Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԷՐԻԿԸ ԿՊԱՏՄԻ “ԱՆԻՐԱԿԱՆ” ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

  էրիկի նոր` “Անիրական”   տեսահոլովակը  մեկ   օրվա  ընթացքում  ավելի քան  3000  դիտում  ունեցավ: Էրիկի կարծիքով տեսահոլովակը արդեն իսկ  հասավ  հաջողության: “Կարդացել եմ բազմաթիվ  մեկնաբանություններ   իմ  նոր տեսահոլովակի վերաբերյալ, որոնց   մեծամասնությունը   դրական  էր,  կար նաև  բացասական կարծիքներ, դե իհարկե  առանց  դրանց  էլ  անհնարին  է (ժպտում  է)”, - նշեց  Էրիկը: “Անիրական”     երգի  երաժշտության  հեղինակը Ռիչարդ  Մադլենյանն  է,  խոսքերինը`  Գայանե  Ավետիսյանը,  իսկ  տեսահոլովակի  ռեժիսորը`  Արթուր Մանուկյանը:  “Սյուժեյի  հիմքում  ընկած  է  սերը, որին շատերը երկար են սպասել և  որը  անիրական  է  միշտ  թվացել”,- զրույցում  հավելեց  երգիչը:  Նկարահանումները   տեղի  են  ունեցել  Ֆլորենսիա   ռեստորանային  համալիրում, Երևանի  երթուղային   կայարանի  տարածքում: “Ֆլորենսիայում   կան  գեղեցիկ  տաղավարներ,  որոնք  և  օտագործեցինք  գեղեցիկ  տեսահոլովակ  նկարահանելու համար ,  իսկ  կայարանում  տարածքը մեծ  և  ազատ  էր, նկարահանումների  ժամանակ  խանգարողներ  չկային”,-  հավելեց  Էրիկը: Տեսահոլովակի    գլխավոր   հերոսուհին  այս  տարվա  “վիցցե  միսս  Հայաստան”  Անիտա  Գաբրիելյանն  է:  Տեսահոլովակում  նկարահանվել  են  նաև  “A-Era”  պարային  խումբը:    Այն  հարցին, թե  ինչու  այսքան  երկար  սպասեցնել  տվեց էրիկը  իր  երկրպագուներին` պատասղանեց, որ  անցած  տարի  շատ  էր  եթերներում  հայտնվել`  մրցույթներ, փառատոններ: ”Չի  կարելի  եթերներում  շատ  լինել և  զուգահեռ  տեսահոլովակ  նկարահանել, նաև  ժամանակի  խնդիրն  էր, իսկ  այս  տարի  որոշել  եմ  հիմնականում  զբաղվել   անհատական  գործունեությամբ` նկարահանել  տեսահոլովակներ, որոնք  մնայուն  են, իսկ  փառատոններն  անցողիկ”,- նշեց  երգիչը:  Շատերի  կարծիքով    նոր  տեսահոլովակը    հաջողված  է, քանի  որ  Էրիկի  ձայնային  լավ  տվյալները  լրացնում  են  շատ  խնդիրներ:   Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը   ՆԿԱՐՆԵՐ
Սեքսը եւ ինտերիերը. ի՞նչ փոխազդեցություն կարող է լինել

  Երևի բազմիցս զգացել եք, որ անկողնու պարագաների կամ ննջասենյակի պատերի գույնը ազդում են Ձեր սեռական կյանքի որակի վրա: Դա իրոք այդպես է: Կարմիր սավանը կամ ննջասենյակի պատերի մանուշակագույնը Ձեզ կրքի գիրկը կնետեն: Մասնագետները խորհուրդ են տալիս չափից դուրս կրքոտ մարդկանց խուսափել այդ գույներից' փոխարենն ընտրելով պաստելային գույներ, որոնք կհանգստացնեն Ձեր շուտ բորբոքվող կրքերը: Այն ամուսինները, ովքեր դեռևս վախվորած են ինտիմ հարցերում, պետք է գնեն անկողնու զմրուխտագույն պարագաներ: Այդ գույնը կտրամադրի փորձարկումների գնալ: Եթե զույգը շատ է աշխատում ինտելեկտուալ իմաստով, ապա գիշերը ցանկալի է հանգստանալ կապույտ անկողնում, իսկ եթե հոգնում է ֆիզիկապես, ապա' կանաչ: Եթե Ձեզնից մեկը ցանկանում է նիհարել, և սեքսը դրա միջոցներից մեկն է, ապա խուսափեք նարնջագույնը ննջասենյակ մտցնելուց, քանի որ այդ գույնը արագ քաղց է արթնացնում: Եթե ցանկանում եք Ձեր սեքսուալ փորձին նորություն ավելացնեք, ապա կարող եք գնել մուգ ոսկեգույն անկողնային պարագաներ: Երիտասարդ զույգերը կարող են ավելի վառ հարդարանք ընտրել ննջասենյակի համար: 3-5 տարի համատեղ կյանքը թույլ է տալիս ունենալ գույնզգույն ննջասենյակ, բայց երկար տարիներ միասին ապրելուց հետո լավ կլինի բավարարվել 1-2 գույնով: Մուգ մանուշակագույնը կավելացնի խաղալու ցանկությունը, և Ձեր սեքսուալ փորձարկումներն անմոռանալի կդառնան: Զույգերը, որ հաճախ են վիճում, պետք է խուսափեն մուգ դեղինից, գազարագույնից, վառ կարմիրից: Այդ գույները ոչ միայն կիրքն են ավելացնում, այլև կրակին յուղ լցնելու հատկություն ունեն: Փոխարենը այդպիսի զույգերը կարող են ընտրել կեղտոտ դեղինի կամ կապույտի երանգները: Եթե չեք ցանկանում սեռապես «շուտ ծերանալ», ապա խուսափեք շագանակագույնից, քանի որ հենց այդ գույնն է մյուսներից ավելի շատ նպաստում օրգանիզմի ծերացմանը:   `ledy   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՎԵՐՋԱՊԵՍ ՔՐԻՍՏԻԱՆ ՍՏՅՈՒԱՐՏԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԿԱՐՄԻՐ ԳՈՐԳԻ ՎՐԱ

  Տարատեսակ մեկնաբանություններ սկսեցին արվել այն ժամանակ, երբ Քրիստիան Ստյուարտը հայտնվեց կարմիր գորգի վրա, Տորոնտոյում կազմակերպված "On the Road" ֆիլմի պրիմիերայի ժամանակ: Ֆիլմի ցուցադրումը տեղի է ունեցել Տորոնտո-2012 միջոցառման շրջանակներում: Դերասանուհուն ուղեկցում էին նրա կոլեգաները` Գարրետ Հեդլունդը և Քրիսթեն Դանստը: Քրիստիան Ստյուարտը հագել էր երեկոյան զգեստ ''Zuhair Murad Couture'' ֆիրմայի կողմից առաջարկվող ծաղկային գունազարդումներով: Սա առաջին դեպքն էր, երբ 22-ամյա դերասանուհին ներկայացել էր հանրությանը, այն բանից հետո, երբ բացահայտվեց նրա դավաճանությունը Ռոբերտ Փաթթինսոնի հանդեպ: Հիշեցնենք, որ  նա կապվել էր ամուսնացած ռեժիսոր Ռուբերտ Սադերսենի հետ, ով տարիքով բավականին մեծ էր: Այդ իսկ պատճառով, երիտասարդ, բայց մեծ համբավ վայելող դերասանուհին վերջերս խուսափում էր հանդես գալ հանրության և լրագրողների առջև` խուսափելով ավելորդ մենկնաբանություններից:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ՌԵՄԲՈՆ` ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՐԵԽԱ Է ԵՂԵԼ

  Կասկադյորների ասոցիացիայի նախագահ Արմեն Պետրոսյանն այսօր ն տեղեկացրեց, որ իր երազանքն էր` դառնալ կասկադյոր,-“ Ես մանկուց էլ  շատ անհանգիստ երեխա եմ եղել և առաջին բարդ կոտրվածքները ստացել եմ երկրորդ դասարանում, երբ ավտոտնակների մի տանիքից թռչում էի մյուս տանիքը”: Առաջին ֆիլմը, որտեղ Արմեն Պետրոսյանը հանդես է եկել  որպես կասկադյոր` Տիգրան Խզմալյանի “Պիեռլեկինո”  ֆիլմն է եղել, որտեղ փոխարինում էր Վլադիմիր Մսերյանին: Իր մյուս երազանքը Ռեմբոն` նույն ինքը Արմեն Պետրոսյանը, իրականացրել է արդեն հասուն տարիքում` ստեղծելով կասկադյորների ասոցիացիա,-“ Հայ կինոն երբեք  չի ունեցել իր սեփական կասկադյորները և մենք միշտ կասկադյորներ ենք մուրացել Ռուսաստանից և տարբեր հանրապետություններից: Իսկ այսօր ունենք մեր տղաները , որոնց հմտության վրա զարմանում են օտարերկրյա մասնագետները, որ այս փոքրիկ հանրապետությունում կան նմանօրինակ պրոֆեսիոնալ տղաներ, չնայած իմ երկիրը ինձ համար աշխարհի ամենամեծ երկիրն է”:  Կասկադյորը նշեց, որ նկարահանումների ժամանակ իր բարդ վնասվածքները եղել են ոտքի կոտրվածքը, դեմքի պատռվածք և նմանաօրինակ վնասվածքներ,-“ Շատ լուրջ վնասվածքներ չեն եղել, որովհետև մենք` կասկադյորներս, հնարքները իրականացնելուց առաջ վնասվելու ռիսկը հնարավորինս իջեցնում ենք մինիմումի”: Այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի կասկադյորը, Արմեն Պետրոսյանն ասաց, որ թվարկելու համար անհրաժեշտ կլինի մի քանի օր, սակայն նշեց ամենակարևոր կետերը,-“Առաջին հերթին կասկադյորը պետք է ունենա ցանկություն, նվիրվածություն այդ աշխատանքին, որովհետև դա ապրելու ձև է, ոչ թե մասնագիտություն”:    Նյութը պատրաստեց՝ Արևիկ Ավետիսյանը
Բրիթնի Սփիրսի նախկին մենեջերը երգչուհուն թմրանյութեր է մատակարարել

  Բրիթնի Սփիրսի ընտանիքը շահել է երգչուհու նախկին մենեջեր Սեմ Լուֆտիի նկատմամբ դատական գործը, որը Սփիրսին զրպարտության մեջ էր մեղադրել: Սեմի խոսքով` երգչուհին սեւացրել էր իր անունը` մեղադրելով իրեն թմրանյութեր մատակարարելու մեջ: Բացի այդ, նա մեղադրել էր Սփիրսի ծնողներին զրպատության մեջ: Երգչուհու փաստաբաններին հաջողվել է ապացուցել, որ ստում է ոչ թե Սփիրսը, այլ Լուֆտին: Դատարանն էլ մերժել է նախկին մենեջերի հայցն ընդունել` փաստերն անբավարար համարելով:   ՝     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝        
ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ ԱՐՑԱԽՈՒՄ

  Հայկական շոու-բիզնեսում շաբաթը ուրբաթից շուտ է գալիս, մենահամերգն էլ` տեսահոլովակից: Չնայած բոլորս անհամբեր սպասում էինք Սարգիս Ավետիսյանի նոր երգի և տեսահոլովակի մանրամասներին, երգիչը որոշեց էլ ավելի անկանխատեսելի լինել:  Արցախում բնակվող նրա երկրպագուները կարող են արդեն օրերը հաշվել մինչև հոկտեմբեր. հենց այս ամսին էլ կկայանան Սարգիս Ավետիսյանի հյուրախաղերը Արցախի մի քանի քաղաքներում: Սա կլինի նրա երկրորդ այցելությունը Արցախ աշխատանքային նպատակներով: Դեռ 2008թ. նա մասնակցեց այնտեղ կազմակերպված “Ընծա” փառատոնին:  Նախնական տվյալներով, Ավետիսյանը կայցելի Ստեփանակերտ և Հադրութ: Այլ քաղաքներ այցելելու հնարավորությունը որոշ չափով, իհարկե, կախված կլինի երկրպագուների ակտիվությունից:  Դե ինչ աղջիկնե՛ր, այսպիսի հնարավորությունն ամեն օր չի թակի ձեր դուռը: Ժամանակն է ցույց տալ, թե ինչպես է Արցախը դիմավորում արցախցիներին:   Նյութը պատրաստեց` Լարիսա Ասլանյանը
ԴԵՐԱՍԱՆՈՒՀՈՒՆ ԿՐԿԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ

  Կալանավայրը չի ցանկանում երկար ժամանակով բաց թողնել Լինդսի Լոխանին: Հայտնի է դարձել, որ դերասանուհի Լինդսի Լոխանիին կրկին սպառնում են ձերբակալել: Դերասանուհին մեքենան կայանելու պահին վրաերթի է ենթարկել  մի մարդու: Այս ամենը տեղի է ունեցել գիշերը, երբ դերասանուհին ավտոկայանում ցանկացել է կայանել իր Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան: Չնայած նրան, որ Լոխանին շարժվել է շատ դանդաղ, սակայն` նրա մեքենայի ետնամասում, անակնկալ հայտվել է ինչ-որ մարդ: Երգչուհին դուրս է եկել մեքենայից, ուսաումնասիրել և անմիջապես գնացել հյուրանոց: Արդեն երեկոյան իր տան առջև սպասում էին ոստիկանության ներկայացուցիչները և նրան ձերբակալել են` տուժածին թողնելու և վթարի վայրը լքելու պատճառով: Այս պահի դրությամբ դերասանուհին ազատ է արձակվել, սակայն ոստիկանությունը կատարում է հետաքննություն: Եթե բացահայտվի, որ դերասանուհին դիտավորյալ վնասել է տուժածին և թաքնվել հյուրանոցում, ապա նրա առաջ հաստատ իր դռները կբացի բանտախուցը:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :