Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԴԵՐԱՍԱՆ ՄԱԿԿՈՆԱԽԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍՊԱՌԵԼ ԻՐԵՆ

  Դերասան Մեթյու Մակկոնախին գնացել է մարզադահլիճ: Թվում է` դերասանը պատրաստվում է մարմնավորել մի կերպար, ով շատ հիվանդ է և պայքարում է իր կյանքի համար: Ընդհամենը երկու ամսում դերասանից մնացել է միայն “կաշին ու ոսկորը”: Իր այդ տեսքով դերասանը վախեցրել է երկրպագուներին, քանի որ դերասանը մոռացել է նրանց հայտնել, որ նիհարում է դերի համար: Զարմանալի է, որ այդպիսի հույուծված մարմնում կա առողջ միտք: Հուսանք, որ այդ փորձը չի ազդի դերասանի ապագային և առողջությանը: Տեղեկացնենք նաև, որ աշխարհահռչակ հումորի վարպետը վախենում է պտտվող դռներից:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԿԱՐՈ ՍԱՐԱՖՅԱՆԻՆ ԿԱՐՈՏՈՒՄ Է ԻՐ ԸՆՏԱՆԻՔԸ ...

  Վաստակավոր  երաժիշտ  Կարո  Սարաֆյանը` ով  երկար  տարիներ  է  ինչ  համագործակցում  է  հայ  երգարվեստի   բազմաթիվ  ներկայացուցիչների  հետ, ն  տեղեկացրեց, որ  վերջերս  Արման  Հովհաննիսյանի  հետ  հյուրախաղերի  էր  մեկնել  Ամերիկայի   Բոստոն  քաղաք, իսկ այսօր  ժամը  11:00ն    կմեկնի  Բեյրութ, մասնակցելու  Թաթա  Սիմոնյանի  համերգին,  որտեղից  և  կվերադառնա օգոստոսի  15ն: Այն  հարցին, եթե  Կարո  Սարաֆյանը  չընտրեր  երաժշտության  ասպարեզը` ինչով  կզբաղվեր, պատասխանեց,- Եթե  երաժիշտ  չլինեի, ապա  կզբաղվեի  ինչ-որ  բիզնեսով: Վաստակավոր  երաժիշտը  ներկայացրեց  նաև իր գրաֆիկը, ըստ  որի  ամեն  ամիս  արևմտյան  երկրներ  է  մեկնում  ամենաքիչը   2  անգամ: Իսկ  Կարո  Սարաֆյանին  արդյոք  ընտանիքը`  կինը  և  երեխաները  չեն  կարոտում,  երաժիշտը  պատասխանեց,-  Իհարկե  կարոտում  են,  սակայն  ինչ  արած, իրենք  են  ընտրել ))): Կարո  Սարաֆյանը  ն  տեղեկացրեց  նաև, որ  շուտով`  սեպտեմբերի  1ն,  կրկին  Արման  Հովհաննիսյանի  հետ  հյուրախաղերի  կմեկնի, սակայն  այս  անգամ  Ավստրալիա:   Կարո Սարաֆյանի էջը կարող եք տեսնել այստեղ` ԿԱՐՈ ՍԱՐԱՖՅԱՆ   Նյութը  պատրաստեց  Արևիկ  Ավետիսյանը
Այսօր Բրայան Ադամսի ծննդյան օրն է.

  Բրայան Ադամսը ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 5-Ին Կանադայում:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Շատ գեղեցիկ կատարում.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՍՈՆԱ ՌՈՒԲԵՆՅԱՆ. ″ՀԱՅ ՍՈՒՊԵՐՍԹԱՐ 5″-Ի ՀԱՂԹՈՂԸ ԻՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱԳԱ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

    Դեռևս “Հայ Սուպերսթար 5” ն մասնակցելու ընթացքում Սոնա Ռուբենյանը, շնորհիվ իր հզոր ձայնի և աշխատասիրության,  արդեն հասցրել էր սիրվել հայ հեռուստադիտողի կողմից: Համոզված ենք, որ մեր ընթերցողներից շատերին կհետաքրքրի, թե ինչով է այս պահին զբաղված երգչուհին և ինչ նորություններ կներկայացնի իր երկրպագուներին առաջիկայում: Սոնան armcatalog..ն պատմեց, որ երբեք չի մտածել, թե կմասնակցի “Հայ Սուպերսթար” նախագծին, թեև միշտ հետևել է մրցույթին: Սակայն 5-րդ եթերաշրջանի անոնսները դիտելիս` երգչուհին, ի վերջո, որոշեց մասնակցել և լրացրեց մասնակցության հայտը:  “Երգչի և երգչուհու կարիերայում շատ եմ կարևորում մրցույթները: Մրցույթի մասնակցելիս՝ երգիչը հենց ինքն է իր ուժերը փորձում և հասկանում է, թե ինչի է ընդունակ ինքը: Իսկ “Հայ Սուպերսթարը” ոչ միայն մրցույթ է, այլ նաև հայտնի դառնալու և հեռուստադիտողի կողմից սիրվելու հնարավորություն: Այդ նախագծից հետո երգչի հետագա գործունեությունն ավելի դյուրին է դառնում, որովհետև սկզբնական դժվարին ճանապարհն անցնելու հոգսն արդեն հոգացել է հեռուստաընկերությունը”,-նշում է Սոնան: Չնայած նախագիծը վերջերս է ավարտվել, բայց երգչուհին արդեն տարբեր երկրների հայ համայնքների կողմից համերգների առաջարկներ է ստացել: Ի դեպ, արդեն սեպտեմբերից երգչուհին կմասնակցի նոր նախագծերի: Մեր այն հարցին, թե, արդյոք, չի սպասվում նոր երգ կամ տեսահոլովակ, Սոնան պատասխանեց. “Հայ Սուպերսթար” նախագծում հաղթելով “Շանթ” հեռուստաընկերության կողմից նվեր ստացա երգ և տեսահոլովակ, որոնք շուտով կներկայացնեմ հեռուստադիտողին: Բացի դա ինքս ունեմ իմ կողմից գրված մի քանի երգ, որոնք նույնպես պատրաստվում եմ ձայնագրել”: “Հայ Սուպերսթար 5” հաղթող Սոնա Ռուբենյանն արդեն ունեցել է զուգերգ <> ռոք խմբի հետ: Երգչուհին կարծում է, որ հետագայում այդ երգը կձայնագրվի և կունենա տեսահոլովակ: “Շատ եմ հավանում իրենց աշխատանքը և սիրում եմ իրենց երգերը: Իսկ ընդհանրապես կուզեմ ելույթով հանդես գալ այն երգիչ-երգչուհիների հետ, ովքեր երգում և ներկայացնում են այնպիսի երաժշտություն, որն ինձ հոգեհարազատ է”,-նշեց Սոնան: Դե ինչ, “armcatalog..”-ը Սոնային նորանոր հաղթանակներ է մաղթում` հուսալով, որ մի օր նրա նման հզոր ձայնով երգչուհուն կտեսնենք աշխարհի խոշորագույն բեմերում:     Նյութը պատրաստեց Սյունե Առաքելյանը
Նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակի ամփոփում և այս շաբաթա ԹՈՓ տասնյակի ձևավորում

  Նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակի դասավորվածությունը հետևյալն էր, որը ընտրվել էր համակարգչի կողմից՝   ԹՈՓ 1. Արտավազդ Եղոյան ԹՈՓ 2. Արա Գևորգյան ԹՈՓ 3. Վարդան Թադևոսյան ԹՈՓ 4. Ռաֆո ԹՈՓ 5. Մարտին Մկրտչյան ԹՈՓ 6. Արմինե Պողոսյան ԹՈՓ 7. Դավիթ Ամալյան ԹՈՓ 8. Արա Երնջակյան ԹՈՓ 9. Դալիթա Ավանեսյան ԹՈՓ 10. Լևոն Հարությունյան   Իսկ այս շաբաթ ձեր այցելությունների շնորհիվ ձևավորվել է հետևյալ ԹՈՓ տասնյակը՝   ԹՈՓ 1. Ալեքսանդր Բաբասյան 276 ձայն ԹՈՓ 2. Դալիթա Ավանեսյան 117 ձայն ԹՈՓ 3. Նարինե Դիլանյան 89 ձայն ԹՈՓ 4. Միհրան Ծառուկյան 76 ձայն ԹՈՓ 5. Արթուր Պետրոսյան 51 ձայն ԹՈՓ 6. Արմինե Պողոսյան 37 ձայն ԹՈՓ 7. Մարտին Մկրտչյան 36 ձայն ԹՈՓ 8. Արա Գևորգյան 33 ձայն ԹՈՓ 9. Արտավազդ Եղոյան 32 ձայն ԹՈՓ 10. Դիանա Գրիգորյան 27 ձայն   Մասնակիցների էջերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ԲԼԵՅԿ ԼԱՅՎԼԻՆ ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ՀՍԿԱ ԱԴԱՄԱՆԴԵ ՔԱՐՈՎ ԻՐ ՄԱՏԱՆԻՆ

  Stylenews-ը հրապարակել է Բլեյկ Լայվլի հարսանեկան մատանու լուսանկարը: Ռայեն Ռեյնոլդսը իր հարսնացուին է նվիրել ոչ թե սովորական  հարսանեկան մատանի, այլ` հրաշք մատանի: Մատանին իրենից ներկայացնում է մի մեծ ադամանդե քար` բաց վարդագույն երանգով: Հարսանեկան գիշերն անցկացնելուց հետո, առավոտյան, երբ դերասանը պատուհանի մոտ համբուրում էր իր կնոջը, լրագրողներն հասցրել են նկատել հսկա ադամանդե քարով մատանին: Մատանին, հայտնի ոսկերիչ Loraine Schwartz ձեռքի աշխատանքն է: Մատանին կազմված է բարակ սպիտակ ոսկուց, որի վրա կան մի շարք փոքրիկ ադամանդե քարեր, իսկ այդ ոսկու և քարերի վրա հարմարեցված է մի մեծ բաց վարդագույն ադամանդե հսկա քարը: Հուսանք, որ այդպիսի առատաձեռն փեսացուների, դեռ շատ կհանդիպենք:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :