Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԹԻՄՈՒՐ ՌՈԴՐԳԵԶԸ ՑՆՑԵԼ Է ԻՐ ՄԵՐԿԱՊԱՐՈՎ

  Տղամարդկանց մերկապարի մի մասն է կազմում Ռոբբի Ուիլյամսը, ում այս անգամ վերամարմնավորել է Թիմուր Ռոդրիգեզը, ում դատեցին  "ШОУМАSТГОУОН" ծրագրի չորս դատավորը: Ժյուրիի կազմում ամենից պարկեշտ մարդը` Օլգա Ֆրեյմունդն էր: Արդեն ծանոթ շոուն սկսված է: Հայտնվեց վերելակը և հերոսը: Այս անգամ Թիմուր Ռոդրիգեզն էր, ով մարմնավորելու էր բրիտանական երգիչ  Ռոբբի Ուիլյամսին: Իսկ հետո, լսարանի կողմից հանկարծ հայտնվում է մի բաճկոն և հասնում ուղիղ Մաշա Էֆրոսինինի վրա: Բալետի աղջիկները սկսում են հանվել և իրենց հետ մերկացնել նաև Թիմուրին: Եվ ահա, ի վերջո Թիմուրը մնաց մի նեղ լողազգեստով` շրջապատված տասը գեղեցիկ կանանցով, ովքեր նույնպես կիսամերկ էին: Այդ ամբողջ ընթացքում ժյուրիի կազմում գտնվող Օլգա Ֆրեյմունդը չէր գտնում իր տեղը: Նա շփոթահար դեմքով նայում էր ժյուրիի կազմին, դիմում հանդիսատեսին, մի խոսքով ամեն բան անում էր, որ բեմում կանգնած կիսամերկ տղամարդուն չտեսնի: Այդ ամենը նկատելով` Թիմուր Ռոդրիգեզը, մարզելով մկանները, մոտենում է ժյուրիի սեղանին և փարվում Օլգային: Այդ խիստ “աուդիտորը” սրան երբեք չէր սպասի: Նա սկսեց ամոթից շիկնել, փակել աչքերն ու շրջվել նրան հակառակ: Ռոդրիգեզը իր ելույթը ավարտեց այսպես,- Առաջին անգամն էր իմ կյանքում, որ ես բեմում հայտնվել էի այդպիսի գեղեցկուհիների հետ, սակայն ես ոչ թե նայում էի նրանց հագածին, այլ հագնված հանդիսատեսին: Արդեն կուլիսներում հայտնված, իր ելույթից գոհ` Թիմուր Ռոդրիգեզը ասել է, որ բեմում մերկանալու իր առաջին փորձն էր սա: -Առաջին անգամն էր, որ ես բեմում մերկանում էի: Այդտեղ վախենալու ոչինչ չկար, չէ որ ես ցուցադրելու շատ բաներ ունեմ: Իզուր չէ, որ ես գնում եմ մարզասրահ: Օլգա Ֆրեյմուտը հազիվ փրկվեց, որ ես նրա առջև կանգնած էի միայն կարճ շորտով:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Քեթրին Զետա-Ջոնսը բուժվել է մոլագարային-դեպրեսիվ փսիխոզից

        Հայտնի դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը խոստովանել է, որ քիչ էր մնում ինտերնետի մոլուցքով տառապող մոլագար դառնար։ Աստղը նշում է, որ այնուամենայնիվ կարողացավ դուրս գալ ծանր դեպրեսիայից, երբ դադարեց օգտվել ինտերներտից եւ այնտեղ իրեն նվիրված հրապարակումներ փնտրել։  «Ինտերնետից հրաժարվելն իմ որոշումներից ամենախելմիտն էր», - մեջբերում է Քեթրինի խոսքերը բրիտանական The Daily Telegraph թերթը։ Հիշեցնենք, որ 2011 թվականի ապրիլին դերասանուհին երկբեւեռ խանգարումով (մոլագարային-դեպրեսիվ փսիխոզ) տեղափոխվել էր ամերիկյան ամենալավ վերականգնողական կենտրոններից մեկը։ Այդ ժամանակ նրա ամուսինը վերականգնվում էր կոկորդի քաղծկեղից հետո։ Դերասանուհին իր կյանքի վերջին երկու տարիները բնութագրել է որպես «ինտենսիվ ժամանակահատված։ Ի վերջո, սկսում ես հասկանալ՝ ինչ ես քեզնից ներկայացնում դու, եւ ինչ է իրենից ներկայացնում ամուսինդ։ Սովորում ես գնահատել այնպիսի մանրուքներ, ինչպիսին է պատշգամբում թեյ խմելը», - ասում է Զետա-Ջոնսը։     `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝               
ԱՐԴՅՈ՞Ք ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է

  Երբ նորաձևության երկու ցուցադրությունների ընթացքում հաղորդավարուհի և ցանկալի Նազենի Հովհաննիսյանը հանդես եկավ հարսի զգեստով, խոսակցություններ սկսեցին ծավալվել այն մասին, թե դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն արդեն ընտրյալ ունի: Ոմանք ասում են, որ նա արվեստի ոլորտից է, շատերի համոզմամբ էլ` գործարար աշխարհի ներկայացուցիչ: Իսկ նորաձևության ցուցադրություններից մեկի ժամանակ գեղեցկուհի Նազենին ասել է, որ մտադիր է ձեռք բերել իր ներկայացրած զգեստը` նշելով, որ կա առիթ:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կանադայի վարչապետը Ջասթին Բիբերին մեդալ է հանձնել՝ հայրենիքի առաջ արժանիքների համար

  Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը ուրբաթ իր համերկրացուն և փոփ կատարող Ջասթին Բիբերին տոնական մեդալ է հանձնել, որը ձուլվել է Էլիզաբեթ II «ադամանդե հոբելյանի» կապակցությամբ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ «Ես երջանիկ էի Բիբերին մեդալ հանձնելու համար»,- իր Twitter միկրոբլոգում գրել է Հարպերը, ում 15-ամյա որդին Բենը ընկերների հետ ներկա է գտնվել նրա համերգին։ Մրցանակաբաշխությունը կայացել է Օտտավայում միլիոնավոր դեռահասների 18-ամյա կուռք Ջասթին Բիբերի համերգից առաջ։ Էլիզաբեթ II-ը, համաձայն կանադական Սահմանադրության, հանդիսանում է նաև այս պետության ղեկավարը։ Ընդհանուր առմամբ Կանադայում ձուլվել է 60 հազար տոնական մեդալ՝ «հայրենիքի առաջ քաղաքացիների արժանիքները» նշելու համար։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ 10-Ի ԱՄՓՈՓՈՒՄԸ

  Սիրելի' այցելուներ, ինչպես գիտեք` մեր կայքում գործում է մի բաժին, որը կոչվում է ԹՈՓ 10: Կրկին անգամ հիշեցնենք, որ այն ձևավորվում է տվյալ մասնակցի էջ այցելությունների քանակով, իսկ յուրաքանչյուր ամսվա վերջին օրը բոլոր մասնակիցների վարկանիշային ցուցանիշերը հավասարեցվում է 0: Անդրադառնալով նախորդ շաբաթվա ԹՈՓ 10ն` նշեմ, որ նրա առաջատարն էր Հայկ Ղուկասյանը, նրան հաջորդում էր Ռաֆայել Երանոսյանը, ապա 3-րդ հորիզոնականում էր Արթուր Պետրոսյանը: Այս շաբաթվա ԹՈՓ 10 առաջատարն է սիրված երգիչ Միհրան Ծառուկյանը, ով անցած շաբաթ գտնվում էր 4-րդ հորիզոնականում, իսկ նախորդ շաբաթվա առաջատարը` Հայկ Ղուկասյանը, իր դիրքերը մեկ հորիզոնականով զիջել է` հայտնվելով երկրորդ տեղում: Անակնկալ կերպով իր հաստատում դիրքերում է գտնվում Արթուր Պետրոսյանը` ինչպես նախորդ շաբաթ, այս շաբաթ ևս զբաղեցնելով պատվավոր 3-րդ հորիզոնականը: Իր դիրքերն է բարելավել նաև Հայկ Չոմայանը` 6-րդ հորիզոնականից հայտնվելով 5-րդ հորիզոնականում: Այս շաբաթվա ԹՈՓ 10-ում չեն ընդգրկվել երգչուհի Լանա Խաչատրյանը, Շաբվարշ Գևորգյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Սլավա Սարգսյանը, իսկ ներառվել են հետևյալ անձիք` Արա Գևորգյանը, ով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, դուդուկահար Կամո Սեյրանյանը`գնվելով 7-րդ հորիզոնականում, երգիչ Դավիթ Ամալյանը` իր 9-րդ հորիզոնականով և Կարո Սարաֆյանը` բացելով սիրված մարդկանց այս շաբաթվա տասնյակը: Նշենք նաև, որ Մարտին Մկրտչյանն այս շաբաթվա ԹՈՓ 10-ում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը` նախորդ 5-րդ հորիզոնականի փոխարեն, իսկ Ռաֆայել Երանոսյանը՝ 4-րդ հորիզոնական՝ 2-րդ հորիզոնականի փոխարեն: Սիրելի' այցելուներ, հիշե'ք, որ armcatalog.. կայքի ԹՈՓ 10 բաժինը ձևավորվում է ձեր շնորհիվ, այնպես որ սատարեք այն հայտնի մարդկանց, ովքեր ամենաշատն են վայելում ձեր սերն ու համակրանքը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
«Wired» ամսագիրը կազմել է աշխարհի ամենավտանգավոր անձանց ցուցակը

  Ամերիկյան «Wired» ամսագիրը կազմել է մոլորակի ամենավտանգավոր անձանց ցուցակը, որում ընդգրկված է նաեւ ռուսաստանցի ծրագրավորող, տեղեկատավական անվտանգության հարցերով հայտնի մասնագետ, «Կասպերսկու լաբորատորիա» ընեկերության հիմնադիր Եվգենի Կասպերսկին: Նա 8 –րդ հորիզոնականում է:   Ցուցակում ներկայացված իսկական հանցագործների թվում է  Մեքսիկայի ամենահայտնի նարկոբարոններից մեկը` Հոակաին «Էլ Չոպո» Գուսմանը:   Ամսագրի վերլուծաբանները ցուցակում են ներառել նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Աասադին, ով զբաղեցնում է  երկրորդ հորիզոնականը, իսկ ամենավտանագավոր մարդ ամսագիրը համարել է Իրանի զինուժի հրամանատար Քասամի Սոլեյմանին, հաղորդում է  РБК-ն:   Մեկնաբանելով Կասպերսկուի ներկայությունը, ամսագիրը նշել է, որ հենց նրա «Լաբորատորիան» է Մերձավոր Արեւելքում վիրուսային ալիքի հեղինակը:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԳԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՖՖԼԵԿԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ ԵՆ ՓՈՔՐԻԿ ԿԱՐԱՏԵԻՍՏԻ

  Ջեննիֆեր Գարները և Բեն Աֆֆլեկը իրենց ավագ դստերը ուղարկում են կարատեի դասընթացների: Դատելով լուսանկարներից` հեկտեմբերի 26ն փոքրիկ Վաիլետը անցել է նոր մակարդակի: Սրահ մտնելիս` աղջիկը սպիտակ գոտիով էր, իսկ ավելի ուշ, երբ նրա հայրը սրահից տանում էր, երեխան արդեն նարնջագույ գոտիով էր, իսկ ձեռքին էլ դիպլոմ:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :