Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Արթուր Աբրահամը մրցանակ է ստացել

  Մայամիում կայացել է Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO) 25-րդ ամենամյա համագումարը, որին մասնակցել են նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւ նրա մենեջեր, «Sauerland Event» գերմանական պրոմոուտերական կազմակերպության հիմնադիր Վիլֆրիդ Զաուերլանդը: Համագումարի ընթացքում Արթուր Աբրահամը պարգեւատրվել է պատվոգրով` օգոստոսի 25ն դիտարժան մրցելույթ ցուցադրելու համար: Հիշեցնենք, որ Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արթուր Աբրահամը WBO վարկածով կիսամիջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց օգոստոսի 25ն Բեռլինում` հաղթանակ տանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ: Մայամիում WBO կողմից մրցանակի է արժանացել նաեւ Արթուր Աբրահամի մենեջեր Վիլֆրիդ Զաուերլանդը` Գերմանիայում բռնցքամարտի զարգացումը խթանելու եւ ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար:   ՝ News.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ԱՍՆՅԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

  Որքան էլ որ զարմանալի է, նախորդ շաբաթվա և այս շաբաթվա Թոփ տասնյակում մասնակիցների  փոփոխություն տեղի չի ունեցել, սակայն մասնակիցները վերադասավորվել են: Այսպես՝    Նախորդ շաբաթվա Թոփ տասնյակը հետևյալն էր՝   1. Միհրան Ծառուկյան 2. Ալեքսանդր Բաբասյան 3. Խաչիկ Եղոյան 4. Արթուր Պետրոսյան 5. Հայկ Ղուկասյան 6. Հայկ Չոմոյան 7. Սիլվա Հակոբյան 8. Դիանա Գրիգորյան 9. Անդրանիկ Հարությունյան 10. Մագա Մարտիրոսյան   Այս շաբաթ մասնակիցները վերադասավորվել են հետևյալ կերպ՝   1. Միհրան Ծառուկյան 2. Դիանա Գրիգորյան 3. Ալեքսանդր Բաբասյան 4. Արթուր Պետրոսյան 5. Խաչիկ Եղոյան 6. Հայկ Չոմոյան 7. Հայկ Ղուկասյան 8. Սիլվա Հակոբյան 9. Անդրանիկ Հարությունյան 10. Մագա Մարտիրոսյան  
“OOPS”-Ի ՀԱԿՈԲԻ ՆՈՐ ԵԹԵՐԱՇՐՋԱՆԻ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ

  Այսօր, արդեն շատերին հայտնի` oops հաղորդավար, ինչպես ինքն է նշում` ակտիվ  Հակոբ Հակոբյանը, ն հայտնեց երկու նոր ուրախալի լուր: Նոյեմբեր ամսից, ATV հեռուստաընկերության եթերում կհայտնվեն նոր հաղորդաշարեր` ”Թաքնված oops” և “Mini oops”: Թե ինչ ձևաչափով կլինեն նոր հաղորդումները, Հակոբը պատասխանեց,-“ ”Թաքնված oops”-ը ներկայացնելու ենք արտասահմանյան “Թաքնված տեսախցիկ” տեսքով, մենք ներկայացնելու ենք հենց այն թաքնված տեսախցիկները, որոնք արդեն իսկ նկարահանվել են այլ երկրներում: Մեզ ուղարկելու են այդ սցենարները, իսկ մենք փորձելու ենք դրանք նկարահանել մեր երկրում”: Նկարահանվող դերասանները լինելու են` շատ սովորական երիտասարդներ, տատիկներ և պապիկներ, անընդհատ փոփոխվող կազմով: Իսկ “Mini oops” մասին Հակոբը տեղեկացրեց, որ լինելու են նույն “oops” ծիծաղելի հոլովակները, որոնք կներկայացնեն ծիծաղելի մեկնաբանություններով: Հակոբը դեռ չի գտել իր երկրորդ կեսին և իր համար շատ կարևոր է, որ իր զուգընկերուհին լինի հայուհի,-“ Ես սիրում եմ հայերին և իմ երկրորդ կեսը պիտի հայուհի լինի”: Հայ երիտասարդության պասիվությունը Հակոբին դուր չի գալիս և նա ցանկանում է, որպեսզի նրանք շատ ավելի ակտիվ և ուրախ ապրեն, իսկ թե Հայաստանում ինչը նրան դուր չի գալիս` պատասխանեց, որ հոգսերը շատ են, իչից և զերծ չէ հենց ինքը, սակայն փորձում է հնարավորինս շրջանցել դրանց: Նշենք նաև, որ ավարտել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
32-ամյա իրանցին Հանրապետության հրապարակում ԿԾԵԼ Է ՀԱՅՈՒՀՈՒ ՁԵՌՔՆ ու ԾԵԾԵԼ ՆՐԱՆ

  Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 32-ամյա Ա.Դ-ն Հայաստանի Հանրապետության հրապարկում կծել է հայուհի ժաննա Զ ձեռքը եւ ծեծի ենթարկել նրան:   Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 32-ամյա Ա.Դն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում վիճաբանել է ժաննա Զ հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան, ապա կծել է Ժ.Զ ձեռքը: Վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթեւ վնաս՝ աջ դաստակի 5-րդ մատի սալջարդ վերքի, աջ բազկի ներսային մակերեսի, ձախ դաստակի թիկնային մակերեսի քերծվածքների, աջ նախաբազկի վերին երրորդի առաջային մակերեսի արյունազեղման ձեւերով:   Քրեական գործ է հարուցվել 117 հոդվածով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 27ն: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:   ՝ asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ոնց թե Մենչը մահացելա...

  «Ոնց թե Մենչն ավտովթարից մահացելա: Ժողովուրդ ջան, տարօրինակ բանա կատարվում, այսօր առավոտյան ժամը 10ց, մարդիկ վախեցած ձայներով զանգում են ինձ և լսելով, որ պատասխանում եմ` մի պահ լռում են: Ուզում եմ բոլորին ասել շնորհակալություն իմ մասին այդքան մտածելու մասին, բաց այդ անիմաստ ՇՈՒԽՈՒՐԸ սուտա: Ես դեռ չեմ պատրաստվում մահանալ»:    Գրառումը՝ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից   ` zh.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
«Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմը բարձրացավ մեծ էկրան.

  «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Կորած մոլորվածը Հայաստանում»(անգլալեզու տարբերակը` Lost and found in Armenia) ֆիլմի հայաստանյան պրեմիերան:Դեռ  2011 թվականին  ամերիկահայ  պրոդյուսերներ  Մարալ  Ջերեջյանը  և  Վալերի Մաքքեֆրին եկան Հայաստան նկարահանելու «Կորած մոլորվածը Հայաստանում» կատակերգությունը:  Գլխավոր  դերերում հանդես են եկել ամերիկացի հայտնի դերասան Ջեյմի Քենեդին և լոսանջելեսաբնակ հայուհի Անժելա Սարաֆյանը:     `noratert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ինչու են կանայք գոռում սեքսի ժամանակ. գիտնականներ

  Ընդունված է համարել, որ սեռական հարբերության ժամանակ կինը տնքում կամ գոռում է հաճույքից: Իսկապե՞ս դա այդպես է: Հնարավո՞ր է սա կառավարել: Բժիշկները հարցում են անցկացրել 18-48 տարեկան 71 ակտիվ հետերոսեքսուալ կանանց շրջանում՝ հարցնելով, թե ամենից հաճախ ինչո՞ւ են նրանք տնքում սեքսի ժամանակ, հայտնում է diapazon.kz-ը: Պարզվել է, որ ոչ միշտ և ոչ բոլոր կանայք են նույն կերպ տնքում սեքսի ժամանակ: 66% դեպքերում կինը տնքում է, որպեսզի արագացնի իր զուգընկերոջ կուլմինացիայի պատը: Կանանց 87%-ը խոստովանել է, որ առավել հաճախ տնքում է տղամարդու ինքնագնահատականը բարձրացնելու համար: Հարցվածների գրեթե 100%-ն ասել է, որ իրենք թեկուզ մեկ անգամ տնքացել են ձանձրույթից, ցավից կամ սեքսի ժամանակ այլ տհաճ զգացողություններից ազատվելու համար: Հոգեբանների խոսքով` տնքոցները սեքսի ժամանակ կարևոր տարր են սեռերի հարաբերություններում, ինչն էվոլյուցիայի է ենթարկվել: Սկզբում կինն իսկապես տնքացել է հաճույքից՝ օրգազմի ժամանակ, և դա որոշիչ էր, թե որքանով է տղամարդն ունակ բավարարել իր զուգընկերուհու ցանկությունները: Ժամանակի ընթացքում տնքոցների սոցիալական գործառույթը վերածվել է կնոջ և տղամարդու հարաբերությունների պահպանման մեխանիզմի: Փորձագետների խոսքով` ի տարբերություն կանանց օրգազմի` բավական դժվար է գծել իրական և շինծու տնքոցների սահմանը: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն իրենք չեն կարողանա լիովին անկեղծորեն ասել, թե կոնկրետ այդ անգամ որքանով անկեղծ են եղել իրենց տնքոցները: Սեքսի ժամանակ տնքոցների բացայակայությունը կարող է խոսել կնոջ տարբեր բարդույթների մասին, և առաջին հերթին` անլիարժեքության բարդույթի, ինչպես նաև նրա փորձի բացակայության մասին: Տնքոցների տեսակն ու «ուժգնությունը» կարող են կախված լինել նաև զուգընկերոջից, նրա տրամադրվածությունից, վարվելաձևից, նաև հենց սեռական ակտի բնույթից:   ՝ resouse.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :