Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԳԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՖՖԼԵԿԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ ԵՆ ՓՈՔՐԻԿ ԿԱՐԱՏԵԻՍՏԻ

  Ջեննիֆեր Գարները և Բեն Աֆֆլեկը իրենց ավագ դստերը ուղարկում են կարատեի դասընթացների: Դատելով լուսանկարներից` հեկտեմբերի 26ն փոքրիկ Վաիլետը անցել է նոր մակարդակի: Սրահ մտնելիս` աղջիկը սպիտակ գոտիով էր, իսկ ավելի ուշ, երբ նրա հայրը սրահից տանում էր, երեխան արդեն նարնջագույ գոտիով էր, իսկ ձեռքին էլ դիպլոմ:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԷՇՏՈՆ ԿԱՏՉԵՐԻ ԳԼԽԻՆ ԴԱԺԱՆ “ԲԼԵՖ” ԵՆ ՍԱՐՔԵԼ

  Ասում են`“Մի վարվիր ուրիշի հետ այնպես, ինչպես չես ցանկանում քեզ հետ վարվեն”: Եվ ահա, այս խոսքին չհետևելով, Էշտոն Կատչերը ստացել է փոխադարձ հարվածներ: Եթե դերասանը նախկինում խաղ էր խաղում իր գործընկերների գլխին ««Подстава» շոուի միջոցով, ապա այս անգամ այդ խաղը խաղում են դերասանի` Էշտոնի գլխին: Այնինչ, կատակը այդքան էլ բարի և հաջող չստացվեց: Նախաձեռնողը մի բարի կին է եղել: Չորեքշաբթի օրը, այդ կինը զանգահարել է ոստիկանություն և վախվորած, ոստիկաններին  շշուկով տեղեկացրել է, որ նա գտնվում է Էշտոնի տանը: Նրանք թաքնվել են սանհանգույցում` պաշտպանվելու համար  “զինված ռուս մարդկանցից”, ովքեր շրջափակել են տունը և լսել են ինչ-որ կրակոց, ըստ որի կարծում են, թե մեկը սպանվել է: Հեռախոսազրույցից անմիջապես վայրկյաններ անց ոստիկանությունը հասնում է Էշտոնի բնակարան, սակայն  ի անակնկալ ոստիկանների, այնտեղ, բացի տան վերանորոգման աշխատողներից, ոչ ոք չկար: Էշտոնը լսելով այդ լուրը, անմիջապես թողնում է նկարահանումները և հասնում տուն` ոստիկանության հետ պառզելու այդ խառնաշփոթը:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը 
ԴԵՐԱՍԱՆ ՄԱԿԿՈՆԱԽԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍՊԱՌԵԼ ԻՐԵՆ

  Դերասան Մեթյու Մակկոնախին գնացել է մարզադահլիճ: Թվում է` դերասանը պատրաստվում է մարմնավորել մի կերպար, ով շատ հիվանդ է և պայքարում է իր կյանքի համար: Ընդհամենը երկու ամսում դերասանից մնացել է միայն “կաշին ու ոսկորը”: Իր այդ տեսքով դերասանը վախեցրել է երկրպագուներին, քանի որ դերասանը մոռացել է նրանց հայտնել, որ նիհարում է դերի համար: Զարմանալի է, որ այդպիսի հույուծված մարմնում կա առողջ միտք: Հուսանք, որ այդ փորձը չի ազդի դերասանի ապագային և առողջությանը: Տեղեկացնենք նաև, որ աշխարհահռչակ հումորի վարպետը վախենում է պտտվող դռներից:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Անիմաստ սատուսներ

  Ստատուսները հաստատ օրերով քննարկել են, փոփոխել, վիճել, ու վերջում կանգ են առել ամենաօպտիմալ տարբերակի վրա, որն էլ տեսնում ենք ստատուսի մուտքագրման տողում այսօր: Միակ բանը, որ հաշվի չի առնվել, թերևս այն է, որ շատերի «մայնդում» հաճախ տարօրինակ բաներ են պտտվում, որոնք էլ մարմնավորվում են անհասկանալի ստատուսների տեսքով: Դրանցից մեկը, օրինակ, սա է` «…»: Այսինքն, «Ի՞նչ է մտքումդ» բառի լավագույն պատասխանը երեք կե՞տն է: Իսկ ինչո՞ւ է ձեր մտքում երեք կետ, ամոթ չլինի հարցնելը: Եվ հետո` ի՞նչ է նշանակում այդ «…»-ը: Երեք կետից բաղկացած իմպրեսիոնիստական ստատուսի հեղինակը, երկնելով այս գլուխգործոցը, հիմնականում նպատակ ունի ստեղծել որոշակի ինտրիգ իր ներկայիս ապրած տրամադրության շուրջ` միաժամանակ փորձելով կերտել հանելուկային անձնավորության կերպար: Այս, առաջին հայացքից ոչնչի չպարտադրող ստատուսն իրականում պարունակում է հետաքրքրությունից տառապող ընկերների մոտ հարցեր առաջացնելու մեծ ակնկալիք: Այդ հարցերի շարքին են պատկանում, օրինակ, «vaaay lsi, inch a exel, chlini et anasuny eli zangela??», կամ «sin jan, chmtaces, sax lav klini»: Պատասխան քոմենթները կարող են լինել, ինչու չէ, ոչ պակաս հուզիչ ու զգացմունքային` էլ ավելի բորբոքելով քլթքլթացող կրքերը, օրինակ «bolors el galis enq u gnum», կամ «****», կամ կարող են պարունակել մեջբերում որևէ սիրատոչոր երգից, ասենք` «mi razashlis, kak v more karabli» (translity, է-էհ, կներեք, տրանսլիտը տվյալ դեպքում ինքնանպատակ չէ): Ստանալով այդքան սպասված հետաքրքրասեր քոմենթների անհրաժեշտ պաշարը` հեղինակը որոշ ժամանակ պահպանում է տանջալից լռություն, իսկ հետո պատասխանում է, օրինակ «ufff, lav e, chem uzum xosal et masin» (հարց է ծագում` էլ ինչո՞ւ ես ստատուս գրել): Պատասխանը կարող է լինել նաև ավելի կոնկրետ, բայց ոչ պակաս հռետորական, օրինակ` «inchi a es kyanqy senc anardar…» (ուշադրություն դարձրեք վերջին կետերին` հեղինակի մոտ ձևավորվում է ուրույն ոճ ու ձեռագիր): Դեպքերի զարգացման երկրորդ` առավել ողբերգական տարբերակի դեպքում հեղինակի գլուխգործոցը ինչնչ պատճառներով չի արժանանում հարկ եղած ուշադրության, և նա ստիպված դիմում է առավել ստեղծագործական միջոցների. հայտնվում է քոմենթ` իր իսկ կողմից, որտեղ որոշակի պարզաբանում է մտցվում վերը նշված ստատուսին, օրինակ` «zzvel em en inchic»: Սրանով հեղինակը կարծես ուղղորդում է մի պահ մոլորության մեջ հայտնված ընթերցողին ու փոքրնչ բարձրացնում հանելուկի քողը: Առավել համարձակները դիմում են նոր` պոստմոդեռնիստական ստատուս կերտելու քայլին, որն արդեն բաղկացած է ոչ թե երեք, այլ չորս կետից` «….»: Երբ դա էլ արժանի ճանաչում չի գտնում ընթերցողների շարքերում, հեղինակը դիմում է կուբիզմի ոճին` մեզ ներկայացնելով հետևյալ գործը «???»: Որոշ տեսաբաններ, այդ թվում և ձեր խոնարհ ծառան, մեկնաբանում են այն հետևյալ կերպ. «Ճղճիմ, երկրային արարածներ զիմ, որ զբաղվածիք լոկ յութուբեն լինկեր քոփիփաստոց ու ունայն «լոլ»-եր բազմացոց, ինչպե՞ս չեք հասկանայք, որ հեղինակն ստատուսի զ’այս կսավառնի էմփիռեյեն»: Միգուցե… ես… իհարկե… չեմ… հասկանում… բազմակետի ամբողջ խորությունն ու վեհությունը… մի նեղացեք, բայց դե պետք է ախր հաշվի առնել, որ ժամանակակից ընթերցողը միգուցե դեռ պատրաստ չէ նման նորարարական լուծումների:   ՝ copypase.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կնոջ բույրը պատմում է նրա մասին

  Հոգեբանները պնդում են, որ մեր կիրքը որոշակի տեսակի բույրերի հանդեպ կախված է մեր բնավորությունից:   Վանիլ.  Վանիլի ավանդական նուրբ բույրը բոլորովին էլ ձանձրալի աղջիկների համար չէ: Հենց այս բույրն են ընտրում  ակտիվ, վառ և ուժեղ լեդիները: Նրանք, ովքեր հաստատ կարիք չունեն ինքնահաստատվելու արտահայտիչ բույրի միջոցով:   Արևելյան բույրեր.  Քաղցր բույրերի սիրահարները ցանկալի լինելու անզուսպ ձգտում ունեն: Նրանք ձգտում են մոտ և ամուր հարաբերություններ հաստատել ամբողջ կյանքի համար:   Ծաղիկ. Այսպիսի բույրեր ընտրում են կանացի, անկախ, ինքնավստահ և միաժամանակ նրբանկատ աղջիկները:   Թարմ, միաժամանակ սուր բույրեր. Այսպիսի բույրը հաստատ նպատակասլաց և հավակնոտ աղջիկների համար է:   Մրգային. Այս խմբի բույրեր ընտրում են ուրախ, կոկետ, բայց հանգիստ բնավորությամբ  աղջիկները:    ` LADYNEWS.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Առաջին ժամադրություն

  Նա քեզ հրավիրել է առաջին ժամադրության: Վերջապես դուք երկուսով կլինեք: Միգուցե մինչև այժմ շփվում էիք միայն հեռախոսով կամ ինտերնետով, և սա առաջին հնարավորությունն է, երբ չեն լինի անցանկալաի ներկաներ, և դուք կփորձեք հասկանալ միմյանց ճանաչել ավելի մոտիկից… Եթե ամեն ինչ հաջող ընթանա, գեղեցիկ սիրավեպ կսկսվի… Ուրեմն վճռորոշ է ամեն մի պահը, ձեր դիմախաղն ու ամեն մի ժեստը… Գայթակղման արվեստը յուրահատուկ խաղ է, առանց որի կին տղամարդ հարաբերությունները ձանձրալի կլինեին… Դեռ հնուց գեղեցկուհիները գործածում էին դիմափոշի ու զանազան բույրեր, ներկում վարսերն ու եղունգները, սեղմիրան էին հագնում և հազար ու մի խորամանկ հնարքներ բանեցնում` ցանկալի տղամարդու սիրտը նվաճելու համար: Իսկ ի՞նչ է ձգում, հմայում ժամանակակից տղամարդուն: Ի՞նչ հնարքներով կինը կարող է արժանանալ նրա ուշադրությանն ու շարունակական դարձնել հանդիպումները…    ՀԱԳՆՎԻ՛Ր Ժողովրդական իմաստությունը` «դիմավորում են հագուստով…», այսօր էլ հնացած չէ: Տղամարդկանց դուր են գալիս կիսաշրջազգեստներով ու շրջազգեստներով կանայք: Հագուստը պետք է ընդգծի կնոջ բարեմասնություններն ու թաքցնի թերությունները, չպետք է «ճչացող» լինի: Ճիշտ չէ հագնվել` մտածելով. «Ինչքան բաց լինի, այնքան` լավ»: Չափազանց բացված թևերն ու ոտքերը հաճախ գռեհիկ կարող են թվալ և կգրավեն տղամարդու ուշադրությունը ամենևին ոչ ցանկալի ուղղությամբ: Մինի կիսաշրջազգեստից շատ ավելի խորհրդավոր կթվա մինչև ծնկները հասնող ճեղքվածքով կիսաշրջազգեստը, որը տղամարդու հիացած հայացքի առջև ի ցույց կդնի ոտքերդ` բարակ զուգագուլպաների մեջ... Ազդեցությունը հատկապես ուժեղ կլինի, եթե գտնվում ես «ոտքը ոտքին» գայթակղիչ դիրքով:   ԲԱՑՎԻ՛Ր  Տղամարդկանց մեծամասնության համար սեքսուալ են կանանց մարմնի այն մասերը, որոնք սովորաբար փակ են: Ցույց տուր գեղեցիկ պարանոցիդ երկարությունը` հավաքելով մազերդ: Պարանոցը փակող բլուզի հետ կարելի է հագնել կարճ կիսաշրջազգեստ, իսկ եթե ցանկանում ես բացել ուսերդ, ուրեմն հոգա՛, որ կիսաշրջազգեստը հասնի ծնկներիդ կամ ավելի երկար լինի:   ԲՈՒՐԻ՛Ր Օծանելիքը քո կերպարը կամբողջացնի: Ընտրածդ բուրմունքը պետք է արտաքինիդ ներդաշնակ լինի: Ընտրի՛ր այնպիսի բուրմունք, որն ավելի մոտ է քո կենսակերպին և բնավորությանը: Տարբերակները շատ են, բայց ցանկալի է, որ բուրմունքը լինի թեթև, նուրբ ու ռոմանտիկ:   ԽՈՍԻ՛Ր Գայթակղման հիմքում ինտրիգն է: Ձայնդ, ժեստերդ, պահվածքդ պետք է առեղծվածային դարձնեն քեզ: Կանացի ցածր ձայնը տղամարդուն տրամադրում է շփվելու և խթանում է նրա երևակայությունը: Հիշի՛ր, որ տղամարդիկ ոչ միայն “սիրում եմ աչքերով”, այլ նաև “սիրում են ականջներով”: Հաճելի, նուրբ ձայնով արված հաճոյախոսությունը ևս մեկ քայլ է քո օգտին: Ցանկալի տղամարդուն գայթակղելու համար օգտագործի՛ր “մագնիսացնող հայացքը” սկզբում տղամարդու ուսերի վրայով թեք նայի՛ր անորոշ ուղղությամբ, ապա հայացքդ կանգնեցրու՛ նրա աչքերի վրա: Նայի՛ր արտահայտիչ, բազմանշանակ հայացքով: Սիրախաղի սկզբում կարող ես հոգեբանական մեթոդներ կիրառել` ներդաշնակ շփում ստեղծելու համար: Օրինակ` զրույցի ժամանակ նրանց աննկատ կրկնօրինակի՛ր նրա շարժումներն ու ժեստերը. դա կոչվում է «հայելային արտացոլման» մեթոդ: Տղամարդը քո մեջ կտեսնի ինքն իրեն և ավելի հեշտ կսկսի վստահել քեզ:   ՀՊՎԻ՛Ր Տղամարդիկ սիրում են բարի և ուրախ կանանց: Անկեղծ ժպիտը, ծիծաղն ու կատակները յուրաքանչյուրին կտրամադրեն անկեղծ զրույցի: Չարժե առաջին հանդիպման ժամանակ պատմել սեփական խնդիրների մասին ու բողոքել ճակատագրից. դու տղամարդու համար պետք է լինես տոն ու հանգիստ, այլ ոչ թե գլխացավ: Հիշի՛ր, սեքսուալությունը չի վերաբերում միայն մարմնի մասերին. Այն արտահայտվում է մի շարք մանրուքներով. Ինչպես ես բռնում գինու բաժակը, ինչպես ես ուղղում մազերդ և այլն... Հպվի՛ր նրա ձեռքին նրբորեն, բայց իբր պատահաբար: Այդ ժեստն ասում է, որ դու սպասում ես պատասխան վերաբերմունքի: Անմիջակա՛ն եղիր, բայց ոչ անպարկեշտ: Նկատե՛լ տուր, որ քեզ հաճելի է նրա ընկերակցությունը: Հաճոյախոսություններին պատասխանի՛ր շնորհակալությամբ, բայց առանց ամաչելու. Թող տեսնի, որ գիտես քո արժեքը:   ԻՄԱՑԻ՛Ր ՉԱՓԸ Դիմափոշով «գաջված» դեմքը դեռ ոչ մի տղամարդու չի հիացրել, իսկ բնականին մոտ ստվերաներկը գեղեցիկ է, վառ կարմիր շրթներկն էլ կարելի է փոխարինել մրգային ախորժելի համ ունեցող որևէ փայլով: Մի՛ շփոթվիր գայթակղումը այլասերման հետ, եղի՛ր անբռնազբոս և ուրախ, բայց ոչ կպչուն ու համառ: Եվ, ամենակարևորը, եղի՛ր բնական:    ՈՍԿԵ ԿԱՆՈՆՆԵՐ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ   ● Չափազանց ուշադիր մի՛ նայիր ու մի՛ զննիր անցորդներին: ● Չի կարելի փողոցում անտեսել ծանոթներին: ● Ժամադրավայրում սպասելիս (եթե ինչնչ պատճառներով ավելի շուտ ես տեղ հասել) չի կարելի ձանձրույթից ուսումնասիրել հակառակ սեռի ներկայացուցիչների դեմքերը: ● Զրուցելիս հայացքդ մի՛ կենտրոնացրու խոսացողի շուրթերի վրա:  ● Նայի՛ր զրուցակցիդ աչքերին, քեզ բնական պահի՛ր:    ԶՐՈՒՑԵԼԻՍ  ● Երբեք քո մասին ամեն ինչ մի՛ պատմիր միանգամից: Ավելի շատ նրան լսիր:  ● Աշխատիր ցույց տալ, որ հետաքրքրված ես:  ● Թող տղամարդը խոսի որքան ուզում է. նրանք սիրում են, երբ իրենց լսում են:  ● Ոգևորիր խոսակցիդ, օրինակ` «ինչ հետաքրքիր է» կամ «հաճելի է լսել քեզ» արտահայտություններով:  ● Խուսափի՛ր բամբասանքներից :  ● Խուսափի՛ր խոսքը “փչացնող” բառերից` “ասենք”, “խոսքի”, “ուրեմն”, “այսինքն”…  ● Մի՛ օգտագործիր գռեհիկ արտահայտություններ:  ● Մի՛ ընկիր մանկության գիրկը. Այնտեղից վերադառնալը դժվար է:  ● Խոսի՛ր դանդաղ և ինքնավստահ: Արագ խոսքը հասկանալը դժվար է:  ● Երբեք նրան մի՛քննադատիր ուրիշների ներկայությամբ:  ● Խոսելիս մի՛ մոռացիր ժպտալ:    ՔՈ ԺՊԻՏԸ  ● Ժպիտը դրական է ազդում զրուցակցի վրա: Բայց ժպիտը լինում է անկեղծ և արհեստական: Մարդիկ տարբերում են արհեստական և ինքնաբուխ ժպիտները:  ● Հայելու առաջ առավոտյան հիշիր որևէ հաճելի բան, որպեսզի գեղեցիկ ժպիտը զարդարի դեմքդ: ● Հայելուն չի կարելի մոտենալ առանց ժպիտի:  ● Ժպիտը ոչ միայն ծնվում է զգացմունքից, այլև ծնում է զգացմունք:  ● Ժպտացող աղջկան միշտ բարյացակամորեն են ընդունում: ● Հիշի՛ր. Տղամարդիկ ատում են մռայլ կանանց: ● Քո ժպիտն անփոխարինելի այցեքարտ է:  ● Նվիրած ժպիտից չես աղքատանա: Նվիրի՛ր քո ժպիտը, և դրանից տղամարդն ավելի ուժեղ , հարուստ ու ինքնավստահ կդառնա:  ● Ժպիտը հրաշք է, որն ընծայվում է անվճար:  ● Ժպիտի մասին հիշողությունը կարող է պահպանվել տարիներով:   ՔՈ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ  ● Գնահատի՛ր քեզ: Դու և քո կյանքը ամենաթանկն եք այն ամենից, ինչ գոյություն ունի:  ● Մի՛ բացիր սիրտդ անծանոթի առջև:  ● Մի՛ վատնիր զգացմունքներդ անծանոթի վրա:  ● Երբեք խղճահարությունից դրդված մի՛ կապվիր որևէ տղամարդու հետ:  ● Երբ տղամարդու հետ ես, մի մոռացիր քո “ես” մասին:  ● Ունեցիր արժանապատվության զգացում: ● Մտածիր գլխով, այլ ոչ այն տեղով, որը կիսաշրջազգեստիդ տակ է:  ● Ամուր կանգնիր հողի վրա, “վեր-վեր մի՛ թռիր” զգացմունքների առատությունից:  ● Մի՛ կորցրու քեզ, մի՛ թուլացրու քեզ, երբ հասկանում ես, որ նա անչափ դուր է գալիս քեզ:  ● Ընդառաջ մի՛ գնա ինտիմ թեմաներով խոսակցություններին: Շեղի՛ր թեման:  ● Մի առաջնորդվիր "Ինչ լինում է թող լինի միանգամից” սկզբունքով:  ● Անտեղի մի՛ արագացրու հարաբերությունների ընթացքը:  ● Մի՛ կարծիր, թե կարելի է հեշտությամբ ղեկավարել տղամարդկանց:  ● Մի՛ մտածիր, թե տղամարդկանց հետաքրքրում է միայն սեքսը:  ● Սովորի՛ր ասել “ոչ” :  ● Սեքսից հրաժարվելու համար արդարացումներ պետք չեն:  ● Կարողացի՛ր միշտ վերահսկել քեզ:  ● Մի՛ բացահայտիր քեզ ամբողջովին: Առեղծվածային եղիր:  ● Մի՛ ստեղծիր խնդրահարույց իրավիճակներ: ● Մի՛ պարտադրիր նրան ամուսնանալ քեզ հետ:  ● Ընդառաջ մի գնա անորոշությանը:  ● Մի՛ կառչիր անցյալից, անվերջ մի՛ «վերցրու դիր» անցյալը:  ● Կարողացի՛ր լինել գայթակղիչ, բայց ոչ հասանելի: ● Եղի՛ր բնական, հավատարիմ քո էությանը:  ● Աշխատիր միշտ հրաժեշտ տալ այնպես, ինչպես թիթեռնիկն է սավառնելով հեռանում:    ՝ ԼԻՆԱ ամսագիր   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՇՓՈԹԱՀԱՐ ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ

  <<Նոր  ալիք-2012>>  մրձույթում  Հայաստանը  ներկայացնող  Սուրեն  Առուստամյանը   չգրավելով  մրցանակային  որևէ  տեղ`  դասվեց  մրցույթի  ֆավորիտների թվում  և   Հայաստան  վերադարձավ  բարձր  տրամադրությամբ  ու  մեծ  տպավորություններով: Առուստամյանին  շփոթեցրել  է  նախապես  որոշված  երգերի   փոփոխությունը, սակայն  անգամ  այդ  պայմաններում  երգիչը  իրեն  դրսևորել  է  լավ,  և  իր  ուժերը  փորձել  նաև  փոփ  ոճում:   <<Նոր  ալիք-2012>> մրցանակային  ընդհանուր  ֆոնդը  կազմում  էր  100  հազար  եվրո,  որից  ուղիղ  կեսը  հասավ  հաղթողին: Երկրորդ  տեղ  գրավողը  ստացավ  30  հազար  եվրո դրամական  պարգև,  իսկ  երրորդ  տեղի  համար  սահմանված  էր  20  հազար  եվրո:    Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը
; : :