Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԷՐԻԿԸ ԿՊԱՏՄԻ “ԱՆԻՐԱԿԱՆ” ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

  էրիկի նոր` “Անիրական”   տեսահոլովակը  մեկ   օրվա  ընթացքում  ավելի քան  3000  դիտում  ունեցավ: Էրիկի կարծիքով տեսահոլովակը արդեն իսկ  հասավ  հաջողության: “Կարդացել եմ բազմաթիվ  մեկնաբանություններ   իմ  նոր տեսահոլովակի վերաբերյալ, որոնց   մեծամասնությունը   դրական  էր,  կար նաև  բացասական կարծիքներ, դե իհարկե  առանց  դրանց  էլ  անհնարին  է (ժպտում  է)”, - նշեց  Էրիկը: “Անիրական”     երգի  երաժշտության  հեղինակը Ռիչարդ  Մադլենյանն  է,  խոսքերինը`  Գայանե  Ավետիսյանը,  իսկ  տեսահոլովակի  ռեժիսորը`  Արթուր Մանուկյանը:  “Սյուժեյի  հիմքում  ընկած  է  սերը, որին շատերը երկար են սպասել և  որը  անիրական  է  միշտ  թվացել”,- զրույցում  հավելեց  երգիչը:  Նկարահանումները   տեղի  են  ունեցել  Ֆլորենսիա   ռեստորանային  համալիրում, Երևանի  երթուղային   կայարանի  տարածքում: “Ֆլորենսիայում   կան  գեղեցիկ  տաղավարներ,  որոնք  և  օտագործեցինք  գեղեցիկ  տեսահոլովակ  նկարահանելու համար ,  իսկ  կայարանում  տարածքը մեծ  և  ազատ  էր, նկարահանումների  ժամանակ  խանգարողներ  չկային”,-  հավելեց  Էրիկը: Տեսահոլովակի    գլխավոր   հերոսուհին  այս  տարվա  “վիցցե  միսս  Հայաստան”  Անիտա  Գաբրիելյանն  է:  Տեսահոլովակում  նկարահանվել  են  նաև  “A-Era”  պարային  խումբը:    Այն  հարցին, թե  ինչու  այսքան  երկար  սպասեցնել  տվեց էրիկը  իր  երկրպագուներին` պատասղանեց, որ  անցած  տարի  շատ  էր  եթերներում  հայտնվել`  մրցույթներ, փառատոններ: ”Չի  կարելի  եթերներում  շատ  լինել և  զուգահեռ  տեսահոլովակ  նկարահանել, նաև  ժամանակի  խնդիրն  էր, իսկ  այս  տարի  որոշել  եմ  հիմնականում  զբաղվել   անհատական  գործունեությամբ` նկարահանել  տեսահոլովակներ, որոնք  մնայուն  են, իսկ  փառատոններն  անցողիկ”,- նշեց  երգիչը:  Շատերի  կարծիքով    նոր  տեսահոլովակը    հաջողված  է, քանի  որ  Էրիկի  ձայնային  լավ  տվյալները  լրացնում  են  շատ  խնդիրներ:   Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը   ՆԿԱՐՆԵՐ
Սկանդալ հայկական X-Factor նախագծում.

   «Իքս-ֆակտոր» ժյուրիի անդամները շոկի մեջ են: Մասնակիցներից մեկը պնդում է, թե համերգներով շրջում է աշխարհից-աշխարհ, եւ որ իր համար երգ է գրել Իգոր Կռուտոյը, սկսում է վիճել Ավետ Բարսեղյանի եւ Գարիկ Պապոյանի հետ: Մնում է զարմանալ, թե ինչպես է երիտասարդը հայտնվել հեռուստաընկերության տաղավարում:     ՝ top-     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝   
Մեր մանկության գովազդները, որոնք քաղցր հուշեր են արթնացնում.

    Երբևէ մտածե՞լ էիք, որ գովազդը կարող է հաճելի հուշեր արթնացնել:    Ներկայացնում եմ գովազդային տասնյակ, որոնք ինձ մոտ կարոտախտի պատճառ դարձան: Կարոտ դեպի ոչ հեռավոր 90-ականներ, կարոտ դեպի մանկություն...   10. Lenor   9. Ftella   8. Royal Armenia   7. Yupi   6. Mba   5. Raffaello   4. Galina - Blanca   3. Mentos   2. Nescafe՛   1. Coca-Cola   ՝pahooo.blogspot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
«Euphoria» երգը Ջուսը ավելի լավ կատարեց, քան ինքը՝ Loreen-ը (Video)

    Euphoria- Cover by JUICE   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՆԴՐԱՆԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ 'ԿԻՆՈԱՐՎԵՍՏԸ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ Է ՈՉ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ'

  Օրերս կայքը զրուցեց դերասան Անդրանիկ Զաքարյանի հետ, ով իր վրդովմունքը արտահայտեց, կապված կինոարվեստի բնագավառում տեղի ունեցող կտրուկ փոփոխությունների հետ:- Վերջերս էկրաններից երևում են շատ դեմքեր, ովքեր հայտնվում են և անհետանում են, սակայն այդքանով հանդերձ իրենց համարում են դերասան, ճանաչված դեմք: - Կերպարներ կերտելու առումով, ինչպիսի՞ կարծիք կհայտնեք:- Իսկական դերասանի համար չկան անկերտելի կերպարներ. դերասանը դերասան է համարվում, քանզի նա կարողանում է մարմնավորել յուրաքանչյուր կերպար` թե' բացասական, թե' դրական: Նշեմ, որ ես ինքս էլ շատ դեպքերում հանդես եմ եկել` որպես բացասական կերպար: Ասեմ նաև, որ միմյանցից չեմ զատում լավ և վատ կերպարներ հասկացությունը: Եվ այսպես շարունակ ձևավորվում են թյուր կարցիքներ, որոնք կործանում են մեր կինոասպարեզը: - Ապագայում, ո՞ր ծրագրերում կտեսնենք Անդրանիկ Զաքարյանին: - Դե, ինչպես միշտ հանդես կգամ ''Կյանքի կարուսել'' հեռուստանախագծում, իսկ հանգամանքների բերումով, առայժմ ոչ մի ստույգ հրապարակում չեմ կարող անել: Ուղղակի կասեմ, որ ստացել եմ բազմաթիվ առաջարկներ, և առաջիկայում ընտրություն անպայման կանեմ: Այս ամենն իհարկե իմ հիմնական պլանները չեն, այլ համատեղելիություններ են` թատրոնի իմ  հիմնական աշխատանքին զուգահեռ: Իսկ թատրոնից կարող եմ ասել, որ ամսվա կեսից կլինեն նոր ներկայացումներ, որոնցում ես կմարմնավորեմ ինձ հատկացված կերպարները:   Նյութը պատրաստեց`  Մարգարիտ Ավետիսյանը
ԹԵՅԼՈՐԸ ԻՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԲԱԺԱՆՎԵԼ Է ՔԵՆԵԴԻԻՑ

  Երգչուհի Թեյլոր Սվիֆտը բաժանվել է իր 18-ամյա ընկերոջից` Կոննոր Քենեդիից: 22-ամյա երգչուհին Քենեդիի հետ հանդիպել է ամռանը` կարճ ժամանակով: Սակայն նրանք միմյանցից տարբերվում են ապրելակերպով (երիտասարդ տղան դեռ դպրոցում է սովորում), երիտասարդների կապը խոչընդոտեց Թեյլորի նոր ալբոմի աշխատանքներին  և նրանք որոշեցին բաժանվել: Նրանցից յուրաքանչյուրը հանգիստ գնաց իր ճանապարհով: Նրանք շատ լավ են միմյանց հետ: Վերջին հանդիպումից արդեն մեկ ամիս է անցել: Մինչև տարեվերջ Թեյլորը զբաղված կլինի իր նոր ալբոմով: Հիշեցնենք, որ Սվիֆտը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը` "Begin Again",  որը կա նաև իր նոր ալբոմում:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Սանտա Կլաուսների շքերթ Նյու Յորքում

  Մանհեթենի գլխավոր փողոցում այսօր անց է կացվելու Սանտա Կլաուսների շքերթ: Հարյուրավոր կարմիր հագուստներով մարդիկ իսկական կախարդական երթ են կազմակերպել, հայտնում է ИТАР-ТААС-ը:  Յուրաքանչյուր Սանտա Կլաուս պետք է բարձր ծիծաղի ու փորձի նմանեցնել իր ծիծաղը Սանտա Կլաուսին:  Այս բարեգործական միջոցառումը սկիզբ է առել դեռևս 1902 թն ու «Ամերիկայի կամավորներ» ասոցիացիան այն կազմակեպում է քաղաքի աղքատ բնակչությանը օգնություն տրամադրելու համար:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :