Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱՐԱՄԵ. “ՈՒՐ ԵՍ ՋԱՆՍ”. ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

  Վերջերս տեղի ունեցավ Արամեի անվամբ իր իսկ կարաոկե ակումբի բացումը: Այս տարին Արամեի համար հենց սկզբից էլ հաջող և տարի էր: 2012 թվականի հենց առաջին կեսում 30-ամյա երգիչը արդեն հասցրել է հանդիսատեսի դատին հանձնել երեք տեսահոլովակ: Իսկ վեջին օրերն էլ  հանրության դատին Արամեն ներկայացրեց իր 4-րդ տեսահոլովակը, նկարահանված` “Ուր ես ջանս” երգի հիման վրա: Տեսահոլովակի ռեժիսորը Ժոռ Մելոյանն է, իսկ երգի հեղինակը` Վաչե Ավեյանը: Երգի պրեմիերան կայացել է իր կարաոկեի բացման օրը: Դե ինչ, եկեք միասին վայելենք Արամեի նոր տեսահոլովակը:
Ռեստորանային 10 «կեղտոտ» գաղտնիքները

    Եթե ցանկանում եք, որպեսզի ռեստորան ձեր այցը թողնի միայն հաճելի տպավորություն, հարկ է իմանալ այդ հաստատությունների գործունեության՝ այցելուներից գաղտնի պահվող կողմերի մասին, գրում է -ը։    Ռեստորանային սպասարկման «փոքր կեղտոտ գաղտնիքները» բացահայտել է ամերիկացի նախկին մատուցողուհի Դեբրա Գինզբերգը, ով 20 տարի շարունակ աշխատել է այդ ոլորտում՝ սովորական սրճարաններից մինչև 5 աստղանի հյուրանոցների ռեստորաններ։ Այս ամբողջ ժամանակահատվածում մատուցողուհին ականատես է եղել բազմաթիվ «սարսափների»՝ հաճախորդներին հատակին ընկած մթերքներ մատուցելուց մինչև խոհանոցի գաղտնի վայրերում մատուցողների ինտիմ շփումներ հերթապահության ժամանակ։   ABC News-ը ներկայացնում է Դեբրա Գինզբերգի տասը ամենացնցող բացահայտումները.   1.Բազմաչարչար հացի զամբյուղ Մատուցողուհին հայտնի փաստ է անվանել այն, որ գրեթե բոլոր ռեստորաններում հացը և կարագը սեղանից սեղան են անցնում։ Եթե դրանք մնում են ճաշկերույթից հետո, ապա նախ վերադառնում են խոհանոց, և հետո կրկին նույն հացը մատուցում են նոր այցելուներին։   2.Անհետացող մատուցողներ Եթե դուք ստիպված եք լինում երկար սպասել ձեր մատուցողին, դա բոլորովին էլ չի նշանակում, որ նա զբաղված է մեկ այլ հաճախորդի սպասարկմամբ։ Չի բացառվում, որ այդ ընթացքում մատուցողը կամ մատուցողուհին «հաճույք է պարգևում» գործընկերոջը կամ գործընկերուհուն։ Դա համատարած երևույթ է խոհանոցում, հաստատում է Դեբրան։   3.Ձեռքերի մաքրությունը Նախկին մատուցողուհին հաստատում է հաճախորդների ամենավատ կասկածներն այն մասին, որ հաստատության աշխատակիցներն իսկապես ոչ միշտ են լվանում ձեռքերն ուտեստներ պատրաստելու կամ մատուցելու ժամանակ։ Նրա խոսքով՝ բավական հաճախ խոհարարները և մատուցողները ձեռքերը չեն լվանում նույնիսկ արտաքնոց գնալուց հետո։   4.Մարտինի պատվիրեք՝ առանց ձիթապտղի Դեբրան կոչ է անում կրկնակի մտածել նախքան ձիթապտղով մարտինի պատվիրելը և խմելուց հետո այն ուտելը։ Շատ հաճախ դրանք թարմ չեն և մի բաժակից մյուսն են տեղափոխվում։   5.Տապակած սթեյքի մասին Եթե գալով ռեստորան՝ դուք կցանկանաք համտեսել լավ տապակած սթեյք կարմիր մսից, հույս մի´ ունեցեք, որ ձեզ կմատուցեն բարձրորակ ուտեստ։ Խոհարարները շատ հաճախ օգտագործում են ցածր որակի միս, իսկ լավագույն տեսակներն օգտագործվում են այլ նպատակներով։   6.Մոռացե´ք ծովամթերքներով մակարոնեղենի մասին Պետք չէ ռեստորանում պատվիրել ծովամթերքներով մակարոնային ուտեստներ, քանի որ դրանք երբեք թարմ չեն լինում։   7.Մի´ բարկացրեք գլխավոր խոհարարին Բնականաբար, սպասարկող անձնակազմը չի սիրում, երբ հաճախորդն ինչնչ պատճառներով հրաժարվում է պատվերից և պահանջում է փոխել այն։ Սակայն նման պահանջները կարող են հունից հանել գլխավոր խոհարարին, ինչի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։   8.Ավելի լավ է հրաժարվել սուրճից ուշ ժամի ընթրելուց հետո  Մատուցողուհին խորհուրդ չի տալիս առանց կոֆեինի սուրճ պատվիրել ուշ ժամի ընթրելուց հետո, քանի որ, միևնույն է, կբերեն սովորական սուրճ։   9.Պատվիրած, սակայն չհամտեսած ուտեստների մասին Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց պատվիրածի մնացորդները տուն տանել, Դեբրան խորհուրդ է տալիս տուփը բերել տալ խոհանոցից և սրահում փաթեթավորել ուտելիքը։   10. Մի´ այցելեք ռեստորան տոնական օրերին Պետք չէ ռեստորան այցելել տոնական օրերին։ Հաճախորդների մեծ քանակի դեպքում տհաճություններն անխուսափելի են՝ ինչպես մթերքների որակի հետ կապված, այնպես էլ սպասարկման։ Լավագույն ժամանակը ռեստորան այցելելու և հիանալի ուտեստներ վայելելու համար շաբաթվա կեսն է, վստահեցնում է գրքի հեղինակը։     ՝ med-practic.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
“ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ”-Ի ՏԱՂԱՎԱՐՈՒՄ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԿՈՒ ԾՆՈՒՆԴ

  Նոյեմբերի 6ն Դիանա Գրիգորյանը կնշի իր ծննդյան 36-ամյակը: Հենց այդ նույն օր լրանում է ”Օրը ցերեկով” հաղորդաշարի գործունեության 3-րդ տարին: Ասում են այդ օրը հանդիսատեսին սպասվում է բազում անակնկալներ: Դե ինչ անհամբեր կսպասենք այդ գեղեցիկ օրվա գալստին և գեղեցիկ անակնկալներին: Իսկ Դինայի կենսագրությանը և աշխատանքային գործունեությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝ ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Խուլիո Իգլեսիասը դուետով հանդես կգա Հաիթիի նախագահի հետ

  Հանրահայտ երգիչ Խուլիո Իգլեսիասը Հաիթիին նվիրված բարեգործական համերգ կտա, որի ժամանակ կերգի այդ երկրի նախագահ Միշել Մարտեյիի հետ, հայտնում է Utro-ն։ Հավաքված գումարը կփոխանցվի Հաիթիում 2010թ. ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնության հիմնադրամին։ Համերգը տեղի կունենա Դոմինիկյան Հանրապետությունում, դեկտեմբերի 28ն։ Իգլեսիասը նախագահի հետ 2 երգ կերգի, սակայն թե որ երգերը, չի նշվում։ Հիշեցնենք, որ Հաիթիում 2010թ. երկրաշարժի հետևանքով զոհվել էր մոտ 230 000 մարդ, մոտ 3 մլն-ը տուժել էր։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ռունալդուն իրեն լավ է զգում

  Մադրիդի Ռեալի և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում Լևանտեի հետ կայացած մրցավեճում պատռել էր հոնքը:   Ֆուտբոլիստը թվիթերի իր էջում խոսել է իր առողջական վիճակի մասին.   - Շնորհակալություն երկրպագուներին յուրաքանչյուր նամակի համար: Արդեն ինձ լավ եմ զգում և հույսով եմ, որ կկարողանամ ինչքան հնարավոր է շուտ վերադառնալ խաղադաշտ:   ՝ asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ռիհաննայի նոր Unapologetic ալբոմը

  Շուտով կթողարկվի Ռիհաննայի յոթերորդ ալբոմը` Unapologetic վերնագրով: Այն վաճառքում կհայտնվի նոյեմբերի 16ց, սակայն դրա գինը կլինի շատ բարձր` 250 դոլար: §Unapologetic ձայնասկավառակը սահմանափակ թվով է թողարկվելու, այն արվեստի գործ է իսկական կոլեկցիոներների համար¦ ,- ասել է Ռիհաննան իր աշխատանքի մասին: Բացի երաժշտություններից` 250 դոլարի դիմաց երգչուհու երկրպագուները կստանան 3-D լուսանկարներ, Ռիհաննայի ոճի էվոլյուցիաների նկարազարդումները, ինչպես նաև գրություններ` գրված աստղի կողմից:   `artisto.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Սոֆյա Ռոտառուն մերժել է Ալլա Պուգաչովային

  Ինչպես արդեն հայտնի է, շարունակվում են «Ամանորյա հանդիպումներ» համերգի նախապատրաստական աշխատանքները՝ Ալլա Պուգաչովայի նախաձեռնությամբ: Հայտնի է դարձել, որ մասնակից աստղերի ցանկում չկա Սոֆյա Ռոտառուի անունը:   Պարզվել է, որ Ռոտառուն ինքը չի ցանկացել մասնակցել շոուին: Ինչպես հայտնում է ռուսական մամուլը, Պուգաչովան եւ Ռոտառուն չեն կարողացել լուծել ֆինանսական հարցերը: Ռուսական էստրադայի պրիմադոննան ուղղակի չի ցանկացել Սոֆյա Ռոտառուի ելույթի համար վճարել հասանելի հոնարարը:   «Ամանորյա հանդիպումներ» համերգին չեն հնչի նաեւ Իոսիֆ Կոբզոնի, Վալերի Լիոնտեւի եւ Ալեքսանդր Ռոզենբաումի անունները: Ալլա Պուգաչովան որոշել է հրավիրել երիտասարդ երգիչ – երգչուհիների, ինչպիսիք են` Տիմուր Ռոդրիգեսը եւ Յոլկան: Համերգին կմասնակցեն նաև Պուգաչովայի ընտանիքի անդամները, այդ թվում` Կրիստինա Օրբակայտեն,Վլադիմիր Պրեսնյակովը:   ՝ galatv.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :