Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԺՅՈՒՐԻԻՆ ԱՊՇԵՑՐԵԼ Է

  Իվետա Մուկուչյանի ելույթը` “Ռադիո Համբույրը փնտրում է մեգատաղանդ” նախագծում, ցնցել է ժյուրիին: Նախագծի կազմակերպչները զարմացած էին ոչ միայն երգչուհու թեթև հագուստի վրա` ի հակառակ եղանակի, այլ նաև վոկալային տվյալների: Ծրագրի ընթացքում Իվետան անդրադարձ է կատարել նաև “Հայսուպերսթար” նախագծին, որտեղ ժյուրիին ներկայացրել է Հայաստանի և Գերմանիայի հասարակության մոտեցումների տարբերությունը նմանատիպ ծրագրերին, երբ, օրինակ ի տարբերություն երեք միլլիոն բնակչություն ունեցող Հայաստանի` Գերմանիայում մասնակիցները գտնվում են պապարացիների մշտական հետապնդման թիրախում: Իսկ Իվետայի ելույթի վերջում ժյուրին իր գոհունակությունն է հայտնել, որ Իվետան ապրում և ստեղծագործում է հենց Գերմանիայում: Անկախ նրանից, թե ինչպես ավարտվեց նախագիծը, Իվետային մաղթում ենք մեծ բեմեր և նորանոր հաջողություններ:  Իվետա Մուկուչյանի ելույթը` “Ռադիո Համբույրը փնտրում է մեգատաղանդ” նախագծում, ցնցել է ժյուրիին: Նախագծի կազմակերպչները զարմացած էին ոչ միայն երգչուհու թեթև հագուստի վրա` ի հակառակ եղանակի, այլ նաև վոկալային տվյալների: Ծրագրի ընթացքում Իվետան անդրադարձ է կատարել նաև “Հայսուպերսթար” նախագծին, որտեղ ժյուրիին ներկայացրել է Հայաստանի և Գերմանիայի հասարակության մոտեցումների տարբերությունը նմանատիպ ծրագրերին, երբ, օրինակ ի տարբերություն երեք միլլիոն բնակչություն ունեցող Հայաստանի` Գերմանիայում մասնակիցները գտնվում են պապարացիների մշտական հետապնդման թիրախում: Իսկ Իվետայի ելույթի վերջում ժյուրին իր գոհունակությունն է հայտնել, որ Իվետան ապրում և ստեղծագործում է հենց Գերմանիայում: Անկախ նրանից, թե ինչպես ավարտվեց նախագիծը, Իվետային մաղթում ենք մեծ բեմեր և նորանոր հաջողություններ:  
Քիմ Քարդաշյանը և պոռնոընկերությունը պնդում են, որ սեքս տեսագրության շարունակություն գոյություն չունի

  Ամերիկահայ մոդել Քիմ Քարդաշյանը պնդել է, որ իրեն «հռչակ» բերած սեքս տեսագրության երկրորդ մասը պարզապես գոյություն չունի, հակառակ մամուլում շրջանառվող տվյալների, հայտնում է Huffington Post-ը: Ամերիկյան ԶԼՄ-ները պնդում էին, որ նման տեսագրություն կա և դա «ավելի կեղտոտ» է, քան «Kim Kardashian Superstar» վերնագրովը, որը օրերս վաճառքի հանվեց 30 մլն դոլարով: ը գրում է, որ 30 մլն-ը բավականին մեծ գումար է, որպեսզի Քիմը ցանկություն ունենա մեջտեղ բերել դրա շարունակությունը: Սակայն Քիմի հերքումներին կշիռ է տվել նաև այն պոռնոընկերությունը, որին պատկանում է նրա սեքս-տեսագրության իրավունքը. Vivid Entertainment-ը, ինչպս Քիմը, ասել է, որ նման տեսագրություն չկա: Քարդաշյանը տարիներ առաջ նկարահանել էր իր ինտիմ շփումը այն ժամանակվա իր ընկեր, երգիչ-երգահան Ռեյ Ջիի հետ 2003ն: Դա թողարկվել էր 2007ն:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Սիրուշո, Jay Z, Beyoncé - Էրոտաս

  Համացանցում է հայտնվել  Էրոտաս երգի միքս տարբերակը Սիրուշոյի, Jay Z, Beyoncé կատարմամբ:    ԷՐՈՏԱՍ   Հեղինակ՝ Արտյոմ Կարապետյան     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Հարթ որովայն ունենալու գաղտնիքը

  Հարթ որովայն ունենալու համար միայն ֆիզիկական վարժությունները բավարար չեն, ցանկալի է նաև կիրառել հատուկ դիմակներ: Ահա մի քանի բաղադրատոմս. Եղինջով դիմակ:Եղինջը հիանալի պայքարում է ճարպի ավելորդ շերտերի դեմ: Դիմակի պատրաստման համար 2 ճաշի գդալ չորացրած եղինջի վրա մեկ բաժակ եռացրած ջուր լցրեք ու թույլ կրակով եփեք 10 րոպե: Մի քանի տակ ծալած կտորը թրջեք ստացված թուրմի մեջ ու դրեք որովայնին' պահելով կես ժամ: Մեղրով դիմակ: Մեղրը հալեցրեք ջրաբաղնիքում, ապա ապտակող շարժումներով մերսելով տարածեք որովայնի վրա: Այն կձգի որովայնի մաշկը ու կդարձնի առաձգական: Կավով դիմակ: Կավը հիանալի միջոց է ճարպի դեմ պայքարելու համար, բայց կավե դիմակը չի կարելի օգտագործել հղիության ընթացքում: Վերցրեք սև կավ, բացեք տաք ջրով մինչև անհրաժեշտ խտություն ստանալը, մեծ շերտով դրեք փորին և թողեք կես ժամ: Այս դիմակը նաև կլավացնի արյան շրջանառությունը: Թթխմորով դիմակ: 15-20 գ թթխմորի չոր հատիկները բացեք միջին յուղայնության սերուցքով 1-2 գդալ մեղրով: Որպեսզի հատիկները լուծվեն, զանգվածը խառնեք եւ հանգիստ թողեք մոտ կես ժամ: Ապա նրան ավելացրեք 3-4 կաթիլ եթերայուղ եւ քսեք որովայնի մաշկին: 15-20 րոպեից լվացեք տաք ջրով:   ՝ lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՋԵՆԻՖԵՐԸ ՆՇՈՒՄ Է ՔՐՈՋ ՏԱՐԵԴԱՐՁԸ

  Հանրահայտ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ուշ երեկոյան, Փարիզի Buddah Bar հաստատությունից է դուրս եկել: Գեղեցկուհի երգչուհին, իր հնարավոր ամուսնու` Կասպեր Սմարտի հետ նշում էր քրոջ` Լանդայի ծննդյան տարեդարձը: Ջենիֆերը հագել էր սև զգեստ, որը շատ ավելի գեղեցկացրել էր արծաթագույն զարդերով: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել Ջենիֆերի վերարկուին, որը պատրաստված է միմյանց ամրացված շատ թեթև փայլերով, որոնք շարժվում էին անգամ մի թեթև քամուց: Հիշեցնենք, որ Ջենիֆերը շատ հաճախ նաև ներկայանում է շատ կարճ զգեստներով և ձեռքին էլ հայտնվել է կասկածելի մատանի` ադամանդե քարերով:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Սիմֆո-Ջազ համերգը՝ վաղը

      Նոյեմբերի 3ն`ժամը 19:30ն, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Նյու Յորք - Երևան ջազ քառյակի համատեղ Սիմֆո-Ջազ բացառիկ համերգը: Վերջինս, վստահաբար, կդառնա աշնանային համերգաշրջանի ամենավառ միջոցառումներից մեկը, որի ընթացքում հանդիսատեսը Հայաստանում առաջին անգամ ականատես կդառնա սիմֆոնիկ և ջազային մեղեդիների միահյուսմանը: Նյու Յորք - Երևան ջազ քառյակը, որի կազմում ներառված են Արի Ռոլանդը (կոնտրաբաս), Քեյթ Բալան (հարվածային գործիքներ) և Զեյդ Նեսերը (ալտ սաքսոֆոն), ղեկավարում է ջազմեն, դաշնակահար, վոկալիստ, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը: Համերգի դիրիժորն է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Այսուհետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի հասույթի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:     `hetq.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝      
ԱՐԱԶ ԴԱՐԵ. “ՈՐՏԵՂ ՀԱՑ, ԱՅՆՏԵՂ ԿԱՑ”

  Շատերի կողմից սիրված Իրանահայ երգիչ, երգահան Արազ Դարեն հոկտեբերի 15ն, իր ծննդավայր Թեհրանից, վերադարձավ Հայաստան: հետ զրույցում երգիչը տեղեկացրեց, որ հոկտեմբեր ամսվա ավարտին կլինի նոր երգ, որը կոչվում է ”Փակ ուղղի”, կլինի նաև տեսահոլովակի պրեմիերա: Իսկ նոյոմբերի 5ն կմեկնի Լոս Անջելես և կորոշվի նրա համերգի օրը, որը կկայանա հենց Լոս Անջելեսում: “Երգի, երաժշտության և խոսքերի հեղինակը ինքս եմ, տեքստի մշակումը Արմինե Բաղդասարյանին է, իսկ տեսահոլովակը նկարահանելու է Ամերիկայի անվանի ռեժիսոր Ալեք Կարտիոնը”- նշեց երգիչը: Արազը մեկնել էր Թեհրան` ստեղծագործելու այնտեղի մի քանի երգիչների համար, որոնց տեսահոլովակները հեռարձակվել են Իրանի մի շարք հեռուստաալիքներով: Արազը նշեց նաև, որ գրել է SOUNDTRACK-ներ` Թեհրանի մի քանի  ֆիլմերի համար: -Իսկ արդյո՞ք Արազը ստեղծագործում է հայ երգիչ-երգչուհիների համար: -Անցյալ տարի շատ առաջարկներ եմ ստացել, ցավոք, այդ ընթացքում շատ կարճ ժամանակահատված մնացի Հայաստանում, նույնիսկ շատերը ինձանից նեղացան այդ պատճառով:  Արազը չի պատրաստվում մշտապես մնալ Թեհրանում,-“Ինչպես ասում են` որտեղ հաց, այնտեղ կաց : Թեհրանից լավ առաջարկներ էի ստացել, եկա ստեղծագործեցի և կվերադառնամ: Նաև թեթև օդափոխություն էր ինձ անհրաժեշտ: Երևան շուտ-շուտ եմ գալու, կարոտում եմ իմ Երևանը, ընկերներիս և Թեհրանում երբեք մշտապես չեմ մնա”:  -Արազ Թորոսյանին, ո՞ր աշխատանքն է շատ ավելի հոգեհարազատ`ստեղծագործել, թե՝ կատարել: - Դա կախված է իմ հոգեվիճակից: Եթե հանդիսատեսի հետ շփում եմ ուզում, ապա պետք է բեմում գտնվեմ: Սակայն նաև լինում են պահեր, որ ուզում եմ ստուդիայում միայնակ աշխատել, առանց ավելորդությունների:  -Իսկ արդյո՞ք պատճառը գումարն է, որ Երևանյան երգիչների համար շատ չես ստեղծագործում: - Ոչ, պարզապես լավ երաժիշտների քանակը շատ է Երևանում, որում երևի քիչ եմ աչքի ընկնում, պատճառը դա է (ժպտում է):  Դե ինչ, Արազին ասենք բարի գալուստ Հայաստան և մաղթենք նրան ստեղծագործական բուռն շրջան:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :