Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶՈՅԱՆԻ ԿԻՆԸ ԿՐԿԻՆ ՀՂԻ Է

  Օրեր առաջ Հովհաննեսի կինը` Մերի Ազոյանը, ֆեյսբուքյան էջում տեղադրել է իրենց ապագա փոքրիկի լուսանկարը, որն արվել է ուլտրաձայնային հետազոտման ընթացքում: Սա զույգի երկրորդ երեխան է: Մերի և Հովհաննես Ազոյաններն ունեն ևս մեկ դուստր: Հավելենք, որ մեկնաբանություններում Մերին իրենց դստերը Վիկի է անվանել: Նշենք նաև, որ հայկական շոու-բիզնեսի հայտնի զույգի` Հովհաննեսի և Մերիի հասակների տարբերությունը  բավական մեծ է, ինչն այնուամենայնիվ չի խանգարում ամուսիններին ներդաշնակ և երջանիկ լինել միասին:
ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ԾՈԾՐԱԿԻՆ ԴԱՋՎԱԾՔ Է ԱՐԵԼ

  Ինչպես միշտ սիրված երգչուհի Լեդի Գագան շարունակում է իր ֆանտաստիկ ոճափոխությունների շարքը, ինչում մենք ևս մեկ անգամ համոզվեցինք Լոնդունում կայացած նորաձևության շաբաթվա ընթացքում: Կարծում ենք, որ երգչուհին ամեն ինչի պատրաստ է, որ հայտնվի հանրության ուշադրության էպիկենտրոնում: Նշենք, որ օրերս նա իր ծոծրակին դաջվածք է արել: Այս նորությունը ևս մեկ անգամ շարժել էր թե' լրագրողների, թե' համակիրների հետաքրքրասիրությունը և ուղղակիորեն բումի է վերածվել: Նշենք այն հանգամանքը, որ Թերրի Րիչարդսոնը` Լեդի Գագայի լուսանկարիչը, ով լուսանկարել է երգչուհուն իր համաշխարհային շրջագայության ժամանակ, վերջերս կորցրել է մորը: Լուսանկարչի մայրը մահացել է քաղցկեղից: Երգչուհին, ինքնազոհողության գնալով, սափրել է ծոծրակը և այնտեղ դաջվածք է արել, որը խորհրդանշում է, որ Լեդի Գագան սատարում է այն մարդկանց, ովքեր պայքարում են այդ չարաբաստիկ հիվանդության դեմ: Հանրությունը ոգեշնչվել է Գագայի կատարած քայլից. բոլորը խրախուսում էին նրա` նմանատիպ հոգեցունց արարքը: Մանրամասնենք, որ հանրաճանաչ երգչուհին ծոծրակին դաջել է հրեշտակի թևեր: Ի դեպ, նշենք, որ  երգչուհին դեռ չգիտի, թե ինչպես է վարվելու, երբ ծոծրակի մազերն աճեն, բայց այն, որ նրա կատարածը մասշտաբային բնույթ է կրել` ակնհայտ է:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Կարո Հովհաննիսյանը նշանվե՞լ է.Ֆոտո

  Հայտնի մարդկանց կյանքը շարունակում է բուռն քննարկումների տեղիք տալ: Վերջին շրջանում հատկապես քննարկվող են սերիալային աստղերը, որոնց հնարավոր ամուսնություների, բաժանությունների, նշանվելու հետ կապված գրեթե ամեն օր նամակներ ու զանգեր ենք ստանում: Նրանց շուրջ տարածվող շշուկների ու տարաբնույթ խոսակցությունների պակաս մեր քաղաքում չկա: Վերջերս լուրեր էին տարածվել, որ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի Սևակը` իրականում Կարո Հովհաննիսյանը, նշանվել է: «Այս պահին դեռ չեմ նշանվել, սակայն լուրջ մտադրություններ ունեմ: Ես և ընկերուհիս մինչև տարեվերջ անպայման կնշանվենք»,- «Ես» հետ զրույցում ասաց Կարոն:Կարոյի և ընկերուհու` Էլմիրա Թադևոսյանի առաջին հանդիպումը կայացել է 2010թ. դեկտեմբերին` «Կյանքի գինը» հեռուստասերիալի մասսայական տեսարաններից մեկի նկարահանման ժամանակ: Արդեն 2 տարի է նրանք ընկերություն են անում: Դերասանը չի ժխտում, որ դժվարություններ լինում են, սակայն իրենք դրանք հաղթահարելու բանաձևն ունեն: «Դժվարություններ, փոքրիկ վեճեր բոլոր զույգերի մոտ էլ լինում են, մենք էլ բացառություն չենք, բայց երկուսս էլ հասուն մարդիկ ենք և հասկանում ու զիջում ենք միմյաց»,- ասաց Կարոն ու հավելեց, որ ինքն այն տղաներից չէ, ովքեր սահմանափակում են ընկերուհու ազատությունը, էլմիրան էլ երբեք չափի զգացողությունը չի կորցնում: Վերջինս այժմ սովորում է Սլավոնական համալսարանում: Արդեն 3-րդ կուրս է: Նշենք, որ դերասանն այժմ իր քաղաքացիական պարտքն է կատարում հայոց բանակում: Իսկ նկարահանումների համար շաբաթվա մեջ 3 օր դուրս է գալիս զորամասից: «Փորձում եմ մի կերպ համատեղել ծառայությունն ու աշխատանքս: Արդեն 2 ամիս է` ծառայում եմ»,- ասաց Կարոն:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱՄՆ-ում շոու-բիզնեսի աստղերը գումար են հավաքում «Սենդի» փոթորկից տուժածների համար

  ԱՄՆ-ում երգչուհի Քրիստինա Ագիլերայի նախաձեռնությամբ NBC հեռուստաալիքով բացվել է բարեգործական հեռուստամարաթոն` «Սենդի» փոթորկից տուժածներին օգնելու համար, գրում է Associated Press-ը: Միջոցառումից ստացված գումարը փոխանցվելու է Կարմիր Խաչին: Համերգին մասնակցել են Բոն Ջովին, Սթինգը, Բիլի Ջոուելը և այլ հայտնի մարդիկ: Ըստ CNN՝ վերջին տվյալներով «Սենդի» փոթորիկը խլել է 106 մարդու կյանք: Ամենաշատը տուժել են Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգները: Այս նահանգներում առաջնային խնդիրը էլեկտրամատակարարման վերականգնումն է:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ինչո՞ւ եւ ինչպե՞ս է Հրաչ Քեշիշյանը նկարահանում «Գարեգին Նժդեհ»-ը.ֆոտո

    «Գարեգին Նժդեհ» ֆիլմը էկրան կբարձրանա 2013թ. սկզբում: Այն նվիրվում է Հայոց բանակի կազմավորման 21-ամյակին: Ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են, այժմ ընթանում են մոնտաժային աշխատանքները: Նկարահանումները կայացել են Հայաստանում  եւ Եվրոպայում: Ֆիլմի նկարահանման աշխատանքներից առաջին լուսանկարների համացանցում տարածվելուց հետո մեծ քննարկումներ ծավալվեցին, եղան քննադատություններ: Այս եւ այլ հարցերի վերաբերյալ .styleն գրավոր պատասխանել է «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ռեժիսոր եւ պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի հետ:     Ինչպե՞ս եւ ինչո՞ւ որոշեցիք նկարահանել «Գարեգին Նժդեհ» ֆիլմը:   Գարեգին Նժդեհի կենսագրությանն անդրադառնալու մասին մտածել եմ վաղուց: Ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն էլ են սկսվել վաղուց, հնարավոր դարձավ այս ֆիլմն իրագործել միայն այս տարի: Մենք պետք է ճանաչենք մեր հերոսներին, որպեսզի ստեղծենք մեր հայրենիքը: Մենք պետք է օրինակներ ունենանք, որ կարողանանք բաղդատել մեր արարքները, մենք պետք է պաշտենք մեր հերոսներին եւ հասկանանք, որ մեր հողի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրի համար պարտական ենք հայրենիք ստեղծողներին եւ պաշտպանողներին: Գարեգին Նժդեհի մասին պետք է անընդհատ պատմել, անընդհատ խոսել եւ այնպես, որ ոչ միայն սերտած լինենք նրա մտքերն, այլ ապրենք նրա օրինակով ու փիլիսոփայությամբ:     Ե՞րբ է սկսվել եւ ե՞րբ են ավարտվելու նկարահանումները, ե՞րբ է լինելու ֆիլմի պրեմիերան, այն կդիտենք հեռուստատեսությա՞մբ, թե՞ կլինի միայն կինոթատրոններում:   Ֆիլմի նկարահանումների առաջին օրը սեպտեմբերի 16-ն էր:  Նկարահանման աշխատանքները գրեթե ավարտված են, հիմա արդեն սկսվել են մոնտաժային աշխատանքները: Սա լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ է: Այն մեծ էկրան կբարձրանա 2013 թվականի սկզբում, նվիրվելու է Հայոց բանակի կազմավորման 21-ամյակին:     Ֆիլմի ստեղծագործական կազմը կներկայացնեք, ովքե՞ր են դերակատարները:   Սա առաջին ֆիլմն է, որ նկարահանվում է նորաստեղծ PAN ARMENIAN FILMS ընկերությունը, այն  PAN ARMENIAN MEDIA GROUP կազմում է: Սցենարի հեղինակն է Քրիստ Մանարյանը, նրա արմատները Նախիջեւանից են, ինչպես եւ Նժդեհինը: Գլխավոր դերերում Արտաշես Ալեքսաննյանն է եւ Շանթ Հովհաննիսյանը: Նրանք մարմնավորել են Նժդեհի երկու տարիք: Չուլպան Խամատովան մարմնավորել է Նժդեհի  տիկնոջը` Էփիմեին, Գոհարի դերում Ֆրիդա Գեւորգյանն է: Խորեն Լեւոնյանը կերտել է Սիսիանի զորահրամանատար Պողոս Տեր-Դավթյանի կերպարը, Ալբերտ Սաֆարյանը կներկայանա Դրոյի կերպարով: Միխայիլ Եֆրեմովը հանդես կգա Պետկո Խրիստովի դերում, Հովհաննես Դեւեճյանի դերում Վիգեն Ստեփանյանն է: Ռոբերտ Հակոբյանը Ազգային անվտանգության փոխնախարարի դերում է, Արմեն Մարգարյանը մարմնավորել է Վաչե Հովսեփյանին, մարդ, ով մեկ տարի շփվել է Նժդեհի հետ Երեւանի բանտում եւ իր հուշերում ներկայացրել է բավականին հետաքրքիր մանրամասներ Նժդեհի` Երեւանի բանտում գտնվելու մեկ տարվա մասին: Դերասանական կազմը մեծ է, շատ ուրախ եմ, որ ֆիլմում նկարահանվել է նաեւ Երվանդ Մանարյանը, Դավիթ Հակոբյանը, Սոֆյա Սարգսյանը, Արթուր Նալբանդյան,Դավիթ Թադեւոսյանը, Արման Նավասարդյանը, Վիկտոր Վասիլեւը, Նազենի Հովհաննիսյանը, Արամ Գեւորգյանը, Գուրգեն Անտոնյան եւ էլի շատ սիրված ու հայտնի դերասաններ: Ֆիլմի նկարիչն է Սեդրակ Վելիկոդնին, զգեստների նկարիչը Լուսինե Խաչատրյանն է, գրիմի նկարիչը Անդրեյ Նովիկովն է: Բեմադրող օպերատորն է Մկրտիչ Մալխասյանը մոնտաժման ռեժիսորներն են Էդուարդ Մատենցյանն ու Վահագն Խաչատրյանը:     Որքա՞ն է ֆիլմի բյուջեն:   Ֆիլմը դեռ ընթացքում է, բյուջեի մասին խոսելը դեռ շուտ է, միայն կարող եմ ասել, որ սա պետպատվեր չէ, եւ ինչպես իմ նախորդ ֆիլմերը, այս ֆիլմը նույնպես նկարահանվել է առանց պետական ֆինանսավորման: Ֆիլմի գլխավոր հովանավորն է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն:     Մեկ-երկու նախադասությամբ կներկայացնեք ֆիլմի սյուժեն, ի՞նչ աղբյուրներից եք օգտվել եւ այլն:   Օգտվել ենք Գարեգին Նժդեհի «Հավատամք», «Էջեր իմ օրագրեն», «Ամերիկահայությունը»,«Ցեղը եւ իր տականքը», «Իմ պատասխանը», «Իմ խոսքը, թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ» երկերը: Ինչպես նաեւ`Վաչե Հովսեփյանի «Գարեգին Նժդեհն եւ ԿԳԲ-ն», Արտակ Վարդանյան` «Նժդեհյան մասունքներ», Մուշեղ Լալայան`«Գարեգին Նժդեհ» եւ այլն:     Պատահակա՞ն է արդյոք, որ այս ֆիլմը նկարահանվում է նախագահական ընտրություններից առաջ: Ձեզ քննադատողները նաեւ նշում էին, թե սա ՀՀԿ պատվերն է: Կմեկնաբանեք` որքանով են իրականությանը համապատասխանում այս տեղեկությունները եւ ինչ կապ ունի այս ֆիլմը ՀՀԿ, նախագահական ընտրությունների հետ:   Եթե Աստված ինձ առողջություն եւ կյանք տա, ես պատրաստվում եմ դեռ շատ գործեր նկարահանել:     Տեղեկություններ էին տարածվել նաեւ, թե Նժդեհի ազգականները բողոքում են եւ համաձայնություն չեն տվել նրա մասին ֆիլմ նկարել: Նման բան կա՞: Դուք կապվե՞լ եք նրա ազգականների հետ:   Մեր ստեղծագործական խումբը պարբերաբար շփվում է Գարեգին Նժդեհի ժառանգների հետ:     `       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝                     
ՄԵՏՏ ԴԵՅՄՈՆԸ ՕԳՆԵԼ Է ԱՂՋԻԿՆԵՐԻՆ` ԱՎԵԼԻ ՇԱՏ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ ՀԱՎԱՔԵԼ

    Սափրագլուխ Մետտ Դեյմոնը աղջիկների հետ գնացել էր հյուրասիրություն մուրալու: Դերասանը իր երեխաներին` Գյուին և Իզաբելլային ուղեկցել է Նյու Յորքում անցկացվող Հելլոունի տոնակատարությանը: Աղջիկները ավելի շատ ցանկացել են գեղեցիկ և հմայիչ տեսք ունենալ  քան` վախեցնող, այնպես որ նրանք հագել էին թագուհիների հագուստներ: Հետաքրքիր է, հոր ներկայությունը արդյոք երեխաներին կօգնի ավելի շատ կոնֆետներ հավաքել: Հիշեցնենք, որ Մետտ Դեյմոնը ամեն  ինչի պատրաստ է հանուն Թերրի Գիլլիամի:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝      
Երգչուհի Գվեն Սթեֆանին ներողություն է խնդել հնդկացիներից

  Հանրահայտ ամերիկյան No Doubt խումբը, որի մեներգչոււհին Գվեն Սթեֆանին է, ստիպված է եղել հնդկացիներից ներողություն խնդրել՝ այդ ազգի նկատմամբ ակամա անհարգալից վերաբերմունքի համար։ «Մենք չենք ցանկացել ցավ ու վիրավորանք պատճառել ձեզ», - գրել է խումբն իր պաշտոնական կայքում։ Ինչպես հաղորդում է Reuters - ը, խմբի նոր տեսագրությունն այնքան է զայրացրել հնդկացիական համայնքներին, որ նրանց գլխին լցվել են բողոքներ միանգամից ողջ Ամերիկայից։ «Մեր բազմազգ խումբը միշտ էլ հետաքրքրված եւ ուշադիր է եղել այլ մշակույթների հանդեպ։ Ամերիկայի բնիկներին, նրանց մշակույթն ու պատմությունն անարգելու մտադրություն երբեւէ չենք ունեցել», - նշել է Գվեն Սթեֆանին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին լրատվամիջոցները , No Doubt փոփ-խումբը ստիպված է եղել YouTubeց հեռացնել Վայրի Արեւմուտքի թեմայով իր նոր տեսահոլոակը («Looking Hot»)։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :