ՇԱԿԻՐԱՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՔՈՂԱՐԿԵԼ ՀՂԻՈՒԹՅՈՒՆԸ
Շակիրայի հղիության մասին լուրերը պտտվում էին դեռ ամռանը: Արդեն հինգ ամիս է անցել, այն օրվանից, երբ լրագրողները լուսաբանել էին նրա հղիության մասին լուրը, իսկ վերջերս էլ տարածվել էին լուրեր, որոնց համաձայն երգչուհի Շակիրան և ֆուտբոլիստ Պիկեն որդի են ունենալու, ում անվանելու են Ուիլչիտո: Սակայն ո'չ Շակիրան, ո'չ Պիկեն, այդպես էլ ոչ մի պաշտոնական մեկնաբանում չարեցին, այդուհանդերձ, բացասաբար էլ չարձագանքեցին: Հիշեցնենք, որ հղիության վերաբերյալ լուրը բարձրաձայնել էր երգչուհու հայրը: Այս նորությունը մամուլում բառացիորեն բումի էր վերածվել: Կարծում ենք` 35-ամյա Շակիրան ցանկանում էր գաղտնի պահել հղիությունը, սակայն նրա հայրը երևում է շտապում էր պապաիկ դառնալ, ինչն էլ ևս մեկ անգամ ապացուցել էր իր անհամբերությամբ և շտապողականությամբ: Իսկ ինքը` կոլումբիացի երգչուհին, շարունակում է խուսափել հանրությանը ներկայանալ. չի մասնակցում ոչ մի աստղային միջոցառման, վերջերս նույնիսկ պապարացիների աչքից են վրիպում նրա լուսանկարները: Իսկ ահա իր սեփական բլոգում նա շարունակում է ներբեռնել նորանոր լուսանկարներ, որոնցում երևում են երգչուհու միայն մինչև կրծքավանդակ ընկած հատվածը, ինչը ևս մեկ անգամ մտածելու առիթ է հանդիսանում: Եվ վերջապես` օրերս համառ պապարացիները կարողացել են Շակիրային լուսանկարել: Կատարված լուսանկարներում պարզ երևում է երգչուհու հղիությունը: Լրագրողները, նկարներից դատելով, բարձրաձայնել են, որ Շակը, ինչպես անվանում են երջչուհուն իր երկրպագուները, արդեն վեց ամսեկան հղի է: Այս անգամ երգչուհին չկարողացան քողարկել իր հղիությունը: Դե ինչ, շնորհավորում ենք ապագա ծնողներին` Պիկեին և Շակիրային:
Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը