Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՈՎՔԵ՞Ր ԵՆ “ՈՍԿԵ ԳՆԴԱԿ”-Ի ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ

  Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը որոշվում է ՖԻՖԱ անդամ ազգային հավաքականների գլխավոր մարզիչների, ինչպես նաև France Football ամսագրի կողմից լրագրողների շարքում անցկացված քվեարկության արդյունքներով: Եվ ահա, ՖԻՖԱ-ն հրապարակել է այն 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Սերխիո Ագուերո (Արգենտինա, Մանչեսթեր Սիթի), Մարիո Բալոտելլի (Իտալիա, Մանչեսթեր Սիթի),Կարիմ Բենզեմա (Ֆրանսիա, Ռեալ Մադրիդ), Ջանլուիջի Բուֆֆոն (Իտալիա, Յուվենտուս), Սերխիո Բուսկետս (Իսպանիա, Բարսելոնա), Իկեր Կասիլյաս (Իսպանիա, Ռեալ Մադրիդ), Դիդիե Դրոգբա (Կոտ դ՛Իվուար), Ռադամել Ֆալկաո (Կոլումբիա, Ատլետիկո Մադրիդ), Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա, Միլան և ՊՍԺ), Անդրես Ինիեստա (Իսպանիա, Բարսելոնա), Լիոնել Մեսսի (Արգենտինա, Բարսելոնա), Մանուել Նոյեր (Գերմանիա, Բավարիա), Նեյմար (Բրազիլ, Սանթոս), Մեսութ Օզիլ (Գերմանիա, Ռեալ Մադրիդ), Խերարդ Պիկե (Իսպանիա, Բարսելոնա), Անդրեա Պիրլո (Իտալիա, Յուվենտուս), Սերխիո Ռամոս (Իսպանիա, Ռեալ Մադրիդ), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, Ռեալ Մադրիդ), Ուեյն Ռունի (Անգլիա, Մանչեսթեր Յունայթեդ, Յայա Տուրե (Կոտ դ՛Իվուար, Մանչեսթեր Սիթի), Ռոբին վան Պերսի (Հոլանդիա, Արսենալ և Մանչեսթեր Յունայթեդ), Խաբի Ալոնսո (Իսպանիա, Ռեալ Մադրիդ), Խավի Էռնանդես (Իսպանիա, Բարսելոնա):   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մազչի որդին զուգարան գնալու ճանապարհին ցած է ընկել պատուհանից

  Ուկրաինացի հայտնի մարզիկ, օլիմպիական չեմպիոն, ցատկորդ Սերգեյ Բուբկայի որդին` թենիսիստ Սերգեյ Բուբկան Փարիզում ցած է ընկել 3-րդ հարկի պատուհանից: Վաղ առավոտյան նա ցանկացել է զուգարան գնալ, սակայն նկատելով, որ բնակարանի մյուս հատված գնալու համար արգելքներ կան, փորձել է դրանք շրջանցել մի պատուհանից մյուս պատուհան անցնելու միջոցով: Անհաջող փորձի հետևանքով Բուբկան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: 25-ամյա թենիսիստը ATP World Tour համաշխարհային դասակարգման աղյուսակում 186-րդն է:   ` Mul.
Ինչպե՞ս երկարեցնել թարթիչները տնային պայմաններում

  Եթե ուզում եք մշտապես գայթակղիչ հայացք ունենալ, ուշադրություն դարձրեք Ձեր թարթիչներին, ընդ որում՝ պետք չէ անընդհատ վազել գեղեցկության սրահներ: Գործը նաև տնային պայմաններում է հնարավոր գլուխ բերել:  1. Ձիթապտղի յուղի մի քանի կաթիլ կաթացրեք բամբակի փոքրիկ կտորի վրա ու այն դրեք թարթիչներին՝ թողնելով մոտ 5 րոպե, ապա լվացեք աչքերը գոլ ջրով: Այս գործողությունը կրկնելով 4 շաբաթ շարունակ՝ կզգաք, թե ինչպես է փոխվում թարթիչների որակը, թե ինչպես են դրանք դառնում առավել առատ ու փայլուն: 2. Քնելուց առաջ թարթիչների սանրիկին մի քիչ վազելին քսեք ու սանրեք թարթիչները: Կատարեք այս գործողությունը ամեն օր ու կհասնեք անհավատալի արդյունքների: 3. Որոշ ժամանակ հրաժարվեք թարթիչների ջարդիչից : Այն աննկատ, բայց լուրջ վնաս է հասցնում թարթիչներին ու կանխում է դրանց աճը: Փորձեք գոնե մեկ ամիս հանել այն կիրառությունից, հետո էլ առավել հազվադեպ օգտագործեք: 4. Е վիտամինի յուղ գնեք ու հնարավորության դեպքում ամեն օր մի քանի կաթիլ քսեք թարթիչներին: Այս վիտամինը կօգնի բարելավել թարթիչների որակն ու խտություն կհաղորդի դրանց:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԻՆՉՈՒ՞ Է ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԳՆՈՒՄ ԱՄԵՐԻԿԱ

       Սիլվա Հակոբյանը շուտով հանդես կգա R &p; B ոճում: Այդ մասին ն տեղեկացրեց երգչուհու պրոդյուսերը` Հակոբ Հակոբյանը. "Շուտով Ամերիկայում նկարահանվելու է նոր տեսահոլովակ անգլերեն լեզվով "ԱՄԱՆԻ" ստուդիայի համագործակցությամբ": Այժմ պրոդյուսերը պատրաստվում է մեկնել Ֆրանսիա, որից հետո, հաղթահարելով մի շարք դժվարություններ, կմեկնեն  Ամերիկա: "Մինչ Ամերիկա մեկնելը, Մռութիկը երգի հիման վրա կնկարահանենք տեսահոլովակ",-նշեց պրոդյուսերը: Իսկ զրույցի վերջում հավելեց, որ շատ աշխատանքներ  ունեն կատարելու. "Դեռ ամեն ինչ առջևում է": Սիլվա Հակոբյանի էջը կարող եք տեսնել այստեղ` ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ     Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը    
Թափառական երաժիշտը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Աղջիկների և տղաների միջև տևական էրոտիկ սիրախաղը, որը չի ավարտվում սեքսով, վնասում է առողջությանը

  Օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական երևույթները կարգավորվում և կանխորոշվում են բնության օրենքներով, և բոլոր օրգանիզմները անցնում են սեռական զարգացման փուլը:   Սեռական հասունացման տարիքում արձանագրվում է սեռական ցանկության աճ, ինչը պայմանավորված է սեռական վարքի համար պատասխանատու ուղեղային կենտրոնների հասունացմամբ  և սեռական գեղձերի գործուենության ակտիվացման շնորհիվ տեստոստերոնի մակարդակի բարձրացմամբ:   Սեռապես առողջ տղամարդը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում սեռական կյանքի հանդեպ. եթե նա զրկված է այդ հնարավորությունից, ապա ունենում է ֆրուստրացիայի զգացողություն: Ավելին՝ եթե տղամարդու սեռական զարգացումը ընթացել է առանց սեռական ցանկության պուբերտատային աճի, որն արտացոլվում է ակտիվ ձեռնաշարժության, հարուստ սեռական երևակայության կամ կենակցումների տեսքով, ապա կարելի է մտածել սեռական զարգացման խանգարման մասին:   Կանայք նույնպես ունենում են լիբիդոյի աճ սեռական հասունացման ընթացքում, սակայն լիբիդոյի ուժգնությունը նրանց մոտ ավելի պակաս է: Աղջիկներն այս տարիքում ավելի հեշտությամբ են քողարկում սեռական դրսևորումները, քան տղաները: Կանանց սեռական հակումը չի նվազում երիտասարդ տարիներից հետո, ընդհակառակը՝ դանդաղորեն աճում է և հասնում է իր գագաթնակետին 30-40 տարեկան հասակում:   Այսինքն՝ մի կողմից ֆիզիոլոգիական, բնական հորմոնալ պոռթկումները մղում են երիտասարդին սեռական ակտիվության, մյուս կողմից՝ հասարակական բարոյական նորմերը, սոցիալական դեռևս չհաստատված ստատուսը, կրոնական համոզմունքները և ավանդույթները արգելում են: Աղջիկների և տղաների միջև զուգընկերային մտերմիկ փոխհարաբերությունները, երբ հնարավոր չէ կամ արգելված է սեռական կյանքը, ինչպես նաև տևական էրոտիկ սիրախաղը և գրգռվածությունը, որը չի ավարտվում օրգազմով, կարող է առաջ բերել կոնքի խոռոչի օրգաններում վազոկոնգեստիա (երակային արյան կանգ), ինչը կարող է պատճառ հանդիսանալ հետագայում սեռական օրգաններում կանգային և բորբոքային հիվանդությունների առաջացմանը: Սա հանգեցնում է հոգեբանական բացասական երևույթների ևս. զույգերը (հատկապես աղջիկները) ընկալում են և իրենց գիտակցման մեջ ամրապնդվում է, որ սեռական կյանքը սահմանափակվում է միայն համբույրներով և էրոտիկ քնքշանքներով: Ուստի  արդեն ամուսնական սեռական կյանքում ունենում են տարբեր սեքսոլոգիական խնդիրներ՝պայմանավորված իրենց սպասումների և ռեալ իրականության հակասությամբ:   Բոլոր այն դեպքերում, երբ անհատը ունենում է տևական աբստինենցիաներ (սեռական ձեռնպահություն)` պայմանավորված տարբեր գործոններով կամ կրոնական համոզմունքներից ելնելով, սկզբնական էտապում անհատի մոտ արձանագրվում են խիստ արտահայտված լիբիդոյի բարձրացում, սեռական օրգանների շրջանում ծանրության և դիսկոմֆորտի զգացողություն, նյարդայիn համակարգի գերզգայնություն, նևրոտիզացիա: Այնուհետև եթե սեռական ձեռնպահությունը շարունակվում է, երկրորդ էտապում սկսում է գործել օրգանիզմի արգելակող մեխանիզմը՝ որոշակիորեն արգելակվում է սեռական հորմոնների սինթեզը, կտրուկ իջնում է սեռական ցանկությունը. օրգանիզմը երբեք չի արտադրում որևէ բան, որը պետք չէ:   Եվ այս հարատև կարգավորող մեխանիզմները գործում են ամբողջ կյանքի ընթացքում` ապահովելով սեռական համակարգին տրված երկու գործառույթների իրականացումը՝ ռեկրեատիվ (սեռական հաճույքի ապահովումը) և պրոկրեատիվ (սերնդի շարունակման) ֆունկցիաները: Իհարկե, այլ հարց է, թե ով, ինչպես և երբ է օգտագործում բնության կողմից տրված այդ պարգևը:   ՝ blog   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Տեղի ունեցավ 'Miss &p; Mister Baby' մանկական գեղեցկության մրցույթը

  Նոյեմբերի 11ն Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ ''Miss &p; Mister Baby'' մանկական գեղեցկության մրցույթը, որը կազմակերպել էր Sweet Baby ամսագիրը: Միջոցառմանը հրավիրված էին տարբեր պարային խմբեր և փոքրիկ երգիչ-երգչուհիներ: Այն իր ֆորմատով տարբերվում էր մյուս մրցույթներից, քանի որ նոմինացված էր և բոլոր մասնակիցները ստացան իրենց անվանակարգերն ու մրցանակները: Մրցույթի փոքրիկ մասնակիցները ջանք ու եռանդ չէին խնայել այս գեղեցիկ օրվան պատրաստվելու համար: Ժյուրին կանգնած էր բարդ ընտրության առաջ, քանի որ երեխաները գեղեցիկ էին յուրովի:Ի դեպ ժյուրիի կազմում էին մոդել Վարդան Մնացականյանը, դիզայներ Մամիկը և մեր շատ սիրելի Նարինե Դիլանյանը՝ ''Դժվար ապրուստի'' հորքուրը: Այս հիշարժան երեկոն վարեցին ''Քաղաքում'' սերիալի Վահագն ու Արմենը:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :