Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԿԵՅԼԻՆ ԻՐ ՍԵՐԻԱԼՈՎ ՍՏԻՊՈՒՄ Է ԾԻԾԱՂԵԼ

    Շատերին անհասանելի և ցանկալի հեռուստահաղորդավարուհի Կեյլի Կուոկոն, համաձայնել է մասնակցել Esguire Mexico նկարահանումներին: Լուսանկարները ստացվել էին շատ գեղեցիկ, գրավիչ, նուրբ և միևնույն ժամանակ սեքսուալ: Կուոկոն, նկարահանվելով "Зачарованные" հեռուստասերիալում, անցել է հոլիվուդյան գեղեցկուհիների շարքը, և չի վախենում ցուցադրել իր գեղեցիկ կազմվածքը: Այդ իսկ պատճառով գեղեցկուհին առանց կաշկանդվելու հագել էր գեղեցիկ կարճ շորտեր, գիշերային զգեստներ, կարճ վերնաշապիկներ: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա խոստովանել է, որ "Теория большого взрыва" սերիալի նկարահանումները շատ զվարճալի են, այնպիսի տպավորություն է իր մոտ առաջանում, որ կարծես խաղարկությունով շահել է: ” Ես ամեն օր ստիպում եմ հեռուստադիտողին, որպեսզի ծիծաղի”:  Նա նաև տեղեկացրել է, որ դիետա չի պահում, ինչ ցանակնում ուտում է, առանց մտածելու, թե կգիրանա:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Սիրուշոն շարունակում է «կրքեր բորբոքել» (PHOTO, VIDEO)

  Սիրուշոն արդեն երկար ժամանակ է, ինչ սպասման մէջ է պահում իր երկրպագուներին: Երգչուհին արդեն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հասցրել է տեղեկացնել, որ նոր տեսահոլովակում է նկարահանվում: Ապա պարբերաբար նրա էջում հայտնվում են նոր «վկայություններ»՝ տեսահոլովակի պատրաստման աշխատանքների վերաբերյալ: Սակայն դրանք ոչ թե օգնում են պատկերացում կազմել տեսահոլովակի մասին, այլ հակառակը. ինչպես միշտ երգչուհու մոտ ստացվել է նախապես երկրպագուների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացնել՝ իր նոր տեսահոլովակի առնչությամբ։ Նախ հայտնվում է լուսանկար, որտեղ Սիրուշոն և Ավետ Բարսեղյանը, կարծես թե, աշխատում են երգի խոսքերի վրա, ապա ձայնագրման ստուդիայից լուսանկարներ, որտեղ երգչուհին ձայնագրում է կատարումը: Այս ամենին հաջորդում են երկու հոլովակներ, որոնք պատմում են նկարահանման գործընթացի ու երգի գործիքավորման մասին: Իսկ հիմա արդեն նոր լուսանկարները շարունակում են ավելի «բորբոքել» Սիրուշոյի երկրպագուների հետաքրքրվածությունը, քանի որ դրանք արված են արդեն տեսահոլովակի նկարահանման հրապարակից, սակայն ոչ մի հստակ պատկերացում չեն տալիս՝ ինչի մասին է երգը և ինչ է սպասվում երգչուհու երկրպագուներին:     ՝ 
ՍՈՖԻՅԱ ՌՈՏԱՐՈՒՆ ՏԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՉԻ ՇՓՎՈՒՄ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏ

Արդեն տաս տարի է,  ինչ երգչուհի Սոֆիյա Ռոտարուն չի շփվում իր հարազատների հետ: Ամուսնու ավագ եղբայրը` Անատոլիյա-Վալերի Եվդոկիմենկոն ասել է, որ աստղային հարսին երբեք չի ների: Եվ այդ ամենը եռհարկանի տան պատճառով, որը կառուցվել է 78 տարի առաջ: Քաղաքում տունը հայտնի է, որպես Սոֆիայի հանգուցյալ ամուսնու` Անատոլի Եվդոկիմենկոյի ընտանեկան լաբիրինթոս: Տաս տարի է, ինչ Ռոտարուն չի եկել այդ տուն: Վալերի Եվդոկիմենկոյի կինն ասել է, որ 25 տարի Սոֆիայի հետ եղել են  որպես մտերիմ ընկերուհիներ, իսկ այժմ երգչուհին նույնիսկ չի զանգահարում իրեն,-“Նույնիսկ չի զանգահարում և մեզ թշնամաբար է վերաբերվում”-ասել է Լյուդմիլան: Իսկ Ռոտարույի ամուսնու եղբայրը` Վալերի Եվդոկիմենկոն, ով 22 տարի կոմսոմոլի քարտուղար է եղել և համոզված է, որ ինքն է Ռոտառույին դարձրել աստղ: ”Ինքս նրան ոտքի հանեցի: Խումբ ստեղծեցի, ֆինանսավորեցի”: Իսկ այժմ Սոֆիայի հանգուցյալ ամուսնու եղբայրը ցավում է, որ օգնել է նրան: Վալերին Սոֆիային վերջին անգամ տեսել է 2002 թվականին, եղբոր հուղարկավորության ժամանակ: Ինչից հետո վիճել են: Որդու մահից հետո մայրը կորցրեց հիշողությունը: Վալերին մորը տեղափոխել է հոգեբուժարան:  Ռոտարույի որդին ասել է, որ այդ ամբողջ տունը իր ծնողներն են գնել, սակայն, եթե հորեղբայրը ապրելու վայր չունի, թող ապրի այնտեղ: Խառը և դժվար պատմություն է, սական ինչ արած, նման դեպքեր էլ են պատահում աստղային ընտանիքներում:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՓՈՔՐԻԿ ԲԵՔՀԵՄԸ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՄՈՐ ԳՆՈՒՄՆԵՐԻՆ

  Նա ընդամենը 15 ամսական է, սակայն Խարպեր Բեկհեմը արդեն շատերի համար հայտնի փոքրիկ է դարձել: Պապարացնինեը Վիկտորիային հանդիպել էն Բևերլի Հիլզում, նրանք գնացել էին մթերային խանութ գնումների: Փոքրիկ Բեքհեմը կլանված հետևում էր գնումների ընթացքին, որպեսզի երեկոյան եղբայն ու հայրիկը սոված չմնային: Հիշեցնենք, որ Վիկտորիա Բեքհեմը Elle France հերոսուհին էր դարձել: Նշենք նաև, որ վերջերս Վիկտորիա Բեքհեմը հայտարարել էր, որ իրեն երբեք չեն տեսնի սպորտային հագուստով: Իսկ այդ խոսքից մի քանի օր անց, պապարացիները Վիկտորիային տեսել են սպորտային հագուստով, երբ իր մեծ տղայի հետ պատրաստվում էր խաղալ թենիս:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
HAYTNINER. AM ԿԱՅՔԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Սիրելի' այցելուներ, ինչպես նկատել եք armcatalog.. կայքի վերաբացման օրից սկսած, այստեղ գործում են շատ բաժիններ` Աստղային ճաշացուցակ, Ծաղրանկարներ, Նվերներ, Պատկերասրահ,  Վաճառասրահ, Ֆոտոալբոմ, Քվեարկություն, պարբերաբար տեղադրվում են թարմ նորություններ` արտասահմանյան և հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների մասին: Օրերս բացվել է նոր բաժին, որը կոչվում է ''Աստղերը հուշում են'', շուտով սպասվում է ևս մի նոր էջ, որը կոչվում է ''Online հումոր'': Ինչպես նաև, կրկին կայքի վերաբացման օրից սկսած գործում է մի հրաշալի բաժին, որը ստեղծվել է մարդասիրական հիմունքներից ելնելով: Այդ բաժինը կոչվում է ''Բարեգործական ծրագիր'', որն իր մեջ ամբողջովին ներառում է բարեգործական ակցիաներ: Ինչպես գիտենք այս ծրագրի շրջանակներում մեր կայքը համագործակցում է '' Կիսաբաց լուսամուտներ'' թոք-շոու ծրագրի հետ: Այսպիսով, այսուհետ ձեր նվիրաբերած յուրաքանչյուր ''լուման'' փոխանցվելու է վերոնշյալ նախագծին մասնակից դարձած անապահով ընտանիքներին: Դուք ունեք բացառիկ հնարավորություն նշված բաժնին փոխանցել գումար և տարատեսակ ապրանքներ` հագուստներ, խաղալիքներ, սնունդ, նվերներ և այլն` վստահ լինելով, որ ձեր կողմից հատկացված օժանդակությունը կփոխանցվի համապատասխան կարիքավոր ընտանիքներին, քանի որ այս գործընթացը կատարվում է բացարձակապես ակնհայտ և իրազեկ կերպով:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ԲՐԵԴ ՓԻԹԹԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԻՐ ՆԱԽԿԻՆ ԿՆՈՋԸ

  Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը նշանվել է դերասան ու սցենարիստ Ջաստին Թերուի հետ: Համաձայն “People” ամսագրի հրապարակումների` Ջենին ընդունել է իր սիրեցյալի ձեռքի և սրտի առաջարկը: 41-ամյա Թեուրեյի համար այն կլինի առաջին ամուսնությունը, իսկ 43-ամյա դերասանուհին խորանին ընդառաջ կգնա երկրորդ անգամ. 2000-2005 թվականներին նա պաշտոնապես հանդիսանում էր սիրված դերասան Բրեդ Փիթթի կինը: Հիշեցնենք, որ վերջերս դերասանուհին անընդհատ ջերմ հարաբերություններ էր հաստատում նախկին ամուսնու հետ: Ի դեպ խաժակն դերասանը հրճվանքով շնորհավորել է նախկին կնոջը նշանադրության կապակցությամբ: “Showbis Spy” ինտերնետային խմբագրությունը տարածել է այն լուրը, որի համաձայն Բրեդը նորությունն իմանալուն պես զանգել է Ջենիֆեր Էնիսթոնին և մաղթել է նրան հարատև երջանկություն: Շնորհավորանքներն ու հուսադրումները եղել են փոխադարձ. Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթթը մոտ ժամանակներս նույնպես ամուսնանալու են, իսկ Ջենին գիտեր այդ մասին: Բարեհամբույր Էնիսթոնը նրանց ցանկացել է ամենայն բարիք և կայուն ընտաիք:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
PINK-Ը ԵՎ ԻՐ ԸՆՏԱՆԻՔԸ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՓԱՐԻԶՈՒՄ

  Pink-ը, ամուսինը  և երեխան  փաստորեն  այս  անգամ  իրենց  հանգիստն  են  վայելում  Փարիզում: Նրանց  տեսել  են  ֆրանսիական  այգիներից  մեկում  զբոսնելիս, որտեղ  և  նրանց  դուստրը  վազվզում  էր  խոտերի  միջով, և  ծնողները  հազիվ  էին  նրան  հասնում: Իսկ  նախկինում  երեխային  տեսել  են   ծովափում  մայրիկի  հետ  միասին: Հետաքրքիր  է,  որն  է  շատ  ավելի  դուր  եկել   փոքրիկ  Ուիլոյին:   Նյութը պատրաստեց՝ Արևիկ Ավետիսյանը
; : :