Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԴԵՆԻԵԼ ՌԵԴԿԼԻՖՖԸ ԲԱԺԱՆՎԵԼ Է ԸՆԿԵՐՈՒՀՈՒՑ

  Դենիել Ռեդկլիֆֆի երկրպագուները ցնծված են: Իրենց կուռքը  ընկերուհուց` դերասանուհի Ռոզի Կոկերից,  բաժանվել է: Սիրահարները երկար ժամանակ էր, ինչ հանդիպում էին և նույնիսկ Դենիելը պատրաստվում էր ամուսնության առաջարկ անել, սակայն ճակատագիրն այլ բան որոշեց: Տեղեկատվությունը հաստատել է Ռոզիի հայրը,-“ Այժմ Ռոզին երկրում չի գտնվում: Նա փորձում է առաջ շարժվել: Եվ այդ մասին նա չի ուզում խոսել”: Բաժանման իրական պատճառն այդպես էլ չի պարզվել: Սակայն լուրեր են պտտվում, թե բաժանման պատճառ է հանդիսացել Դենիելի հանդիպումները «Убей своих любимых» ֆիլմի դերասանուհու`Էրին Դարկի հետ: Ահա, թե ինչ են ասում մարդիկ. “ Էրինը կարծում էր, որ հարաբերություններն այնքան լուրջ են, որ Դենիելը կդառնա իր տղամարդը: Նա կազմակերպել էր համատեղ այցելություն Լոնդոն և նրա հետ  լավ ժամանակ էր անցկացրել Նյու Յորքում: Իսկ հետո, նույնիսկ չերկմտելով, լքել է  Նյու Յորքը”:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
“ԵՎՐԱՏԵՍԻԼ 2012” ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՈՎ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ

  Ասում են, թե Օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանը պատրաստվում է մասնակցել “Եվրատեսիլ 2012” երգի համաեվրոպական մրցույթին, որտեղ ներկայացնելու է “Գնա” երգի անգլերեն տարբերակը.“Այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Եթե լինի կոնկրետ առաջարկ կամ համագործակցություն, ես անպատճառ կտեղեկացնեմ այդ մասին”,- ասել է Արման Նշանյանը: Երգիչը նշել է, որ այժմ զբաղված է տարբեր աշխատանքներով` հեռուստահաղորդում, օպերային ներկայացում, հեռուստասերիալ: Նշենք, որ “Գնա” հիման վրա է նկարահանվել Արման Նշանյանի առաջին տեսահոլովակը, երգի անգլերեն` “On The Edge” տարբերակը ևս նույն տեսահոլովակով է ներկայացված:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
96-ամյա հնդիկը երկրորդ անգամ հայր է դարձել

  96-ամյա մոլորակի ամենատարեց հայրիկը չի բողոքում կյանքից և երջանիկ է իր 54-ամյա կնոջ հետ:   Հնդկաստաի բնակիչ, 96-ամյա Ռամժիթը իր կյանքում երկրորդ անգամ է հայր դառնում: Առաջին անգամ նա ռեկորդ էր սահմանել 2010 թն, երբ 94 տարեկան էր:   Օրերս նա կրկնեց իր ռեկորդը` 96-ամյա հայրիկը երկրորդ որդին է ունեցել, տեղեկացնում է The Daily Mail-ը:   ՝ shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԻԹԵ՞ ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ ԻՐ ԸՆՏՐՅԱԼԻ ՀԵՏ ԷՐ ԳՆԱՑԵԼ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ

  Սոնա  Շահգելդյանի  Իտալիայի   հանգիստը   չի  խանգարում կատարելու  թեժ  աշխատանքներ:  Շուտով  եթերում կհայտնվեն  նրա  երկու նոր տեսահոլովակներ, որոնց  նկարահանումները  դեռ  ընթացքի  մեջ  են:  Սոնա  Շահգելդյանը  շատերի  հետաքրքրեւթյունները  բավարարելու  նպատակով  ն  հայտնեց,  որ  տարբեր   ծրագրեր  ունի`  զուգերգեր,  համերգներ, նոր  երգեր  և  տարբեր  աշխատանքներ,  որոնք   հերթով  կկատարի.” Դեռ  շատ-շատ  գործեր  և  ծրագրեր   ունեմ”,- նշեց  Սոնան: Քաղաքում  պտտվող  խոսակցություններին,  թե  երգչուհին  շուտով  պատրաստվում  է  ամուսնանալ, և  ընտրյալի  հետ   մեկնել  է  հանգստանալու`  հերքեց, ասելով.”Ես դեռ  չեմ  պատրաստվում  ամուսնանալ,  իսկ  հանգստանալու  մեկնել  եմ  մորաքրոջս  և  նրա  ամուսնու  հետ”:   Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը     ՆԿԱՐՆԵՐ
84 ամյա Ջիվան Գասպարյանը ելույթ կունենա Տուլայում

  Դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը, ում 84-ամյակը վերջերս լրացավ, առաջին անգամ ելույթ կունենա Տուլա քաղաքում: Ինչպես հաղորդում է «Մոլոդոյ կոմմունարը», համերգը կկայանա նոյեմբերի 16ն: Գասպարյանը դուդուկն առաջին անգամ ձեռքն է վերցրել 6 տարեկանում: Նա ինքնուս երաժիշտ է: Իր առաջին մրցանակը երաժիշտը ստացել է 1956թ, իսկ 1973ն երրորդից հետո` արժանացել է «Հայաստանի վաստակավոր արտիստի» կոչման: Միջազգային հարթակ Ջիվան Գասպարյանը բարձրացավ Բրայն Ինոյի հետ հանդիպումից հետո, ով 1988թ պատահաբար լսեց նրան Մոսկվայում և հրավիրեց Լոնդոն:   ՝ panarmenian.net   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ի՞նչն է օգնում տղամարդուն հավատարիմ մնալ

  Օքսիտոցինը կամ, ինչպես հաճախ անվանում են,«սիրո հորմոնը» լավացնում է էմոցիոնալ փոխհասկացողությունը և ամրացնում սոցիալ-հոգեբանական կապը:   Այս հորմոնն ունի նաև իր բացասական կողմը: Այն պակասեցնում է ուրիշ մարդկանց հանդեպ վստահությունը' երբեմն արտահայտվելով նաև ագրեսիայի միջոցով:   Բոննի համալսարանի գիտնականները փորձաքննություն են անցկացրել՝ որպես կամավոր ընտրված տղամարդկանց տալով պլացեբոյի և օքսիտոցինի չափաբաժին:   Դրանից հետո փորձության մասնակցին փակել են սենյակում գրավիչ աղջկա հետ և հետևել, թե ինչ հեռավորության վրա են նրանք շփվելու միմյանց հետ: Պարզվում է, որ ազատ տղամարդիկ մոտեցել են կանանց՝ մինչև 50-60 սմ հեռավորություն պահպանելով: Իսկ օքսիտոցինով «մշակված» տղամարդիկ գեղեցկուհիներին 70-80 սմց ավել չեն թողել մոտենալ իրենց:   Փորձագետները եկել են այն եզրակացության, որ հենց օքսիտոցինն է, որ օգնում է տղամարդկանց պահպանել հավատարմությունը:   ՝ lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱԼԼԱ ՊՈՒԳԱՉՈՎԱՆ ԿՏՐՈՒԿ ՓՈԽԵԼ Է ՈՃԸ

  Անհավատալի է, սակայն փաստ. 63-ամյա երգչուհի, կոմպոզիտոր, երգահան, պրոդյուսեր և դերասանուհի Ալլա Պուգաչովան ոչ միայն նիհարել է և շատ ավելի գեղեցկացել, այլ նաև որոշել է հրաժարվել և դուրս շպրտել հին շորերը: Երևում է, որ Մաքսիմ Գալկինի հետ Ալլայի ամուսնությունը, անդրադարձել է երգչուհու վրա` կտրուկ փոխելով ոճը: Նրա խոսքը գործ է: Առաջին քայլը Ալլան կատարել է ամռան ավարտին Յալթայում կայացած փառատոնի ժամանակ: Երգչուհին հանրության առաջ հայտնվել էր կարճ զգեստով՝ պարծենալով իր նիհարիկ կազմվածքով: Իսկ այժմ՝ մի նոր անակնկալ: Ռեզա Գիգինեշվիլիի ռուսական նոր ֆիլմի պրեմիերայի ժամանակ Ալլա Պուգաչովան եկել էր նորաձև ջինսով և գեղեցիկ բլուզով, իսկ դա արդեն երկար ժամանակ էր, ինչ երգչուհին իր զգեստապահարանից հեռացրել էր: Երգչուհին շատ բարձր տրամադրությամբ էր: Նրա գործընկերները հիացած և զարմացած զննում էին Ալլայի նոր ոճը և վայելում 63-ամյա երգչուհու “չխամրող” գեղեցկությունը:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :