Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Vogue Fashion Fund-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻՆ

  Նյու Յորքում կայացավ նորաձևության  հերթական պարգևատրումը, որում, Vogue Fashion Fund հիմնադրամի մրցանակը, երիտասարդ դիզայներների համար բացառիկ ձեռքբերում էր նորաձևության ոլորտում: Ըստ ավանդույթի, նրանց կազմակերպիչը դարձավ Vogue ամսագիրը` Աննա Վինտուրի գլխավորությամբ:   Միջոցառման ժամանակ դիզայներները ցուցադրեցին իրենց վերջին հավաքածուները, իսկ նրանց ներշնչանքը պետք է լինեին  "Завтрак у Тиффани" կամ "Великий Гэтсби" ֆիլմերը: “Ինձ համար շատ դժվար էր կատարել ընտրություն այդ երկու ֆիլմերի մեջ, որովհետև ինձ համար այդ երկու ֆիլմերն էլ շատ սիրելի են”,- խոստովանել է դիզայներ Ուես Գորդոնը, որտեղ նա ներկայացրել է հագուստ թավշյա կտորից, որը հագել էր իր մոդելը` երգչուհի Ռիտա Օրան: Դժվար է Գորդոնի աշխատանքը համեմատել մյուս դիզայներների աշխատանքների հետ, որովհետև նրա ներշնչանքը եղել է Հոլլի Գոլայտլին: Գորդոնին գնահատել են Դիանա Ֆոն Ֆյուրստենբերգը, Ամանդա Սեյֆրիդը, Իվանկա Տրամպը, Կարոլինա Կուրկովան, Զակ Պոզենը, Ջեյսոն Վուն և այլոք:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՆԱՐԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. 'ԱՍՏՂԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՆՈՐ ՇՆՉՈՎ'

  Այսօր armcatalog.. կայքը զրուցեց Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայի փոխնախագահ, արդեն 16 տարի յոգայով զբաղվող Մարինե Բաղդասարյանի հետ: Զրույցի ժամանակ Մարինեն նշեց, որ սեպտեմբերից ''Աստղային պատմություններ'' հաղորդումը հեռուստադիտողին կներկայացվի նոր ոճով և նոր շնչով: Ինչպես նաև հավելեց.- Ցանկություն կա ավելի հետաքրքիր պատմություններ ներկայացնել աստղերի կյանքից, չնայած նրանք միշտ չէ և ամեն ինչի մասին չէ, որ ցանկանում են խոսել:Մենք հարցրեցինք, թե որոնք են ''Աստղային պատմություններ'' հաղորդման աշխատանքի ամենահեշտ և ամենադժվար կողմերը: Մարինե Բաղդասարյանը կարծում էր, որ դժվար է վստահություն հաղորդել դիմացինին` անընդհատ նրա մասին խոսելով: Շարունակելով իր խոսքը` նա տվեց հետևյալ ձևակերպումը.- Պետք է լինել չափի մեջ հարցերի ընտրության առումով, որպեսզի և' հյուրն իրեն վատ չզգա, և' պահպանվի հեռուստատեսային կուլտուրան: Իսկ երբ աշխատանքդ սիրով ես կատարում, ինքնաբերաբար աստղերին ընդունում ես ոչ թե որպես հեռուստատեսային հյուր, այլ որպես անհատ, և երբ անկեղծ ես լինում նրանց հետ, նրանք, այդ ամենը գնահատելով, հնարավորինս ազատ են դառնում իրենց խոսքում, և զրույցը դառնում է ավելի հաճելի և մտերմիկ:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵՑ ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆԸ

  Նարեկ Բավեյանի  անձնական կյանքում կատարվել է փոփոխություն, իսկ գործնականում կան մի քանի նորություններ, որոնցից մեկը նոր տեսահոլովակն է, որի նկարահանման համար այժմ աշխատանքներ են տարվում: Ինչպես նշում է Նարեկը, երգը լինելու է  "ռոմանտիկ": Խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, իսկ երաժշտությունը Մարտին Միրզոյանինը: Զրույցի ժամանակ երգիչը ն նշեց, որ այդ աշխատանքներին զուգահեռ "հ2" հեռուստաալիքով հեռարձակվող ֆիլմերից մեկում կատարում է կրկնօրինակում: Իսկ այն հարցին, թե ինչու՞ է ամուսնալուծվել Նարեկ Բավեյանը` մնաց անպատասխան:     Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը  
ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՎԱՏՈ՞ՒՄ Է ՃԱԿԱՏԱԳՐԻՆ

    Բոլորիս կողմից շատ սիրված դերասան, հումորիստ և հաղորդավար Լևոն Հարությունյանը հետ զրույցի ժամանակ ասեց, որ շուտով "Մեա Կուլպա" կատակերգության 10-ամյակի վերաբերյալ նոր ծրագիր է ներկայացվելու: Դերասանը, զրույցը վերածելով հումորի, մի քանի հարցերի պատասխանեց իրեն հատուկ հումորով: - Կա՞ նոր ֆիլմում նկարահանվելու հրավեր: - Այո, բայց մաման չի թողնում ընդունեմ առաջարկը:  - Դուք մասնագիտությամբ դերասան եք: Ինչո̉վ է պայմանավորված այն, որ դուք այսօր "Ժողովրդական երգիչ" նախագծում ժյուրիի կազմում եք: - Հստակ չեմ կարող ասել: Հավանաբար ճակատագիր է:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը  
Շանթը շարունակում է չակերտավոր տաղանդների հայտնաբերումը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
<<Ով է ուզում դառնալ միլիոնատեր>> խաղում հայերի մասին հարցը կարող էր բերել 800.000 ռուբլի.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
«Աղբ եթերից» մրցույթի կանոնների համաձայն, Հանրային հեռուստաընկերությանն է ուղարկվել 100 դրամ

  «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ «Աղբ եթերից»երկրորդ մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալը՝ հայ ժողովրդի դեգրադացմանը նպաստելու և սեփական անմակարդակությունը Հայոց բանակին նվիրելու համար:   Նախաձեռնության որոշման մեջ քննադատության է ենթարկվում հատկապես այն հանգամանքը, որ սերիաների սկզբում նշվում է, թե սերիալը նվիրված է Հայոց բանակին: Նշելով, որ միայն օճառային օպերան էր պակաս մեր բանակի գլխին, նախաձեռնությունը կոչ է անում սեփական անմակարդակությունը նվիրել բանակի խայտառակությունը հանդիսացող մի քանի անմակարդակ բարձրաստիճան սպաներին, այլ ոչ թե տասնյակ հազարավոր ազնիվ զինվորականներին:   «Ի տարբերություն Հանրային հեռուստաընկերության ղեկավարության, Հայոց բանակը կազմողների մեծամասնութունը Հայրենիքի զգացողություն ունի և չի զբաղվում մեր ժողովրդի հիմարացմամբ»,- նշված է որոշման մեջ:   «Աղբ եթերից» մրցույթի կանոնների համաձայն, փոստի միջոցով Հանրային հեռուստաընկերությանն է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր և 100 դրամ` աղբահանության գումար:   ՝ maxinfo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :