Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ ԴՈՒՐ ՉԻ ԵԿԵԼ ՌՈԲԵՐՏ ՊԱՏՏԻՆՍՈՆԻ ՔԱՆԴԱԿԸ

  Օրերս, մադամ Տյուսսիի թանգարանում հայտնվել է Ռոբերտ Պատտինսոնի քանդակը: Երկրպագուները այդ քանդակին սպասում էին ծննդյան օրվա նվերի նման, սակայն, երբ նրանց ցույց են տվել արդյունքը, երկրպագուները շատ դժգոհ են մնացել: Նրանք հայտարարել են, որ “ Դա Ռոբերտը չէ, սա Ժերարդ Բատլերի խառնուրդն է Մայքլ Մեդսենի հին ձևին: Սակայն թանգարանի ներկայացուցիչները, իրենց հերթին, արդարանում են և ասում, որ իրենք կրկնօրինակել են դերասանի դեմքի յուրաքանչյուր գիծը: Քանդակի ստեղծման համար ծախսվել է 240 հազար դոլլար, սակայն արդյունքը սխալ է: Հիշեցնենք, որ այժմ “Սումերկի” ֆիլմի վերջին մասն է նկարահանվում: Հեղինակներն ասում են, որ լսարանին անակնկալ է սպասվում: Նրանք ստեղծել են այնպիսի վերջ, որը ամբողջովին տարբերվում է գրական աղբյուրից:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2012-ՈՒՄ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ COMPASS BAND-Ն ԻՐ “SWEETY BABY” ԵՐԳՈՎ

  Սեպտեմբերի 30ն Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կայացավ Մանկական Եվրատեսիլ  2012 Հայաստանյան նախընտրական փուլը: Այսպիսով, պարզ դարձավ, որ Նիդերլանդներում կայանալիք մրցույթում մեր երկիրը կներկայացնի Compass band-ն իր  Sweety Baby երգով: Համերգի ընթացքում, որի հանդիսավարներն էին Հանրային հեռուստատեսության հաղորդավարուհի և Եվրատեսիլում Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գապարյանն ու  հաղորդավար և բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը,  հատուկ հյուրի կարգավիճակով հանդես եկան նաև Երևանում կայացած Մանկական Եվրատեսիլ 2011–ի հաղթող վրացական Candy խումբը և Եվրատեսիլի առաջին հայ դեսպան Անդրեն: Բացօթյա կանաչ սենյակից մասնակիցների հետ հարցազրույցներ էր անցկացնում մրցույթում նախորդ տարվա մեր ներկայացուցիչ Դալիթան: Վերջինս էլ հենց բացեց համերգային ծրագիրն իր “Wele to Armenia” երգով: Տեղեկացնենք, որ այս տարի մրցույթին մասնակցելու համար պայքարում էին հետևյալ երգերն ու կատարողները, որոնց հերթականությունը նախապես որոշվել էր սեպտեմբերի 25ն կայացած վիճակահանության արդյունքում: 1.Ֆլորա Մխիթարյան – “Օրը” 2.“Խենթություն” համույթ – “Լինում է, չի լինում” 3.Տաթև Ենգիբարյան- “Իմ ռոքը” 4.Նինելա Մխիթարյան – “Իմ աշխարհը” 5.Կարեն Օհանյան – “Love”  6.Մարինե Աբրահամյան –“Stop” 7.Միլլի Միսկարյան –“Սերը տարիք չի հարցնում” 8.Զանգակ ստուդիո – “Tik-tak” 9.Լուսինե Ղազարյան- “Երազանքի թևով” 10.Լիդուշիկ – “Շնորհավոր” 11.Վահագն Գրիգորյան – “Home Sweet home” 12.Գայանե Ղազարյան – “Come” 13.Style խումբ – “Knock, Knock” 14.Սոնա Դունոյան – “Տարբեր ենք” 15.Մանե Առաքելյան- “Երգավազք” 16.Compass Band – “Sweetie baby” 17.Անգելինա Գասպարյան – “My ne is Angel”   Ամստերդամում կայանալիք Մանկական Եվրատեսիլ 2012 կարգախոսն է` “Կոտրիր սառույցը”: Հուսանք, որ մեր մասնակցներին կհաջողվի իրենց ջերմությամբ հալեցնել սառույցն ու հաղթանակը բերել Հայաստան:   Նյութը պատրաստեց Սյունե Առաքելյանը
Ոչ բոլորն են կարող այսպես պարել. ՎԻԴԵՈ

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՐՄԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԻ 5 ԱՆԿԵՂԾ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ -ԻՆ

  1. Արմինե Պողոսյանը ինչպիսին է կադրից դուրս: -       Կարծում եմ ինչպիսին կադրում եմ , այնպես էլ` կադրից դուրս:  Իմ ընկերները ասում են, որ նույն համեստ, հավասարակշռված Արմինեն ես:   2. Ի՞նչ նոր նախագծեր կան, որ պետք է մասնակցեք: - Նոր  նախագծեր կան, բայց չեմ ուզում դեռ ասել, կլինի` նոր:   3. Քանի՞ տարի է, ինչ երևում եք եթերում: - Եթե չեմ սխալվում, արդեն  6 տարի է:   4. Ո՞րն է եղել ամենահիշարժան դերը թատրոնում և կինոյում: - Իմ բոլոր դերերն էլ հիշարժան են, բայց կա մեկը, որ շատ եմ սիրում. դա Վիգեն Ստեփանյանի "Սայլ" ներկայացումն է: Նույնը կասեմ ֆիլմի մասին, բայց "Գեներալի աղջիկը" սերիալում Լարիսայի կերպարն է, որը ինձ համար բացահայտում էր:   5. Ձեր կարծիքով հեռուստատեսությունը այսօր ճի՞շտ ճաշակ է թելադրում, թե` ոչ: - Իհարկե, կան հետաքրքիր հաղորդումներ, սակայն, ցավոք, դեռ քիչ են, բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կընկնի իր տեղը:
Հենրիխ Մխիթարյանը` «Յուվենթուսի» և «Բավարիայի» դիտակետում

Հայ ֆուտբոլիստի հանդեպ եվրոպական խոշորագույն ակումբների հետաքրքրությունը գնալով մեծանում է:   Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շասխտյորի» առաջատար  Հենրիխ Մխիթարյանն այս անգամ հայտնվել է գերմանական «Բավարիայի» ուշադրության կենտրոնում։ Նման տեղեկություն է հրապարակել Calciomercato-ն` հղում անելով fussball.chն:   Վերոնշյալ աղբյուրը գրում է, որ հայ ֆուտբոլիստին իր թիմում տեսնելու ցանկություն ունի նաև «Յուվենթուսի» ղեկավարությունը: Ըստ կայքի, Մխիթարյանի տրասֆերային արժեքը  գնահատվում է 15 մլն եվրո:    ՝ xspot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՀՈԼԻՎՈՒԴԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆԵՐԻՑ ՄԵԿԸ` ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԶԳԱՑԵԼ Է ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԲԵՐԿՐԱՆՔԸ

  Ամերիկյան հայտնի դերասանուհի Ռիզ Ռիզերսպունը, ով համարվում է հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը (28մլն դոլլար հոնորար), վերջերս ներկայացավ բարի լուրով: Դերասանուհին լույս աշխարհ է բերել իր առաջնեկին: Նրա տղային կնքել են Թեննեսսի Ջեյմս անունով: Հավելենք նաև, որ վերջերս հոլիվուդյան դերասանուհին 10 մլն դոլլարով վաչառքի է հանել իր սեփական Լիբբի ռանչոն: Այն գտնվում է Կալիֆորնիայի Օհայո քաղաքում: Ռանչոն կրում է ապակեգործության մագնատ` Էդվարդ Լիբբի անունը և այն 100 տարի առաջ նախատեսված է եղել որպես ձիանոց:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Ֆանտաստիկ Գոլ.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :