Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՄՈՐԱՔՈՒՅՐ Է ԴԱՌՆԱԼՈՒ

  Հայտնի է դարձել, որ Սիլվա Հակոբյանի քույրը` Մանե Հակոբյանը 13 շաբաթական հղի է: Հղիությունը Մանեի համար անակնկալ էր: Իր խոսքերով` դեռ չէր սպասում: Ուլտրաձայնային նախնական հետազոտության համաձայն, Մանեի առաջնեկը` փոքրիկ Անահիտը, եղբայր է ունենալու: Հստակ սեռը չիմանալու պատճառով դեռ անուն չեն որոշել: Քրոջ համար ուրախանում է նաև Սիլվան, ասելով, որ Անուլիկը իր ուրախությունն է: Որ ինքը հասցրել է շատ բաներ սովորել երեխա պահելու գործում, որպեսզի հետագայում իր երեխաներին պահելիս չդժվարանա: Իսկ հիմա նույն ուրախությամբ ու ոգևորությամբ սպասում է երկրորդին: Իրենց ցանկությունն այն էր, որ առաջնեկը աղջիկ լինի, հետո` տղա: Հուսանք, որ այդպես էլ կլինի: Իսկ ընտանիքի հայրը` Հակոբ Հակոբյանն էլ ասել է, որ միշտ երազել է 15 թոռնիկ ունենալու մասին: 
Սիրուշոն շարունակում է «կրքեր բորբոքել» (PHOTO, VIDEO)

  Սիրուշոն արդեն երկար ժամանակ է, ինչ սպասման մէջ է պահում իր երկրպագուներին: Երգչուհին արդեն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հասցրել է տեղեկացնել, որ նոր տեսահոլովակում է նկարահանվում: Ապա պարբերաբար նրա էջում հայտնվում են նոր «վկայություններ»՝ տեսահոլովակի պատրաստման աշխատանքների վերաբերյալ: Սակայն դրանք ոչ թե օգնում են պատկերացում կազմել տեսահոլովակի մասին, այլ հակառակը. ինչպես միշտ երգչուհու մոտ ստացվել է նախապես երկրպագուների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացնել՝ իր նոր տեսահոլովակի առնչությամբ։ Նախ հայտնվում է լուսանկար, որտեղ Սիրուշոն և Ավետ Բարսեղյանը, կարծես թե, աշխատում են երգի խոսքերի վրա, ապա ձայնագրման ստուդիայից լուսանկարներ, որտեղ երգչուհին ձայնագրում է կատարումը: Այս ամենին հաջորդում են երկու հոլովակներ, որոնք պատմում են նկարահանման գործընթացի ու երգի գործիքավորման մասին: Իսկ հիմա արդեն նոր լուսանկարները շարունակում են ավելի «բորբոքել» Սիրուշոյի երկրպագուների հետաքրքրվածությունը, քանի որ դրանք արված են արդեն տեսահոլովակի նկարահանման հրապարակից, սակայն ոչ մի հստակ պատկերացում չեն տալիս՝ ինչի մասին է երգը և ինչ է սպասվում երգչուհու երկրպագուներին:     ՝ 
Այսօր երեխաների միջազգային օրն է

  ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 1954թ. բոլոր երկրներին խորհուրդ է տվել նշել Երեխաների միջազգային օրը (Universal Children's Day), որը նվիրված կլինի ամբողջ աշխարհում երեխաների բարեկեցության ապահովմանն ուղղված գործունեությանը, հայտնում է calend.-ն։    ՄԱԿ-ն առաջարկել է երկրներին այդ օրը նշել ցանկացած օր, որը նրանք նպատակահարմար կգտնեն։ 1959թ. նոյեմբերի 20ն ԳԱ-ն ընդունեց երեխաների իրավունքների հռչակագիրը, իսկ 1989թ. նույն օրը՝ երեխաների իրավունքների կոնվենցիան։   Տարեկան 11 մլն երեխա մահանում է՝ չապրելով մինչև 5 տարեկան։ Տասնյակ միլիոնավոր երեխաներ ֆիզիկապես կամ մտավոր հիվանդ են՝ չունենալով մեծանալու և զարգանալու հնարավորություն։ Այդ մահերի մեծամասնությունն առաջանում են հեշտությամբ կանխարգելվող կամ հեշտ բուժվող հիվանդությունների, մյուսները՝ աղքատության, խտրականության և բռնության կործանարար հետևանքների պատճառով։    ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Փաստորեն արտասահմանյան շոու ծրագրերում էլ կան արտառոց դեպքեր.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ջեյ Լոյի շրջապատը խուլ ու համր է դարձել

  Ամերիկացի գրավիչ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ստիպել է բոլորին իր շրջապատում լռության մասին պայմանագիր ստորագրել: Հիմա ոչ մի աշխատակից, ու փոփ երգչուհու համար առանձնատուն կառուցող բանվոր, ոչ ոք չի համարձակվի որեւէ մեկի հետ խոսել Լոպեսի անձնական կյանքի մանրամասներից: Բայց ամենազարմանալին այն է, որ Ջեյ Լոն խնդրել է ճիշտ նույնպիսի պայմանագիր ստորագրել իր բոյֆրենդ, պարող Քասփեր Սմարթին, ով ստորագրել է պայմանագիրն առանց որեւէ առարկության: Ինչպես հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն, աստղի ռուս երկրպագուներն այդպես էլ մինչեւ վերջ չեն կարողանում հասկանալ երգչուհու արարքը, որովհետեւ նրա ռուս ֆանատները վստահ են, որ չի կարելի ամուր հարաբերություններ կառուցել համաձայնագրերի ու պայմանագրերի հիման վրա:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

Ինչպես երևում է նախորդ շաբաթվա վիկտորինայի արդյունքներից, հարցերը շատ ավելի բարդ են եղել: Եվ այսպես, ամփոփենք նախորդ շաբաթվա վիկտորինայի արդյունքները՝ Հարց 1. <<Ռուստամ և Զոհրաբ>> ֆիլմը, ո՞ր երկրի արտադրանք է: Հարցը Հայկ Չոմոյանի կողմից է: Այս հարցին չի հնչել ոչ  մի ճիշտ պատասխան: ճիշտ պատասխանն է՝ ՈՒԶԲԵԿՍՏԱՆ՝ Ուզբեկֆիլմ: Հարց 2. Ո՞րն է Դելոյի ամենասիրած խմիչքը և որտե՞ղ է սիրում այն խմել: Հարցը Դելոյի կողմից է: Այս հարցին ևս ճիշտ պատասխան չի հնչել, չնայած ենթադրելի է, թե ինչու: Որքան էլ որ տարօրինակ է Դելոն սիրում է հյուրանոցում աղջկա հետ խմել Ասթոն Մարտին: Հարց 3. Ո՞վ է Կոլյա Եղիազարյանի՝ <<Դժվար ապրուստի Ֆելոյի>>, սիրած դերասանը: Հարցը Կոլյա Եղիազարյանի կողմից է: Չկա նաև այս հարցին ճիշտ պատասխան: Ճիշտ պատասխանն է՝  Խորեն Աբրահամյան: Հարց 4. Ի՞նչ է հումորիստ Անդրանիկ Հարությունյանի (Անդոյի) դստեր անունը: Վերջապես այս հարցին հնչել են բազմաթիվ պատասխաններ, որոնցից համակարգիչը ընտրել է Սվետլանա Նադարյանի պատասխանը՝ ԷԼԵՆ: Հարց 5. Ի՞նչ է Քրիստիանո Ռոնալդուի հարսնացուի անունը: Այս հարցին որպես ճիշտ պատասխան է ընտրվել Մելինե Մարտիրոսյանի պատասխանը՝ Իրինա Շեյք: Հարց 6. Ինչպե՞ս  է կոչվում Աշոտ Ադամյանի նոր փաստագրական ֆիլմը: Այս հարցին չի հնչել ոչ մի պատասխան: Ճիշտ պատասխանն է՝ Ճեպանկարներ: Հարց 7. Ո՞վ է եղել Սիրուշայի “Կորցրած մեղեդի” երգի առաջին կատարողը: Այս հարցին հնչել են մի քանի ճիշտ պատասխաններ, որոնցից համակարգիչը ընտրել է Լիլիթ Մկրտչյանի պատասխանը՝ Սյուզան Մարգարյան: Հարց 8. Ե՞րբ է ծնվել երաժիշտ Կամո Սեյրանյանը: Զարմանալի է բայց այս հարցին ևս ճիշտ պատասխան չկա: Ճիշտ պատասխանն է՝ 1979 թվականի փետրվարի 5ն: Հարց 9. Ո՞վ է Մարտին Մկրտչյանի պրոդյուսերը: Չկա որևէ ճիշտ պատասխան: Ճիշտ պատասխանն է՝ Արմին Մովսիսյան: Հարց 10. Ո՞ր մասնակցի հետ է վերջին անգամ հանդիպել Haytnine. կայքը: Այս հարցի ճիշտ պատասխանն է՝ Կոլյա Եղիազարյան:   Իսկ այս շաբաթվա Վիկտորինայի հարցերը հետևյալն են՝   Հարց 1. Իրանական ո՞ր ֆիլմում է նկարվել մեր հայ դերասանուհի Աննա Պանին: Հարց 2. Ո՞վ է Արման Նշանյանի <<Գնա>> տեսահոլովակի ռեժիսորը: Հարց 3. Ի՞նչ է Յանա Դանիելյանի և Սուրեն Փահլևանյանի առաջնեկի  անունը:  Հարց 4. Ովքե՞ր են դժվար ապրուստ հեռուստասերիալի սցենարիստները: Հարց 5. Ո՞վ է <<Գարեգին Նժդեհ>> ֆիլմի ռեժիսորը:   Հարց 6. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել անվանի դերասան Մհեր Մկրտչյանը: Հարց 7. ի՞նչ է երգահան, գործիքավորող, դիջեյ ԴերՀովայի անուն ազգանունը: Հարց 8. Ի՞նչ է ռեփեր Միշոյի անուն ազգանունը: Հարց 9. Ո՞ր թաղամասում է ապրում Միհրան Ծառուկյանը: Հարց 10. Ո՞ր երգը Արամ Ավագյանին բերեց մեծ ճանաչում: Վիկտորինայի հարցերին կարող եք պատասխանել այստեղ՝ ՎԻԿՏՈՐԻՆԱ
Գեղեցիկ սիրո առաջարկություն.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :