Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՊՈՐՏՄԱՆԸ ՏՂԱՅԻՆ “ՆՍՏԵՑՐԵԼ” Է ՊԱՂՊԱՂԱԿԻ ՎՐԱ

  Հայտնի դերասանուհի Նատալի Պորտմանը, իր հանգստյան օրն անցկացրել է ամուսնու` Բենջամինի և որդու` Ալեֆի հետ: Ընտանիքը գրեթե ամբողջ օրն անցկացրել է մաքուր օդում: Զբոսանքի ժամանակ նրանք այցելել են նաև պաղպաղակների խանութ: Նատալին որոշել էր երեխային պաղպաղակ հյուրասիրել, սակայն փոքրիկին այդ սառը քաղցրավենիքն այդքան էլ դուր չի եկել: Դերասանուհին ծիծաղելով հետևել է Ալեֆի ծամածռություններին` ուտելու ժամանակ: Պաղպաղակից հետո աստղային ընտանիքը շարունակել է զբոսանքը: Հիշեցնենք, որ Նատալի Պորտմանի հարսանեկան արարողությունը կայացել է Կալիֆորնիայում: Հարսանիքին հրավիրված էր ընդհամենը 60 հոգի` զույգի հարազատ ու ամենամտերիմ մարդիկ:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Լրագրողը մերկացել է Ռիհանայի ինքնաթիռում.ֆոտո, վիդեո

    Ավստրալիացի լրագրող Թիմոթի Դորմերը, ով ուղեկցում էր բարբադոսյան գեղեցկուհի Ռիհանային 777 համաշխարհային շրջագայության ժամանակ, որոշել է նրա ուշադրությունը գրավել ինքնաթիռում մերկանալով։ Aceshowbiz - հայտնում է, որ երգչուհուն ուղեկցել են թիկնապահներն ու լրագրողների թիմը, սակայն նա այդպես էլ ոչ մի ասուլիս չի տվել եւ բառ չի փոխանակել նրանց հետ։ Այդ պատճառով էլ Թիմոթի Դորմերն իր վրայից դեն է նետել հագուստը եւ մերկ տեսքով վազել սրահով, ինչով էլ ծափահարությունների տարափ է վաստակել, սակայն նման անպարկեշտ տեսքով մտնել բիզնես-կլաս, որտեսղ Ռիհանան է եղել, լրագրողն, այնուամենայնիվ, չի համարձակվել՝ վախենալով թիկնապահներից։ «Ես որոշեցի չանել այդ, քանի որ նրա թիկնապահները կարող էին միանգամից թեւերս ոլորել, եւ դա արդեն ուրախ չէր լինի», - հայտարարել է «մերկապարողը»։  Երգչուհին, իր հերթին, հասարակության առջեւ ներողություն է խնդրել լրագրողի պահվացքի համար, եւ խոստացել է մամուլին ավելի շատ ժամանակ տրամադրել։       `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Ինչի՞ց են ամենաշատը վախենում տղաները

    Ընդունված է համարել, որ իսկական տղամարդը ոչ մի բանից չի վախենում, ուժեղ է ու վստահություն է ներշնչում, բայց սա միայն արտաքին կողմն է, իսկ իրականում անգամ իդեալական տղամարդը հմտորեն թաքցնում է իր բազմաթիվ վախերը:  Սխալ: Ցանկացած տղամարդ վախենում է ինչ-որ բան «այնպես չանելուց»: Սխալվելու հանդեպ տածած վախը վերաբերում թե’ աշխատանքին, թե’ ընկերական, թե’ սիրային հարաբերություններին: Կախված նրանից, թե որքան անսխալ են տղամարդու գործերը, նա կունենա լավ կամ վատ տրամադրություն, բարձր կամ ցածր ինքնագնահատական:   Քննադատներ: Տղամարդիկ շատ են կախված շրջապատի կարծիքից: Անգամ անծանոթ մեկի կողմից ասված բացասական խոսքը տղամարդկանց մեջ երկար ժամանակով կարող է խոցել վստահությունը սեփական ուժերի հանդեպ:   Սիրելին ու շրջապատը: Բոլոր տղամարդիկ ճակատագրական կնոջը գտնելուց հետո տառապում են մի վախով` իսկ ինչ կլինի, եթե վերջինս դուր չգա իր ընտանիքին կամ ընկերներին:   Փոփոխություն:  Ուժեղ սեռի շատ ներկայացուցիչներ վախենում են իրենց կյանքում ինչ-որ բան փոխել անգամ, եթե վստահ են, որ դա կլինի դրական փոփոխություն:   Կախվածություն կնոջից: Գրեթե բոլոր տղամարդկանց սարսափեցնում է այն միտքը, թե որևէ կին կարող է իշխել իրենց կամքին: Այդ իսկ պատճառով նրանք հաճախ չափից ավել են ընդգծում իրենց լիդերությունը հարաբերություններում:   Վարկանիշ ու գումար: Խուճապ ու հուսալքություն` սրանք այն վիճակներն են, որոնցում հայտնվում են տղամարդիկ, երբ զգում են, որ վտանգված է իրենց վարկանիշը կամ ունեցվածքը:   Ամուսնություն: Ամուսնությունը միայն կանանց համար չէ սթրես: Հարաբերությունների այս կետից տղամարդիկ վախենում են, ինչպես սատանան սուրբ ջրից: Դավաճանություն, բաժանություն, չկայացվածություն, երեխաներ, կենցաղ… Այս ամենի մասին մտքերը երբեմն իրոք սարսափելի են տղամարդկանց համար:   Իմպոտենցիա: Վախը, որ «գլխավոր արժանիքը» կդավաճանի ամենապատասխանատու պահին, ցանկացած տղամարդու վատ երազների շարքից է:   Դավաճանություն: Անգամ միտքն այն մասին, թե սիրելի կինը երբևէ կարող է լինել ուրիշի գրկում, տղամարդուն կարող է ագրեսիվ ու չար դարձնել:   Արցունքներ: Կնոջ արցունքները անկեղծորեն վախեցնում են շատ տղամարդկանց, իսկ ոմանք էլ պատրաստ են անել հնարավորն ու անհնարը, միայն թե սիրելին երբեք չարտասվի,գրում է lady-ը:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ո՞րն է ողնաշարի կորության պատճառը

  Սխալ ուտելը ողնաշարի կորություն է առաջացնում, և մեջքի ցավերի պատճառը կարող է կապված լինել ատամների հետ: Նեյրոմկանային ատամնաբուժության շուրջ հետազոտության արդյունքների մասին ներկայացրել է բժիշկ Ամիրան Լեսգիշվիլին:   Փորձի ընթացքում գիտնականները հետևել են կրծողներին, որոնց կծելու ապարատը մի կողմից արհեստականորեն բարձրացրել են: 1,5 շաբաթից բոլոր կենդանիների մոտ նկատվել է ողնաշարի կորություն: Երբ կծելու հնարավորությունը վերադարձրել են, ողնաշարի հետ կապված խնդիրը վերացել է:   Գլխի ճիշտ դիրքը կապված է կծելու հետ, նշում է բժիշկը: Սխալ կծելը, սխալ դրված պլոմբը կարող են հանգեցնել ծնոտի կորության, իսկ գլխի դիրքի փոփոխությունը ծանրաբեռնում է ողնաշարը: Խնդիրը լուծելու համար պետք է ճիշտ կծել:   ՝ med-practic.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԷՐԻԿԸ ԿՊԱՏՄԻ “ԱՆԻՐԱԿԱՆ” ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

  էրիկի նոր` “Անիրական”   տեսահոլովակը  մեկ   օրվա  ընթացքում  ավելի քան  3000  դիտում  ունեցավ: Էրիկի կարծիքով տեսահոլովակը արդեն իսկ  հասավ  հաջողության: “Կարդացել եմ բազմաթիվ  մեկնաբանություններ   իմ  նոր տեսահոլովակի վերաբերյալ, որոնց   մեծամասնությունը   դրական  էր,  կար նաև  բացասական կարծիքներ, դե իհարկե  առանց  դրանց  էլ  անհնարին  է (ժպտում  է)”, - նշեց  Էրիկը: “Անիրական”     երգի  երաժշտության  հեղինակը Ռիչարդ  Մադլենյանն  է,  խոսքերինը`  Գայանե  Ավետիսյանը,  իսկ  տեսահոլովակի  ռեժիսորը`  Արթուր Մանուկյանը:  “Սյուժեյի  հիմքում  ընկած  է  սերը, որին շատերը երկար են սպասել և  որը  անիրական  է  միշտ  թվացել”,- զրույցում  հավելեց  երգիչը:  Նկարահանումները   տեղի  են  ունեցել  Ֆլորենսիա   ռեստորանային  համալիրում, Երևանի  երթուղային   կայարանի  տարածքում: “Ֆլորենսիայում   կան  գեղեցիկ  տաղավարներ,  որոնք  և  օտագործեցինք  գեղեցիկ  տեսահոլովակ  նկարահանելու համար ,  իսկ  կայարանում  տարածքը մեծ  և  ազատ  էր, նկարահանումների  ժամանակ  խանգարողներ  չկային”,-  հավելեց  Էրիկը: Տեսահոլովակի    գլխավոր   հերոսուհին  այս  տարվա  “վիցցե  միսս  Հայաստան”  Անիտա  Գաբրիելյանն  է:  Տեսահոլովակում  նկարահանվել  են  նաև  “A-Era”  պարային  խումբը:    Այն  հարցին, թե  ինչու  այսքան  երկար  սպասեցնել  տվեց էրիկը  իր  երկրպագուներին` պատասղանեց, որ  անցած  տարի  շատ  էր  եթերներում  հայտնվել`  մրցույթներ, փառատոններ: ”Չի  կարելի  եթերներում  շատ  լինել և  զուգահեռ  տեսահոլովակ  նկարահանել, նաև  ժամանակի  խնդիրն  էր, իսկ  այս  տարի  որոշել  եմ  հիմնականում  զբաղվել   անհատական  գործունեությամբ` նկարահանել  տեսահոլովակներ, որոնք  մնայուն  են, իսկ  փառատոններն  անցողիկ”,- նշեց  երգիչը:  Շատերի  կարծիքով    նոր  տեսահոլովակը    հաջողված  է, քանի  որ  Էրիկի  ձայնային  լավ  տվյալները  լրացնում  են  շատ  խնդիրներ:   Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը   ՆԿԱՐՆԵՐ
Gangn Style հեղինակը Փարիզում ֆլեշմոբ է կազմակերպել.

  Հարավկորեցի երգիչը, ով հանդես է գալիս PSY անվանումով, շարունակում է «նվաճել» աշխարհը։ Երեկ նա շուրջ 20.000 երկրպագուի է հավաքել Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի մոտ, ովքեր նրա հետ կատարել են  իր «ֆիրմային» պարը՝ գերհայտնի տեսանյութից։ Կազմակերպիչը եղել է փարիզյան NRJ ռադիոկայանը, ով մի քանի անգամ ֆլեշմոբի մասին հայտարարել է իր կայքում։ Gangn Style տեսանյութը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես Youtube պատմության մեջ ամենաշատ «լայքերը» ստացած տեսանյութ։     `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Հայ երիտասարդը՝ ՀԻԱՑՆՈՒՄ Է ռուսական «X Ֆակտոր» ԺՅՈՒՐԻԻՆ.

  Ռուսական «X Ֆակտոր»  նախագծում այս օրերին փայլում է  Լիոնիդ Ագուտինի ղեկավարծ խմբի հայաստանյան ներկայացուցիչ Արտյոմ Քոչարյանը, ով արդեն իսկ հասցրել է իր տաղանդով շահել այնպիսի բծախնդիր ժյուրիի համակրանքը, որի անդամներն են  ռուս  հայտնի  արտիստ Ալլա Պուգաչովան,  Լոլիտա Միլյավսկայան և այլն: «Արտյոմի օգտին պետք է քվեարկի ամբողջ Կովկասը, ինչպես էլ, որ նա երգի, իսկ վատ երգել նա չգիտի»,- երիտասարդ հայ տաղանդավոր տղայի մասին այսպես է  արտահայտվում Լոլիտա Միլյավսկայան: Իսկ, ահա, Ալլա Պուգաչովան նշում է, որ «Արտյոմկան» ունի համապատասխան տվյալներ՝ անգլերենով բարդ երգերը պատշաճ ներկայացնելու : «Հոսուվ եմ՝ համարից համար կկարողանամ զարմացնել ողջ հանդիսատեսին»,- հույս է հայտնել Արտյոմը: «X Ֆակտոր»-ում նրա ամենահաջող կատարումներից երեքը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը` մաղթելով նրան հաղթանակ այս և առաջաիկա այլ նախագծերում ու մրցույթներում.         ՝ asekose.    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :