Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԹԵՅԼՈՐԸ ԻՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԲԱԺԱՆՎԵԼ Է ՔԵՆԵԴԻԻՑ

  Երգչուհի Թեյլոր Սվիֆտը բաժանվել է իր 18-ամյա ընկերոջից` Կոննոր Քենեդիից: 22-ամյա երգչուհին Քենեդիի հետ հանդիպել է ամռանը` կարճ ժամանակով: Սակայն նրանք միմյանցից տարբերվում են ապրելակերպով (երիտասարդ տղան դեռ դպրոցում է սովորում), երիտասարդների կապը խոչընդոտեց Թեյլորի նոր ալբոմի աշխատանքներին  և նրանք որոշեցին բաժանվել: Նրանցից յուրաքանչյուրը հանգիստ գնաց իր ճանապարհով: Նրանք շատ լավ են միմյանց հետ: Վերջին հանդիպումից արդեն մեկ ամիս է անցել: Մինչև տարեվերջ Թեյլորը զբաղված կլինի իր նոր ալբոմով: Հիշեցնենք, որ Սվիֆտը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը` "Begin Again",  որը կա նաև իր նոր ալբոմում:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐ ԱՎԱԳ ՈՐԴՈՒՆ

  Էվելին Բլեդանսի երկրորդ որդին Սեմյոն Սեմինն է, և քչերին է հայտնի, որ դերասանուհին ունի նաև ավագ որդի` Իսրայելի հայտնի բիզնեսմենի հետ ամուսնությունից: 18-ամյա որդին հրաժարվում է շփվել մոր հետ: Նրա խնամքով զբաղվել են տատիկն ու պապիկը: Այն ժամանակ դերասանուհին ամբողջությամբ տարված էր իր կարիերայով: Իսկ հետո ամուսինը տղայի հետ տեղափոխվել է Իսրայել, իսկ դերասանուհին մնացել է Մոսկվայում: Մայրական զգացմունքներն այն ժամանակ բացակայում էր և երեխան մեծացավ առանց մոր խնամքի:  Նա ուշքի եկավ միայն այն ժամանակ, երբ տղան` Նիկոլայը, հասկացավ, որ մայրը հրաժարվել է իրենից: Նա չէր ցանկանում շփվել մոր հետ, իսկ երբ մայրն ամուսնացավ` ընդհանրապես հրաժարվեց մորից: Դերասանուհին գտնում է, որ տղայի վերաբերմունքի պատճառը տատիկը, պապիկն ու նախկին ամուսինն են: Սակայն դերասանուհին հույս ունի, որ մի օր տղան, ով արդեն 18 տարեկան է, կզգա իր սերը և իրենց հարաբերությունները կբարելավվի:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Քիմ Քարդաշյանը ցանկանում է առանձնատուն գնել Լոնդոնում

  Ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել, «Keeping Up with the Kardashians» սերիալի մասնակից հայազգի գեղեցկուհի Քիմ Քարդաշյանն այնքան է տարվել Լոնդոնով, որ մտադիր է այնտեղ տուն գնել: Քարդաշյանն այս շաբաթ քույրերի՝ Քորթնիի եւ Քլոեի հետ այցելել է Լոնդոն՝ Միացյալ Թագավորությունում ներկայացնելու իրենց բրենդային հագուստի վերջին հավաքածուն: Լոնդոնի հրապուրիչ փողոցներում Քարդաշյանը հիանալի երեկոներ է անցկացրել սիրելիի՝ սեւամորթ ռեփեր Քանյե Ուեսթի հետ: Նա հույս է հայտնել, որ մոտ ժամանկներս կկարողանա անշարժ գույք ձեռք բերել Լոնդոնում, որպեսզի էլ ավելի շատ ժամանակ անցկացնի Լոնդոնում՝ այս անգամ սեփական տանը: Բրիտանական The People թերթին տված հարցազրույցում Քարդաշյանը նշել է. «Ցանկանում եմ այստեղ ապրել՝ Միացյալ Թագավորությունում եւ պատրաստվում եմ անշարժ գույք գնել այստեղ: Այնքան գեղեցիկ է Լոնդոնը: Ութ անգամ եղել եմ այստեղ: Այն ինձ հիշեցնում է էլ ավելի մաքուր Նյու Յորքը»:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
“ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2012”-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ 8-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՆԵՐՔՈ

Հայաստանը, “Մանկական Եվրատեսիլ 2012”ն, կներկայանա 8-րդ համարի ներքո: Այս մասին տեղեկացրել է “Մանկական Եվրատեսիլ 2012” պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ մրցույթում Հայաստանը կներկայացնի Compass band-ը իր “Sweetie baby” երգով: Իսկ այժմ, Ձեզ ենք ներկայացնում ”Մանկական Եվրատեսիլ 2012” մնացյալ երկրների հերթականությունը. 1.Բելառուս 2.Շվեդիա 3.Ադրբեջան 4.Բելգիա 5.Ռուսաստան 6.Իսրայել 7.Ալբանիա 8.Հայաստան 9.Ուկրաինա 10.Վրաստան  11.Մոլդովա  12.Նիդերլանդներ Նշենք նաև, որ մանկական Եվրատեսիլ թվով 10-րդ մրցույթը կկայանա Ամստերդամում դեկտեմբերի մեկին:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԵԿԵՔ ԳՈՒՇԱԿԵՆՔ ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ԼՍԵՆՔ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

    կայքը նորից առաջինն է իր ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ բաժնով, որտեղ տեղ են գտել հայտնի մարդկանց ծաղրանկարները, սակայն այս բաժինն ավելի հետաքրքիր դարձնելու համար,  մենք չենք նշել, թե ում ծաղրանկարներն են: Սակայն դուք հնարավորություն ունեք գուշակել մասնակցի անունը և լսել հաճելի երաժշտություն: Ծաղրանկարները, որոնք պարբերաբար ավելանում են,  մեզ է տրամադրում ինտերնետային կայքի բարեկամ Արամ Ղամբարյանը: Բոլոր ծաղրանկարները մեզ մոտ տեղ են գտել իրենց իսկ համաձայնությամբ:  
Տաղանդավորների շարքից. Հիանալի երգ և երաժշտություն.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ծաղրում են «The Voice» նախագիծը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :