցիկ օրվան պատրաստվելու համար: Ժյուրին կանգնած էր բարդ ընտրության առաջ, քանի որ երեխաները գեղեցիկ էին յուրովի:Ի դեպ ժյուրիի կազմում էին մոդել Վարդան Մնացականյանը, դիզայներ Մամիկը և մեր շատ սիրելի Նարինե Դիլանյանը՝ ''Դժվար ապրուստի'' հորքուրը: Այս հիշարժան երեկոն վարեցին ''Քաղաքում'' սերիալի Վահագն ու Արմենը:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Աշխարհի ամենաթանկ 3 ժամացույցները. ՖՈՏՈ

  1 . Chopard 25.000.000 Սա ոչ  միայն ժամացույց է, այլ արվեստի եզակի գործ՝համակցված –ամանակակից ժամագործության ամենավերջին ձեռքբերումներով:Սա մի ապարանջան է ՝զարդարված երեք թանկարծեք , սրտի տեսք ունեցող քարերով(կարմիր, կապույտ և սպիտակ): Այս երեք ալմաստների քաշը կազմում է 38 կարատ:2008ց այս ժամացույցւ համարվում է ամենաթանկը աշխարհում: Ինքնարժեքը կազմում է 25.000.000 ԱՄՆ դոլար: 2 . Patek Philippe Henry Graves Superplication 11.000.000 Ինչպես հայտնում է ՝ Patek Philippe ընկերությունն արտադրում է ամենաբարդ կառուցվածքի և մեխանիզմի ժամացույցներ:Այս ժամացույցը կոչվել է ի պատիվ Նյու Յորքի բանկիր Հենրի Գրավեսի, ով համառորեն ցանկանում էր <<առաջատար>> ժամացույցի տերը դառնալ աշխարհում : Այս ժամացույցը պատրաստված է ամենաբարձր կարգի ոսկուց և կշռում է 700գ :Այս ժամացույցը 1999թամենաթանկն է աշխարհում:Բանկիրի հետնորդներն այն դրեցին աճուրդիև վաճառվեց 11.000.000 ԱՄՆ դոլար:  3 . Patek Philipe Caliber- 895.000.000 Patek Philipe Caliber- 89  Ժամացույցը պատրաստված է  75%մաքոր ոսկուց , որի քաշը կազմում է 1,1կգ և բաղկացած է 1728մասերից: Առաջին օրինակն արտադրվել է 1989ն Patek Philipe ընկերության 150-ամյակի կապակցությամբ:Այս ժամացույցներից ներկայումս աշխարհում կա 10 օրինակ: Նման մանրակրկիտ ժամանակաչափի արտադրության համար պահանջվում է 9տարվա մանրակրկիտ և տքնաջան ձեռքի աշխատանք:   ՝ new   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Բազելում ծաղկել է աշխարհի ամենամեծ ծաղիկը՝ հսկայական Ամորֆոֆալուսը

  Շվեյցարիայի Բազել քաղաքում ծաղկել է աշխարհի ամենամեծ ծաղիկը՝ Տիտան Արումը (հսկայական Ամորֆոֆալուսը), գրում է Корреспондент-ը։ Ծաղիկն ունի 2,27 մետր բարձրություն, դեղին վարսանդ և մուգ կարմիր թերթիկներ։ Ծաղկի պալարը կշռում է ավելի քան 13 կգ։ Բույսով հիանալու են եկել շատ մարդիկ՝ չնայած նրա յուրահատուկ հոտին. Տիտան Արումի հոտը նման է փտած մսի հոտին։ Այդ հոտն այնքան ուժեղ է, որ նրան անվանել են «դիակ-ծաղիկ»։ Ամբողջ աշխարհում Տիտան Արումի ծաղկումը, որն աճեցվում է ջերմոցային պայմաններում, տեղի է ունեցել 134 անգամ։ Ծաղիկը 17 տարեկան է արդեն և երբեք չէր ծաղկել։ Մասնագետները նշում են, որ այս բույսի ծաղկումն ընդհանրապես բացառիկ իրադարձություն է, որը տեղի է ունենում 20-40 տարին մեկ, 2 օրվա ընթացքում։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Քրիսթին Սթյուարտը և Ռոբերտ Պատինսոնը միասին հայտնվել են MTV շոուին

    Աստղային զույգը` Քրիսթին Սթյուարտը և Ռոբերտ Պատինսոնը, առաջին անգամ միասին հայտնվել են հեռուստատեսային շոուին, հայտնում է VIVA-ն: Հուլիսին տեղի ունեցած սկանդալից հետո, որը տեղի էր ունեցել Քրիսթինի և ամուսնացած ռեժիսորի դավաճանության պատճառով, աստղային զույգը առաջին անգամ միասին ներկայացավ հանրությանը: Զույգը մեծ ուրախությամբ ներկայացել է MTV հեռուստաշոուին, որտեղ տեղի են ունեցել « Twilight. Saga: Dawn.» ֆիլմի 2-րդ մասի նկարահանումները:   `shshyan.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆ` «ՓՐԿԵՆՔ ԹԵՂՈՒՏԸ!!!»

  System of a down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը հաճելիորեն ուրախացրել է հայ բնապահպաններին, և, առհասարակ, հայերիս: Բանն այն է, որ Նյու Ջերսիում կայացած համերգի ժամանակ նա բեմ է բարձրացել “Փրկենք Թեղուտը” տարբերանշանով շապիկով: Բնականաբար, Թանկյանի արարքից առավել տպավորված են Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստները, որոնցից Մարիամ Սուխուդյանի կարծիքն էլ պարզեցինք կատարվածի վերաբերյալ: «Սա առաջին քայլը չէ: Դեռևս երկու տարի առաջ մենք նրան նամակ էինք հղել`պատմելով Թեղուտի խնդրի մասին Պատասխան նամակը երկար սպասեցնել չտվեց:    Նա պատրաստակամ էր անել այն ամենը, ինչն իր ուժերում էր` այս շարժմանը աջակցելու համար: Նա ներդրեց այն ոգին, որը պակասում էր մեր պայքարին: Իսկ ինչ վերաբերում է Նյու Ջերսիի համերգին, հետարքրիրն այն է, որ դա մեր շապիկը չէ, այսինքն` ինքն է ձեռք բերել և ինքնակամ կրել այն: Ոչ ոք նախօրոք չի իմացել և չի խնդրել այս քայլի մասին: Նա միշտ փորձում է բարձրաձայնել այս խնդիրը:  Կարելի է ասել, որ սա դարձել է իր առաքելությունը: Սերժն ինքը այցելել է Թեղուտ, որից հետո իր կայքում գրել էր, թե ինչ հիանալի է այդ վայրը, և որ թույլ չենք տա, որ այն հանք դառնա:  Նա նաև պետք է վիդեո հաղորդագրությամբ հանդես գա, որտեղ պետք է կոչ անի ալտերնատիվ ներդրումներ կատարել: Մեզ` բնապահպաններիս և ակտիվիստներիս համար շատ ոգևորիչ է, որ հայտնի մարդիկ արձագանքում են այս շարժմանը: Պարզապես խնդիրն այն է, որ Հայաստանի հայտնիներից շատերը կախման մեջ են որոշակի օղակներից, ինչը թույլ չի տալիս արտահայտել իրենց մտքերն ու պատրաստակամությունը ըստ արժանվույն: Հենց այս հարցում էլ Սերժ Թանկյանը տարբերվում է մյուս հայտնիներից: Սերժը բազմիցս հորդորել է վերջ դնել բոլոր տեսակի սահմաններին, չպետք է սահման լինի ջրին, օդին: Իր կատարած ներդրումը մեծացրել է այս խնդրի մասշտաբները` այն հասանելի դարձնելով նաև սփյուռքին: Մի բան է, երբ այս խնդրի մասին կոչ եմ անում ես, մի ուրիշ բան է, երբ Սերժ Թանկյանն է Facebook իր էջում կոչ անում բոլորին միանալ պայքարին: Մեր հիմնական նպատականերից մեկն էլ հենց այն է, որ հնարավորինս շատ մարդկանց տեղեկացնենք այս խնդրի մասին, ինչում մեզ մեծապես օգնում է հենց Սերժ Թանկյանը:-հավելեց Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստ, բնապահպան Մարիամ Սուխուդյանը:   Նյութը պատրաստեց Գոհարիկ Հակոբջանյանը Տեսանյութ   Նկարներ     
Աշխարհի ամենաբարձրահասակ մարդը ժամանել է Մոսկվա

  Մոսկվա է ժամանել Սուլթան Կոսենը` աշխարհում ամենաբարձրահասակ մարդը, ում հասակը կազմում է 2 մետր 51 սանտիմետր: Նա Մոսկվա է ժամանել, որպեսզի մասնակցի ռուսական կենտրոնական ալիքով հեռարձակվող թոք-շոուին,-հաղորդել է  «Интерфакс» մամլո ծառայությունը: Հայտնել է, որ Կասիոն ազգությամբ թուրք է, 2009 թվականին հայտնվել է Գինեսի գրքում, որպես աշխարհում ամենաբարձրահասակ մարդ: “ Բացի այդ, տղամարդը սահմանել է ևս մեկ համաշխարհային ռեկորդ. նրա ձեռքն աշխարհում ամենամեծն է` 275 սանտիմետր”-հայտնել է մամլո ծառայությունը: Այնտեղ նշել են, որ այդպիսի աճի պատճառը հազվագյուտ հանդիպող հիվանդությունն է` ակրոմեգալիա: Այս աճի պատճառով, մարդը կարող է քայլել միայն հենակների օգնությամբ: “Օդանավակայան ժամանելիս, տղամարդուն հանդիպեցին ամբիոնի աշխատակազմը, ովքեր Կոսենին օգնեցին  ստանալ ուղեբեռը, իսկ այնուհետև ուղեկցեցին երթուղային մեքենայով”-հայտնել է մամլո ծառայությունը:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :