Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԻՄ ՀԵՏԵՎԻՑ “ՔՖՈՒՐ” ՉԱՆԵՆ ԹՈՌՆԻԿԻՍ. ԱՐՏՈ ԹՈՒՆՋԲՈՅԱՋՅԱՆ

  Ավանգարդ ֆոլկ ոճում ստեղծագործող և կատարող, ճանաչված ամերիկահայ երգիչ Արտո Թունջբոյաջյանն ամեն ինչ անում է հոգով, որ իր հետևից “չքֆրեն”: Երգիչն ասել է, թե ինչ նպատակ դրել է , այդպես էլ շարունակում է` մաքուր հոգի դնել իր երգում, որ իր հետևից մի բան թողնի ու նաև,- որ թոռնիկիս քֆուր չանեն իմ մասին,- ասել է երգիչը: Ամերիկահայ երգիչը հասկանում է, որ հնարավոր է և իր երգը դուր չգա ինչ–որ մեկին, բայց որ դրա մեջ անկեղծություն է դնում, ոչ ոք, ըստ նրա, չի կարող հերքել: “Իմ գրած երաժշտությունը կարող է մեկ ժամ հետո են հասկանում, կարող է տասը տարի հետո, կարող է և մեկ տարի հետո և կամ չեն էլ հասկանում, բայց ես ավելորդություններով չեմ զբաղվում, մի ուղղություն ունեմ, որ երթում եմ”,- ասել է երգիչը: Ընդհանուր առմամբ երգիչը հայաստանյան երգարվեստում տիրող վիճակը ոչ քննադատում է, ոչ էլ խրախուսում է, միայն նշում է, որ դա իրենց խնդիրն է: 
Գյումրեցի ջազ դաշնակահարը ցնցել է բրիտանացիներին

    Հայազգի ջազ դաշնակահար, 25-ամյա գյումրեցի Տիգրան Համասյանը Բրիտանիայի մայրաքաղաքում մասնակցելու է Լոնդոնի ջազային փառատոնին: Այս մասին մասին հաղորդում է բրիտանական The Guardian պարբերականը: Նա ներկայացնում է ստեղծագործություններ իր Fable ալբոմից:   Ինչպես հունգար կոմպոզիտոր, դաշնակահար Բելլա Բարտոկը` Համասյանը նույնպես վերցնում է իր երկրի հին ազգագրական թեմաներն ու միախառնում ժամանակակից հնչյունների հետ: Պարբերականը նրան համեմատել է նաեւ հունգար մեկ այլ կոմպոզիտոր Ֆերենց Լիստի հետ, որը փայլուն կերպով դաշնամուրային ռոմանտիկ ստեղծագործություններ էր գրում: Տիգրանին նմանեցրել են նաեւ ամերիկացի կոմպոզիտոր Քեյթ Ջարեթին`սեփական սոլոները հոգեւոր երաժշտության իմպրովիզային հնչյուններով ուղեկցելու ունակությամբ:   Այս տարվա փառատոնի շրջանակներում նախատեսված է ավելի քան 300 համերգ եւ 50 հրապարակներում հանպատրաստից կատարումներ: Համասյանն արդեն հասցրել է բրիտանական հանրությանը ցնցել իր դաշնամուրային եւ ակապելա կատարումներով:       ՝ top-     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Ռազմիկ Ամյանի համերգը Մյունխենում

  Ճանաչված և սիրված երգիչ Ռազմիկ Ամյանը իր պրոդյուսերի` Արմինի տեղեկացմամբ հիմնականում  զբաղված է իր ձայնագրություններով  և համերգներով: Հոկտեմբեր ամսին  երգիչը պատրաստվում է Մյունխենում  հանդես գալ համերգային ծրագրով: Արմինը նաև նշեց, որ բոլոր մեզ հետաքրքրող հարցերին կարող ենք տեղեկանալ Ռազմիկ Ամյանի ֆեյսբուքյան էջի միջոցով: Ռազմիկ Ամյանը և  Արմինը համագործակցում են 2008թ.ց: armcatalog..-ը փորձեց պարզել, արդյոք համագործակցությունը սկսելու ժամանակ Արմինը պատկերացնում էր, որ երգիչը այսքան մեծ ճանաչում ձեռք կբերի: Պրոդյուսերը հավաստիացրեց, որ ինքը միանշանակ համոզված էր դրանում:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
“ՍՈՒՄԵՐԿԻ” ՖԻԼՄԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՀԻ` ՎԱՄՊԻՐ ԴԱԿՈՏԱՅԻ ՍՆՈՒՆԴԸ ՍՊԱՌՎԵԼ ԷՐ

  18-ամյա դերասանուհի Դակոտա Ֆաննինգի տան սնունդը սպառվել էր և նա որոշել էր գնումներ կատարել Նյու Յորքում: Նա ընտրել էր "Whole Foods" խանութը: Երիտասարդ դերասանուհի Դակոտայի լուսանկարները այդքան էլ հաջող չեն ստացվել: Ինչի համար դերասանուհու երկրպագուներին խնդրում ենք չհիասթափվել նրանից: Դե հասկանալի է, վաղ առավոտյան, առանց շպարի: Ասում են, թե շուտով նկարահանվելու է "Սումեկի" ֆիլմի վերջին մասը, ինչի առիթով շնորհավերում ենք Դակոտայի երկրպագուներին, քանի որ նրանք կրկին կկարողանան տեսնել Դակոտային` կարմրաչյա վամպիրի դերում: Ասում են, թե ֆիլմի վերջին մասը շատ հուզիչ է լինելի: Դե ինչ անհամբեր կսպասենք "Սումեկի" ֆիլմի վերջին մասին:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ. 'ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՅԱԿԱՊ Է'

  Այսօր armcatalog.. կայքը զրուցեց սիրված երգչուհի Նունե Եսայանի հետ, ով կիսվեց իր տպավորություննրով կապված սեփական երաժշտական գործունեության և առօրյա զբաղվածության հետ: Թեմայի շրջանակներում նա ողջունեց ''Շանթ'' հեռուստաընկերության ''Ժողովրդական երգիչ'' նախագծի կատարած աշխատանքը` մեկնաբանելով այն հետևյալ կերպ.- Հրաշալի անձնակազմ, մտերմիկ ու հաճելի միջավայր, շնորհաշատ մասնակիցներ և երգեր, որոնք մեր երգադարանի գանձերն են: Ամեն ինչ հոյակապ է. խոսքերն ավելորդ են: Կարծում եմ` այդ ամենը շարունակական բնույթ կկրի:Մեզ նաև հետաքրքրում էր` Նունե Եսայանը մոտ ապագայում ինչ պլաններ ունի կապված երգարվեստում ծավալած իր գործունեության հետ: - Սպասվում են և' նոր երգեր, որոնք արդեն իսկ ձայնագրման փուլում են, և' տեսահոլովակներ, և' ձայնասկավառակ, երբ կավարտվեն 12 նոր երգերի ձայնագրման աշխատանքները: Իսկ մյուս տավա սկզբին կլինի նաև մենահամերգ:Մեզ հետաքրքրեց այն հարցը, թե այսքան ծանրաբեռված գրաֆիկին զուգահեռ, սիրված երգչուհին հասցրել է փոքրիշատե կտրվել առօրյա հագեցած գրաֆիկից և հանգստանալ:- Այո', ամռան ընթացքում հասցրել եմ հանգստանալ: Հանգստացել եմ ընտանիքիս հետ: Ամեն ինչ հոյակապ էր. ստացել եմ դրական հույզեր:    Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Կոֆեինը գունավոր է դարձնում կյանքը

  Կոֆեինն օգնում է մարդկանց ավելի վառ գույներով տեսնել կյանքը և խոսելիս ընտրել դրական բառեր: Այս եզրակացությանն են եկել գերմանացի գիտնականները մի փորձից հետո: Նրանք խնդրել են 66 կամավորների հնարավորինս արագ ասել, թե այն ինչ տեսնում են էկրանին, բա՞ռ է, թե՞ անիմաստ տառակապակցություն: Կամավորների ուղիղ կեսին նրանք տվել են մեկ կոճակ լակտոզա, որը չի ազդել արդյունքների վրա, իսկ մյուս կեսին տվել են 200 մգ կոֆեին, որ հավասար է 1-2 բաժակ սուրճի կոֆեինի քանակությանը, և ահա հենց այս կամավորներն են, որ 7 անգամ ավելի ճշգրիտ են եղել դրական բովանդակությամբ բառերը գուշակելիս: Մինչ այս գիտնականները համարում էին, որ կոֆեինը օգնում է արագացնել որոշակի ռեակցիաներ ու նպաստել նրան, որ մարդը ավելի արդյունավետ լուծի հեշտ առաջադրանքները, բայց այս փորձը ցույց տվեց, որ փաստորեն ուղեղը նման պարագայում ավելի հեշտ է լուծում միայն դրական առաջադրանքները: Հենց սա էլ թույլ է տվել գիտանականներին եզրակացնել, որ կոֆեինը նպաստում է պոզիտիվ աշխարհայացքին:   ՝ lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Շաբաթվա ֆուտբոլային ամենագեղեցիկ հնարքներն ու դրվագները (VIDEO)

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :