Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԲԱՐԿԱՑԱԾ ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻՆ ՉԻ ԴԻՄԱՆՈՒՄ. ՎԻԴԵՈ

   
Հայաստանի դրոշը` Լեդի Գագայի հագուստին. Ֆոտո

  Վերջերս հաճախ տարբեր արտասահմանյան աստղերի տեսահոլովակներում կամ հագուստների վրա նկատում ենք հայկական խորհրդանիշներ: Ահա ևս մեկ օրինակ, Լեդի Գագան հագուստ է կրում, որի վրա պատկերված է Հայաստանի դրոշը:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Քաղցրի սիրահարները հաճախ իրենց տարիքից մեծ են երևում

  Ուսումնասիրման համար հրավիրել էին 569 տղամարդու և կնոջ` 50-70 տարիքային խմբի: Նախ բոլոր մասնակիցներից արյան անալիզ է վերցվել`շաքարի պարունակությունը արյան մեջ որոշելու համար: Ապա, կախված գլյուկոզային պարունակությունից, մասնակիցներին բաժանել են երեք խմբի (բարձր, միջին և ցածր գլյուկոզայի պարունակությամբ): Առանձնացրել են դիաբետով հիվանդների խումբը, որում ընդգրկված էին 33 մարդ:   Այս ամենից հետո փորձի բոլոր մասնակցներին լուսանկարել են: Մասնակիցներին ըստ լուսանկարի գնահատելու համար հրավիրել էին 60 այլ կամավորների:   Պարզվել է, որ անկախ նրանից՝ մարդը որքան է կշռում, ծխում է, թե ոչ, որքան հաճախ է ընդունում արևային վաննաներ, այն մարդիկ, որոնց արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը շատ էր, ավելի մեծ էին երևում:   Հրավիրված փորձագետների կարծիքով՝ ամենատարեցը դիաբետիկներն էին երևում: Միջին հաշվարկով նրանք 1 տարի և 7 ամսով մեծ էին երևում, քան նրանց հասակակիցները, որոնց արյան մեջ գլյուկոզայի պարունակությունն ավելի քիչ է:   Գիտնականների կարծիքով՝ յուրաքանչյուր 0,18 գրամ շաքարն արյան մեջ տեսանելիորեն ծերացնում է մարդուն 5 ամսով:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մարսում կարելի է ապրել

  Մարսի մակերեւույթին ճառագայթման մակարդակը, որը գիտնականները համարում էին Կարմիր մոլորակ մարդու վայրէջքի արգելքներից մեկը,  իրականում համեմատելի է Երկրի  ստորին ուղեծրի ճառագայթմանը: Այդ մասին են վկայում Curiosity մարսագնացի չափումների տվյալները:   Բուլդերի (Կոլորադո) Հարավարեւմտյան հետազոտական ինստիտուտի ներկայացուցիչ Դոն Հասլերը հայտարարել է, որ աստղագնացները կարող են ապրել այդ պայմաններում: Հասլերը Curiosity վրա հաստատված ճառագայթման ֆոնի տվյալների հետազոտման առաջատար ուսումնասիրողն է, հայտնում է dni.-ն:   Երկիր մոլորակի բնակիչներին ճառագայթումից պաշտպանում է մագնիսական հզոր դաշտը, որը Մարսը չունի: Հենց այդ փաստն էր ստիպել գիտնականներին կասկածել,  թե կարող է արդյոք աստղագնացն ապրել Կարմիր մոլորակում վայրէջք կատարելու դեպքում: Սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Մարսի մթնոլորտը ազդեցիկ պատնեշ է տիեզերքի վտանգավոր արագաշարժ մասնիկների համար:    Հասլերն ընդգծել է, որ ստացված արդյունքները նախնական են, քանի որ նախատեսված երկու տարվա առաքելությունից Curiosity-ն Մարսի մակերեւույթի ուսումնասիրությամբ միայն երեք ամիս է զբաղվել: Մոլորակի վրա ճառագայթման մակարդակի ճշգրիտ թվերը կհաստատվեն ավելի ուշ, հավելել է նա:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Toyota-ն նորոգման համար հետ Է կանչում պատմության մեջ ռեկորդային թվով ավտոմեքենաներ

  Ճապոնիայի «Տոյոտա» ավտոհսկան նոյեմբերի 14ն հայտարարել Է նորոգման համար պատմության ընթացքում ռեկորդային թվով ավտոմոբիլների հետկանչման մասին: Խոսքը վերաբերում Է գրեթե երեք միլիոն ավտոմեքենաների, որոնք վաճառվել են երկրի ներսում եւ արտասահմանում:   Ճապոնիայում հետ Է կանչվում 1,52 միլիոն ավտոմեքենա, որոնք վաճառվել են 2000 թվականի օգոստոսից մինչեւ անցյալ տարվա վերջը: Գործողությունը տարածվում Է 13 մոդելների վրա, ներառյալ Ճապոնիայում շատ մեծ ժողովրդականություն վայելող հիբրիդային «Պրիուս»-ը:   Արտասահմանում նորոգման Է ենթակա շուրջ 1,25 միլիոն ավտոմոբիլ: Մի շարք դետալների անբավարար որակի պատճառով դրանցում որոշ դեպքերում կարող Է լռվել ղեկային կառավարումը: Թերություններ են հայտնաբերվել  նաեւ մի շարք հիբրիդային ավտոմեքենաների Էներգահամակարգերում:   Այս գործողությունը, դատելով ըստ ամենայնի, մեծ վնաս կհասցնի «Տոյոտա» վարկին, որը վերջերս հայտարարել Է ամբողջ աշխարհում իր արտադրության ընդլայնման պլանների մասին:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Երջանիկ ամուսնության գաղտնիքները

  Տղամարդիկ բնակչության կանացի կեսից ոչ պակաս են երազում ընտանիքի, կնոջ ու երեխաների մասին։ Կինը, իր հերթին, տարված է հարսանիքի, սպիտակ զգեստի եւ այն մտքով, որ պսակադրությունից հետո ամուսինն իրեն ձեռքերի վրա կպահի։ Mignews - ը չափազանց տխուր է համարում, երբ կյանքի նկատմամբ ունեցած մանր, բայց նշանակալի հայացքների պատճառով հաճախ ընտանիքներ են քանդվում։ Բանն այն է, որ խնդիրը փնտրում ենք հանգամանքների, ճակատագրի, այլ մարդկանց, մեր կեսի, բայց ոչ՝ մեր մեջ, նշում են հոգեբանները։  Դիտարկենք երջանիկ ընտանեկան կյանքի մի քանի կետ։   1. Մի փոխիր նրան, այլ՝ ինքդ քեզ   Մարդուն փոխելու փորձերն անշնորհակալ զբաղմունք է։ Առավել եւս, որ, որպես կանոն, նրա բնավորությունն ու սովորությունները գիտենք դեռեւս մինչեւ ամուսնությունը։ Այդ պատճառով, կեսիդ փոխելու փորձերի փոխարեն փոխիր թերությունների հանդեպ վերաբերմունքդ։   2. Գնա փոխզիջման   Այս խոսքերը բազմիցս ենք լսել, եւ այնուամենայնիվ, պետք է սովորենք փոխզիջման գնալ։   3. Փոխըմբռնում ու վստահություն   Եթե անընդհատ խանդես ու պահանջես, ապա ոչ մի լավ բան չի ստացվի։ Պետք է վստահել ու հասկանալ, չէ՞, որ կատարյալ չենք, եւ սեփական ընտրության իրավունք ունենք, նույնիսկ, եթե այն սխալ է։   4. Աջակցություն եւ օգնություն   Ինչ էլ որ պատահի, միշտ եղիր ամուսնուդ կամ կնոջդ կողքին։ Օգնիր քո կեսին գլուխ հանել, եթե նա խճճվել է։ Չէ՞, որ մեր հանդեպ հենց այդպիսի վերաբերմունք ենք պահանջում։ Առավելեւս, որ երեխաներին էլ լավ օրինակ է պետք ծառայել. հենց նրանք են մի օր, իրենց անհաջողություններով ու բացթողումներով, սկսելու դրսեւորել ձեր ամուսնության որակն ու ջրի երես հանել ձեր բոլոր սխալները։ Հիշեք, եթե սիրում եք միմյանց, ապա ոչ մի վեճ չի կարող ստիպել կասկածել ձեր ընտրության եւ երջանկության մեջ, չէ՞, որ մենք ենք այն կառուցում, իսկ կիսվելով՝ բազմապատկում ենք։   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Բրավո փողոցային երաժիշտին.

        Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
; : :