Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱՄԵՆԱՌՈՄԱՆՏԻԿ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

  Առաջարկում ենք Ձեզ դիտել երգիչ Թեյլոր Սվիֆտի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է “Begin Again” երգի հիման վրա: Տեսահոլովակը աներևակայելի ռոմանտիկ է ստացվելով: Պատճառներից ամենագլխավորն այն է, որ նկարահանումները ընթացել են սիրո քաղաքում` Փարիզում: Սցենարն այսպիսին է. երիտասարդ և շատ հմայիչ ֆրանսիացին սրճարանում հանդիպում է գլխավոր հերոսուհուն: Երիտասարդները հենց առաջին հայացքից սիրահարվում են: Դե ինչ, չշարունակելով բացահայտումները, դիտենք միասին:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆ. ԵՍ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴ ՉԵՄ, ԵՍ ՈՒՂՂԱԿԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՄ ԵՎ ՀԱՅ

  armcatalog.. կայքի հերթական հարցազրույցը սիրված դերասան Սերգեյ Դանիելյանին է նվիրված: Նա, մարմնավորելով մի շարք դերեր, հայ հանդիսատեսին է գերել  հատկապես <<Վերվարածներն ընտանիքում>> հեռուստասերիալի իր <<Մեծ մամե>> կերպարով. այն հարցին, թե որպես հայ տղամարդ, ինչպիսին կցանկանար տեսնել  Սերգեյ Դանիելյանը հայ կնոջ կերպարը և արդյո՞ք համապատասխանում է այսօրվա հայ կինը ավանդապաշտ հայ կնոջ կերպարի հետ, պատասխանեց, -  <<Ես հայ տղամարդ չեմ, ես ուղղակի տղամարդ եմ և հայ եմ, դրանք երկուսն էլ տարբեր են, իսկ <<հայ կին>> ասված, ինձ համար այդպիսի <<բրենդ>> չկա, բոլոր կանայք նույնն են  և ունեն այն, ինչ որ ունեն  աշխարհի մնացած կանայք: Ինձ համար բացարձակապես կապ չունի կինը ավանդապաշտ է, թե` ոչ, կինը կին է: Ես շատ նորմալ միջավայրում եմ մեծացել, ոչ մի հիվանդագին ավանդապաշտություն, ազգայնամոլություն չունեմ, իմ շրջապատում այդպիսի մարդիկ չկան, համենայն դեպս ինձ հետաքրքիր չեն նրանք, աշխատում եմ ինձ հեռու պահել նման մարդկանցից՝ <<նարկոտիկներից>>, լրբությունից, ավանդապաշտությունից>>:  Խոսելով սերիալների մասին` պարոն Դանիելյանն ավելացրեց. <<Սերիալներն էսթետիկ ճաշակ բարձրացնելու և մարդկանց մեծագույն հաճույք պատճառելու համար չեն, այդպիսի բարձր պահանջներ սերիալների վրա դրված չեն, պարզապես մենք ենք, որ <<գյորմամիշի>> պես ուզում ենք տեսնել սերիալներից այնպիսի մեծ բաներ, որոնք չկան, դա նման է նրան, որ համեմատենք շտապ օգնության առաջին օգնությունը ստացիոնար բուժօգնության հետ, դրանք տարբեր բաներ են>>: Ս. Դանիելյանը սերիալների հետ կապված գեղեցիկ համեմատություն արեց. <<Սերիալները նման են արևածաղկի սերմերին, եթե դու սոված ես՝ հաց ես ուտում, այլ ոչ թե արևածաղկի սերմեր՝ չմտածելով, թե ում հետ կերար, ինչքան կերար>>: Իսկ ի՞նչ են տալիս այսօրվա հայկական սերիալները հանդիսատեսին, նա պատասխանեց <<Ովքեր սերիալ են նայում,  նրանց  ինչ որ բան տալիս է, իսկ ով ունի ավելի բարձր պահանջներ, նայում է կինոներ, որոնք Հայաստանում այսօր գրեթե չեն նկարվում>>:  Այն հարցին, որ եթե օտար երկրում վաստակեիք հազարապատիկ անգամ ավել գումար,  արդյոք կապրեի՞ք Հայաստանից դուրս, Սերգեյ Դանիելյանն պատասխանեց, որ աշխատում է միաժամանակ ոչ միայն Հայաստանում, այլ նաև օտար երկրներում և այնտեղ մնալու խնդիր չկա,  նա ավելացրեց. <<Ես ապրում եմ Հայաստանում և շատ եմ սիրում Հայաստանը՝ այն Հայաստանը, որը ես եմ պատկերացնում, տեսնում: Ինձ համար Հայաստանը մարդիկ են, ում հետ ես շփվում եմ>>:  Եվ վերջապես այն հարցին, թե ինչ կփոխանցեիք հայ հանդիսատեսին, Ս. Դանիելյանը պատասխանեց, որ չունի ինչ որ բան փոխանցելու. <<Ես ունեմ իմ հանդիսատեսը և գիտեմ, որ հոկտեմբերի 11ն իմ հանդիսատեսը գալու է կամերային թատրոն՝ դիտելու հերթական իմ ներկայացումը>>: Նյութը պատրաստեց՝ Տիգրան Հակոբյանը
ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ՉԻ ԱՆՈՒՄ ՈՉԻՆՉ “ԱՏՆԱՌԱԶՈՎԻ”

    -ը  իր  զրույցում  վաստակավոր  դերասանուհի  Լալա  Մնացականյանի  հետ`  պարզեց, որ  դերասանուհին  գոհ  է  արդի  հայկական  հումորային  ծրագրերից  և  հաղորդումներից.” Շատ  լավ  ծրագրեր  կան,  ես  օրինակ  դիտում  եմ   և   ուրախանում, որ  կա  ճկուն  հումոր: Մեր  հասարակության  հետ  բավական  դժվար  է  հումոր  անելը,  իսկ  մեր  հումորային  դաշտում  մարդիկ  կան,  ովքեր  շատ  հետաքրքիր  են  ներկայացնում  իրականությունը”,- նշեց  դերասանուհին:  Իր  խոսքում  հավելեց  նաև,  որ  իհարկե  կա  նաև  գռեհկություն, սակայն  չի  կարծում,  թե  հումորային  դաշտը  չի  կայացել` փոքր  մաշտաբով, բայց  կայացած  է:  Այն    հարցին  ,  թե  որն  է  եղել “Մեր  Բակի”   ամենահաջողմած  մասը ` Դերասանուհին  պատասխանեց,-Ամենահաջողվածը  “Մեր  Բակ 1”  էր, որովհետև  առաջինն  էր, այն  առաջին  ծիծեռնակի  նման  էր, այնքան  լավն  էր,  որ  մարդիկ ակնկալում  էին ` երկրորդն  ու  երրորդը  պետք  է  շատ  ավելի  զարմացնի  իրենց և հիացնի,  սակայն  մյուսներն  էլ  կարծում  եմ  հաջող  էին:  Լալա  Մնացականյանը  ն  տեղեկացրեց,  որ  այժմ  շատ  զբաղված  է,  ունի  բազմաթիվ  ծրագրեր: Շուտով  կավարտի  իր  նոր  ֆիլմի  սցենարը,  և  հուսով  է,  որ  դա  կիրականացնի,  շուտով  իր  ներկայացումներից  մեկը  դուրս  կբերի  հյուրախաղերի: Ընթացքի  մեջ  է  նոր  մանկական  ֆիլմ “ Գժուկի”  սցենարը,  որը  շուտով  նկարելու  է,  ելույթներ  է  ունենում ասմունքի,  ինչպես  նաև  էստրադային  ասպարեզում. “ Ես  ամեն  ինչ անում  եմ  որ  իմ  գործերը  լինեն  և  կոմերցիոն  և  ասելիքով,  այսինքն  լինի  հետաքրքիր, “Ատնառազովի”  տարբերակ  չեմ  ուզում  լինի”,- հավելեց  վաստակավոր  դերասանուհին:   Նյութը  պատրաստեց  Արևիկ  Ավետիսյանը  
Յուրաքանչյուր աղջկա երազանքը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ամենաարտասովոր հավաքածուները

    Աշխարհում բազմաթիվ մարդիկ կան, ովքեր անսովոր իրերի հավաքածուներ ունեն: Նույնիսկ միջազգային մամուլում կազմվել էր արտասովոր հավաքածուների թոփ-տասնյակը: Այդպիսի հավաքածուների տերերից է, օրինակ, Դիմիտրիս Պիստոլաս Աֆինսը, ով աշխարհում կինոտեսախցիկների ամենամեծ հավաքածուն ունի` թվով 937 հին մոդել:   2003 թվականից սկսած չինացի կոլեկցիոներ Վանգ Գուոհուան ծխախոտների տուփեր է հավաքում: Նա արդեն ունի ավելի քան 100 արտադրողների 30.000 ծխախոտների տուփեր:       21-ամյա Լայզա Քորթնին իր 12.113 կտորից բաղկացած Pokemon-ների հավաքածուով 2010թ. Գինեսի ռեկորդակիր է դարձել:   Գերմանացի ֆերմեր Հենրի Կատը 1997 թվականից սկսած գարեջրի բաժակներ է հավաքում: Նա ունի մոտ 20.000 բաժակ:   Իսկ Ռոն Հուդը հավաքում է PEZ կոնֆետներ: Նա ունի ավելի քանի 3000 կոնֆետ-խաղալիքներ: Վալլի Համմերը ռետինե՝ թվով 2470 բադիկների հավաքածու ունի:   Պեմ Բարկերը 18.000 բու-խաղալիքներ է հավաքել: Ռոն Թիլերը բրելոկներ է հավաքում: Շերոն Բեդգլին թվով 6000 տիկնիկ Սանտա Կլաուսներ է հավաքել:   Այսպիսի մարդիկ կան նաև Հայաստանում: Օրինակ` Արսեն Եղիազարյանը մանկուց հետաքրքրվել է նամականիշերով. «Նամականիշեր մորեղբայրս էր հավաքում և ամեն անգամ նրա տուն գնալուց, բացում և նայում էի նրա հավաքածուն: Հետո որոշեցի սեփական հավաքածուն ունենալ: Հայաստանում նամականիշեր հավաքելն այնքան էլ տարածված չէ»: Նա դժվարանում է ասել` կդադարի՞ հավաքել նամականիշեր, թե՞ ոչ, բայց նույնիսկ դադարեցնելու դեպքում, նա վստահ է, որ դրանք ոչ մի դեպքում չի վաճառի:   Մարիաննա Աճեմյանը մոտ 250 հատ տարբեր երկրներից բերված գրիչներ ունի` ԱՄՆց, Եգիպտոսից, Սոչիից և այլ տեղերից: Նա գրիչներ սկսել է հավաքել դպրոցական տարիներից, երբ ծնողները ԱՄՆց հետաքրքիր գրիչներ էին բերում: «Դա 1996-1997 թվականներն էին: Ինձ դուր էր գալիս այն, որ ես տարբերվում էի դպրոցական իմ ընկերներից. նրանց գրիչները միանման էին»,- պատմեց Մարիաննան:   Դպրոցական տարիներին նա սիրում էր մի քանի հատ գրիչ դպրոց տանել: Նա և իր գրիչները դասարանցիների կողմից արժանանում էին գովասանքի. «Հետաքրքրություն կար նաև ինստիտուտի տարիներին: Անգամ եղբայրս, երբ զինծառայության մեջ էր, ինձ բանակից գրիչ էր նվեր ուղարկել: Հետո, ցավոք, այդ գրիչս գողացան: Երևի դա էր պատճառը, որ մեջս մի տեսակ դատարկությամբ լցվեց: Բացի դրանից` գրիչ հավաքողները շատացան, իսկ ես չեմ սիրում, երբ մի բան եմ անում, սկսում են բոլորն անել: Ժամանակները փոխվեցին, հետաքրքրություններս նույնպես»:   Գրիչների մեծ հավաքածու ունի նաև Սեգ Կիրակոսյանը: Նա սկսել է գրիչներ հավաքել 2004 թվականից. «Տանը հին ժամանակներից մնացած մի քանի գրիչ կար. շատ էի սիրում, բայց հին էին` չգրող ու մոռացված էին: Անգլիայից ընկերներիցս մեկն այդ ժամանակ ուղարկեց Աֆրիկայի բնական փայտից պատրաստած գրիչ: Հավանաբար այդ գրիչը պատճառ հանդիսացավ, որ միացնեմ մեր տան մի քանի հին գրիչներին ու դարձնեմ հավաքածու»,- ասաց Սեգը:   Սկզբում նա հավաքում էր ամեն ինչ, բացի, ինչպես ինքն է ասում` «ճտիկով գրիչից»: «Շուրջ 2 տարի անց հասկացա, որ եթե գրիչի խանութ բացեմ ու ունեցածս գրիչները 20 դրամով վաճառեմ`առանձնապես չեմ տխրի: Քանակը շատ էր, ու կարող էի արդեն աշխատել որակի վրա: Բաժանեցի նրանց 3 խմբի` «արտասովոր տեսքով, բայց շատ տարածված», «խորհրդանիշեր» ու «ձեռագործ»: Վերջինը հատկապես կարևորում եմ, որովհետև հավաքածուի արժեքը հենց նրանք են որոշում, իսկ գործարանում արտադրվածները ով էլ ուզի՝ կունենա: Արժեք ասելով, իհարկե, նկատի չունեմ փողը:   Օրինակ, մի ձեռագործ գրիչ ունեմ, որը պատրաստել է Արցախյան կռվում զոհված ազատամարտիկը: Որդին կուրսեցիս էր ու շատ երկար մտածելուց հետո որոշեց գրիչը նվիրել ինձ: Մի գրիչն էլ պատրաստել է ինչ-որ բանտարկյալ`1960-ականներին: Մանրամասները չգիտեմ, բայց շատ բարդ աշխատանք է, զարմանում եմ, թե ոնց են կալանավայրում ձեռքով նման բան պատրաստել»,- պատմեց Սեգը: Նա ասում է` եթե որևէ տարածքում դրանք ցուցադրելու հնարավորություն ունենա և կարողանան ապահովել գրիչների անվտանգությունը, ապա սիրով դրանք կցուցադրի. «Տանը դրած` շատ մարդ չի տեսնում»:   Մեր մյուս զրուցակիցը`Ռիտա Ղազարյանը, անձեռոցիկների մեծ հավաքածու ունի, որոնց թիվն անցնում է 200-ը. «Անձեռոցիկներ սկսել եմ հավաքել ութ տարեկանից; Քույրս հավաքում էր: Նրա հավաքածուից մի քանի անձեռոցիկներ հավանեցի, նա նվիրեց ինձ, և հենց դրանք էլ եղան իմ առաջին անձեռոցիկները: Ընկերներս և ծանոթներս արդեն տեղեկացված են, որ ես ունեմ նման հոբբի, ու ամեն առիթին նվիրում են: Նույնիսկ դասախոսներս գիտեն, որ սիրում եմ անձեռոցիկներ հավաքել, և մի անգամ էլ նրանցից մեկը Իսպանիայից բերված մի շատ գեղեցիկ անձեռոցիկ նվիրեց: Փոքր ժամանակ մտածում էի` այնքան հավաքեմ, որ հարսանիքիս բոլոր հյուրերին բաժին հասնի, իսկ հիմա արդեն սովորություն է դարձել և չեմ կարողանում հրաժարվել դրանից»:   Ռիտան ունի նաև գրիչների և պատկերազարդ մագնիսների հավաքածու:   Դժվար է ասել, թե ինչն է մարդկանց դրդում տարիներ շարունակ հավաքել ինչ-որ իրերի հավաքածուներ` տվյալ առարկայի նկատմամբ սե՞րը, կապվածությու՞նը, թե՞ շրջապատի մարդկանցից տարբերվելու ցանկությունը: Ամեն դեպքում հետաքրքիր է, որ կան այսպիսի մարդիկ, ովքեր տարիներ շարունակ նվիրվում են այս գործին և հավաքում են հետաքրքիր առարկաների հավաքածուներ:   ՝ 168.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ԱԲՈՅԻ ՆՈՐ ԱՆԱԿՆԿԱԼԸ

  "Թիվ հինգի" տղաներից Աբոն անակնկալ ունի իր երկրպագուների համար. նոր երգեր և տեսահոլովակ: Երգիչը չցանկացավ բացել փակագծերը, և միայն ասաց, որ երկու նոր երգերն արդեն պատրաստ են և մինչև սեպտեմբեր դրանք կհնչեն ռադիոեթերով, ապա կլինի նաև տեսահոլովակը:  -Մենահամերգը լուրջ գործ է,- ասաց երգիչը,- մենահամերգ կազմակերպելու համար դեռ պետք է աշխատել, քանի որ այն մեծ պատասխանատվություն է¨: Վերջերս նա համերգների մասնակցելու հրավեր է ստացել զորամասերից: Դեռ չկան հրավերներ արտերկրից. ¨Բայց ես սպասում եմ, և եթե լինեն անպայման կգնամ¨,- ասաց նա:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
ԱՆԿՐԿՆԵԼԻ ԶԵՄՖԻՐԱՆ ԴԱՐՁԱՎ 36 ՏԱՐԵԿԱՆ

  Երեկ ազգությամբ ռուս ռոք-երգչուհի Զեմֆիրան նշեց իր ծննդյան 36 ամյակը: Վերջին ժամանակահատվածում երգչուհին բեմ չի բարձրանում, նա մի փոքրիկ արձակուրդ է վերցրել, որը հատկացնելու է իր նոր ալբոմի պատրաստման աշխատանքներին: Զեմֆիրան չորս տարեկանից հետաքրքրություններ է ունեցել երաժշտության հանդեպ, իսկ հինգ տարեկանից հաճախել է դաշնամուրի դասերի: Նրա երաժշտական կողմնորոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել ավագ եղբայրը` Րամիլը, ով ռոքի մեծ սիրահար էր, այդ իսկ պատճառով երգչուհին դասական երաժշտությունը փոխարինել է ռոքով: Դպրոցում Զեմֆիրան շատ լավ է սովորել, ինչպես նաև զբաղվել է բասկետբոլով, բայց, այնուամենայնիվ, նա ընտրել է երաժտության ոլորտը: «armcatalog..» կայքի ողջ անձնակազմը իր բարեմախթանքներն է հղում երգչուհուն և հուսով ենք, որ նա շուտով բեմ կբարձրանա:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
; : :