Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

“ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2012”-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ 8-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՆԵՐՔՈ

Հայաստանը, “Մանկական Եվրատեսիլ 2012”ն, կներկայանա 8-րդ համարի ներքո: Այս մասին տեղեկացրել է “Մանկական Եվրատեսիլ 2012” պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ մրցույթում Հայաստանը կներկայացնի Compass band-ը իր “Sweetie baby” երգով: Իսկ այժմ, Ձեզ ենք ներկայացնում ”Մանկական Եվրատեսիլ 2012” մնացյալ երկրների հերթականությունը. 1.Բելառուս 2.Շվեդիա 3.Ադրբեջան 4.Բելգիա 5.Ռուսաստան 6.Իսրայել 7.Ալբանիա 8.Հայաստան 9.Ուկրաինա 10.Վրաստան  11.Մոլդովա  12.Նիդերլանդներ Նշենք նաև, որ մանկական Եվրատեսիլ թվով 10-րդ մրցույթը կկայանա Ամստերդամում դեկտեմբերի մեկին:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՋԵՆԻՖԵՐԸ ՆՇՈՒՄ Է ՔՐՈՋ ՏԱՐԵԴԱՐՁԸ

  Հանրահայտ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ուշ երեկոյան, Փարիզի Buddah Bar հաստատությունից է դուրս եկել: Գեղեցկուհի երգչուհին, իր հնարավոր ամուսնու` Կասպեր Սմարտի հետ նշում էր քրոջ` Լանդայի ծննդյան տարեդարձը: Ջենիֆերը հագել էր սև զգեստ, որը շատ ավելի գեղեցկացրել էր արծաթագույն զարդերով: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել Ջենիֆերի վերարկուին, որը պատրաստված է միմյանց ամրացված շատ թեթև փայլերով, որոնք շարժվում էին անգամ մի թեթև քամուց: Հիշեցնենք, որ Ջենիֆերը շատ հաճախ նաև ներկայանում է շատ կարճ զգեստներով և ձեռքին էլ հայտնվել է կասկածելի մատանի` ադամանդե քարերով:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԳՆԵԼ “ԱՏԼԵՏԻԿԸ”

  Մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը պատրաստ է ձեռք բերել Մադրիդի “Ատլետիկո” ֆուտբոլային ակումբը: Սլիմը պատրաստ է մեծ գումարներ ներդնել իսպանական ֆուտբոլում: Եվ դա չի լինի ակումբ, որը պայքարում է իր տեղն առաջնությունում պահպանելու համար, այլ կլինի թիմ, որը պատրաստ է պայքարել չեմպիոնության համար: “Ատլետիկոն” ֆինանսական խնդիրներ ունի, և Սլիմը կարող է օգտվել այդ հանգամանքից: Սակայն տեղեկացնենք նաև, որ Սլիմը դեռ պաշտոնապես որևէ ակումբի անուն չի նշել, սակայն ենթադրվում է, որ խոսքն “Ատլետիկոյի” մասին է:      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
PSY -ը վստահ առաջ է շարժվում

  Հրավկորեացի հեղինակ եւ կատարող  PSY «Gangn Style» հիթը ԱՄՆ-ում «Recording Industry Association of America»-օի կողմից կրկնակի պլատինե կարգավիճակի է արժանացել: Սինգլի ժողովրդականությունն աճում է օրեցօր, իսկ կատարողին պարզապես ձեռքից ձեռք են տանում. նա մասնակցում է  «MTV European Music Awards»ն, «Dancing with the Stars»ն, «American Music Awards»ն եւ Գոհաբանության օրը կմասնակլցի «The Tonight Show with Jay Leno»ն:   Ինչպես հաղորդում է  « K-Pop news»-ը, ներկայումս երգիչը հյուրախաղերով գտնվում է Եվրոպայում:   ՝ STYLE   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Անակնկալ Աստղիկ Սաֆարյանի կողմից

  Աստղիկ Սաֆարյանը շարունակում է ուսումն Իսպանիայում, սակայն չի մոռանում նաև ստեղծագործել և ուրախացնել իր երկրպագուներին: Երգչուհին նկարահանել է նոր տեսահոլովակ «Դու» երգի հիման վրա, որի հեղինակը հենց Աստղիկն է: Պրեմիերային մնացել է ընդամենը մի քանի ժամ: Այն կկայանա այսօր ժամը 13:00ն Հայկական միակ երաժշտական հեռուստաալիքի եթերում:   `artisto.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝   
ՄԱՀԱՑԵԼ Է ԴՄԻՏՐԻ ՊԵՎՑՈՎԻ ՈՐԴԻՆ

  Օգոստոսի 25ն Մոսկվայում վաղ առավոտյան դերասան Դմիտրի Պեվցովի ավագ որդին ընկել էր 3-րդ հարկի պատուհանից: 22-ամյա երիտասարդը ստացել էր տարբեր աստիճանի վնասվածքներ և ծայրաստիճան ծանր վիճակում  տեղափոխվել էր հիվանդանոց: Տուժածի ընկերները հավաստել էին, որ տեղի ունեցածն ուղղակի պատահականություն էր. նրանք պատշգամբին նստած ծխելիս են եղել, երբ  Դանիելը, կորցնելով հավասարակշռությունը, ընկել էր: Նշենք, որ վերակենդանացման բաժանմունք երիտասարդին տեղափոխել էին կլինիկական մահվան վիճակում: Այդպես էլ կոմայից դուրս չգալով, երեկ` կեսգիշերին, տղան մահացել է: Դմիտրի Պեվցովը և նրա նախկին կինը` Լարիսա Բլաժկոն, գտնվում են ծայրաստիճան սթրեսային վիճակում: Նշենք, որ երիտասարդը հոր կրկնօրինակն էր. արտիստիկ էր, լեցուն էր էներգիայով, պատրաստակամությամբ, պունկտուալությամբ և ոգեշնչվածությամբ: Ներկա գտնվողները բացի ցավակցանքի խոսքեր ասելուց, նաև խոսել  են Դանիելի դրական հատկանիշների մասին: Ի դեպ երիտասարդի դիպլոմային վերջին աշխատանքը ''Զոյայի բնակարանը'' ֆիլմն էր, որտեղ նա մարմնավորել էր գլխավոր հերոսի կերպարը: Նա իր դերը խաղացել էր ուղղակի փայլուն:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՎԱՏՈ՞ՒՄ Է ՃԱԿԱՏԱԳՐԻՆ

    Բոլորիս կողմից շատ սիրված դերասան, հումորիստ և հաղորդավար Լևոն Հարությունյանը հետ զրույցի ժամանակ ասեց, որ շուտով "Մեա Կուլպա" կատակերգության 10-ամյակի վերաբերյալ նոր ծրագիր է ներկայացվելու: Դերասանը, զրույցը վերածելով հումորի, մի քանի հարցերի պատասխանեց իրեն հատուկ հումորով: - Կա՞ նոր ֆիլմում նկարահանվելու հրավեր: - Այո, բայց մաման չի թողնում ընդունեմ առաջարկը:  - Դուք մասնագիտությամբ դերասան եք: Ինչո̉վ է պայմանավորված այն, որ դուք այսօր "Ժողովրդական երգիչ" նախագծում ժյուրիի կազմում եք: - Հստակ չեմ կարող ասել: Հավանաբար ճակատագիր է:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը  
; : :