Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՄԵԳԱՆ ՖՈՔՍԸ ՄԱՅՐԻԿ Է ԴԱՐՁԵԼ

  Ամերիկյան դերասանուհի և մոդել Մեգան Դենիզ Ֆոքսը և “Բևերլի Հիլզ, 90210” հեռուստասերիալի դերասան Բրայան Օսթին Գրինը ամուսնացել են 2010 թվականին` 6-ամյա ընկերությունից հետո: Հարսանյաց հանդիսությունը տեղի է ունեցել “Four Seasons Resort” հյուրանոցում` Հավայան կղզիներում: Զույգը հանդիպում էր դեռ 2004 թվականից և երկու անգամ արդեն հասցրել էին նշանվել ու բաժանվել: 24-ամյա Մեգանը և 36-ամյա Բրայանը նախկինում ամուսնացած չեն եղել, սակայն վերջինս 8-ամյա որդի ունի: Իսկ ահա վերջերս, Մեգան Ֆոքսը մայրիկ է դարձել: Դերասանուհին և Բրայան Օսթին Գրինը տղա են ունեցել, ում նրանք կնքել են Նոյ Շեննոն Գրին: Փոքրիկը ծնվել է սեպտեմբերի 27ն, սակայն Մեգանը չի ցանկացել այդ ուրախ և անձնական լուրը հայտնել հասարակությանը, այդ իսկ պատճառով այժմ է պաշտոնապես հայտարարում այդ մասին: ”Ես ծննդաբերել եմ մեր երեխային` Նոյ Շեննոն Գրինին սեպտեմբերի 27ն: Նա առողջ, երջանիկ և գեղեցիկ բալիկ է”- հայտնել է Մեգան Ֆոքսը:   Նյութը պատրաստեց`Արևիկ Ավետիսյանը
ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԳՆԵԼ “ԱՏԼԵՏԻԿԸ”

  Մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը պատրաստ է ձեռք բերել Մադրիդի “Ատլետիկո” ֆուտբոլային ակումբը: Սլիմը պատրաստ է մեծ գումարներ ներդնել իսպանական ֆուտբոլում: Եվ դա չի լինի ակումբ, որը պայքարում է իր տեղն առաջնությունում պահպանելու համար, այլ կլինի թիմ, որը պատրաստ է պայքարել չեմպիոնության համար: “Ատլետիկոն” ֆինանսական խնդիրներ ունի, և Սլիմը կարող է օգտվել այդ հանգամանքից: Սակայն տեղեկացնենք նաև, որ Սլիմը դեռ պաշտոնապես որևէ ակումբի անուն չի նշել, սակայն ենթադրվում է, որ խոսքն “Ատլետիկոյի” մասին է:      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

  Ներկայացնենք նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակը՝   1 հորիզոնական. Միհրան Ծառուկյան 2 հորիզոնական. Խաչիկ Եղոյան 3 հորիզոնական. Արթուր Պետրոսյան 4 հորիզոնական. Ալեքսանդր Բաբասյան 5 հորիզոնական. Հայկ Չոմոյան 6 հորիզոնական. Հայկ Ղուկասյան 7 հորիզոնական. Սիլվա Հակոբյան 8 հորիզոնական. Անդրանիկ Հարությունյան 9 հորիզոնական. Վլադիմիր Կոստանյան 10 հորիզոնական. Մագա Մարտիրոսյան   Այս շաբաթվա ԹՈՓ տասնյակում կատարվել է հետևյալ փոփոխությունները՝ Առաջին հորիզոնականում հաստատուն կերպով շարունակում է մնալ Միհրան Ծառուկյանը: Ալեքսանդր Բաբասյանը, դիրքերը ամրապնդելով, 4-րդ հորիզոնականից բարձրացել է 2-րդ հորիզոնական, իսկ Խաչիկ Եղոյանը 2-րդ հորիզոնականից մեկ քայլ իջել է ներքև՝ 3-րդ հորիզոնական: Արթուր Պետրոսյանը, Հայկ Չոմոյանը և Անդրանիկ Հարությունյանը նույնպես մեկ քայլով իջել են  ներքև և հաստատվել համապատասխանաբար 4-րդ, 6-րդ և 9-րդ հորիզոնականներում, մինչդեռ, Հայկ Ղուկասյանը 6-րդ հորիզոնականից վերադասավորվել է 5-րդ հորիզոնականում: 7-րդ հորիզոնականում շարունակում է մնալ Սիլվա Հակոբյանը, իսկ որքան էլ որ զարմանալի է մի քանի ժամվա ընթացքում Դիանա Գրիգորյանը հայտնվել է ԹՈՓ տասնյակում և գրավել է 8-րդ հորիզոնականը՝ շարունակելով ամրապնդել իր դիրքերը: 10-րդ հորիզոնականը, ինչպես և նախորդ շաբաթ, այս շաբաթ ևս եզրափակում է Մագա Մարտիրոսյանը:   Մասնակիցների էջերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Playboy ակումբ` Հնդկաստանում

  Հնդկաստանի ծովափնյա Գոա քաղաքում բացվելու է Playboy ակումբ: PB Lifestyle ընկերության պատասխանատուն, ով լինելու է նաեւ Playboy ակումբի պատասխանատուն, հայտնել է, որ ավանդական Playboy հանդերձանքը կլինի որոշ սահմանափակումներով: Կազմակերպիչները հայտնում են, որ բոլորովին մերկ կին չի լինելու. տեղեկացնում է India Times–ը:   yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
BILLBOARD ՀԻԹ-ՇՔԵՐԹԸ

  Ամերիկյան փոփ երգչուհի Pink-ը (իսկական անունը` Ալիսյա Բետ Մուր), իր կարիերայի ընթացքում, առաջին անգամ, գլխավորել է  Billboard հիթ-շքերթը: Թվով վեցերորդ ալբոմը` "The Tth About Love"-ը, մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է ավելի քան 280,000 օրինակ: Այսպիսով, 2012 թվականի առաջին շաբաթվա ընթացքում, ձայնասկավառակների վաճառքի երկրորդ տեղն է զբաղեցնում Justin Bieber-ը, իր "Believe" ձայնասկավառակով (374,000 օրինակ) և երրորդ տեղում է Madonna "MDNA" ձայնասկավառակը (359,000 օրինակ): Իսկ “Արծաթե” Billboard հիթ - շքերթում այս շաբաթ առաջին տեղն է զբաղեցնում Kanye West-ը իր "Cel Summer" հավաքածույով (205,000 օրինակ վաճառված է), իսկ փակումը կարող ենք անել երեք նոր սկավառակներով` Carly Rae Jepsen-ը իր  "Kiss" սկավառակով` 6-րդ տեղ, Grizzly Bear "Shields"-ով` 7-րդ տեղ և Ben Folds Five-ը իր "The Sound of the Life of the Mind" ձայնասկավառակով` 10-րդ տեղ:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը 
ԲԵԿՀԵՄՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՐԵԽԱՅԻՆ

  Ըստ լուրերի, Հոլլիվուդի առավել օրինակելի ընտանիքներից մեկում, կրկին մանկան ճիչ է լսվելու: Հնարավոր է Վիկտորիյա Բեկհեմը կրկին հղի է: Դրան վկայում են մի քանի գործոններ: Առաջին հերթին, Վիկտորիայի մտերիմները ասում են, թե նրա ճաշացանկը փոփոխվել է և դարձել է շատ անսովոր: Բացի դրանից, նա շատ է օգտագործում ջուր: Երկրորդ հերթին, Օլիմպիական խաղերի ավարտին Բեկհեմը հրաժարվել է խմիչքներից:  Նույնիսկ նրա խմելուն պատճառ չի հանդիսացել Spice Girl հաջող ելույթը: Իսկ երրորդն էլ, երբ Բեկհեմին հարցնում են  հղի է, թե՝ ոչ, պատասխանի հետ մեկտեղ` ժպտում է: Հուսանք, որ խոսակցությունները կհաստատվեն և Բեկհեմների ընտանիքը կդառնա իսկական ընտանիք: Հիշեցնենք, որ Բեկհեմներն ունեն չորս երեխա` երեք տղա և մեկ դուստր:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Տարվա ամենասեքսուալ ֆուտբոլիստ համարվել է Ռոնալդուն

  Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ամերիկյան «People» ամսագրի վարկածով ճանաչվել է 2012 թ. ամենասեքսուալ մարզիկ:   2-րդ տեղը գրավել է «Նյու Յորք Ջայանթսի» հարձակվող Վիկտոր Կրուսը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է լողորդ Նաթան Ադրիանուն:   Հավելենք, որ ամենասեքսուալ մարզիկների տասնյակում են ընդգրկվել նաև Հենրիկ Լունդկվիստը, Էնդի Մարեյն ու Լեբրոն Ջեյմսը:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :