Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

“ՎԻՏԱՄԻՆԻ” ՎԱՉԵՆ ՇԱՏ ԼՈՒՐՋ Է

  Ասում են, թե “Վիտամին” ակումբի Վաչեն, հակառակ իր բեմական կերպարի, իրականում շատ ավելի լուրջ երիտասարդ է: Ասում են նաև, թե զբաղվածության և բնավորություն պատճառով Վաչեն չշփվող է ու չի հաճախում հասարակական վայրեր: Ըստ լուրերի Վաչեն իր զուգընկերուհուն դեռ չի գտել: Իսկ միջոցառումներից մեկի ժամանակ խոստովանել է, որ անկեղծ հարաբերություններ ունենալու ու երկրորդ կեսին փնտրելու ժամանակն է:
«Տիտանիկ» ֆիլմի` կադրից դուրս հայտնված դրվագների լուսանկարները. Ֆոտո

  1997թն Ջեյմսոն Քեմերոնի կողմից նկարահանված «աղետալի ֆիլմը» վաղուց արդեն լեգենդ է դարձել, հայտնում է Relax-ը: «Տիտանիկը» ֆամենաեկամտաբեր ֆիլմերից է կինոյի ողջ պատմության ընթացքում: «Տիտանիկի» ռեկորդը «Օսկարի» 11 մարցնակն է և 1997թ` «Լավագույն ֆիլմ» ճանաչվելու փաստը: Ներկայացնում ենք ֆիլմի` կադրից դուրս հայտնված դրվագների լուսանկարները:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՉԵՐԵՊԻՆ ԲԱՆՏԱՐԿԵԼ ԵՆ, ԻՍԿ ՆԱ ԳՆՈՒՄ Է ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ

  Արսեն Թադևոսյան անուն, ազգանունը գուցե շատերին ոչինչ չհիշեցնի, սակայն, երբ լսեն Չերեպ անունը, ապա անմիջապես շատերը գուցե և ասեն` “հա, հեռուստացույցի տղան է”:  -ը հասցրեց, մինչ Արսենի մեկնումը, զրուցել իր հետ և տեղեկացվել նրա ծրագրերի մասին: Սկսենք նրանից, որ չնայած` ֆիլմում կերտած իր խիստ կերպարին, Արսենը չափազանց հումորի զգացումով մարդ է և զրույցի ընթացքում հասցրեց նաև կատակել: Նա սկսեց  իր հետ կատարված զավեշտալի դեպքերց. “ Երբ երեխայիս ուղեկցում եմ դպրոց, նրա դասընկերները և դպրոցի աշակերտները շատ լուրջ հայացքով մոտենում, ձեռքս սեղմում և ասում են “բարև Չերեպ ձաձա”: Շատ հաճախ, փողոցում քայլելիս, լսում եմ այսպիսի արտահայտություններ` “վայ, հեռուստացույցի տղան է”, իսկ ես շրջվում և պատասխանում եմ`”չէ ցավտ տանեմ, պապայիս անունը հեռուստացույց չէ”: Արսենը շատ պատահական է սկսել նկարահանվել  ֆիլմերում. “Ինձ տեսել և հրավիրել են նկարահանվելու, իսկ առաջին անգամ նկարահանվել եմ “Որոգայթ” հեռուստասերիալում: Արսենի կողմից շատ հաճախ արտաբերած բառը “գյարդարախուրդ”-ն  է և անմիջապես նրանից ճշտելով` հասակացանք, որ դա շատերին ծանոթ “գյաբառլամիշ” արտահայտության ավելի կատաղած ձևն է, ինչպես, որ նշեց Արսենը: Թե ինչու հենց Չերեպ անունն է կրում ֆիլմում, Արսենը բացատրեց այսպես,- Չերեպ շատ-շատ եմ սիրում, իմ տունը, մեքենան ամբողջությամբ կահավորված է չերեպներով, հագուստներս զարդարված է չերեպի նկարներով, դաջվածքներս չերեպներ են: Մի խոսքով “մեր վերջը” չերեպն է”: Արսենը ամուսնացած է և ունի երկու որդի: Քանի որ, այժմ “Եզրագծից այն կողմ” հեռուստասերիալում նա բանտարկված է` մի քանի ժամից  գնացքով մեկնելու է Վրաստան: Դերասանը ռեժիսորին խնդրել է` ֆիլմում  իր բանտարկությունը երկար տևի, որպեսզի կարողանա ընտանիքի հետ հանգիստը ավելի երկար վայելի: Այն հարցին, թե հենց այս պահին ինչ կցանականա, պատասխանեց,- “Հենց հիմա կուզեմ, որ ընտանիքիս հետ, առանց խնդիրների հասնեմ Վրաստան, մաքսայինում կյանքս չուտեն և հաճելի հանգիստ վայելեմ”: Արսենը մեզ ներկայացրեց նաև իր մեքենաների ցանկը,-“ Վարում եմ “Սպորտյակ” , “Իսուզու”, որով և նկարահանվում է ֆիլմում և ” Տոյոտա”,որը վարում եմ, երբ ընտանիքիս հետ պատրաստվում եմ  երկար ճանապարհ գնալու”: Շատերը կկարծեն, թե Արսենը ֆիլմերում նկարահանվելով` վաստակում է շատ փող, սակայն...,-“ Կինոն մեզ փող չի տալիս, մենք այլ աշխատանքներով ենք զբաղվում  (բիզնես), որպեսզի կինոն պահենք, իսկ մեքենաները` ընկերներիցս եմ նվեր ստացել”: Արսենը`երեկոյան շատ ուշ  ժամերին, մեքենայում նախընտրում է լսել “Enigma” երաժշտություն, ընդ որում շատ բարձր: Դե ինչ, Արսենին մաղթենք հաճելի հանգիստ և բարի վերադարձ:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ ԿՎԱՐԻ ԵՐԿՐԻ ԳԱՆՁԵՐԸ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ

    Կապ հաստատելով երկար ժամանակ էկրաննրին չերևացող և բոլորիս կողմից շատ սիրված Կարեն Քոչարյանի հետ՝  պարզեցինք, որ այս շաբաթ օրվանից Արմենիա հեռուստաալիքով Նազենի Հովհհանիսյանի հետ մեկտեղ Կարեն Քոչարյանը վարելու է <<Երկրի Գանձերը>> հաղորդումը, ինչպես նաև՝ որպես սցենարի հեղինակ: armcatalog.. հետ զրույցուն պ. Քոչարյանը նշեց նաև, որ սույն ամսվա վեջերին պետք է վարի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցող Արտեմի Այվազյանի 110 ամյակին նվիրված երեկոն, որը կազմակերպում է Մշակույթի նախարարությունը:  -Ի՞նչ տարբերություն կասեք, երբ  նախկին հեռուստատեսությունը համեմատեք ներկայիս հետ. Շատերն ասում են , որ նախկինում քաղցրություն կար, իսկ այժմ ամեն ինչ գունավոր է, բայց անհամ: 30 տարվա փորձ ունեցող հաղորդավարը, ասյպես պատասխանեց հետևյալ հարցին,-<<Քաղցրություն չէի ասի, բայց կար խստություն, պրոֆեսիոնալիզմ, ինչպես նաև կարգ ու կանոն>>: Եվ վերջում Կարեն Քոչարյանը մաղթեց նոր սերնդի ներկայացուցիչներին՝ սիրեն իրենց գործը և քաղաքը: Իսկ մեզ բոլորիս մնում է միայն լսել և հետևել ավագ սերնդի խորհուրդներին:  
"Դժվար ապրուստ" Մերին սերիալում մահանալուց հետո հայտնվել է Ամերիկայում. ՖՈՏՈ

  “Դժվար ապրուստ” հետեւողներին դեռեւս անհայտ է` Մերիի դերակատարը սերիալի շրջանակում իսկապես մահացել է, թե առաջիկայում կպարզվի հակառակը:): Մերի Մակարյանը վերջին շրջանում ոչ միայն հեռուստաէկրանին չի հայտնվում, այլեւ ներկա չէ ընկերների, կոլեգաների տարեդարձերին կամ հանրային հետաքրքրություն ունեցող միջոցառումների:  Սերիալային դերասանուհին այս օրերին Միացյալ Նահանգներում է, ինչի առիթով ամերիկաբնակ երգիչ Նորոն իր “ֆեյսբուքյան” էջում լուսանկար է տեղադրել եւ հումորային հետեւյալ գրառումը կատարել. “Սերիալում որ մահանում են, ընկնում են Լոս Անջելես”: Մերի Մակարյանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում է նոյեմբերի 11ն “Alex” թատրոնում կայանալիք “Armenian Golden Star Awards” մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով. ““King” մշակութային ընկերությունն ինձ խրախուսական մրցանակ է հանձնելու որպես երիտասարդ լավագույն դերասանուհի, ինչի համար շատ ուրախ եմ: Դա կլինի իմ առաջին մրցանակը”:  Ինչպես նա է տեղեկացրել, մրցանակաբաշխությանը մասնակցելու են նաեւ Կոնստանտին Օրբելյանը, Արաքսյա Վարդերեսյանը, Ավրաաամ Ռուսսոն, Սիլվա Հակոբյանը, Համլետ Գեւորգյանը, Սամվել Գրիգորյանը, Ռուբեն Սասունցին, Սուպեր Սաքոն եւ այլք:   Մերին նշել է նաեւ, որ առաջին անգամ է Միացյալ Նահանգներում, անչափ տպավորված է, իսկ առաջիկայում կվերադառնա Երեւան` շարունակելու սերիալային աշխատանքը:       ՝ bravo.
″ՊԱՈՒԶԱ ԱՆՈՆ″ ՇՈՒՏՈՎ ՆՈՐ ՀՈՒՄՈՐԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ

  Հումորի սիրահարներին, հատկապես Պ. Անոյի երկրպագուներին, ուրախացնենք, որ շուտով հեռուստաեթերից կտեսնենք սիրված դերասանուհուն: Վերջինս պատրաստել է նոր հումորային ծրագիր, որն էլ շատ շուտով կհանձնի հեռուստադիտողի դատին: -ը այս և այլ հարցերի շուրջ զրուցեց Պ. Անոյի հետ. - Ինչո՞վ է զբաղված այսօր Պ. Անոն: - Մոտ 2 ամիս է հանգստանում եմ, բայց կան նաև նոր հումորային ծրագրեր: Իմ և հումորիստ Արմեն Ավետյանի նախագիծը ընթացքի մեջ է, և թե որ հեռուստատեսությամբ եթեր կհեռարձակվի, առայժմ պարզ չէ: Ծրագրից խոսել չեմ ցանկանում, գաղտնիք է. Շուտով կլինի եթերում: - Հեռուստատեսությունը այսօր ողողված է հումորային հաղորդումներով.  ինչպե՞ս եք գնահատում և ի՞նչ  որակ ու մակարդակ են թելադրում: - Ինձ համար ամենաորակովն ու մակարդակովը ″Կարգին սերիալն″ է, կարգին տղաներն են, մի քիչ էլ ″Վիտամին ակումբը″: - Իսկ ի՞նչ կասեք սերիալների մասին: - Սերիալներին շատ լավ եմ վերաբերվում, մարդիկ զբաղվում են, և որ ամենակարևորը դերասանների համար աշխատանք կա: Երբեմն ես նույնպես նայում եմ սերիալ, այնպես որ շատ նորմալ եմ ընդունում: - Եթե առաջարկ ստանաք սերիալներում նկարահանվելու, կընդունե՞ք: - Ինչու չէ, իհարկե: Ես սերիալում նկարահանվել եմ` Քրիստ Մանարյանի ″Չորս գումարած″ սերիալում: - Ինչպե՞ս եք վերաբերվում նոր, սկսնակ դերասաններին: - Եթե շնորհալի են, ապա շատ լավ: Նույնիսկ ուրախանում եմ` տեսնելով, որ ունենք տաղանդավոր դերասաններ, բայց զայրանում եմ, երբ տեսնում եմ, ինչ որ սրճարանի աշխատողի կամ երգչի բռնել  բերել են ու նկարում են: - Հնարավո՞ր է Ձեր համագործակցությունը նոր, սկսնակ դերասանի հետ: - Իհարկե, եթե տաղանդավոր է: - Ի՞նչ կավելացնեիք: - Ցանկանում եմ միշտ լավ և շնորհալի դերասաններ լինեն, որ սերունդներին փոխարինեն:   Նյութը պատրաստեց` Մարինե Բաբայանը
ԱՄԵՆԱՌՈՄԱՆՏԻԿ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

  Առաջարկում ենք Ձեզ դիտել երգիչ Թեյլոր Սվիֆտի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է “Begin Again” երգի հիման վրա: Տեսահոլովակը աներևակայելի ռոմանտիկ է ստացվելով: Պատճառներից ամենագլխավորն այն է, որ նկարահանումները ընթացել են սիրո քաղաքում` Փարիզում: Սցենարն այսպիսին է. երիտասարդ և շատ հմայիչ ֆրանսիացին սրճարանում հանդիպում է գլխավոր հերոսուհուն: Երիտասարդները հենց առաջին հայացքից սիրահարվում են: Դե ինչ, չշարունակելով բացահայտումները, դիտենք միասին:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :