Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

“ՄԱՐՍԵԼ” ԽՄԲԻ ՍՏՅՈՊԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՀԱՅՐԻԿ Է ԴԱՐՁԵԼ

    Հոկտեմբերի 9ն, “Մարսել” խմբի մենակատար Ստյոպա Լեդկովը երկրորդ անգամ հայր է դարձել: Երգչի սիրելի կինը` Եկատիրինան, այս անգամ նրան աղջիկ է պարգևել:  Երիտասարդ հայրիկը այդ ուրախությունը կիսել է հենց բեմից` իր երկրպագուների հետ: Կարելի է ասել, որ Ստյոպան իսկական հերոս է: Աղջկա անունը կինը նախապես որոշել էր` Ադրինա. ”Ես մոլորակի ամենաերջանիկ մարդն եմ”,-ասել է Ստյոպան: Բացի նորածին Ադրինեյից, Ստյոպայի ընտանիքում կա նաև փոքրիկ տղա` Դանյան, ով ծնողներից պակաս անհամբեր չէր սպասում քույրիկի ծնունդին և նրա համար նույնիսկ նվեր է պատրաստել: Բացի հարազատներից, Ստյոպային և Եկատիրինային շնորհավորել են նաև նրա գործընկերները, որոնց թվում են` Վիկտորիա Դայնեկոն, Աննա Սեդոկովան, USB խումբը, Նատալյա Իոնովան(Գլյուկոզա), Էլվիրան, Սաշա Զվերևան, Յուլյա Եսենկոն և շատ ուրիշ ընկերներ: Դե ինչ, մենք նույնպես շնորհավորում ենք երիտասարդ հայրիկին և մաղթում քաջ առողջություն, որպեսզի նրանց ընտանիքում ավելանան հայրիկի նման տաղանդաշատ փոքրիկներ:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը  
Playboy ակումբ` Հնդկաստանում

  Հնդկաստանի ծովափնյա Գոա քաղաքում բացվելու է Playboy ակումբ: PB Lifestyle ընկերության պատասխանատուն, ով լինելու է նաեւ Playboy ակումբի պատասխանատուն, հայտնել է, որ ավանդական Playboy հանդերձանքը կլինի որոշ սահմանափակումներով: Կազմակերպիչները հայտնում են, որ բոլորովին մերկ կին չի լինելու. տեղեկացնում է India Times–ը:   yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Երկրորդ ամուսնության հաջողության գաղտնիքները

  Որոշ զույգերի կարծիքով երկրորդ ամուսնությունը շատ ավելի ծանր է, քան նախորդը, հատկապես առաջին մի քանի ամիսները: Իսկ ինչու՞ է դա այդպես: Արդյոք առաջին ամուսնության ժամանակ զույգը դեռ չի՞ գիտակցում ստանձնած պատասխանատվության աստիճանը, թե՞ սկսում են հասկանալ թույլ տված սխալները եւ առաջանում է հետեւյալ սկզբունքը. «այլեւս երբեք եւ ոչ մի դեպքում»: Միգուցե դա է երկրորդ ամուսնության հաջողության գաղտնիքը: Երկրորդ ամուսնության ժամանակ կինը դառնում է ավելի համբերատար, հանում է «վարդագույն ակնոցը», չի իդեալականացնում, ավելի թեթեւ է վերաբերվում այն մանրուքներին, որոնք նախկինում իրեն նյարդայնացնում էին, մի խոսքով դառնում է ավելի իմաստուն (իհարկե ոչ բոլորը): Ցանկացած ամուսնության հաջողության գաղտնիքը համատեղելիությունն է: Իսկ մեկ մարդու հետ հարաբերություններ ունենալու փորձը փոխանցվում մեկ ուրիշի հետ հարաբերություն ունենալիս, պարզապես պետք է կարողանալ հաղթահարել դժվարությունները: Ամեն դեպքում առաջին ամուսնության փորձը կարեւոր դեր է խաղում: Հավանաբար, պետք է անցնել այդ ամենի միջով, վերլուծել նախկինում կատարած սխալները, մի փոքր փոխվել, շարունակել կյանքը եւ ամեն ինչ լավ կլինի:   ՝ www.forwoman.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակի ամփոփում և այս շաբաթա ԹՈՓ տասնյակի ձևավորում

  Նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակի դասավորվածությունը հետևյալն էր` ԹՈՓ 1. Ալեքսանդր Բաբասյան  ԹՈՓ 2. Նարինե Դիլանյան  ԹՈՓ 3. Միհրան Ծառուկյան  ԹՈՓ 4. Դալիթա Ավանեսյան  ԹՈՓ 5. Արթուր Պետրոսյան  ԹՈՓ 6. Դիանա Գրիգորյան ԹՈՓ 7. Արմինե Պողոսյան  ԹՈՓ 8. Մարտին Մկրտչյան  ԹՈՓ 9. Հայկ Ղուկասյան  ԹՈՓ 10. Արտավազդ Եղոյան    Իսկ այս շաբաթ  ԹՈՓ տասնյակը ձևավորվել է համակարգչի կողմից և բոլոր մասնակիցների վարկանիշները հավասարեցվել է 0:   ԹՈՓ 1. Անդրանիկ Հարությունյան ԹՈՓ 2. Սարգիս Գրիգորյան ԹՈՓ 3. Արսեն Գրիգորյան ԹՈՓ 4. Ռաֆայել Երանոսյան ԹՈՓ 5. Ջոնի Կարապետյան ԹՈՓ 6. Լևոն Հարությունյան ԹՈՓ 7. Կամո Սեյրանյան ԹՈՓ 8. Հովհաննես Բաբախանյան ԹՈՓ 9. Սուրեն Առուստամյան ԹՈՓ 10. Լանա Խաչատրյան     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԱՐԻԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ` “ՊԱՐԶ, ՈՉ ԹԵ ԿԵՂԾ”

  Վերջերս, Մարիաննա Հովհաննիսյանը իր երկրպագուներին ներկայացավ նոր զուգերգով` “Մեծ Հայք” խմբի Մոսի հետ: Երգը արդեն իսկ սիրվել է բազմաթիվ երկրպագուների կողմից, ինչի մասին վկայում է հենց տեսահոլովակի դիտումների քանակը: Համագործակցության մասին առավել շատ տեղեկություն ստանալու համար armcatalog..-ը խոսեց երգչուհու հետ` “Նախաձեռնությունը իրենցն է եղել, բայց ես ինքս էլ մեծ հաճույքով եմ համագործակցել: Չեմ կարող հստակ ասել, արդյոք կլինի տեսահոլովակ այս երգի հիման վրա: Բայց հաստատ կարող եմ ասել միայն, որ արձակուրդներից հետո եթերում կլինի իմ նոր տեսահոլովակը` “Քիչ են քիչ” երգի հիման վրա: ”  Երգի երաժշտության հեղինակն է Դավիդ Բադալյանը, իսկ խոսքերինը` Մարիաննա Հովհաննիսյանը: Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը: Երգչուհին նշեց նաև, որ շարունակում է ձայնագրել նոր երգեր, որոնք առաջիկայում կտրվեն հեռուստադիտողների դատին:    Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը
Մերլին Մոնրոյի լուսանկարը վաճառվել է 16 հազար դոլարով

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի Dom Aukcyjny Desa Unicum աճուրդների  տունը 750 հազար դոլարով վաճառել է 230 լուսանկարների հավաքածու, որոնց մեջ եղել են Մերլին Մոնրոյի եւ այլ հայտնիների լուսանկարներ: Բոլոր նկարների հեղինակը Հոլիվուդի աստղերին լուսանկարած հայտնի մասնագետ Միլթոն Գրինն է: Հավաքածուից ամենաթանկը` 16 հազար դոլար, վաճառվել է Մերլին Մոնրոյի ծովափնյա սեւ-սպիտակ լուսանկարներից մեկը: Ժամանակին լուրեր կան թե Մոնրոն եւ Գրինը սիրավեպ են ունեցել: Աճուրդին մասնակցել է աստղերի մոտ 600 սիրահար-երկրպագու: Վաճառվել են Լայզա Մինելիի, Մարլեն Դիտրիխի, Գրեյս Կելլիի եւ այլ հայտնիների լուսանկարներ:   `hraparak.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Հարս ու փեսայի հայկական երգերի շարանը և շաբաշ տված դոլարները.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :