Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ ԱՋԱԿՑԵԼ Է ՊԱԿԻՍՏԱՆՑԻ ԱՂՋԿԱՆ

  Շատերին հայտնի է, որ Անջելինա Ջոլին շատ հաճախ է լինում Մերձավոր Արևելքում, որտեղ և փորձում է օգնել նրանց, ովքեր իր օգնության կարիքն ունեն: Այդ իսկ պատճառով զարմանալի չէ այն, որ դերասանուհին անտարբերության չի մատնել 14-ամյա աղջկա` Մալալե Յուսուֆզայի ցանկությունը: Աղջիկը, պարզապես շատ է ցանկացել, որպեսզի պակիստանի բոլոր աղջիկները ստանան կրթություն: Սակայն այդպիսի ցանկությունը շատ է զայրացրել տղամարդկանց: Նույնիսկ “Թալիբանի” զինյալներից մեկը դպրոցի բակում հասցրել է երկու անգամ վնասել աղջկան: Ջոլին, անտարբեր չանցնելով այդ ամենի կողքով, The Daily Beast-ում հոդված գրեց, որ նա այդ նորությունը քննարկել է երեխաների հետ,-“ Նրանց համար դժվար է հասկանալ աշխարհը, որտեղ տղամարդիկ հանցագործություն են համարում աղջկա ցանկությունը, որ նրանք կրթություն ստանան բոլոր երեխաների նման”: Երեխաները առաջարկել են Մալալեի արձանը կանգնեցնել, որ այդպիսի ցանկություն է հայտնել, և քանի որ աղջիկը այժմ բուժվում է ստացած վնասվածքների հետևանքով, երեխաները ցանկություն են հայտնել խնամել Մալալեի տնային կենդանիներին: Անջելինան կոչ է արել իր երկրպագուներին, գործընկերներին և բոլոր նրանց` ում անհանգստացնում է այս խնդիրը, կատարել նվիրաբերություն Women in the World Foundation հիմնադրամին: ”Այնպես որ, պակիստանի բոլոր աղջիկները հայտարարել են` “Ես Մալալեն եմ”, նրանք արդեն միայնակ չեն: Աշխարհի ուսուցիչները և մայրերը իրենց երեխաներին և աշակերտներին պատմում են Մալալեի մասին, և խրախուսում են նրանց ` դառնալ այդ շարժման մի մասնիկը”-նշել է Ջոլին:   Նյութը պատրաստեց`Արևիկ Ավետիսյանը
ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՀԵԼԼՈՈՒՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՋՐԱՀԱՐՍԻ ԿԵՐՊԱՐՈՒՄ

  Քիմ Քարդաշյանը և նրա ընկերը` Քանեյ Ուեստը Նյու Յորքում մասնակցել են Հելլոինյան շքերթին: Սիրահարները ընտրել էին ծովի շունչ ունեցող հագուստներ: Քիմ Քարդաշյանը հագել էր ջրահարսի շքեղ հագուստ, իսկ նրա ընկերը` Քանեյը, առանց կաշկանդվելու հայտնվեց կոստյումով, ծիծաղելի կարմիր սանդալներով, սպիտակ, կիսածալված տաբատով: Քիմի հագուստի վրա կային հազարավոր խխունջների պատյաններ: Հետաքրքիր է, որտեղից էին գտել այդքան խխունջներ Քիմի զգեստի համար: Հիշեցնենք նաև, որ Քիմ Քարդաշյանը պատրաստվում է ամուսնանալ Քանեյ Ուեստի հետ:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը  
“ՅՈՒՂՈՏ” ԱԳԻԼԵՐԱՆ, ՎԱՐԱԳՈՒՅՐ ՀԱԳԱԾ ԷՄՄԻՆ ԵՎ ՀՂԻ ԼԵԴԻ ԳԱԳԱՆ

Նկատելիորեն գիրացած  Կելլի Օսբորնը փաստորեն սիրում է մեկնաբանություններ թողնել սրա-նրա վերաբերյալ: Մեկ նա կարծում է, որ Էմմի Ուոտսոնի զգեստը նման է վարագույրի և մեկ էլ Քրիստինա Ագիլերային անվանում է “յուղոտ”, իսկ այժմ էլ կարծում և բարձրաձայնում է, որ Լեդի Գագան հղի է: Գուցե Դուք էլ նկատել եք, որ Լեդի Գագան վերջերս գիրացել է և նրա քաշը ավելացել է 11կգ-ով: Մինչ բոլորը գուշակում էին, թե ինչում է խնդիրը, Կելլին իրավիճակը գնահատել  և հայտնել է, թե իր գործընկերhին հղի է: Ահա, թե ինչով է բացատրում իր գուշակությունը: “Ես կարծում եմ, որ նա հղի է, որովհետև վերջերս նա թաքցնում է իր մարմինը, ինչը առաջ այդպես չէր, և նրա հագուստների ոճը նույնպես փոխվել է: Իսկ համերգներին Գագան այդքան էլ ակտիվ չէ: Նույնիսկ այդ պատճառով, նա փոխել է մազերի գույնը, քանի որ հղիության ժամանակ  բաց մազեր անհնարին է ունենալ”:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Ջասթին Թիմբերլեյք ու Ջեսիկա Բիլլ աստղային նորապսակ զույգը շարունակում է զարմացնել ամբողջ աշխարհին

    Ջասթին Թիմբերլեյք ու Ջեսիկա Բիլլ աստղային նորապսակ զույգը շարունակում է ամբողջ աշխարհին զարմացնել իրենց ամուսնությունով: Հոլիվուդում բոլորն ասում են, որ չէին սպասի Ջասթինից նման լուրջ քայլ, բայց արի ու տես, որ հոլիվուդցիները սխալվում էին, եւ Ջասթինը ամուսնացավ Ջեսիկայի հետ` ավելին, այդ ամենն ամրապնդեց ճոխ հարսանեկան արարողությունով: Այժմ հերթը Ջեսիկայինն է: Նրա քայլը հոլիվուդին շատ սպասեցնել չտվեց. Ջեսիկան փոխել է ազգանունը, եւ դարձել Ջեսիկա Թիմբերլեյք: «Այո, ես փոխել եմ ազգանունս եւ արդեն պաշտոնապես Ջեսիկա Թիմբերլեյք եմ, բայց ընկերական շրջապատում ինձ դեռ Բիլլ են դիմում»,- հարցազրույցներից մեկում ասել է Ջեսիկան: Նոր կյանք, նոր ազգանուն, մեզ միայն մնում է եւս մեկ անգամ շնորհավորել նորաստեղծ Թիմբերլեյքների ընտանիքին:     `zh.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Սոնա Շահգելդյանի նվերը սիրելիին

  Երգչուհի Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր նոր երգը` Ձեռքդ մեկնիր: Երգչուհին նշել է, որ այս երգը հատուկ գրվել է իր կեսի համար: Նշենք, որ այդ «կեսին» երգչուհին այդպես էլ չի բացահայտում: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ասեկոսեներ էին տարածվել, թե Սոնա Շահգելդյանը մինչև տարեվերջ ամուսնանալու է և որ Սոնայի սրտի տիրակալը հենց այն երիտասարդն է, ում մասին երգչուհին մի քանի անգամ խոսել է` առանց փակագծերը բացելու: «Իրականությանը չի համապատասխանում: Որ ամուսնանամ` բոլորը կիմանան, թաքցնելու ոչինչ չունեմ: Ամեն մեկը թող զբաղվի իր գործով: Պարապ եք, պարապ», -Ֆեյսբուքի իր էջում ամիսներ առաջ այսպես էր արձագանքել Սոնա Շահգելդյանը:   `asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ի՞նչ ուտել, եթե ցանկանում եք հղիանալ

      Քննարկումներ այն մասին, թե արդյոք սնունդը կարող է որևէ կերպ անդրադառնալ հղիանալու գործընթացի վրա, վաղուցվա պատմություն ունեն: Բնական է` այս հարցի պատասխանը չի կարող ամբողջապես դրական լինել, բայց ապացուցված է՝ որոշակի սննդակարգ կա, որը այնուամենայնիվ կարող է նպաստել հղիանալուն: Հիշարժան է, որ հստակ սննդակարգի պետք է հետևի ոչ միայն կինը, այլև տղամարդը: Ընդ որում' այն մթերքների ցանկը, որ հիմա կնշենք, ինդիվիդուալ է, և այս սննդակարգին հետևելուց առաջ լավ կլինի, եթե ամեն դեպքում խորհրդակցեք բժշկի հետ: Տղամարդկանց սննդակարգը պետք է կազմվի հիմնականում մսից, կարտոֆիլից, բանջարեղենից, թարմ մրգերից: Նման սննդակարգի հետևող տղամարդկանց սերմնաբջիջների մեջ երկու անգամ ավելի շատ սերմ պարունակողները կան, քան այլ սննդակարգով սնվող տղամարդկանց սերմնաբջիջներում: Բացի դրանից, տղամարդիկ պետք է ավելացնեն С վիտամինի կիրառությունը, քանի որ այն վերականգնում է վնասված սերմնաբջիջները: Ցանկալի է նաև, որ օրը 12-15 մգ ցինկ օգտագործեն, քչացնեն ծխելու և ալկոհոլ օգտագործելու քանակությունը: «Միջերկրածովյան» կոչվող դիետան իդեալական է հղիանալ ցանկանող կնոջ համար. այն կոչվում է նաև «Աֆրոդիտեի դիետա»: Դիետան ենթադրում է ձկնեղենի, բանջարեղենի, լոբազգիների շատ կիրառություն: Թույլատրվում է նաև անյուղ կաթնատեսակների որոշակի կիրառություն: Նման սննդակարգի պահպանումը թե' կնոջ, թե' տղամարդու կողմից կբարձրացնի հղիանալու շանսը 40 տոկոսով:     `med-practic.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
ԲԱՐ ՌԱՖԱՅԵԼԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է 'PASSIONATA' ՖԻՐՄԱՅԻ ՆՈՐ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

  Գեղեցկուհի Բար Ռաֆայելին  ոչ ստանդարտ կերպով գովազդել է ''PASSIONATA'' իտալական ֆիրմայի կողմից առաջարկվող կանացի ներքնազգեստների 2012 թվականի աշուն-ձմեռ նոր հավաքածուն: Կարելի է ասել` ապրանքանիշը այս ֆոտոսեսիայի շնորհիվ, ուղղակի գտել է «իր» մոդելին: Յուրաքանչյուր ներքնազգեստ ներկայացնելիս նա տվյալ կերպարով ապրել է յուրովի: Այդպես են նաև փաստում արտիստիզմով լեցուն նկարները: Հիշեցնենք, որ վերջերս արտասովոր Բար Ռաֆայելին գտել էր հոյակապ միջոց 2012 թվականի ամռանը ''հաջողություն'' ասելու համար: Այս առումով նրա անձնական լուսանկարիչը կազմակերպել էր արձակուրդային ''բնական'' նկարահանումերի շարք` առանց այլևայլությունների: Իսկ օրերս 27-ամյա մոդելը մասնակցել էր ˝MAXIM˝ ամսագրի սեքսուալ նկարահանումների շարքին: Բարը ներկայացել էր ճոխ ներքնազգեստներով, որոնք էլ ավելի էին ընդգծել նրա անթերի կառուցվածքը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
; : :