Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՀԱՅԿՈՅԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԿԶԲԻՆ

  2013 թվականի սկզբին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի մեծ մենահամերգը: Երգիչն ասել է, թե մենահամերգը նախանշված էր 2012 թվականի նոյեմբերին, սակայն իր The Voice միջազգային երաժշտական նախագծի հայաստանյան տարբերակում` «Հայաստանի Ձայն»-ում, որպես նախագծի երաժշտական պրոդյուսեր ակտիվ ներգրավվածությունը պատճառ է հանդիսացել համերգը հետաձգելու համար: Երգիչն ասել է, որ շատ ոգևորված է, քանի որ աշխատելու է իր սիրած թիմի հետ, որոնց շարքում է բեմադրիչ ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը, ում նա վաղուց է ճանաչում: Մենահամերգը կլինի դասական-էստրադային ոճում, քանի որ, բացի իր նվագախմբից, համերգին կնվագակցի նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Հարս ու փեսայի հայկական երգերի շարանը և շաբաշ տված դոլարները.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Օրիգինալ վերգետնյա անցում Չինաստանում

  Վերջերս` անցյալ տարի, Շանհայում կառուցվեց կամուրջ անցորդների համար, որը կոչվեց Պուդոնգ: Այս լայնածավալ շրջանաձև անցումը թույլ է տալիս անցորդներին խուսափել արագընթաց երթևեկությունից: Կամուրջը ապահովում է մուտք դեպի առևտրի կենտրոններ, սրճարաններ, գրասենյակներ և մթերային խանութներ: Կամուրջը գտնվում է ճանապարհից մոտ 6 մետր բարձրության վրա, այն ունի շարժասանդուղքներ, մոտքեր և ելքեր: Կամուրջի մուտքերը իրենց հերթին բավականին լայն են` մոտ 5,5 մետր և այնտեղով միարժամանակ կարող են անցնել մոտ 15 հոգի: Անմիջապես բացումից հետո կամուրջն արժանացավ անցորդների հավանությանը և դարձավ Շանհայի շատ այցելվող վայրերից մեկը: Շնորհիվ մի շարք բուսականության, օղակը ստանում է վառ և անսովոր տեսք:   ՝ copypaste.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԸ ՀՐԱԺԵՏ Է ԱՍԵԼ ԱՄՌԱՆԸ

  ''armcatalog..'' կայքը հարցազրույց ունեցավ սիրված երգչուհի Սոֆի Մխեյանի հետ: Նա կիսվեց իր վառ տպավորություններով` կապված այս տարվա ամառային անկրկնելի հանգստի հետ: Պարզվում է, որ հանրության կողմից մեծ համակրանք վայելող հայտնի դեմքեր Նազենի Հովհաննիսյանը, Անդրեն, Ավետ Բարսեղյանն ու Սոֆի Մխեյանը հանգստացել են միասին Մոնտենեգրո կղզում: Սոֆին այն բնորոշեց հետևյալ կերպ.- Հանգիստն անկրկնելի էր. և' ակտիվ էր, և' պասիվ. ծով, ավազ, օդապարիկներ, սկուտերներ, հաճելի, մտերմիկ միջավայր, տարատեսակ խնջույքներ: Մի խոսքով ադրենալինով, էքստրիմով և ներդաշնակությամբ լեցուն օրեր: Մենք շատ գոհ ենք. շատ լավ ժամանակ ենք անցկացրել:Իսկ այն հարցին, թե այս տարվա սեպտեմբերի մեկն ինչ-որ կերպ ասոցացվել է իր հետ, երգչուհին պատասխանեց հետևյալ կերպ.- Ո'չ, այս տարվա սեպտեմբերի մեկը ոչ մի առանձնահատուկ դեր չի խաղացել իմ կյանքում: Միայն կարող եմ ասել, որ օգոստոսի 31ն վերոնշյալ հանգստից վերադարձել եմ քաղաք և նոր դրական լիցքերով սեպտեմբերի մեկից սկսած անցել եմ աշխատանքիս:Դե եթե աշխատանք, ապա նոր երգեր, տեսահոլովակներ ու ձայնասկավառակներ և երգչուհուն ինքնաբերաբար տրվեց հետևյալ հարցը.- Արդյոք մոտ ժամանակներս նոր տեսահոլավակ սպասվում է:Սոֆին բարեհամբույր կերպով պատասխանեց.- Մոտ 1,5 ամիս է անցել նոր տեսահոլովակիս հեռարձակումից հետո, բայց անակնկալներ իհարկե սպավում են: ''armcatalog..'' կայքը մաղթում է Սոֆի Մխեյանին նորանոր հաջողություններ և բուռն ստեղծագործական կյանք:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
iPhone 5-ը կլինի թափանցիկ էկրանով.

  Դիզայներ Դակոտա Էդնին ներկայացրել է, թե ինչպիսի տեսք կունենա հաջորդ սերնդի iPhone 5-ը:    Ապագայի սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունը լազերային ստեղնաշարն է, ինչպես նաև՝ և Retina iClear էկրանը, որը որոշակի պայմաններում թափանցիկ է դառնում:     ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կնոջ ամենագեղեցիկ տարիքը. հետազոտություն

  Բրիտանացի փորձագետները պարզել են, թե որ տարիքում է կինն ավելի գրավիչ և համեմատաբար ավելի լավ զգում իրեն, հայտնում է Goodhouse-ը: Հարցման շրջանակներում, որին մասնակցել է մոտ 2000 կին ու տղամարդ, փորձագետները պարզել են, թե կնոջ գրավչության որ մասնիկներն են կարևոր ուժեղ սեռի համար: Հարցված տղամարդկանց 70%-ը գրավչության գլխավոր մասն են համարում ինքնավստահությունը, որը կնոջն ավելի ցանկալի է դարձնում: Հարցվածների 47%-ը առանձնացրել է ոճի զգացումը, որի շնորհիվ կինը ուշադրություն է գրավում: Հարցվող կանանց 2/3-ը այն կարծիքին է եղել, որ գեղեցկությունը գալիս է ժամանակի ընթացքում. նրանց 50%-ն ասել է, որ իրենք տարիների ընտացքում ազատվել են բարդույթներից, իսկ մոտ 55%-ը խոստովանել է, որ տարիքի հետ է սկսել շպարվել: Հարցման արդյունքում փորձագետները եկել են այն եզրակացության, որ ինքնավստահությունը, ոճի զգացումը ու անհատականության ձևավորումը գալիս է միջինը 31 տարեկանում:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Հայաստանում տեղի է ունեցել միասեռական աղջիկների «հարսանի՞ք»

  Հայաստանում, պարզվում է, տեղի է ունեցել միասեռական զույգի «հարսանիք» Երեւանյան սրճարաններից մեկում 6 աղջիկներ բարձր տրամադրությամբ գինի են խմել ու ինտիմ պարեր պարել: Կենացներից հասկանալի է դարձել, որ մեր երկում 2 միասեռ աղջիկների «սիրող սրտեր» միացել են իրար: Նրանք, չնայած բարեմաղթանքներին ու շնորհավորանքներին հայտարարել են, որ լքելու են Հայաստանը` մեկնելով Եվրոպա, որպեսզի կարողանան ազատ վայելել իրենց «սերը»:   `Slaq.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :