Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱՐԱԶ ԴԱՐԵ. “ՈՐՏԵՂ ՀԱՑ, ԱՅՆՏԵՂ ԿԱՑ”

  Շատերի կողմից սիրված Իրանահայ երգիչ, երգահան Արազ Դարեն հոկտեբերի 15ն, իր ծննդավայր Թեհրանից, վերադարձավ Հայաստան: հետ զրույցում երգիչը տեղեկացրեց, որ հոկտեմբեր ամսվա ավարտին կլինի նոր երգ, որը կոչվում է ”Փակ ուղղի”, կլինի նաև տեսահոլովակի պրեմիերա: Իսկ նոյոմբերի 5ն կմեկնի Լոս Անջելես և կորոշվի նրա համերգի օրը, որը կկայանա հենց Լոս Անջելեսում: “Երգի, երաժշտության և խոսքերի հեղինակը ինքս եմ, տեքստի մշակումը Արմինե Բաղդասարյանին է, իսկ տեսահոլովակը նկարահանելու է Ամերիկայի անվանի ռեժիսոր Ալեք Կարտիոնը”- նշեց երգիչը: Արազը մեկնել էր Թեհրան` ստեղծագործելու այնտեղի մի քանի երգիչների համար, որոնց տեսահոլովակները հեռարձակվել են Իրանի մի շարք հեռուստաալիքներով: Արազը նշեց նաև, որ գրել է SOUNDTRACK-ներ` Թեհրանի մի քանի  ֆիլմերի համար: -Իսկ արդյո՞ք Արազը ստեղծագործում է հայ երգիչ-երգչուհիների համար: -Անցյալ տարի շատ առաջարկներ եմ ստացել, ցավոք, այդ ընթացքում շատ կարճ ժամանակահատված մնացի Հայաստանում, նույնիսկ շատերը ինձանից նեղացան այդ պատճառով:  Արազը չի պատրաստվում մշտապես մնալ Թեհրանում,-“Ինչպես ասում են` որտեղ հաց, այնտեղ կաց : Թեհրանից լավ առաջարկներ էի ստացել, եկա ստեղծագործեցի և կվերադառնամ: Նաև թեթև օդափոխություն էր ինձ անհրաժեշտ: Երևան շուտ-շուտ եմ գալու, կարոտում եմ իմ Երևանը, ընկերներիս և Թեհրանում երբեք մշտապես չեմ մնա”:  -Արազ Թորոսյանին, ո՞ր աշխատանքն է շատ ավելի հոգեհարազատ`ստեղծագործել, թե՝ կատարել: - Դա կախված է իմ հոգեվիճակից: Եթե հանդիսատեսի հետ շփում եմ ուզում, ապա պետք է բեմում գտնվեմ: Սակայն նաև լինում են պահեր, որ ուզում եմ ստուդիայում միայնակ աշխատել, առանց ավելորդությունների:  -Իսկ արդյո՞ք պատճառը գումարն է, որ Երևանյան երգիչների համար շատ չես ստեղծագործում: - Ոչ, պարզապես լավ երաժիշտների քանակը շատ է Երևանում, որում երևի քիչ եմ աչքի ընկնում, պատճառը դա է (ժպտում է):  Դե ինչ, Արազին ասենք բարի գալուստ Հայաստան և մաղթենք նրան ստեղծագործական բուռն շրջան:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
«ՀԵՔԻԱԹՖԻԼՄ» ՆԱԽԱԳԻԾ. ՖԻԼՄԵՐ ՀԱՏՈՒԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  «Հեքիաթֆիլմ»-ը ծնվել է, որ երեխաները դադարեն դիտել սարսափազդու և չարագործ հերոսներով լի մուլտֆիլմեր ու նույնիսկ մեծերի հոգեբանության համար վտանգավոր ֆիլմեր: Այս նախագիծը նկարահանում է մանկապատանեկան ֆիլմեր հենց իրենց՝ երեխաների մասնակցությամբ: «Հեքիաթֆիլմ» բուն նպատակը երեխաների ժամանցի և դաստիարակության ճիշտ կազմակերպումն է: Նախագիծը հաշվի է առնում ամեն մի մանրուք, որ չվնասի երեխաների հոգեբանությանը և որ նրանց վարքը տրամաբանորեն հանգեցնի լավին, բարուն, ճշմարիտին:  «Հեքիաթֆիլմ» հեղինակային նախագծի առաջին՝ «Թևավոր Երազանքը» հեքիաթային-երաժշտական ֆիլմի պրեմիերան կայացել է 2010 թվականի սեպտեմբերի 29ն «Մոսկվա» կինոթատրոնում: Թե՛ մասնակից և թե՛ հանդիսատես երեխաները նշում էին, որ «Թևավոր Երազանքը» ֆիլմից քաղել են կյանքի համար շատ կարևոր դասեր: Նրանք սիրով նորից ու նորից  դիտում են ֆիլմը DVD տեսասկավառակներով, երգում ու պարում հերոսների հետ: «Թևավոր Երազանքը» ֆիլմը երազանքների հրեշտակի մասին է, ով մի խումբ պարապ-սարապ պատանիների մեծ դժվարությամբ դարձնում է նպատակասլաց և աշխատասեր:  Առջևում սպասվում է «Հեքիաթֆիլմ» երկրորդ՝ «Արժանի լինել» լիամետրաժ, կիսաֆանտաստիկ ֆիլմը: Այստեղ արդեն հերոսը մի ծույլիկ աշակերտ է, որը կյանքի տված դասերի և լավ ընկերների շնորհիվ որոշում է շատ կարդալ, լավ սովորել ու գրագետ դառնալ: «Հեքիաթֆիլմ» նախագծի հեղինակ, ռեժիսոր, սցենարների և երգերի հեղինակ Նարինե Մնացականյանը կոչ է անում բոլոր ծնողներին, որ զերծ պահեն իրենց երեխաներին «վտանգավոր» ֆիլմերից ու մուլտֆիլմերից, չէ՞ որ դրանք անջնջելի հետքեր են թողնում մեր մանուկների աշխարհընկալման վրա և վտանգի ենթարկում մեր մոլորակի ապագան:  Նարինեն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր «Հեքիաթֆիլմի» կողքին են:   Նյութը պատրաստեց՝ Նելլի Անդրեասյան
Կամաց-կամաց զարգանում ենք: Էլեկտրոնային ցուցանակներ Նոր Նորքում.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՍՈՆԱ ՌՈՒԲԵՆՅԱՆ. ″ՀԱՅ ՍՈՒՊԵՐՍԹԱՐ 5″-Ի ՀԱՂԹՈՂԸ ԻՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱԳԱ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

    Դեռևս “Հայ Սուպերսթար 5” ն մասնակցելու ընթացքում Սոնա Ռուբենյանը, շնորհիվ իր հզոր ձայնի և աշխատասիրության,  արդեն հասցրել էր սիրվել հայ հեռուստադիտողի կողմից: Համոզված ենք, որ մեր ընթերցողներից շատերին կհետաքրքրի, թե ինչով է այս պահին զբաղված երգչուհին և ինչ նորություններ կներկայացնի իր երկրպագուներին առաջիկայում: Սոնան armcatalog..ն պատմեց, որ երբեք չի մտածել, թե կմասնակցի “Հայ Սուպերսթար” նախագծին, թեև միշտ հետևել է մրցույթին: Սակայն 5-րդ եթերաշրջանի անոնսները դիտելիս` երգչուհին, ի վերջո, որոշեց մասնակցել և լրացրեց մասնակցության հայտը:  “Երգչի և երգչուհու կարիերայում շատ եմ կարևորում մրցույթները: Մրցույթի մասնակցելիս՝ երգիչը հենց ինքն է իր ուժերը փորձում և հասկանում է, թե ինչի է ընդունակ ինքը: Իսկ “Հայ Սուպերսթարը” ոչ միայն մրցույթ է, այլ նաև հայտնի դառնալու և հեռուստադիտողի կողմից սիրվելու հնարավորություն: Այդ նախագծից հետո երգչի հետագա գործունեությունն ավելի դյուրին է դառնում, որովհետև սկզբնական դժվարին ճանապարհն անցնելու հոգսն արդեն հոգացել է հեռուստաընկերությունը”,-նշում է Սոնան: Չնայած նախագիծը վերջերս է ավարտվել, բայց երգչուհին արդեն տարբեր երկրների հայ համայնքների կողմից համերգների առաջարկներ է ստացել: Ի դեպ, արդեն սեպտեմբերից երգչուհին կմասնակցի նոր նախագծերի: Մեր այն հարցին, թե, արդյոք, չի սպասվում նոր երգ կամ տեսահոլովակ, Սոնան պատասխանեց. “Հայ Սուպերսթար” նախագծում հաղթելով “Շանթ” հեռուստաընկերության կողմից նվեր ստացա երգ և տեսահոլովակ, որոնք շուտով կներկայացնեմ հեռուստադիտողին: Բացի դա ինքս ունեմ իմ կողմից գրված մի քանի երգ, որոնք նույնպես պատրաստվում եմ ձայնագրել”: “Հայ Սուպերսթար 5” հաղթող Սոնա Ռուբենյանն արդեն ունեցել է զուգերգ <> ռոք խմբի հետ: Երգչուհին կարծում է, որ հետագայում այդ երգը կձայնագրվի և կունենա տեսահոլովակ: “Շատ եմ հավանում իրենց աշխատանքը և սիրում եմ իրենց երգերը: Իսկ ընդհանրապես կուզեմ ելույթով հանդես գալ այն երգիչ-երգչուհիների հետ, ովքեր երգում և ներկայացնում են այնպիսի երաժշտություն, որն ինձ հոգեհարազատ է”,-նշեց Սոնան: Դե ինչ, “armcatalog..”-ը Սոնային նորանոր հաղթանակներ է մաղթում` հուսալով, որ մի օր նրա նման հզոր ձայնով երգչուհուն կտեսնենք աշխարհի խոշորագույն բեմերում:     Նյութը պատրաստեց Սյունե Առաքելյանը
Ի՞նչ ուտել, եթե ցանկանում եք հղիանալ

      Քննարկումներ այն մասին, թե արդյոք սնունդը կարող է որևէ կերպ անդրադառնալ հղիանալու գործընթացի վրա, վաղուցվա պատմություն ունեն: Բնական է` այս հարցի պատասխանը չի կարող ամբողջապես դրական լինել, բայց ապացուցված է՝ որոշակի սննդակարգ կա, որը այնուամենայնիվ կարող է նպաստել հղիանալուն: Հիշարժան է, որ հստակ սննդակարգի պետք է հետևի ոչ միայն կինը, այլև տղամարդը: Ընդ որում' այն մթերքների ցանկը, որ հիմա կնշենք, ինդիվիդուալ է, և այս սննդակարգին հետևելուց առաջ լավ կլինի, եթե ամեն դեպքում խորհրդակցեք բժշկի հետ: Տղամարդկանց սննդակարգը պետք է կազմվի հիմնականում մսից, կարտոֆիլից, բանջարեղենից, թարմ մրգերից: Նման սննդակարգի հետևող տղամարդկանց սերմնաբջիջների մեջ երկու անգամ ավելի շատ սերմ պարունակողները կան, քան այլ սննդակարգով սնվող տղամարդկանց սերմնաբջիջներում: Բացի դրանից, տղամարդիկ պետք է ավելացնեն С վիտամինի կիրառությունը, քանի որ այն վերականգնում է վնասված սերմնաբջիջները: Ցանկալի է նաև, որ օրը 12-15 մգ ցինկ օգտագործեն, քչացնեն ծխելու և ալկոհոլ օգտագործելու քանակությունը: «Միջերկրածովյան» կոչվող դիետան իդեալական է հղիանալ ցանկանող կնոջ համար. այն կոչվում է նաև «Աֆրոդիտեի դիետա»: Դիետան ենթադրում է ձկնեղենի, բանջարեղենի, լոբազգիների շատ կիրառություն: Թույլատրվում է նաև անյուղ կաթնատեսակների որոշակի կիրառություն: Նման սննդակարգի պահպանումը թե' կնոջ, թե' տղամարդու կողմից կբարձրացնի հղիանալու շանսը 40 տոկոսով:     `med-practic.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Հայաստանի դառը իրականության մասին ֆիլմը՝ Մոնրեալի միջազգային կինոփառատոնում. Montreal Gazette VIDEO

  Այսօր կեզրափակվի Մոնրեալի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը, որի շրջանակներում ցուցադրվել է Մառլեն Էդոյանի «Figure d’Armen» վավերագրական ֆիլմը, հայտնում է Montreal Gazette-ը:   Ֆիլմը պատմում է Լիբանանում ծնված հայերի մասին, «որոնք երբեք չեն հրաժարվել իրենց հայկական ժառանգությունից»: Ֆիլմը Մառլենի ուղևորությունն է Հայաստան և հայկական համայնքներով հարևան երկրներ:   Ըստ հոդվածագրի՝ ֆիլմում ցուցադրված է, թե ինչ բարդ կացության մեջ են մարդիկ Հայաստանում: «Շատերի ատամները վատ վիճակում են՝ հավանաբար այն պատճառով, որ իրենց չեն կարող թույլ տալ նորոգել դրանք»:   Ֆիլմի հերոսները ասում են, որ իրենց երեխաները արտասահմանում են՝ արտագնա աշխատանքի: «Լավ է դրսում ապրուստ վաստակել, քան սովից մեռնել հայրենիքում», - նկատում է աղբյուրը:   Ֆիլմը հագեցած է նաև հետաքրքիր երաժշտությամբ: MG-ն առանձնացնում է հատկապես մի դրվագ, որում հերոսը երգում է՝ շուրթերի արանքում ածելի:     ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ես չգիտեի, որ ինձ Երևանում այսքան սիրում ու գնահատում են. Ալեն Դելոն

  Վերջին ֆիլմը, որտեղ խաղացել է Դելոնը, «Շնորհավոր Ամանոր, մայրեր» կատակերգությունն է, որը բաղկացած է 5 առանձին նովելներից, և դրանցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր: Ֆիլմը, որի բյուջեն կազմում է վեց միլիոն դոլար, հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու դեկտեմբերի 27ց:   Նախօրեին առավոտյան ժամը վեցին Ալեն Դելոնն արդեն Երեւանում էր: Նա հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, այցելել Ծիծեռնակաբերդ:   Ծափահարություններով ու ողջույններով սկսվեց նրա և  ռուս դերասաններ Իրինա Ռոզանովայի, Կոնստանտին Կրյուկովի, պրոդյուսերներ Վալերի Սահարյանի և  Ղևոնդ Սնդրեասյանի մամուլի ասուլիսը «Երեւան» հյուրանոցում:   «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմում Դելոնը համաձայնել է խաղալ անվճար: Քանի որ ֆիլմի երկու գաղափարները ամանորյա հրաշքն է և մայրական սերը, լեգենդար դերասանին հարցրեցին իր մոր մասին: Նրա պատասխանը ապշեցրեց ներկաներին իր անկեղծությամբ.   «Մոր թեման համար շատ անձնական ու շատ նվիրական է ինձ համար: Մորս կորցրել եմ 16 տարի առաջ, եթե հիմա հնարավորություն ունենայի իրեն տեսնելու, ապա ոչինչ չէի անի, ուղղակի ամբողջ ժամանակս կանցկացնեի իր հետ, կպարուրեի նրան այն մեծ սիրով, որին նա արժանի է: Այն, ինչին հասել եմ, հասել եմ մորս շնորհիվ, իմ արտաքինն ու իմ ձեռքբերումները նրա շնորհիվ են: Մայրս չկա, բայց ես միշտ ինձ մոտ պահում եմ այն իրը, որ նա նվիրեց ինձ, դա փոքրիկ խաչն է», ասում է Դելոնը:   Ալեն Դելոնը լրագրողներին պատմեց ոչ միայն մոր հանդեպ ունեցած սիրո մասին: Ինչպես պարզվում է, նա հիմա մենակ է. «Ես ունեցել եմ ու հիմա էլ ունեմ ամեն ինչ, բայց իմ կյանքում սիրո պակաս կա...»,-խոստովանեց լեգենդար դերասանը, ով իր կյանքում կանանց շրջանում ուշադրության պակաս չի ունեցել:   Թե ինչ է տանում Հայաստանից և Երեւանն ինչպիսին կմնա իր հիշողություններում Դելոնն ասում է. «Առաջին անգամ եմ Հայաստանում, եկել եմ առավոտյան ժամը վեցին, անկեղծ եմ ասում, ես չգիտեի, որ ինձ Երևանում այսքան սիրում ու գնահատում են»:   ՝ maxinfo.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :