Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԵՐԳՉՈՒՀԻՆ ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ԻՐ ՄԱՐՄԻՆԸ

  Չնայած նրան, որ վերջերս Եվա Բուշմինան ամուսնացել է, այնուամենայնիվ, երգչուհին շարունակում է մնալ ԱՊՀ ամենասեքսուալ կանանց եռյակում: Ակնհայտ է, որ Եվայի ամուսինը` հաջողակ բիզնեսմեն Դմիտրի Լանովան, վատ չի վերաբերվում իր կնոջ մասնագիտությանը: Ի տարբերություն շատ հայտնի և հաջողակ մարդկանց, Դմիտրին իր հարսնացուին չի արգելում  զբաղվել իր մասնագիտությամբ: Դմիտրին, նույնիսկ չի արգելում  երգչուհու ազատ նկարահանումները: Նկարահանումների այս մրցաշրջանում հիմնականում գլխավորում են ծաղիկները, այդ իսկ պատճառով, այս անգամ երգչուհին խեղդվելով ծաղիկների ծովում` ցուցադրել է իր մարմինը:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԻՎԱՆ ՈՒՐԳԱՆՏԸ ԼՔԵԼ Է «Большая разница» ԾՐԱԳԻՐԸ

  Այս աշնանը ռուսական առաջին ալիքում մի շարք փոփոխություններ են կատարվել, ընդ որում` ոչ այդքան ուրախալի: «Прожекторперисхилтон» ծրագիրը փակվել է, իսկ այժմ էլ հայտնի է դարձել, որ Իվան Ուրգանտը որոշել է թողնել աստղային ծրագիրը`«Большая разница» , որը չորս տարի նա վարել է Ալեքսանդր Ցեկալոյի հետ: Այժմ Իվանին կարող ենք տեսնել միայն երկու ծրագրերում«Вечерний Ургант» և «Смак»: Ի դեպ, հաղորդավարը շատ է կարոտում «Большая разница»  հաղորդման իր գործըներներին և որոշել է հրավիրել նրանց իր գիշերային ծրագրին: “Ես շատ եմ ցանկանում տեսնել նրանց, սակայն նրանք այժմ շատ զբաղված են: Ալեքսանդր Ցեկալոն այժմ պատրաստվում է «Большая разница» հաղորդաշարի նոր եթերաշրջանին, Սերյոժա Սվետլակովը և Գարիկ Մարտիրոսյանը չեմ հասկանում, թե ինչով են զբաղված, բայց նրանք էլ են զբաղված: Ամեն դեպքում ես ցանկանում եմ նրանց բոլորին համախմբել: Նստենք և թերթերը ընթերցենք, իսկ տղաները նույնպես ցանկանում են և համաձայն են իրականացնել այդ միտքը”:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԱԳԻԼԵՐԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԷՐ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՀԱՄԱՐ ՏԱՍԸ ՏԱՐԵԿԱՆԻՑ

  Հիմա նա աշխարհի հանրաճանաչ և բարձր վարձատրվող աստղերից մեկն է: Եվ այդ ամենին նա ձգտում էր շատ փոքրուց: Հայտնվել են Քրիստինա Ագիլերայի ելույթի նկարները, որը տեղի է ունեցել 22 տարի առաջ Star Search մրցույթի շրջանակներում: Այս նյութերը հայտնաբերել են ամերիկյան զվարճալի շոուներից մեկի հիմնադիրները: Երգչուհուն հյուրընկալել են իրենց մոտ և ցուցադրել տեսագրությունը: Ագլիրան զարմացած ծիծաղում եր և հիշում.<<Ես նույնիսկ չկարողացա հաղթել-երկրորդ տեղը գրավեցի>>-վերհիշում էր երգչուհին: Նյութը պատրաստեց՝ Տիգրան Հակոբյանը
ԴԵՎԻԴ ԲԵՔՀԵՄԸ ԳՆԵԼ Է ՋԵԻՄՍ ԲՈՆԴԻ 'ԽԱՂԱԼԻՔԸ'

  Բոլոր համակիրներն էլ գիտեն, թե որքան է ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը սիրում իր ''պատանեկան''  խաղալիքները, որոնցից երբեք չի պատրաստվում բաժանվել: Հայտնի ֆուտբոլիստը ունի տարատեսակ մեքենաների հավաքածուներ, ինչպես նաև մեծ հետաքրքրություն է տածում հնաոճ մոտոցիկլների հանդեպ: ''Բեկսա '' կայանատեղին համալրված է այնպիսի մեքենաներով, ինչպիսիք են` ''Cadillac'', ''Porsche'', ''Range Rover'', ''Bentley'' և ''Hummer'' ֆիրմայի մեքենաները: Բեքհեմն ունի երեք որդի, ովքեր, ինչպես հասկացանք մեքենաների պակաս երբեք չեն զգա: Իսկ այս անգամ Դևիդը ցանկացել է տեսականին համալրել գործակալ 007 ''խաղալիքով'': Դե, ցանկությունների շրջանակը միշտ էլ ընդլայնվում է, երբ դու հաջողակ ու հանրաճանաչ տղամարդ ես, ով ունի գեղեցկուհի կին, հրաշալի երեխաներ, շքեղ առանձնատներ, տարատեսակ մեքենաներ, խոստումնալից կարիերա: Այս անգամ Դևիդը վճարել է 100.000 ֆունտ ստերլինգ, որը համարժեք է 162.230 ամերիկյան դոլարի: Հարազատների մեկնաբանությունների համաձայն` 37-ամյա ֆուտբոլիստը երկար ժամանակ է երազել այդ մեքենայի մասին: Նշենք, որ Դեվիդ Բեքհեմը Ջեիմս Բոնդի մեծ երկրպագուն է և նա միշտ երազել է ձեռք բերել մի իր, որը պատկանել է գործակալ 007ն: Դե ինչ, ''մեծ երտասարդներ` մեծ խաղալիքներ'', հետևենք գործողությունների հետագա ընթացքին:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ՀԱՅԿՈՆ ԵՎ ՄԿՈՆ ՉԵՆ ԸՆԴՀԱՐՎԵԼ

  Վերջերս, “Կարգին սերիալի” դերասան Հայկ Մարությանը մեկնել էր Միացյան Նահանգներ “No Comment” ներկայացման հյուրախաղեր կազմակերպելու նպատակով: “No Comment”  ներկայացումը նրանք վերջին անգամ կխաղան Գաբրիել Սունդուկյանի բեմում նոյեմբերի 26ն, 27ին, և 28ն: Դերասանի բացակայությունը անհանգստացնում էր բոլորին և բազմաթիվ բանբասանքների տեղիք էր տվել: Ասեկոսները շատ էին. ասում էին, որ Հայկոն կռվել է խաղընկեր Մկրտիչ Արզումանյանի հետ: Մինչդեռ Հայկոյի և Մկոյի հարաբերությունները շարունակվում են մնալ լավ. նրանց ընկերությունը բազմամյա պատմություն ունի:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ելիզավետա թագուհին Ssung Galaxy Tab 10.1 է նվեր ստացել

  Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը չորեքշաբթի երեկոյան նվեր է ստացել պլանշեթային Ssung Galaxy Tab 10.1 համակարգիչը, որը անվանում են ժամանակի թվային պարկուճ : Ջոն Սամսոնը բրիտանական միապետին է ընծայել նվեր, որտեղ կան նախագծի մասնակիցների կողմից ներկայացված 60 ընտրած ձայնագրություններ:: Ի սկզբանե հավաքվել էր 150 գեգաբայթ նյութ, սակայն ամբողջ տեղեկությունը չէր կարող տեղավորվել սարքում, այդ պատճառով 80 հզ ձայնագրություններ, որոնք չեն հայտնվել պլանշեթում, հասանելի կլինեն համացանցում, որը ստացել է «Ադամանդե հավաքածու» անվանումը:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սիրանկյուն ծրագրի հյուրն է Սոնա Սարգսյանը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :