Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԻՄ ՀԵՏԵՎԻՑ “ՔՖՈՒՐ” ՉԱՆԵՆ ԹՈՌՆԻԿԻՍ. ԱՐՏՈ ԹՈՒՆՋԲՈՅԱՋՅԱՆ

  Ավանգարդ ֆոլկ ոճում ստեղծագործող և կատարող, ճանաչված ամերիկահայ երգիչ Արտո Թունջբոյաջյանն ամեն ինչ անում է հոգով, որ իր հետևից “չքֆրեն”: Երգիչն ասել է, թե ինչ նպատակ դրել է , այդպես էլ շարունակում է` մաքուր հոգի դնել իր երգում, որ իր հետևից մի բան թողնի ու նաև,- որ թոռնիկիս քֆուր չանեն իմ մասին,- ասել է երգիչը: Ամերիկահայ երգիչը հասկանում է, որ հնարավոր է և իր երգը դուր չգա ինչ–որ մեկին, բայց որ դրա մեջ անկեղծություն է դնում, ոչ ոք, ըստ նրա, չի կարող հերքել: “Իմ գրած երաժշտությունը կարող է մեկ ժամ հետո են հասկանում, կարող է տասը տարի հետո, կարող է և մեկ տարի հետո և կամ չեն էլ հասկանում, բայց ես ավելորդություններով չեմ զբաղվում, մի ուղղություն ունեմ, որ երթում եմ”,- ասել է երգիչը: Ընդհանուր առմամբ երգիչը հայաստանյան երգարվեստում տիրող վիճակը ոչ քննադատում է, ոչ էլ խրախուսում է, միայն նշում է, որ դա իրենց խնդիրն է: 
Հոնգկոնգի «Դիսնեյլենդը» մինչև այս տարի վնասով էր աշխատում

  Ինչպես գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին, Հոնգկոնգում «Դիսնեյլենդ» զվարճանքների այգին բերել է 7 տարում առաջին շահույթը։ Ըստ պարբերականի՝ ստացված շահույթը կապված է մայրցամաքային Չինաստանից զբոսաշրջիկների մեծ հոսքի հետ: Հստակ թվեր չեն նշվում, դրանք կհրապարակվեն 2013 թ. հունվարին: Ընդ որում՝ այս տարվա հունվարին Հոնգկոնգի Դիսնեյլենդը հայտարարել էր իր պատմության մեջ նվազագույն տարեկան վնասի մասին. հոկտեմբերի 1-ով ավարտվող ֆինանսական տարում վնասը կազմել է 237 մլն հոնգկոնգյան դոլար կամ 30.5 մլն ամերիկյան դոլար: Նախորդ ֆինանսական տարում այդ ցուցանիշը հավասարվել է 718 մլն հոնգկոնգյան դոլարի: Հոնգկոնգում թեմատիկ այգու կառուցման համաձայնագիրը ստորագրվել էր դեռ 1999թ.: Այգին սկսել է աշխատել 2005ն: Իշխանությունները հուսով էին՝ այն կարող է վերականգնել Հոնգկոնգի տնտեսությունը, որը տուժել էր ֆինանսական ճգնաժամից: Հոնգկոնգի «Դիսնեյլենդն» աշխարհում ամենափոքրն է:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սիլվա Հակոբյան: Նոր տեսահոլովակ.

    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱԲՈՅԻ ՆՈՐ ԱՆԱԿՆԿԱԼԸ

  "Թիվ հինգի" տղաներից Աբոն անակնկալ ունի իր երկրպագուների համար. նոր երգեր և տեսահոլովակ: Երգիչը չցանկացավ բացել փակագծերը, և միայն ասաց, որ երկու նոր երգերն արդեն պատրաստ են և մինչև սեպտեմբեր դրանք կհնչեն ռադիոեթերով, ապա կլինի նաև տեսահոլովակը:  -Մենահամերգը լուրջ գործ է,- ասաց երգիչը,- մենահամերգ կազմակերպելու համար դեռ պետք է աշխատել, քանի որ այն մեծ պատասխանատվություն է¨: Վերջերս նա համերգների մասնակցելու հրավեր է ստացել զորամասերից: Դեռ չկան հրավերներ արտերկրից. ¨Բայց ես սպասում եմ, և եթե լինեն անպայման կգնամ¨,- ասաց նա:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
Բյուրեղապակե ձյան փաթիլը Նյու Յորքի կենտրոնում (լուսանկարներ)

  Նյու Յորքի կենտրոնում՝ 57-րդ փողոցի և Հինգերորդ ավենյուի միջև, ճանապարհի վրա փայլում է հսկայական ձյան փաթիլը, գրում է buro247-ը։   Նախագծի հեղինակը հայտնի դիզայներ Ինգո Մաուերն է, ով ստեղծել է ամենամեծ փողոցային լապտերը։ Փաթիլն իրենից ներկայացնում է 16 հազար փայլող բյուրեղապակու կտորներ, որոնք պատրաստված են ձեռքով և ամրացված են միմյանց։   Փաթիլի ընդհանուր քաշը կազմում է 3,3 հազար ֆունտ, իսկ նրա չափսերը հասնում են 23 ֆունտ լայնության և 28 ֆունտ բարձրության։ Ողջ դեկտեմբեր քաղաքի բնակիչները հիացել են ձյան փաթիլի հեքիաթային տեսքով, որը դարձել է վառ զարդարանք ամանորյա տոներին։   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԶՈՒԳԱՐԱՆԱԿՈՆՔԸ ԳՆԴԱԿ ՈՐՍԱԼ. ՎԻԴԵՈ

  Ճապոնացիների նոր հայտնագործությունը ցնցել է աշխարհը: Նրանք ստեղծել են զուգարանակոնք, որը կատարում է դարպասապահի դեր. Հատուկ լազերների օգնությամբ զուգարանակոնքը կարողանում է հետ մղել գնդակը:       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Ռիհաննայի նոր Unapologetic ալբոմը

  Շուտով կթողարկվի Ռիհաննայի յոթերորդ ալբոմը` Unapologetic վերնագրով: Այն վաճառքում կհայտնվի նոյեմբերի 16ց, սակայն դրա գինը կլինի շատ բարձր` 250 դոլար: §Unapologetic ձայնասկավառակը սահմանափակ թվով է թողարկվելու, այն արվեստի գործ է իսկական կոլեկցիոներների համար¦ ,- ասել է Ռիհաննան իր աշխատանքի մասին: Բացի երաժշտություններից` 250 դոլարի դիմաց երգչուհու երկրպագուները կստանան 3-D լուսանկարներ, Ռիհաննայի ոճի էվոլյուցիաների նկարազարդումները, ինչպես նաև գրություններ` գրված աստղի կողմից:   `artisto.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :