Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՌԻԶ ՈՒԻԶԵՐՍՓՈՒՆԸ ԽԱՆՈՒԹ Է ԹԱԼԱՆԵԼ

  Ամերիկյան դերասանուհի, 35-ամյա մայրիկ Ռիզ Ուիզերսփունը, ով 2005 թվականին դարձել է “Օսկար” մրցանակի դափնեկիր, քայլել է Բևերլի Հիլզի խանութներով: Դերասանուհին հագել էր գեղեցիկ սպիտակ զգեստ և ընտրել պայուսակին համապատասխանեցված գույնով կոշիկներ: Դերասանուհին մտել է խանութ և մի քանի ժամ անց, ահռելի գնումներով դուրս է եկել: Հետաքրքիր է, որ դերասանուհին իր զգեստապահարանը որոշել է թարմացնել  հղիությունից հետո և կամ որոշել է ավագ որդու համար նվեր ընտրել: Նշենք, որ դերասանուհու որդին` Դիկոնը դառնում է ինը տարեկան: Իսկ վերջերս էլ դերասանուհին խոստովանել է, որ հայտնվող կնճիռներն սկսում են իրեն ընկճել, բայց պլաստիկ վիրահատության չի դիմելու: “Դա ինձ համար չէ: Ես դեմ չեմ պլաստիկային, ես ունեմ մի շարք ընկերներ, ովքեր դա արել են: Եթե դու դրանից քեզ ավելի լավ ես զգում` ապա հրաշալի է: Բայց կարծում եմ, որ դա ոչ մի կերպ չի հեշտացնում քո` որպես մարդու և անհատի խնդիրները: Այդ իմաստով ես պլաստիկ վիրահատության կարիք չունեմ: Եկեք պարզապես ներկա օրը վայելենք այնպես, ինչպիսին այն կա:     Նյութը պատրաստեց`Արևիկ Ավետիսյանը
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ 10-Ի ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ 10-Ի ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

Նախորդ շաբաթվա ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿԸ ուներ հետևյալ կազմը՝   ԹՈՓ 1. Միհրան Ծառուկյան ԹՈՓ 2. Դիանա Գրիգորյան ԹՈՓ 3. Ալեքսանդր Բաբասյան ԹՈՓ 4. Արթուր Պետրոսյան ԹՈՓ 5. Խաչիկ Եղոյան ԹՈՓ 6. Հայկ Չոմոյան ԹՈՓ 7. Հայկ Ղուկասյան ԹՈՓ 8. Սիլվա Հակոբյան ԹՈՓ 9. Անդրանիկ Հարությունյան ԹՈՓ 10. Մագա Մարտիրոսյան   Հիշեցնենք, որ յուրաքանչյուր ամսվա ավարտին բոլոր մասնակիցների վարկանիշները հավասարեցվում են 0, և համակարգիչը պատահականության սկզբունքով ընտրում է 10 մասնակցի: Եվ այսպես, այս անգամ մեր ԹՈՓ ՏԱՍՆՆՅԱԿԸ ունի հետևյալ կազմը՝   ԹՈՓ 1. Արտավազդ Եղոյան ԹՈՓ 2. Արա Գևորգյան ԹՈՓ 3. Վարդան Թադևոսյան ԹՈՓ 4. Ռաֆայել Երանոսյան ԹՈՓ 5. Մարտին Մկրտչյան ԹՈՓ 6. Արմինե Պետրոսյան ԹՈՓ 7. Դավիթ Ամալյան ԹՈՓ 8. Արա Երնջակյան ԹՈՓ 9. Դալիթա Ավանեսյան ԹՈՓ 10. Լևոն Հարությունյան   Մասնակիցների էջերին կարող եք ծանոթանալ այստեղ՝  ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Հռիփսիմե ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ ՃԱՀԻ՞ՃՆ է ընկել

  Asekose. և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է  Օլիմպիական խաղերի ծանրամարտի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: -Մարդիկ, որոնց բացակայությունը Ձեր կյանքում չեք պատկերացնում: -Ծնողներս:   -Դեպք, որը չէիք ցանկանա ջնջվեր Ձեր հիշողությունից: -Ամուսնությունս, 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերը և ինձ համար այնքան սպասված բրոնզե մեդալը:   -Ըստ Ձեզ, ո՞րն է հաջողության հասնելու գաղտնիքը: -Գործում լինել խելացի:   -Մի պահ ենթադրենք, որ մարդիկ ունենում են մի քանի կյանք. Ձեր հաջորդ կյանքում ո՞վ կամ ի՞նչ կցանկանայիք լինել: -Առայժմ չեմ ուզում պատկերացնել ինձ հաջորդ կյանքում, դեռ այս կյանքս պետք է ապրեմ: Համենայն դեպս, մինչ օրս ինչ ցանկացել եմ ստացել եմ:   -Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել ուրախության աստիճան արտասվել:  -Մարզական բոլոր իմ հաղթանակները:  Իսկապես, ոչ մի հաղթանակից հետո  չեմ կարողանում թաքցել արցունքներս:   -Կարո՞ղ եք հիշել` որն է եղել Ձեր մանկության ամենամեծ վախը: -6 տարեկան էի, մի անգամ քրոջս  ծաղիկ էի ուզում նվիրել, բայց այնպես ստացվեց, որ ծաղիկը ճահիճի մյուս կողմում էր .... հենց այդպես էլ հայտնվեցի ճահճում:  Սկզբում այն ինձ ուղակի կանաչ տարածություն թվաց, բայց երբ մի քանի քայլ առաջ գնացի` միանգամից հայտնվեցի դրա մեջ, սարսափելի էր:   -Ձեր բնավորության գծերից ո՞րը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն: -Ոչինչ էլ չէի ցանկանա նվիրել:  Եթե մի բանի  անունը թշնամի է, էլ ոնց կարելի է նվեր անել:   -Ծանրաձողը բարձրացնելուց վարկյաններ առաջ ի՞նչ եք մտածում: -Միայն մեկ բան` վարժությունը ճիշտ կատարելու մասին:   -Աշխատասիրություն թե՞ ընդունակություն. այս երկու որակներից ո՞րն եք նախընտրում: -Աշխատասիրություն:   -Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել: -Ասեկոսեներին հիմնականում ուշադրություն չեմ դարձնում: Բայց վերջերս իսկապես շատ էի զայրացել: Օլիմպիական խաղերից հետո, մեր թերթերից մեկում փնովում էին ծանրամարտի հավաքականին և անդրադառնալով ինձ՝ մասնավորապես գրել էին, որ իմ բախտը բերել է, քանի որ իմ կորեացի մրցակիցը վնասվածք ստացավ և չշարունակեց պայքարել: Բայց մի բան հաշվի չէին առել, որ կորեացին ինձանից 50 կգ ավելի էր կշռում և նաև այն, որ ես խաղերից առաջ բարդ վիրահատության էի  ենթարկվել:   -Օլիմպիական բրոնզե մեդալակրի նվիրական երազանքը: - Օլիմպիական ոսկե մեդալ:   -Կա՞ այնպիսի մի հայտնի ասացվածք, կամ թևավոր խոսք, որը Դուք ընտրել եք որպես կյանքի ուղեցույց:  -Պայքարել ու երբեք չհանձնվել:   -Կարողանում  ե՞ք արագ վերականգնվել պարտություններից հետ: -Այո շատ արագ, դրա վառ ապացույցն էլ Օլիմպիական բրոնզե մեդալն էր: Աշխարհի առաջնությունում` վնասվածքից հետո, շատ արագ վերականգնվեցի: Շատերը ինձ ասում էին, որ չեմ կարող մասնակցել Օլիմպիական խաղերին, որը կրկնակի լարվածություն էր ինձ համար: Բայս ես չլսեցի ոչ-ոքի իմ մեջ կամքի ուժ գտա և կարողացա անել այն`ինչ արեցի:   -Մարդկային արժեքներից ո՞րն է առաջնային Ձեզ համար:    -Պարզությունը և անկեղծությունը:   -Եթե կարողանայիք ձեր ուղեղից անվերադարձ ջնջել մեկ հիշողություն, ո՞րը դա կլիներ:      -2011թվականին Փարիզում՝ մեծահասակների աշխարհի առաջնության ժամանակ, լուրջ վնասվածք ստացա: Այդ մրցումներից էր կախված օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք  բերելը: Երբ վնասվածք ստացա, այլևս չկարողացա պայքարել մեդալի համար, կցանկանայի հենց դա անվերադարձ ջնջվեր իմ հիշողությունից:   -Գիրք կամ ֆիլմ, որը Ձեզ ստիպել է արտասվել:   -Հիշում եմ, երբ կարդացի «Մուսա լեռան քառասոն օրը» իսկապես շատ տպավորված էի, իսկ ֆիլմերից շատ եմ սիրում «Արտույտների ագարակը», որը մեծ ազդեցություն է թողել ինձ վրա և ստիպել է արտասվել:   Հեղինակ` Գոհար ՓԻԼԻՊՈՍՅԱՆ   ՝ asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Տարվա գլխավոր վիրուսային նորությունները ` «Time» ամսագրի վարկածով

  Բրիտանական հեղինակավոր «Time» ամսագրի լրագրողները կարծում են, որ ամենահանրահայտ վիրուսային նորությունների ուսումնասիրումը շատ բան է ասում ժամանակակից հանրության կարիքների եւ հետաքրքրությունների մասին:   Գեյ-թխվածքաբլիթ   Ամերիկյան «Oreo» հայտնի թխվածքաբլիթների արտադրողը սկանդալ էր հրահրել` Facebook –ի էջում ավանդական սպիտակ կրեմի փոխարեն դնելով ծիածանագույն կրեմով զարդարված թխվածքաբլիթի նկարը: Այսպիսով, ընկերության սեփականատերերը ցանկացել էին նշել Նյու Յորքում նույնասեռ ամուսնությունների լեգալացման տարեդարձը:   «Կարտոֆիլային Հիսուս»   Տարեց իսպանուհու պատմությունը, ով որոշել էր ինքնուրույն կերպով ռեստավրացիայի ենթարկել հնագույն կաթոլիկ որմնանկարը` Հիսուսի դիմապատկերը վերածելով կապիկի հիշեցնող ինչ-որ բանի, հաշված րոպեների ընթացքում տարածվեց աշխարհով մեկ: Ողջ աշխարհի օգատատերն սկսեցին «վերածնված» ստեղծագործության համար անվանում փնտրել, վերջում կանգ առան «կարտոֆիլային Հիսուսի» վրա:   «Մոխրագույնի հիսուն երանգները»   «Մոխրագույնի հիսուն երանգները» էրոտիկ եռապատումը  դարձել է դեռահասային «Մթնշաղ» ֆիլմի անալոգը: Բրիտանացի հեռուստասցենարիստի կողմից գրված պատմությունն այնքան պոպուլյար է դարձել, որ ծնողներն սկսել են իրենց երեխաներին սերիալի հերոսների անուններով կոչել:   Ռեփեր PSY   Այս բառերն ինքնին խոսուն են:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՕԼԻՎԻԱ ՈՒԻԼԴԸ ԴԻՐՔԵՐ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՀԵՆՑ ՊԱՊԱՐԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  Սեպտեմբերի 26ն Օլիվիա Ուիլդը  գեղեցկացել էր "The Daily Show with Jon Stewart" համար: Դերասանուհին մեծ սիրով և ուրախությամբ  գեղեցիկ դիրքեր էր ընդունում պապարացիների համար, հենց Նյու Յորքի կինոստուդիայի առջև: Օլիվիան ընտրել էր շքեղ սև զգեստ և այն ավելի էր գեղեցկացրել կարմիր աքսեսուարներով: Հիշեցնենք, որ Օլիվիա Ուիլդը  մեծ ուշադրություն է ցուցոբերում աշխարհի նորաձևության համար:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Би-2 ԽՈՒՄԲԸ ԵՎ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՑՆՑԵԼ Է ԿԻԵՎԸ

  Би-2 ռոք խումբը, ինչպես նաև սիմֆոնիկ նվագախումբը ցնցող համերգ է ներկայացրել Ուկրաինայի պալատում: Ռոքերները դաշինք են կնքել դիրիժոր Ֆելիքս Արանովսկայի հետ: Այդ արտասովոր համագործակցությունը սկզբում ներկայացել է փոքրիկ համերգներով, սակայն անհավանական հաջողությունը իր հետ բերել է լայնածավալ համերգային շրջագայություններ: Թվում է, թե լիրիկական ստեղծագործությունները խմբին սկսել է շատ ավելի դուր գալ, նվագախումբը հասցրել է շեշտել պաշտամուքային առարկաների էմոցիոնալ պահերը, ինչպիսիք են` "Мой рок-н-ролл", "Реки любви" և "Серобро": Կիևում ռոք խումբը ներկայացավ նորացված շոու ծրագրով: Առանձնահատուկ ուշադրության է արժանացել ստեղծագործական վիդեոշարերը, որոնք հայտնվել են ելույթի ժամանակ: Առանց որևէ պատճառի, ճապոնական և բրիտանական վարպետները Ելենա Պանովայի ղեկավարության ներքո, շատ էին աշխատել, որպեսզի համերգը առանց խնդիրների կայանա: Դահլիճում ազատ տեղեր չէր մնացել, նոր շոու համերգը ուրախացրել է շատ երկրպագուների:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Որպեսզի չթունավորվեք. ԱՆ խորհուրդները

  Ամանորյա տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է`   • Սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին: • Աղցանները պատրաստել քիչ քանակով, մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ: • Զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը կաթսայի մեջ նախօրոք եռացնել 20-25 րոպե:  • Սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը` 70 աստիճանից բարձր:   • Պահպանել կիսապատրաստվածքների, հում և պատրաստի սննդամթերքի պահպանման հարևանության կանոնները, սննդամթերքը սառնարանում պահել փակ տարաներով՝ աղտոտումից խուսափելու համար: • Պատրաստի սննդամթեքը պահպանել սառնարանում 72 ժամից ոչ ավելի: • Սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի /կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն և այլն/ փոփոխության դեպքում այն չօգտագործել:   • Սնունդ պատրաստելուց և ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով` օգտագործելով միայն խմելու ջուր: • Չչարաշահել գազավորված, էներգետիկ ըմպելիքների և ալկոհոլի օգտագործումը: • Չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: • Սնկերը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:  • խորհուրդ չի տրվում երեխաներին և հղի կանանց սննդում օգտագործել սունկ և տնային պայմաններում պատրաստված պահածոներ: • Խուսափել ճարպոտ սննդի օգտագործումից, սնունդն ընդունել քիչ քանակությամբ, ընդմիջումներով ու հերթականությամբ:   ՝ Panora.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :