Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ “ԱՐՄԵՆԻԱ” ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  Արդեն  “Արմենիա” հեռուստաընկերության եթերում ամեն կիրակի ցուցադրվում է Մեդիամաքս “Երևան. XX դար” նախագծի հեռուստատեսային տարբերակը, որը վարում է Ռուզան Մելյանը: “Երեւան. XX դար” հեռուստատեսային տարբերակի շրջանակներում 12 հաղորդում կնկարահանվի: Հեռուստատեսային տարբերակի ստեղծման համար Մեդիամաքս-ը համագործակցում է “Թումո Դիզայն” ընկերության հետ: Հոկտեմբերի 28ն ժամը 21:30ն բաց մի թողեք “Կարապի լճի” մասին հաղորդումը: “Կարապի լիճը” Երևանի խորհրդանիշներից մեկն է եւ հաջորդ տարի տոնելու է իր 50-ամյակը: Հաղորդումը ներկայացնում է լճի ստեղծման պատմությունը և ներկայացնում, որ մայրաքաղաքում հնի ու նորի պայքրը  արդիական էր նաև 60-ական թվականներին: 
Լեդի Գագան մերժել է Մադոննային

    Հանրահայտ եւ սկանդալային երգչուհի Լեդի Գագան մերժել է ոչ պակաս հանրահայտ եւ սկանդալային երգչուհի Մադոննայի առաջարկը՝ Նյու-Յորքում միասին հանդես գալու վերաբերյալ: Այս առթիվ Մադոննան ասել է, որ մերժումը հանգիստ է տանում, իրեն նախկինում էլ են մերժել եւ բացի դա «իմ երկրպագուները լավագույնն են աշխարհում, թող Լեդի Գագամն նկատի ունենա սա»: Նախկինում Մադոննան օգտագործել է Լեդի Գագայի հիթային «Born This Way» երգի կրկներգն ու հետո հեգնել, թե ուրախ կլինի օգնել Լեդի Գագային երգ գրել:     `hraparak.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Քիմ Քարդաշյանը` առանց դիմահարդարման . Ֆոտո

  Հանրահայտ Քիմ Քարդաշյանը ցույց է տվել իր մաշկի թերությունները` հանրությանը ներկայանալով առանց դիմահարդարման: Քիմը առանց դիմահարդարման չի կարողացել ծածկել աչքերի տակ առաջացած սև շրջանակներն ու դեմքի սև կորյակները: Մշտական չվերթներն ու քնի և սննդի բացակայությունը կարծես դաժան «կատակ» են արել Քիմի հետ:  Պապարացիները նկարել են Քիմին, երբ նա Մայամի է վերադարձել Եվրոպայի ուղևորությունից:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
BMW-ն շուտով 4-րդ դաս կունենա

  BMW ընկերությունը սկսել է նոր` իր 4-րդ սերիայի ավտոմեքենաների նախագծումը: Սկզբում ավտոմեքենան կթողարկվի չորսդռնանի կուպեի ձևով: Նախնական տեղեկություններով, նորույթի արտադրությունը կսկսվի արդեն հաջորդ գարնանը: Հավանական է, որ առաջին մեքենաները վաճառքի կհանվեն 2013թ. ամռանը: Փորձագետները գալիս են այն եզրահանգման, որ BMW 4-ը կհամալրվի հիմնականում 4 գլանային տուրբինացված ագրեգատներով, սակայն մոդելային շարքի վերին բաժնում կլինեն 435i (306 ձիաուժ) և 435d (286 ձիաուժ) վեցգլանային շարժիչներով մոդելները: Ավելի ուշ նաև կհայտնվի «ամենակրակոտը» ` BMW M4-ը: Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ հիբրիդային շարժիչներ, որոնց նախագծմանը բավարացիները վերջին շրջանում առավել շատ ժամանակ են տրամադրում, 4-րդ դասի վրա չեն տեղադրվի: Ավտոմեքենան արտաքինից ավելի նման է BMW 6 Gran Coupe փոքրացված տարբերակին, քան մեծ BMW 3ն:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Հնդկաստանում 20 դոլարանոց պլանշետ են արտադրել

  Հնդկաստանում արտադրել են 20 դոլար արժողությամբ պլանշետ. հայտնում է France-Presse-ը:   Aakash 2 կոչվող պլանշետն ունի  Cortex-A8 պրոցեսոր, 512 մեգաբայթ օպերատիվ և 4 գիգաբայթ ներքին հիշողություն, Wi-Fi հնարավորություն: Պլանշետն այս գնով վաճառվելու է հիմնականում Հնդկաստանի ուումնական հաստատություններում: Իսկ խանութներում դրանք կարժենան փոքրնչ թանկ` մոտ 65 դոլար:   ՝ yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սումերկի ֆիլմի հերոսուհին կնկարահանվի նոր ֆիլմում

  «Այս հիմար սերը» նոր ֆիլմում կնկարահանվի Քրիստեն Սթյուարտը ում խաղընկերը կլինի Բեն Աֆլեքը։ Ֆիլմը սկսնակ խարդախուհու, ում մարմնավորում է Քրիստենը, եւ նրա ավագ գործընկերոջ (Բեն Աֆլեք) սիրավեպի մասին է։ Նրանց համագործացությունն ավարտվում է, սերը՝ մարում, սակայն հերոսները նոր ուժով են վերհիշում իրենց զգացմունքները, երբ բախտի բերմամբ կրկին հանդիպում են մի քանի տարի անց։ Ֆիմի բեմադրիչներն են Ջոն Ռեկուան եւ Գլեն Ֆիկարան։ Քրիստեն Սթյուարտին ճանաչել էր տարվա ամենաշահութաբեր դերասանուհի. նրան վճարված յուրաքանչյուր դոլարը նրա հետ աշխատող կինոստուդիային բերում է 55,83 դոլար շահույթ:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Էրիկը երգում է վրացերեն "Poker of Love".

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :