Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՊԵՆԵԼՈՊԱ ԿՐՈՒԶԻ ԿՐՔՈՏ ՆՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ Vogue-Ի ՀԱՄԱՐ

  Դերասանուհի Պենելոպա Կրուզը հայտնվել է Vogue Իսպանիայի նոյեմբեր ամսվա համարում: Օսկար կինոմրցանակի տիրուհին շատ հետաքրքիր, էլեգանտ, գեղեցիկ է, իսկ լուսանկարում է Թոմ Մանրոն: Դերասանուհին հագել է Armani Privеֆիրմայի հագուստներից: ”Նախկինում ես շատ էի մտահոգվում ու անհանգստանում այն ամենի համար, ինչ ինձ համար թանկ ու կարևոր է, սակայն ժամանակի ընթացքում հասկանում ես որ քո մտավախությունը չափազանցված է: Իմ աշխատանքի համար անհանգստանում էի այն պատճառով, թե ինչպես են ընկալում մարդիկ և ինչ են մտածում իմ մասին: Իսկ հիմա ես չեմ անհանգստանում այդ ամենի մասին: Ես նկատի չունեմ, որ այլևս իմ աշխատանքին լուրջ չեմ վերաբերում, պարզապես ես այժմ փորձում եմ անել ամեն ինչ, որ չանհանգսանամ ոչ մի բանի համար,- ասել է Պենելոպա Կրուզը: Դերասանուհու և նրա ամուսինը` Խավեր Բարդեմանը, ամուսնացել են երկու տարի առաջ, իսկ այսօր  համատեղ ամուսնությունից ծնվել է հրաշք տղա, ով արդեն 20 ամսական է: Ներկայումս դերասանուհին և իր ամուսինը, ինչպես նաև Բրեդ Փիթը և Կամերոն Դիասը նկարահանվում են Ռիդլի Սկոտտի նոր ֆիլմ` "The Counselor"-ում:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Նոր տեսահոլովակ Սիլվա Հակոբյանից. Silva Hakobyan Ft. MIC Dont Apologize.

  Շուտով       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Իվետա Մուկուչյանը և Մարի Հարությունյանն ընդեմ Թուրք տղայի. ՏԵՍԱՆՈՒԹ

    Ես նոր նայում էի Իվետա Մուկուչյանի ելույթն ու նկատեցի, որ բեմ դուրս եկածներից մեկն ևս ՀԱՅ է ՝ Մարի Հարությունյան, որի առիթով շատ ուրախացա , բայց և շատ ջղայնացա: Իրենք պիտի երգեին մի թուրք տղայի հետ Օմիդ Մուրզայ, թե ինչ...: Ինչպես կարելի էր 2 հայերին իրար հետ բեմ դուրս հանել , որ իրենք պայքարեն ԻՐԵՆՑ ԴԵՄ? Դրանից բացի նրանց հետ էր նաև այդ թուրքը: ՍԱ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ: Որովհետև մնացածներն ովքեր իրենցից հետո դուրս են եկել բեմ , եղել են Դուետ , և Միայն Իվետան , Մարին և Օմիդը՝ Տրիո էին կազմում: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է , բայց ըստ իս նա Բավականին օբյեկիտվ է:  Նայեք Վիդեոն և դատեք ինքներդ:   ԳՐԱՌՈՒՄԸ և Ը` ԿԱՐՈ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից       `asekose.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
ՔԵԹԻ ՓԵՐՐԻՆ ՈՒ ՋՈՆ ՄԱՅԵՐԸ ԴԵՌ ՄԻԱՍԻՆ ԵՆ

  Օրերս ամերիկացի երգչուհի Քեթի Փերրին իր զուգընկերոջ` Ջոն Մայերի հետ այցելել է Լոս-Անջելեսի ''The Little Door'' ռեստորանային համալիր: Իսկ նախորդ շաբաթվա սկզբին զույգը հասցրել էր այցելել ''FYF Music Fest'', որտեղ պապարացիները խմբակային տարատեսակ լուսանկարներ էին նկարել: Ի դեպ, վերջերս անընդհատ լուրեր էին պտտվում, որ աստղային զույգը վերջնականապես խզել է հարաբերությունները, սակայն ինքներս էլ համոզվում ենք, որ դրանք ընդամենը ասեկոսներ էին, ոչ ավելին: Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ նրանք միասին են եկել հավաքույթներին և միասին էլ գնացել են: Նշենք, որ վերջերս ''L'Officiel'' ամսագիրը հպարտացել է Քեթի Փերրիի անզուգական նկարով, որը հայտնվել էր նրանց ամսագրի սեպտեմբերյան համարի գլխավոր էջին, որի հեղինակն էր թուրք լուսանկարիչ Կունեյթ Ակերոգլուն: Նկարահանվելու համար երգչուհին հագել էր ''Louis Vuitton'' ֆիրմայի կողմից առաջարկված ծիրանագույն և սև գունային համադրությամբ զգեստ` ստեղծելով նոր` արտասովոր մի կերպար:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Թեսթ. Հաճույքի 5 րոպե

  «Մեծական կյանքում» ամենաբարդը, հավանաբար քեզ համար մի փոքր ժամանակ գտնելն է։ Մեր թեսթն առաջարկում է սրճարանի հաճելի մթնոլորտում 5 րոպե հանգստանալու հնարվորություն։  Պատկերացրեք, այսօր չտեսնված հանգիստ օր էր եւ կարող եք ձեզ թույլ տալ մտնել մոտակա ու առանց շտապելու վայելել մեկ բաժակ սուրճ։ 1. Նկարագրեք սրճարանի մթնոլորտը, դիզայնն ու իրավիճակը։ Ի՞նչ եք տեսնում շուրջը, շատ են արդյո՞ք մարդիկ։ 2. Սուրճ եք պատվիրել։ Ի՞նչ կանեք, մինչեւ մատուցողն այն կբերի։ 3.Սուրճը սեղանին է։ Առաջին կումն եք ըմպում։ Ի՞նչ համ ունի։ Թեսթի բանալին. 1. Սրճարանի նկարագիրն իրականում ձեզ համար կատարյալ աշխատավայրի նկարագիրն է։ Մեկին հարմար է առանձին լինելը, մյուսին՝ երբ ամեն ինչ շուրջը եռում ու շարժվում է։ Ոմանց համար միեւնույնն է՝ ինչ միջավայրում կխմեն սուրճը, կարեւորը՝ այն լավը լինի։ Այս պատասխանը ցույց է տալիս, որ աշխատանքային իրավիճակի հանդեպ պահանջկոտ չեք, կարեւորը՝ այն հետաքրքիր լինի։ 2.Պատվերին սպասելու ընթացքում ձեր գործողությունները մատնանշում են սթրեսի հիմնական աղբյուրը։ Եթե հետեւում եք հաճախորդներին, ապա շատ եք անհանգստանում ուրիշների՝ ձեր մասին ունեցած կարծիքով, կարդում եք ճաշացանկը կամ մոտերքում ած որեւէ այլ բան՝ ավելացրեք ձեր ֆիզիկական ակտվիությունը, ձեռքերը ծալած նստել եք՝ ավելացրեք վառոդը՝ ձեր կյանքը չափազանց ձանձրալի է թվում ձեզ, իսկ եթե հետ ընկաք ու սկսեցիք մտածել կամ ցրագրեր կազմել՝ թույլ տվեք գոնե մի փոքր հանգստանալ մտավոր գործունեությունից, դուք ձեզ շատ եք ծանրաբեռնում։ 3. Սուրճի համը խոսում է ձեր սթրեսի մակարդակի մասին։ Որքան համեղ է սուրճը, այնքան ցածր է սթրեսի մակարդակը, եւ որքան սուրճը վատն է՝ այնքան այն բարձր է։ Եթե սուրճը բավարար քաղցր կամ բավարար տաք կամ սառը չէր, մտածեք՝ չէ՞՞ որ երազանքի աշխարհում էիք, եւ կարող էիք ավելի ահաճելի բան թույլ տալ ձեզ։ Միգուցե կյանքո՞ւմ էլ եք այդպես վարվում՝ արգելափակելով լավ իրադարձություններն ու շեշտելով վատերը՝ ձեզ սթրեսի մեջ գցելով։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԲԻԼԼԻ ՔՐԻՍԹԱԼԸ ԿՏՊԱԳՐԻ ՀՈՒՇԱԳՐԵՐ

  Բիլլի Քրիստալը պայմանագիր է կնքել ˝Henry Holt and Company˝ հրատարակչության հետ, որի շրջանակներում, այն տպագրելու է դերասանի հուշագրերը: Լրատվամիջոցների լուսաբանումների համաձայան ֆինանսական պայմանները դեռ ստույգ չեն որոշվել, բայց հեղինակի հոնորարը առաջիկայում կազմելու է մոտ 4 մլն դոլար: Քրիստալը պլանավորել է տեքստային աշխատանքներն ավարտել 2012 թվականի նոյեմբերին. նա ցանկություն ունի գիրքը արդեն իսկ  տեսնել վաճառքում 2013 թվականի մարտի 13ն` իր ծննդյան 65-ամյակի օրը: Ամերիկացի դերասանն էկրաններից հանրությանը ներկայացել է 1970-ական թվականների կեսերից: Ի դեպ հանրահայտ դերասանը նախկինում հասցրել է  ևս մի քանի գիրք տպագրել, որոնց թվում էր  նրա ինքնակենսագրականը: Ինչպես նաև նշենք, որ դերասանը բազմիցս ներկայացել է մեզ որպես ˝Օսկարի˝ մրցանակաբաշխության հանդիսավար` վերջին անգամ 2012 թվականի փետրվարին:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Ռիհաննայի նվերները Ադելին` փոքրիկի ծննդյան առթիվ

  Րիհաննան երբեք չի թաքցրել իր ունեցած սերը Ադելի նկատմամբ: Իմանալով վերջինիս երեխայի ծնվելու մասին` գեղեցկուհի Րիհաննան նրան ուղարկել է բազմաթիվ նվերներ: Դրանց շարքում են եղել մանկական հագուստներ, որոնցից երկուսի վրա գրված են եղել հետաքրքիր արտահայտություններ. «Ստեղծվել է ինը ամիս» և «Իմ մայրը ռոք աստղ է»: Բացի դրանից` նվերներ է ստացել նաև նորաթուխ մայրիկը: «Դու պետք է սեքսուալ մայրիկ լինես: Երջանիկ եղիր: Շնորհավորում եմ»,- մաղթել է Րիհաննան` Ադելին նվիրելով գեղեցիկ ներքնազգեստ: Րիհաննան սիրում է Ադելին: Նա առաջիններից է եղել, ով շնորհավորել է ապագա մայրիկին` նրա հղիության մասին իմանալուն պես: Նա շատ մանրակրկիտ ձևով է ընտրել նվերները` համոզված լինելու համար, որ այդպիսիք ոչ ոք չի նվիրի` բացի իրենից: Եվ դա ստացվել է, Ադելին անակնկալները շատ են դուր եկել: Հիշեցնենք, որ Ադելն ու իր ընտրյալը` Սայմոն Կոնեցկին, ծնողներ են դարձել վերջերս` հոկտեմբերի 19ն` ունենալով փոքրիկ տղա: `artisto.       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝   
; : :