Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱՐԴՅՈ՞Ք ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է

  Երբ նորաձևության երկու ցուցադրությունների ընթացքում հաղորդավարուհի և ցանկալի Նազենի Հովհաննիսյանը հանդես եկավ հարսի զգեստով, խոսակցություններ սկսեցին ծավալվել այն մասին, թե դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն արդեն ընտրյալ ունի: Ոմանք ասում են, որ նա արվեստի ոլորտից է, շատերի համոզմամբ էլ` գործարար աշխարհի ներկայացուցիչ: Իսկ նորաձևության ցուցադրություններից մեկի ժամանակ գեղեցկուհի Նազենին ասել է, որ մտադիր է ձեռք բերել իր ներկայացրած զգեստը` նշելով, որ կա առիթ:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ՆՈՐ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ՀԱՐՑԵՐ

    Նախորդ շաբաթվա վիկտորինայի հարցերը հետևյալն էին` Հարց 1. Ի՞նչ կերակուր է առաջարկել Աստղային ճաշացանկ բաժնի համար Արա Գևորգյանը: Այս հարցին ոչ ոք չի պատասխանել ճիշտ: Ճիշտ պատասխանն է` Սպաս: Հարց 2. Ո՞վ է Լիլիթ Հովհաննիսյանի “Շատախոս անձրը” երգի հեղինակը: Այս հարցին հնչել են հիմնականում ճիշտ պատասխաններ, սակայն համակարգիչը ընտրել է Մանե Պողոսյանի պատասխանը` Ռուբեն Հախվերդյան: Հարց 3. Ե՞րբ է ծնվել դերասան Սարգիս Գրիգորյանը: Այս հարցին ևս ճիշտ պատասխաններ չեն հնչել: Ճիշտ պատասխանն է` 1979 թվականի դեկտեմբերի 22: Հարց 4. Ու՞մ հետ է պատրաստվում զուգերգ երգել Սոնա Շահգելդյանը Այս հարցին որպես ճիշտ պատասխան համակարգիչը ընտրել է Լուիզա Շարաջյանի պատասխանը` Սևակ Ամրոյան: Հարց 5. .Ի՞նչ է Միհրան Ծառուկյանի պրոդյուսերի անուն, ազգանունը: Այս հարցին հնչած բոլոր պատասխանները ճիշտ էին, սակայն համակարգիչը ընտրեց Լիանա Մխիթարյանի պատասխանը` Ալեքսանդր Ստեփանյան: Հարց 6. վերջին համագործակցությունը ո՞ր նախագծի հետ է եղել: Այս հարցին չի հնչել ոչ մի ճիշտ պատասխան, քանի որ համագործակցությունը անսպասելի էր: Ճիշտ պատասխանն է THE VOICE OF ARMENIA (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԸ): Հարց 7. Ինչպե՞ս է վերնագրված Արամեի վերջին տեահոլովակը: Այս հարցին հնչած բոլոր պատասխանները ևս ճիշտ էին, սակայն համակարգիչը ընտրել է Անահիտ Հարությունյանի պատասխանը` Սիրո որ ժամանակ: Հարց 8. Ի՞նչ է Երգիչ Հայկոյի և երգչուհի Անահիտ Սիմոնյանի փոքրիկի անունը: Այս հարցին հնչած պատասխանների մեծ մասը ճիշտ էին, սակայն համակարգիչը այս անգամ ընտրեց Լիլիթ Մկրտչյանի պատասխանը` Արման: Հարց 9. Քանի՞ տարեկանից սկսած կարող են մասնակցել THE VOICE OF ARMENIA նախագծին: Այս հարցին հնչել է ընդամենը 3 ճիշտ պատասխան, որոնցից համակարգիչը ընտրել է Հասմիկ Մելքոնյանի պատասխանը` 16: Հարց 10. -ը ու՞մ հետ է անցկացրել վերջին հարցազրույցը: Այս հարցին հնչել են տարբեր պատասխաններ, սակայն որպես ճիշտ պատասխան համակարգիչը ընտրել է Անահիտ Հարությունյանի պատասխանը` Սիլվա Հակոբյան:   Իսկ այս շաբաթվա վիկտորինայի հարցերը կարող եք տեսնել ստորև` Հարց 1. Կամերային թատրոնի դերասանները օգոստոսի 30ն, ո՞ր փառատոնին են մասնակցել: Հարց 2. Ո՞վ էր ներկայացնում Հայատանը նախորդ տարվա մանկական Եվրատեսիլին: Հարց 3. Այս տարի ''Մեա Կուլպա'' կատակերգության, ո՞ր ամյակն է լրանում: Հարց 4. Ո՞վ է ''Դորիանս'' խմբի պրոդյուսերը: Հարց 5. Հովհաննես Դավթյանը ''Բանակում'' հոռուստասերյալում, ում կերպարն է մարմնավորում: Հարց 6. Արազ Դարեյի ո՞ր երգերն են ձայնագրվել նաև պարսկերենով: Հարց 7. Ո՞վ է ''Empiray'' խմբի մենակատարը: Հարց 8. Ե՞րբ է ծնվել Մարտին Մկրտչյանը: Հարց 9. 2008 թվականին Ղարաբաղում, ո՞ր փառատոնին է մասնակցել սիրված երգիչ Սարգիս Ավետիսյանը: Հարց 10. Ամռան ընթացքում երգչուհի Աիդա Սարգսյանը, ո՞ր երկրներում է ունեցել մենահամերգներ: Հարցերին կարող եք պատասխանել այստեղ` ՎԻԿՏՈՐԻՆԱ    
Սիմֆո-Ջազ համերգը՝ վաղը

      Նոյեմբերի 3ն`ժամը 19:30ն, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Նյու Յորք - Երևան ջազ քառյակի համատեղ Սիմֆո-Ջազ բացառիկ համերգը: Վերջինս, վստահաբար, կդառնա աշնանային համերգաշրջանի ամենավառ միջոցառումներից մեկը, որի ընթացքում հանդիսատեսը Հայաստանում առաջին անգամ ականատես կդառնա սիմֆոնիկ և ջազային մեղեդիների միահյուսմանը: Նյու Յորք - Երևան ջազ քառյակը, որի կազմում ներառված են Արի Ռոլանդը (կոնտրաբաս), Քեյթ Բալան (հարվածային գործիքներ) և Զեյդ Նեսերը (ալտ սաքսոֆոն), ղեկավարում է ջազմեն, դաշնակահար, վոկալիստ, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը: Համերգի դիրիժորն է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Այսուհետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի հասույթի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:     `hetq.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝      
ԿԱՐՈ ՍԱՐԱՖՅԱՆԻՆ ԿԱՐՈՏՈՒՄ Է ԻՐ ԸՆՏԱՆԻՔԸ ...

  Վաստակավոր  երաժիշտ  Կարո  Սարաֆյանը` ով  երկար  տարիներ  է  ինչ  համագործակցում  է  հայ  երգարվեստի   բազմաթիվ  ներկայացուցիչների  հետ, ն  տեղեկացրեց, որ  վերջերս  Արման  Հովհաննիսյանի  հետ  հյուրախաղերի  էր  մեկնել  Ամերիկայի   Բոստոն  քաղաք, իսկ այսօր  ժամը  11:00ն    կմեկնի  Բեյրութ, մասնակցելու  Թաթա  Սիմոնյանի  համերգին,  որտեղից  և  կվերադառնա օգոստոսի  15ն: Այն  հարցին, եթե  Կարո  Սարաֆյանը  չընտրեր  երաժշտության  ասպարեզը` ինչով  կզբաղվեր, պատասխանեց,- Եթե  երաժիշտ  չլինեի, ապա  կզբաղվեի  ինչ-որ  բիզնեսով: Վաստակավոր  երաժիշտը  ներկայացրեց  նաև իր գրաֆիկը, ըստ  որի  ամեն  ամիս  արևմտյան  երկրներ  է  մեկնում  ամենաքիչը   2  անգամ: Իսկ  Կարո  Սարաֆյանին  արդյոք  ընտանիքը`  կինը  և  երեխաները  չեն  կարոտում,  երաժիշտը  պատասխանեց,-  Իհարկե  կարոտում  են,  սակայն  ինչ  արած, իրենք  են  ընտրել ))): Կարո  Սարաֆյանը  ն  տեղեկացրեց  նաև, որ  շուտով`  սեպտեմբերի  1ն,  կրկին  Արման  Հովհաննիսյանի  հետ  հյուրախաղերի  կմեկնի, սակայն  այս  անգամ  Ավստրալիա:   Կարո Սարաֆյանի էջը կարող եք տեսնել այստեղ` ԿԱՐՈ ՍԱՐԱՖՅԱՆ   Նյութը  պատրաստեց  Արևիկ  Ավետիսյանը
ԻՆՉԻՑ Է ՎԱԽԵՑԵԼ ԱՄԱՆԴԱ ՍԵՅԲՐԻԴԸ

  Վերջին տարիներին, դերասանուհի և երգչուհի Ամանդա Սեյբրիդը աչքի է ընկնում իր հետաքրքիր լուսանկարներով: Մեկ նա լուսանկարներում հայտվում է շատ համեստ, ընթերցասեր աղջկա կերպարով, մեկ էլ հանկարծ սեքսուալ լուսանկարներով: Իսկ ահա վերջերս, դերասանուհին հայտնվել է "Eccentric Issue" Vs. Magazine էջերում: Լուսանկարիչ Գայ Արոշը նկարել է դրամատիկ լուսանկարների պատմություն` վախեցած Ամանդայի մասին: Իսկ թե ինչից և ինչու է վախեցել դերասանուհի Ամանդա Սեյբրիդը, այդպես էլ չհասկացանք:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Նոկաուտից հետո մրցակիցը չէր հիշում, թե որտեղ է նա.

  Ահա թե ինչպիսի դաժանություն է ցուցադրում բռնցքամարտիկ Ջեյմս Ուիլսոնը: Այսպիսի հարվածներից հետո մրցակիցն ուղղակի չէր կարողանում հասկանալ, թե ինքն ուր է և ինչով է զբաղված:     ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
«X-factor» Թամարային ավելի շատ են դիտել «YouTube»-ում, քան Սոֆի Մխեյանին

  Փաստորեն աշխատանքը հավասար է զրոյի, պետք է մարդ բախտ ունենա: Քիչ առաջ ինձ հետաքրքրեց, թե այս 8 օրվա ընթացքում Թամարա Մինասյանի (մեզ հայտնի Tony Braxton) «տեսահոլովակը» որքան դիտում է ունեցել: Այցելեցի «Յութուբ», փնտրեցի Թամարայի երգը ու ապշեցի. 8 օրվա ընթացքում 64219 դիտում: Այ քեզ բաաա՜ն: Մեր շոու բիզնեսի ներկայացուցիչները երազում են սրա մասին, իսկ Թամարան դա արեց, արեց ընդամենը 8 օրում: Որոշեցի նաև Թամարայի տեսահոլովակը համեմատել վերջերս տեսահոլովակ նկարահանած Սոֆի Մխեյանի տեսահոլովակի հետ ու ... :D   Պատկերացնո՞ւմ եք, Սոֆի Մխեյանը 18 օրում կարողացել է ձեռք բերել ընդամենը 34319 դիտում իր բազմաչարչար աշխատանքի դիմաց, ավելին ասեմ՝ տեսահոլովակների մեկնաբանությունների թվերը ևս ահռելի տարբերություններ ունեն: Թամարայի տեսահոլովակի մեկնաբանությունների թիվը կազմում է 359, իսկ Սոֆիինը՝ ընդամենը 82: Այնպես որ, հայ «աստղեր» ջան, մի շարունակեք մեծ գումարներ ներդնել, նկարահանել թանկարժեք տեսահոլովակներ և այլն ... Դա չի փրկի, պետք է մարդ բախտ ունենա:   ՝ blog https://www.facebook./photo.php?fbid=376068485811704&p;set=a.303367919748428.70330.100002256689053&p;type=1&p;theater   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :