Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՆԱՏԱԼԻԱՅԻ ԱՄՈՒՍՆԻՆԸ ՉԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

  Բրիտանացի լորդ Ջասթին Պորտմանը շատ ծանր է տանում ռուս սուպերմոդել Նատալիա Վոդանովայի հետ իր բաժանումը: Ընդ որում, նա հրաժարվում է ստորագրել ամուսնալուծության փաստաթուղթը: Վերջին տարիների սուպերմոդելը հանդիպում է ֆրանսիացի միլիոնատեր Անտուան Արնոյի հետ: Զույգը նույնիսկ մտածում է ամուսնանալ, սակայն Նատալիան մինչ այսօր փաստաթղթով չի բաժանվել ամուսնուց: ”Մեր բաժանումը հեշտությամբ չի ստացվում միայն այն պատճառով, որ այն խլում է շատ ժամանակ և մտավոր ուժ: Մենք կիսելու շատ բան ունենք` տուն, ֆինանսներ և ժամանակ, որ պետք է տրամադրենք երեխաներին: Մենք ունեցել ենք շատ ընդհանուր բաներ”,-ասել է Նատալիա Վոդանովան: Վերջինս ասել է, որ Ջասթինը այնքան ցավով է տանում այդ բաժանումը, որ նույնիսկ չի ուզում խոսել իր փաստաբանների հետ: “Ես չեմ ուզում կրկին անգամ ցավ պատճառել Ջասթինին, քաշել իրեն: Բայց ինչ կարող եմ անել: Ջասթինը չի ցանկանում խոսել իմ փաստաբանների հետ և ամեն անգամ նրա և փաստաբանների հանդիպումը ավարտվում է անարդյունք”,- ասել է Նատալիան:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Հայ դաշնակահարը կկատարի ամերիկացի բացառիկ կոմպոզիտորի ստեղծագործությունները

  Հայաստանի ամերիկյան համալսարանն այսօր կներկայացնի «Նվիրում Ջոն Քեյջի հիշատակին» դաշնամուրային համերգը` նվիրված ամերիկացի բացառիկ կոմպոզիտորի 100 ամյակին, ով նաև յուրահատուկ կատարող էր և երաժշտության տեսաբան: Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտնում է, որ մենահամերգը կատարվելու է հայ դաշնակահար Հայկ Մելիքյանի կողմից և լինելու է «1900+» 20-րդ դարի և ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշարի վեցերորդ համերգը:    Հայկ Մելիքյանը կատարելու է Ջոն Քեյջի և նրա սերնդակից կոմպոզիտորների` Հենրի Քոուելի, Ջորջ Քրամի, Մորտոն Ֆելդմանի և Էլիոթ Քարթերի  ստեղծագործությունները:   Լինելով երաժշտության մեջ ինդետերմինիզմի, էլեկտրոակուստիկ երաժշտության և երաժշտական գործիքների ոչ ավանդական կիրառման բնագավառում նորարար` Քեյջը դարձավ հետպատերազմյան ավանգարդիզմի առաջատար դեմքերից մեկը: Երաժշտական աշխարհի քննադատները նրան որակեցին իբրև 20-րդ դարի ամենաազդեցիկ ամերիկացի կոմպոզիտորներից մեկը: Նա նաև իր ուրույն ձեռագիրն է թողել ժամանակակից պարարվեստում` մեծապես ոգեշնչվելով բալետմեյստեր Մերս Քանինգհեմի հետ իր ծանոթությունից:    «1900+»-ը հայ հանրաճանաչ դաշնակահար Հայկ Մելիքյանի նախաձեռնությունն է, որը մեկնարկել է 2009թ.` նպատակ հետապնդելով երևանյան հանդիսատեսին ներկայացնել աշխարհի տարբեր երկրների կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունները` գրված 1900թ.ց հետո: «1900+» շրջանակներում կազմակերպվում են մրցույթներ` կոմպոզիտորների համար, կատարվում համաշխարհային պրեմիերաներ, տպագրվում է երաժշտական գրականություն և թողարկվում են ձայնագրություններ:    ՝ shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Պենելոպա Կրուզը ներկայացնում է Nespresso – ն.

    Հայտնի իսպանացի դարասանուհի Պենելոպա Կրուզը նկարահանվել է Nespresso սրճեփ սարքի շվեցարական մարկայի գովազդում։ Adage. կայքը հայտնում է, որ Nespresso ընկերության հաշվարկը 38 – ամյա գեղեցկուհու զգլխիչ արտաքինն է։ Բրենդի տեսահոլովակը կհեռարձակվի ամերիկյան բոլոր ալիքներով։ Լուրեր են շրջում, որ նկարահանումների համար դերասանուհին ստացել է 12 մլն դոլար։ Հիշեցնենք, որ հենց այդ նույն դերը եվրոպական եւ ասիական տարածություններում արդեն 6 տարի է կատարում է զգլխիչ հոդիվուդյան դերասան Ջորջ Կլունին։ Եվ գլխավոր շեշտը դրանցում դրված է սրտակերի աստղային կարգավիճակի ծաղրանքի վրա։ Թե ի՞նչ է առաջարկում Nespresso ընկերությունն այս անգամ, կարելի է իմանալ՝ դիտելով Պենելոպա Կրուզի մասնակցությամբ տեսահոլովակը։       `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Պրեմիերա. ТИМАТИ feat. Craig David - Sex In The Bathroom

    ТИМАТИ feat. Craig David - Sex In The Bathroom     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱԲՈՅԻ ՆՈՐ ԱՆԱԿՆԿԱԼԸ

  "Թիվ հինգի" տղաներից Աբոն անակնկալ ունի իր երկրպագուների համար. նոր երգեր և տեսահոլովակ: Երգիչը չցանկացավ բացել փակագծերը, և միայն ասաց, որ երկու նոր երգերն արդեն պատրաստ են և մինչև սեպտեմբեր դրանք կհնչեն ռադիոեթերով, ապա կլինի նաև տեսահոլովակը:  -Մենահամերգը լուրջ գործ է,- ասաց երգիչը,- մենահամերգ կազմակերպելու համար դեռ պետք է աշխատել, քանի որ այն մեծ պատասխանատվություն է¨: Վերջերս նա համերգների մասնակցելու հրավեր է ստացել զորամասերից: Դեռ չկան հրավերներ արտերկրից. ¨Բայց ես սպասում եմ, և եթե լինեն անպայման կգնամ¨,- ասաց նա:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
Լիլիթ Հովհաննիսյանը և սկյուռիկները.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կախարդական ջրաներկ (Video, Photo)

  Ձեզ եմ ուզում ներկայացնել իտալուհի ինքնուս նկարչուհի Սիլվիա Պելիսերոին, ով հանդես է գալիս նաև Agnes-Cecile կեղծանվամբ: Նա ընդամենը 21 տարեկան է և չնայած այդքան երիտասարդ տարիքին, նրա տաղանդը արդեն ամբողջ աշխարհում է հայտնի: Ըստ իմ համեստ գեղագիտական ճաշակի նրա նկարները հրաշալի են: Նրանք շատ էմոցիոնալ են, և վառ արտահայտված հեղինակային ոճ ունեն: Սիլվիայի ջրաներկը թեթև է ու արտահայտիչ: Սիլվիան երբեմն նաև իր նկարելու պրոցեսը նկարահանում է: Մի խոսքով առաջարկում եմ հետևել նրա նկարելու պորցեսին՝ ներքևում տեղադրված տեսանյությում:     ՝ vardan-blog.blogspot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :