Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԴԱՐՁԱՎ 26 ՏԱՐԵԿԱՆ

  Այսօր Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը տոնում է իր 26-ամյանկը: Նրա համար այսօր ամենացանկալի նվերը ծաղիկներն են, հատկապես` վարդերը: “Բոլոր նվերները ինձ համար շատ թանկ են, նույնիսկ եթե դրանք ինձ պետք չեն, ես պահում եմ, ոչ մեկին չեմ նվիրում, որովհետև դա հենց ինձ են նվիրել”,- ասել է Նազիկը: Ավդալյանն  առաջին շնորհավորանքը ստացել է ամուսնուց` սպորտի վարպետ Էդիկ Կարապետյանից ժամը 00:00ց հետո: Ամուսինը նրան նվիրել է ոսկե մատանի և տարբեր օծանելիքներ: Նազիկը նաև ասել է,- “Չեմ ցանկացել մեծ ծնունդ նշել. երկու ընտանիքներիս և ամենամտերիմ մարդկանց հետ տոնելու եմ տանը: Մեծ, մարդաշատ միջոցառումների սիրահար չեմ, միշտ նշել եմ հարազատներիս հետ, իսկ ովքեր եկել են շնորհավորելու, միայն ուրախ եմ եղել նրանց ընդունել: Երևի` մեծ միջոցառում տարեդարձիս կապակցությամբ կնշեմ, երբ ինչ-որ “կլոր” ամյակ լինի”: -ը նույնպես միանում է բոլոր շնորհավորոնքներին և մաղթում բազմաթիվ հաղթանակներ:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ինչու՞ են Ազատության Հրապարակում բոլորը քարացել.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՔԵԹԻ ՓԵՐՐԻՆ ՈՒ ՋՈՆ ՄԱՅԵՐԸ ԴԵՌ ՄԻԱՍԻՆ ԵՆ

  Օրերս ամերիկացի երգչուհի Քեթի Փերրին իր զուգընկերոջ` Ջոն Մայերի հետ այցելել է Լոս-Անջելեսի ''The Little Door'' ռեստորանային համալիր: Իսկ նախորդ շաբաթվա սկզբին զույգը հասցրել էր այցելել ''FYF Music Fest'', որտեղ պապարացիները խմբակային տարատեսակ լուսանկարներ էին նկարել: Ի դեպ, վերջերս անընդհատ լուրեր էին պտտվում, որ աստղային զույգը վերջնականապես խզել է հարաբերությունները, սակայն ինքներս էլ համոզվում ենք, որ դրանք ընդամենը ասեկոսներ էին, ոչ ավելին: Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ նրանք միասին են եկել հավաքույթներին և միասին էլ գնացել են: Նշենք, որ վերջերս ''L'Officiel'' ամսագիրը հպարտացել է Քեթի Փերրիի անզուգական նկարով, որը հայտնվել էր նրանց ամսագրի սեպտեմբերյան համարի գլխավոր էջին, որի հեղինակն էր թուրք լուսանկարիչ Կունեյթ Ակերոգլուն: Նկարահանվելու համար երգչուհին հագել էր ''Louis Vuitton'' ֆիրմայի կողմից առաջարկված ծիրանագույն և սև գունային համադրությամբ զգեստ` ստեղծելով նոր` արտասովոր մի կերպար:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ` “ԻՄ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ԵՄ ՍՈՎՈՐԵԼ ԳՅՈՒՂ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ”

  Բազմաթիվ հեռուստադիտողների կողմից սիրված, “Անծանոթը” սերիալի գլխավոր դերակատար Սարգիս Գրիգորյանը այսօր նաև Միջոցառումների Ստուդիայի տնօրեն է: armcatalog.. հետ զրույցում, Սարգիսը նշեց` “Դա ճաշակով և որակով ստուդիա է, որը նախատեսված է տարբեր տեսակի միջոցառումների համար: Այսինքն` մարդիկ կարող են իրենց միջոցառումները կազմակերպել ավելի հարմարավետ վայրում”: Մասնագիտությամբ լինելով նաև հաղորդավար` Սարգիսը, սակայն, իր համար հոգեհարազատ է զգում դերասանի ոլորտում:  Բացի այդ, երևի թե քչերը գիտեն, որ հայտնի դերասանը սովորել է նաև Գյուղ ակադեմիայի “Անասնաբուժասանիտարակափորձաքննության” բաժնում: Սակայն Սարգիսը նշեց, որ իր կամքին հակառակ է ընդունվել այդ բաժին: Հայտնի սերիալում նկարահանվելուց բացի, ներկայումս դերասանը հանդես է գալիս Նարեկ Դուրյանի “Օպերացիա Նեմեսիս” ներկայացման մեջ:      Նյութը պատրաստեց` Նելլի Ֆիդանյանը
Դժվար է հավատալ, որ նա կին է (տեսանյութ)

      ՝ gazeta.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ուիթնի Հյուսթոնի անհայտ երգը հայտնվել է համացանցում.

  Ուիթնի Հյուսթոնի լավագույն երգերի Will Always Love You - The Best of Whitney Houston հավաքածուն վաճառքում կհայտվնի նոյեմբերի 13ն։ Ինչպես փոխանցում է РИА Новости –ին, հղում կատարելով Sony Music Entertainmentն, ռիթմ-էնդ-բլյուզի հանգուցյալ թագուհու սկավառակի գլխավոր «չամիչը» կլինեն նրա՝ երբեւէ չհրատարակված մի քանի երգերը։ Դրանցից մեկը՝ Never Give Up - ը («Երբեք մի հանձնվիր»), սողոսկել է համացանց։ Ինչպես ասվում է Sony ընկերության հաղորդագրության մեջ, այս երգով Հյուսթոնը աջակցության խոսքերով դիմում է նրանց, ովքեր հուսահատության եզրին են։ Բացի Never Give Up - ից հավաքածուի մեջ տեղ են գտել Ուիթնի Հյուսթոնի 18 գլխավոր հիթերը, որոնցից 11-ը ժամանակին ամեիկյան հիթ-շքերթի վերեւի տողերն են գրավել։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Յանը ռեկորդ է սահմանել` 13 վայրկյանում միանգամից 2 թուր կուլ տալով. ՎԻԴԵՈ

    Բրիտանացի Յան Բրաունը, ով արդեն երկար տարիներ աշխատում է կրկեսում, կարողացել է ապշեցուցիչ ռեկորդ սահմանել՝ ընդամենը13 վայրկյանում կուլ տալով միանգամից 2 կեսմետրոց թուր։ 29-ամյա էքստրեմալի խոսքով՝ ինքը չափազանց շատ ժամանակ ու ուժ է ծախսել նման արդյունքի հասնելու համար։ «Դեռ մանկուց ես երազում էի կրկեսի բեմի մասին ու անընդհատ խելահեղ արարքներ էի անում՝  ուշադրություն գրավելու համար։ Ես անչափ ուրախ եմ, որ նման կարճ ժամանակահատվածում կարողացա կուլ տալ թրերն ու ռեկորդակիր դառնալ։ Այժմ ցանկանում եմ նույն համարն իրականացնել արդեն կրակի հետ»,-նշել է երիտասարդը։ Առաջին իրը, որը նա կուլ է տվել, եղել է սեղանի սուր դանակը։ Դրանից հետո նա օրական 40 անգամ մետաղյա իրեր էր կուլ տվել, ինչից հետո էլ սկսել է աշխատել արագության կատարելագործման վրա։       `tert.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
; : :