“ՅՈՒՂՈՏ” ԱԳԻԼԵՐԱՆ, ՎԱՐԱԳՈՒՅՐ ՀԱԳԱԾ ԷՄՄԻՆ ԵՎ ՀՂԻ ԼԵԴԻ ԳԱԳԱՆ
Նկատելիորեն գիրացած Կելլի Օսբորնը փաստորեն սիրում է մեկնաբանություններ թողնել սրա-նրա վերաբերյալ: Մեկ նա կարծում է, որ Էմմի Ուոտսոնի զգեստը նման է վարագույրի և մեկ էլ Քրիստինա Ագիլերային անվանում է “յուղոտ”, իսկ այժմ էլ կարծում և բարձրաձայնում է, որ Լեդի Գագան հղի է:
Գուցե Դուք էլ նկատել եք, որ Լեդի Գագան վերջերս գիրացել է և նրա քաշը ավելացել է 11կգ-ով: Մինչ բոլորը գուշակում էին, թե ինչում է խնդիրը, Կելլին իրավիճակը գնահատել և հայտնել է, թե իր գործընկերhին հղի է: Ահա, թե ինչով է բացատրում իր գուշակությունը: “Ես կարծում եմ, որ նա հղի է, որովհետև վերջերս նա թաքցնում է իր մարմինը, ինչը առաջ այդպես չէր, և նրա հագուստների ոճը նույնպես փոխվել է: Իսկ համերգներին Գագան այդքան էլ ակտիվ չէ: Նույնիսկ այդ պատճառով, նա փոխել է մազերի գույնը, քանի որ հղիության ժամանակ բաց մազեր անհնարին է ունենալ”:
Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը