Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԷԼԹՈՆ ՋՈՆԻ ՀԱՐՍՆԱՑՈՒ ԴԵՅՎԻԴԸ ՆՇԵԼ Է ԻՐ 50-ԱՄՅԱԿԸ

  Էլթոն Ջոնի հարսնացու Դեյվիդ Ֆերնիշը երեկ  մեծ շուքով նշել է իր 50-ամյակը: Արարողությունը կայացել է հոլիվուդյան Belasco Theatre-ում, ներկա էին Թոմ Ֆորդը, Գվեն Ստեֆանի, Էլիզաբետ Հերլին ամուսնու հետ, Ջոննի Դեպպը, Քրիս Բրաունը և այլոք: Բոլորը հագնված էին տոնական, այնպես որ կարմիր գորգը կարծես նման լիներ “Օսկար”, քան ծննունդ-փարթիի: Իսկ  երբ հասավ երեկոյի այն պահը երբ հայտարարեցին Circque de Soleil, շամպայնի գետերը և Էլթոն Ջոնի անզուգական և բացառիկ կատարումը հիացրեց բոլորին: Սակայն, չնայած այդ մեծամաշտաբ երեկոյին, Դեյվիդը դրանով չսահմանափակվեց: Այսօր արդեն նա իր ընկերներին սպասում է Greystone Manor գիշերային ակումբում, որտեղ ամբողջ ընկերության համար երգելու է լեգենդար Շերը: Իսկ մի քանի օրից էլ, Caesars Palace հյուրանոցում հայտարարված է "афтепати":      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
<<Մթնշաղ>> ֆիլմի հերոսուհին ֆիլմի պրեմիերային ներկայացել է շատ թափանցիկ հագուստով. ՖՈՏՈ

  Լոս Անջելեսի Nokia թատրոնում տեղի է ունեցել պատանիների եւ երիտասարդների կողմից սիրված վերջին մասին պրեմիերան: Պրեմիերային ներկա էին ֆիլմի բոլոր հերոսները: Գլխավոր հերոսներ Քրիստին Ստյուարտն ու Ռոբերտ Փեթինսոնը պրեմիերային ժամանել են ուշացումով, ինչն էլ երկրպագուներին մտահոգվելու առիթ է տվել: Բայց նրանք բարեհամբույր շփվել են բոլորի հետ եւ համբերատար ստորագրություններ բաժանել բոլորին, իսկ Քրիստինի ավելի քան թափանցիկ զգեստը ցնցել է շատերին:   ՝ top-   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մերկ Լեդի Գագան իր ավտոտնակում 35 երկրպագու է հայտնաբերել

  Այս տարի Լեդի Գագան Գոհաբանության տոնը նշել է Պերուի իր վարձակալած տանը` ընտանիքի հետ, հայտնում է Paparazzi-ն: Գիշերը երգչուհին մերկ և քաղցած գնում է խոհանոց` որևէ բան ուտելու և հանկարծ հսկող տեսախցիկներում նկատում է իր ավտոտնակում առկա մի խումբ երկրպագուների: Նա անմիջապես այդ մասին գրում է Twitter իր էջում:  Գագան վախենալու փոխարեն նույնիսկ փորձել է կերակրել 35 երկրպագուին:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Նատալի Պորտմանը՝ ԱՄՆ առաջին տիկին

  «Fox Searchlight» կինոստուդիան Նատալի Պորտմանին առաջարկել է գլխավոր դերակատարում «Ջեկի» ֆիլմում:Ըստ սյուժեի՝ դերասանուհին կմարմնավորի Ջեկի Քենեդիին՝ ԱՄՆ նախկին առաջին տիկնոջը: Ֆիլմը կպատմի 1963 թվականին նախագահ Ջոն Քենեդիի սպանությունից հետո ընկած ժամանակաշրջանի մասին, և իրադարձությունները կծավալվեն Ջեկիի շուրջը:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Աշխարհի ամենափոքրիկ շնիկը.

  Աշխարհի ամենափոքրիկ շնիկ է ճանաչվել Մեյսին, որը երեք ամսական է և խոմյակից մի փոքր ավելի է կշռում: Շնիկի հասակը 7 սմ է, մարմնի երկարությունը՝ 12 սմ, իսկ քաշը՝ 250 գրամ: Շնիկի սեփականատիրոջ՝ լեհ Աննա Պոլի խոսքով, նորածին ժամանակ շնիկն ընդամենը 45 գրամ է եղել: Աննան անհանգստացել է Մեյսիի առողջության համար և նրան կերակրել է ներարկիչով: 35-ամյա Աննան դիմել է Գինեսի ռեկորդների գրքի կազմակերպությանը, որպեսզի իր շնիկին ճանաչեն որպես աշխարհի ամենափոքրիկ շուն, սակայն նրան պատասխանել են, որ կարող են Մեյսիին գրանցել միայն այն ժամանակ, երբ նա դառնա մեկ տարեկան:     `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ԾՈԾՐԱԿԻՆ ԴԱՋՎԱԾՔ Է ԱՐԵԼ

  Ինչպես միշտ սիրված երգչուհի Լեդի Գագան շարունակում է իր ֆանտաստիկ ոճափոխությունների շարքը, ինչում մենք ևս մեկ անգամ համոզվեցինք Լոնդունում կայացած նորաձևության շաբաթվա ընթացքում: Կարծում ենք, որ երգչուհին ամեն ինչի պատրաստ է, որ հայտնվի հանրության ուշադրության էպիկենտրոնում: Նշենք, որ օրերս նա իր ծոծրակին դաջվածք է արել: Այս նորությունը ևս մեկ անգամ շարժել էր թե' լրագրողների, թե' համակիրների հետաքրքրասիրությունը և ուղղակիորեն բումի է վերածվել: Նշենք այն հանգամանքը, որ Թերրի Րիչարդսոնը` Լեդի Գագայի լուսանկարիչը, ով լուսանկարել է երգչուհուն իր համաշխարհային շրջագայության ժամանակ, վերջերս կորցրել է մորը: Լուսանկարչի մայրը մահացել է քաղցկեղից: Երգչուհին, ինքնազոհողության գնալով, սափրել է ծոծրակը և այնտեղ դաջվածք է արել, որը խորհրդանշում է, որ Լեդի Գագան սատարում է այն մարդկանց, ովքեր պայքարում են այդ չարաբաստիկ հիվանդության դեմ: Հանրությունը ոգեշնչվել է Գագայի կատարած քայլից. բոլորը խրախուսում էին նրա` նմանատիպ հոգեցունց արարքը: Մանրամասնենք, որ հանրաճանաչ երգչուհին ծոծրակին դաջել է հրեշտակի թևեր: Ի դեպ, նշենք, որ  երգչուհին դեռ չգիտի, թե ինչպես է վարվելու, երբ ծոծրակի մազերն աճեն, բայց այն, որ նրա կատարածը մասշտաբային բնույթ է կրել` ակնհայտ է:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ՄԱՆԿԱԿԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ

  Երեկ տեղի ունեցավ Մանկական Նոր Ալիք մրցույթի վիճակահանությունը, որը որոշեց մեր մասնակիցների ելույթների հերթականությունը: Արդյունքում, Սոնա Գյուլխասյանը հանդես կգա 9-րդ համարի ներքո, իսկ Արինա Մալխասյանը` 8-րդ: armcatalog.. հետ զրույցում երգչուհի Էմմին, ով այժմ նույնեպես Յալթայում է, նշեց` “Աղջիկները շատ լավ են տրամադրված առհասարակ ամեն ինչի կապակցությամբ: Նրանք մտերիմ են իրար հետ և շատ են օգնում միմյանց: Ինչ վերաբերում է իրար հաջորդող ելույթների, կարող եմ ասել, որ դա մեզ համար ավելի բարդ է լինելու այդքան քիչ րոպեների ընթացքում զսպել մեր իսկ էմոցիաները”: Դե ինչ, թող այդ համարները հաջողություն բերեն մեր մասնակիցներին:   Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը
; : :