Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՄՈՏ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է ԱՆՑՆՈՒՄ

  Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը համերգային շրջագայությունների է մեկնել Ռուսաստանի տարբեր քաղաքներ: Ֆեյսբուքյան իր էջում նա տեղեկացրել է, որ ամեն ինչ հրաշալի է անցնում. ''Միայն վատ ինտերնետային կապի պատճառով չի ստացվում հաճախ հղումներ անել, հուսամ, որ այսուհետ կապը չի ''դավաճանի'',- գրել է նա` հաճելի աշնանային օր մաղթելով բոլորին: Նշենք, որ Լիլիթի հետ համերգային շրջագայության է մեկնել նաև Միհրան Ծառուկյանը:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Վարդան Մինասյանի ասուլիսը Հայաստան-Լիտվա խաղից առաջ.

  Նոյեմբերի 14ն կայանալիք Հայաստան-Լիտվա խաղից առաջ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով: Ասուլիսի ժամանակ Մինասյանն անդրադարձել է Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի խաղին, Մոլդովայի Շերիֆ ակումբում հանդես եկող Արտյոմ Խաչատուրովին Հայաստանի հավաքական հրավիրելու և այլ հարցերի շուրջ:     `lragir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԴԵՐԱՍԱՆ ՇԱՀԵՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ ԿԱԹՈԼԻԿԻ ԴԵՐՈՒՄ

  Դերասան Շահեն Ոսկանյանը պատրաստվում է նոր բեմադրության, որը հանդիսատեսին կներկայացվի շատ շուտով: armcatalog.. կայքի հետ զրույցի ժամանակ դերասանը նշեց, որ ներկայացումը կոչվում է ''Աբգար Դպիր'' : Ներկայացման մեջ Շահեն Ոսկանյանը հանդես է գալու կաթոլիկի դերում: armcatalog.. կայքը հետաքրքրվեց, թե որն է եղել դերասանի ամենադժվար կայացրած որոշումը վերջին տարիների ընթացքում: Շահեն Ոսկանյանը ափսոսանքով նշեց, որ վերջերս մեծ դժվարությամբ է մերժել ''Լիր Արքա'' ներկայացման մեջ մարմնավորել խեղկատակի դերը` անձնական նկատառումներից ելնելով: Դերասանը նաև ասեց, որ եթե իրեն հնարավորություն տրվեր ինչ-որ բան փոխել կամ զարգացնել կինոնկարների ասպարեզում, ապա նա կնախընտրեր, որ դրանցով զբաղվեին միայն լուրջ մասնագետները:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
Ուկրաինայում մատուցողը թքել է պատգամավորների ապուրների մեջ

  Թուրքական «Radikal»-ը, վկայակոչելով ուկրաինական մամուլում տեղ գտած լուրը, հաղորդում է, որ Ուկրաինայի խորհրդարանի սրճարանում աշխատող մատուցողներից Յուլյա Բորշչենկոն, դժգոհ լինելով երկրի քաղաքական վիճակից, որոշել է վրեժ լուծել և Կոմունիստական կուսակցության պատգամավորների ապուրների մեջ է թքել: Այս դեպքի պատճառով մեծ սկանդալ է առաջացել և Բորշչենկոյին հեռացրել են աշխատանքից: Նա նշել է, որ զղջում է իր արարքի համար: «Մենք ամսական մոտ 390 դոլար աշխատավարձ ենք ստանում: Ես այստեղ չորս տարի եմ աշխատում, մտածում էի, որ հնարավորություն ունեմ վրեժ լուծել խորհրդարանականներից: Ապուրի մեջ բազմիցս թքել եմ, սակայն եթե արածս սխալ է, այնուամենայնիվ դա իմ քաղաքական հայացքն է: Սրանից հետո այլևս երբեք որպես մատուցող չեմ աշխատելու»,-նշել է Բորշչենկոն:   ՝ ankakh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մազչի որդին զուգարան գնալու ճանապարհին ցած է ընկել պատուհանից

  Ուկրաինացի հայտնի մարզիկ, օլիմպիական չեմպիոն, ցատկորդ Սերգեյ Բուբկայի որդին` թենիսիստ Սերգեյ Բուբկան Փարիզում ցած է ընկել 3-րդ հարկի պատուհանից: Վաղ առավոտյան նա ցանկացել է զուգարան գնալ, սակայն նկատելով, որ բնակարանի մյուս հատված գնալու համար արգելքներ կան, փորձել է դրանք շրջանցել մի պատուհանից մյուս պատուհան անցնելու միջոցով: Անհաջող փորձի հետևանքով Բուբկան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: 25-ամյա թենիսիստը ATP World Tour համաշխարհային դասակարգման աղյուսակում 186-րդն է:   ` Mul.
Գինեսի նոր ռեկորդ. MINI Cooper սրահում 28 աղջիկ է տեղավորվել.

  Բրիտանական Արևելյան Սասեքս դքսությունից մարզուհիների խումբը, որը բաղկացած էր 28 հոգուց, Գինեսի ռեկորդների Գրքում է հայտնվել, կարողանալով տեղավորվել ժամանակակից փոքրիկ MINI Cooper սրահում, հաղորդում է Motor.-ն: Այս անգամ աղջիկները մեկ մարդով բարելավել են իրենց նախորդ տարվա ռեկորդը: Ռեկորդի բարդությունը ավելի լավ պատկերացնելու համար պետք է նշել, որ օրինակ` MINI բեռնախցիկում 4 աղջիկ է տեղավորվել:     `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Լեդի Գագան վախենում է բիկինի կրել

  Լեդի Գագան կորցնում է ինքնավստահությունը, երբ հագին բիկինի է։ Ժամանակակից ամենախենթ երգչուհին իր կազմվածքը գովելու առիթը երբեք բաց չի թողնում։ Սակայն ծովափնյա հագուստը նրան անհարմարություն է պարգեւում։ Վերջերս Լեդի Գագան Թվիթերում հրապարակել է իր նոր լուսանկարները, որտեղ ընկերների հետ ուրախ ժամանակ է անցկացնում ծովափին։ «Ես՝ այսօր, ծովափին։ Անհարմար եմ զգում ծովափնյա հագուստով, բայց գարեջրի հետ խնդիր չկա», - հենց այդպես է նա գրել լուսանկարների տակ։ Ինչպես նշում է Huffingtonpost-ը, նույնիսկ այս դեպքում, երբ Լեդի Գագան ատում է լողազգեստը, նա 2 լուսանկար է ավելացրել Instagr-ում։ Դրանցում փոփ-դիվան Miller Lite –ի սպորտային լողազգեստով է։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :