Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԳՆՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԿՀԱՆՎԻ ՌԻՀԱՆՆԱՅԻ ՆՈՐ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԸ

  Ռիհաննան իր երկրպագուների համար պատրոստում է անակնկալ` ալբոմի տեսքով, որը կոչվում է  "Unapologetic", այն վաճառքի կհանվի նոյեմբերի 16ց: Իսկ մինչ այդ, ֆանատները պետք է տնտեսեն գումար, որպեսզի իրենց թույլ տան սուպեր-դելյուքս խմբագրության ձայնասկավառակները ձեռք բերել, քանի որ այն վաճառվելու է 250$-ով: Այնտեղ ներառվել է բազմաթիվ լրացուցիչ նյութեր, 3-D նկարներ, սկավառակի վրա լինելու է նաև Ռիհաննայի ստորագրությունը: Հնարավոր է, որ հանուն դրա, կատարվեն պատվերներ այդ հրատարակության սկավառակները գնելու համար: Հիշեցնենք, որ Ռիհաննան այժմ զբաղված է Dionds երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու աշխատանքներով:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Բեքհեմը կարող է դառնալ Ռեալի դեսպանը

  Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ամերիկյան «Լոս Անջելես Գելեկսիի» կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմին աշխատանք առաջարկել ակումբում, հայտնում է Football Espana-ն: ի համաձայն, մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսն անձամբ է հետաքրքրված, որ անգլիացին վերադառնա «Սանտյագո Բեռնաբեու», ուր նա հանդես է եկել 2003-2007 թթ.: Բեքհեմը կարող է դառնալ աշխարհում «Ռեալի» դեսպանը: Հիշեցնենք, որ Բեքհեմը հայտարարել է, որ MLS Գավաթի խաղարկությունից հետո, հեռանալու է «Լոս Անջելես Գելեկսիից»:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Կիրկորովները մոռացել են Անդրանիկ Ալեքսանյանի մասին.

    Կիրկորովի խոստումները միայն խոսքեր են: Ինչպես հաղորդում է ուկրաինական հեռուստատեսությունը, Անդրանիկ Ալեքսանյանը ողջ տարվա ընթացքում այդպես էլ օգնություն չի ստացել փոփ երգչի ընտանիքից: Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը դեռեւս նախորդ տարի խոստացել էր 100 հազար եվրո հատկացնել ուկրաինական Ռոբերտինո Լորետտիի վիրահատության համար: Անդրանիկը տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ, նա չի աճում եւ 14 տարեկանում նրա հասակը մեկ մետրից մի փոքր ավելի է: Ինչո՞ւ են նրա մասին մոռացել Կիրկորովները, եւ ով պետք է հիմա փրկի տաղանդավոր պատանուն: Մանրամասները ռեպորտաժում:       `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
ՌՈԲԲԻ ՈՒԻԼԻԱՄՍԸ ՑՈՒՅՑ Է ՏՎԵԼ ՆՈՐԱԾԻՆ ԴՍՏԵՐԸ

  Ուրույն ոճի տեր երգիչ Ռոբբի Ուիլիամսի ընտանեքը համալրվել է` նա հայրիկ է դարձել: Երջանիկ Ռոբբին ներբեռնել է իր նորածին դստեր նկարները բազում սոցիալական կայքեր: Երևում է, որ նորակոչիկ հայրիկը տարօրինակ զգացումներ ունի: Օրերս նա սոցիալական կայքերից մեկում ներբեռնել է մի լուսանկար, որը մեկնաբանել է հետևյալ կերպ. ''Թեդիի երկրորդ օրը երկրի վրա '':  Ռոբերտ Ուիլիամսի դստեր ամբողջական անունը Թեոդորա Ռոզա է: Սույն ամսվա 18ն, երբ երգչի դուստրը ծնվել է, նա անմիջապես Թվիթթերի իր էջում հրապարակել է այդ հիանալի լուրը և ներբեռնել է մի լուսանկար: Ի դեպ նշենք, որ իր նոր ալբոմի տևական աշխատանքների պատճառով, երգիչը քիչ էր մնացել բաց թողներ իր անդրանիկ երեխայի ծնունդը: Մի կողմից էլ շատ լավ է, որ երգիչն ունի սեփական ինքնաթիռ, որը այս պարագայում ուղղակիորեն փրկել է իրեն: Ռոբբի Ուիլիամսի և նրա դստեր լուսանկարները շարունակում են իրենց ուրույն տեղը գտնել տարատեսակ սոցիալական կայքերում` արժանանալով զանազան բարեմաղթանքի խոսքերի:    Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Քրիստեն Սթյուարտը հղի է Ռոբերտ Պաթիսոնից

  Քրիստեն Սթյուարտը և Ռոբեր Պաթիսոնն արդեն ծնող են դարձել `էկրաններից այն կողմ: Թերևս նրանք այժմ նոր դերի հետ են բախվել, բայց արդեն իրական կյանքում:   Բոլորովին վերջերս էր, որ Քրիստեն Սթյուարտը հայտարարել էր, որ չի ցանկանում մայրանալ՝ համենայն դեպս մոտ ապագայում: Բայց նրա հայացքներն արագորեն փոխվում են, և զույգին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ Քրիստենն արդեն հղի է, և հաջորդ տարի Հոլիվուդի ամենաանկայուն զույգը զավակ է ունենալու:   Հնարավոր է, որ Քրիստենը այս քայլին է գնացել, որ Ռոբեր Պաթիսոնին ապացուցի իր զգացմունքների մասին: Չէ որ նրա դավաճանությունից հետո, շատերը կասկածում էին նրա անկեղծությանը:    Հաղորդվում է, որ ծնողները բավականին լուրջ են վերաբերվում երեխայի ծննդին և արդեն մանկական սենյակի դիզայնով են զբաղված: Երեխայի ծնունդից հետո Քրիստեն Սթյուրատը և Ռոբեր Պաթիսոնը նախատեսում են մեկնել Մեծ Բրիտանիա: Ամերիկուհի Սթյուարտն արդեն տվել է իր համաձայնությունը մառախլապատ Ալբիոն տեղափոխվելու համար:   Քրիստենը շատ է ցանկանում, որ երեխան ծնվի օրինական ամուսնացած ընտանիքում, ուստի նրանց հարսանիքը սարերի հետևում չէ:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԵԿԵՔ ԳՈՒՇԱԿԵՆՔ ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ԼՍԵՆՔ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

    կայքը նորից առաջինն է իր ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ բաժնով, որտեղ տեղ են գտել հայտնի մարդկանց ծաղրանկարները, սակայն այս բաժինն ավելի հետաքրքիր դարձնելու համար,  մենք չենք նշել, թե ում ծաղրանկարներն են: Սակայն դուք հնարավորություն ունեք գուշակել մասնակցի անունը և լսել հաճելի երաժշտություն: Ծաղրանկարները, որոնք պարբերաբար ավելանում են,  մեզ է տրամադրում ինտերնետային կայքի բարեկամ Արամ Ղամբարյանը: Բոլոր ծաղրանկարները մեզ մոտ տեղ են գտել իրենց իսկ համաձայնությամբ:  
ԱՄԱՆՈՐԻ ԳԻՇԵՐԸ ԿԱԹՎԱԾԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

  Ամանորի գիշերը կաթվածի առաջացման հավանականությունը մեծանում է, քանի որ սրտանոթային համակարգը չի կարողանում դիմակայել ալկոհոլի գերչափաբաժնին: Ուկրաինացի բժիշկ Լեոնիդ Կուշնիրը նշում է, որ մաքուր ալկոհոլի օգտագործման սահմանը տղամարդկանց մոտ 40 գրամ է, իսկ կանանց մոտ 20 գրամ:  Ալկոհոլը հատկապես վտանգավոր է սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանցհամար: Կուշնիրը խորհուրդ չի տալիս ընդհատել դեղերի ընդունումն ամանորյա տոների ընթացքում, քանի որ դա կարող է հանգեցնել հիվանդությունների խորացմանը:   ՝ n-idea.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :