Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԿՅԱՆՔԻ ԿԱՌՈՒՍԵԼ ՆԱԽԱԳԾԻ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՄԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԿԻՍՈՎ ՉԱՓ ՊՏՏԵՑՐԵՑ ԻՐ ԿՅԱՆՔԻ ԿԱՌՈՒՍԵԼԸ

  Պատահական  հանդիպում  և  սեր  առաջին  հայացքից.”Ամուսնուս  հետ  ծանոթացել  եմ  պատահաբար,  ընդհանուր  ծանոթներ  ունեինք:  Ամեն  ինչ  ստացվեց   միանգամից  ու փոխադարձաբար:   Առաջին   հանդիպմանը  նա  ինձ   նվիրեց    41  վարդ  և  այսպիսով  խոստովանեց  իր  սերը: Ինձ  համար  այդ  պահին  խոսքերն  ավելորդ  էին: Դեռ հարսանյաց հանդիսություն չի կայացել, մեր կապը հաստատել ենք միայն պաշտոնապես` ԶԱԳՍ-ով”:   Մարինեն սկզբնական շրջանում կարծում էր,  թե ամուսնությունը կխանգարի իր աշխատաքային գործունեությանը, սակայն հասկացել է,  որ ոչ թե խանգարում այլ օգնում է անթերի կատարել դրանք  և նպաստում նորանոր աշխատանքների ստեղծմանը:  Առայժմ  Մարինեն  նոր  պլաններ  չունի,  բավարարվում  է  նրանով  ինչ  կա` կշարունակի նկարահանվել  միայն  <<Կյանքի  կառուսել>> նախագծում:     Այն  հարցին,  թե    արդյոք  չեն  պատրաստվում  առաջնեկի  ծնունդին,  Մարինեն  պատասխանեց,- Կլինի  այն  ժամանակ,  երբ  աստված  կամենա:   Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը
Ռիհանան մերկացավ

      Մինչ շատ աստղեր գլուխ էին ջարդում, թե ինչ հագնեն Հելոուինին, Ռիհանան որոշեց ցնցել հանրությանը եւ մերկանալ, միայն թե՝ տարվա «ամենասարսափելի» տոնի հաջորդ օրը։ Հանրությանը ցնցումների ենթարկելու սիրահար երգչուհին առավոտյան սոցցանցի իր էջում տեղադրել է մերկ լուսանկար, որի վրա նրա հագուստի միակ կտորը… քողն է եղել։ Ռիհանան ձեռքով թեթեւակի ծածկել է կրծքերը, ինչը, սակայն չի թաքցրել սեքս-բոմբի հաճելի կլորությունները եւ կրծքի տակ եղած դաջվածքը։ Քողը հավանաբար մնացել էր գիշերային խրախճանքից հետո։ Ինչպես հաղորդում է yahoo – ն, Ռիհանան ողջ գիշեր անց է կացրել Հոլիվուդի արեւելյան մասում գտնվող Graystone's Supper Club –ում։ «Հաջորդ առավոտ… Ողջույն նոյեմբեր», - հենց այսպիսի գրություն է եղել լուսանկարի տակ։     `       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝           
ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԻ ՎԻԴԵՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԹԵՂՈՒՏԻ

  Ինչպես նշվել էր armcatalog..-ում, Սերժ Թանկյանը պետք է վիդեո հաղորդագրությամբ հանդես գար` կոչ անելով փրկել Թեղուտի անտառը: Րոպեներ առաջ խոստացված տեսանյութը տեղադրվել է համացանցում, և armcatalog..-ը առաջինն է ներկայացնում այն իր ընթերցողներին: Սերժ Թանկիան`  «Խնդիրը, որը ներիկայացնում եմ՝ Թեղուտի անտառն է: 2011թ. Հայաստան կատարած իմ առաջին այցելության ժամանակ եղա նաև Լոռու մարզում: Ես տեսա տեղի հրաշալի բնությունը, տեսա վեր խոյացող անտառը, որ դեռ կանգուն էր: Երկու տարվա ընթացքում շատ բան է փոխվել: Պարզվում է, Թեղուտը՝ Հայաստանի վերջին և ամենալավ պահպանված անտառներից մեկը, կանգնած է իսպառ վերացման վտանգի առջև: Պատճառը բաց եղանակով մետաղական հանքի պլանավորվող շահագործումն է, որի արդյունքում առաջանալու են 500 միլիոն տոննա խիստ թունավոր թափոններով պոչամբար, և 600 միլիոն տոննա այլ թափոններ: Հետևանքները. Թեղուտի անտառը խիտ սաղարթով ծառերով, գետերով, հազվագյուտ բուսատեսակներով և կենդանատեսակներով մի բացառիկ էկոհամակարգ է, որը ներկայումս գտնվում է մեկընդմիշտ կործանման եզրին: Այս սքանչելի ազգային հրաշալիքն այսօր կանգնած է էկոլոգիական մեռյալ գոտու վերածվելու վտանգի առջև, որի ազդեցությունն առկա է լինելու հարյուրամյակների, եթե ոչ հազարամյակների ընթացքում:  Արդարացումը. Հանքավայրը շահագործող ընկերությունն ու նրանք, ովքեր կողմ են հանքի բացմանը, պատճառաբանում են, թե դրա արդյունքում երկիրը տնտեսական աճ կարձանագրի, իսկ տեղի աշխատողների կյանքը կդառնա ավելի բարեկեցիկ:  Իրականությունը. Ներկայումս Հայաստանի մոտ 500 հանքերից, որոնց թիվը շարունակաբար աճում է, երկիրը դեռևս էական եկամուտներ չի ստանում, և հանքարդյունաբերությունը զգալի, երկարաժամկետ դրական ազդեցություն չի ունեցել հանքավայրերում աշխատող բանվորների կենսամակարդակի վրա: Ինչ վերաբերում է Թեղուտի անտառին, ապա այստեղ հանքավայրում աշխատողների մեծ մասը պետք է լինեն տեղի մոտ 360 բնակիչներից: Վերջիններս անգիտակցաբար վտանգում են ոչ միայն իրենց կյանքն ու առողջությունը, այլ նաև իրենց երեխաների, թոռների և եկող սերունդների: Եվ այս ամենն ընդամենը ամսական մոտ 150 դոլար եկամտի համար: Հանքավայրի շահագործման նախագծի համաձայն՝ հանքի շահագործումը տևելու է 25-30 տարի: Իսկ Թեղուտի անտառի գեղեցկությունը մենք կորցնելու ենք հազարամյակներով: Այլընտրանքը. Բաց եղանակով հանքի շահագործումը կանխելու, կամ ավելի ճիշտ դադարեցնելու համար, չափազանց կարևոր է այդ շրջանի համար եկամտի այլընտրանքային աղբյուրներ գտնելը: Շրջանը գյուղատնտեսական առումով չափազանց բարեբեր է: Ակնհայտ է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելն ավելի նպատակահարմար է շրջանի և առհասարակ երկրի համար, թե տնտեսական և թե էկոլոգիական առումով: Այն գործարարները, ովքեր իսկապես շահագրգռված են Հայաստանի երկարաժամկետ զարգացմամբ, պետք է ուսումնասիրեն Թեղուտը գյուղատնտեսութան զարգացման հնարավորությունների և ոչ թանկարժեք մետաղների որոնման նպատակով, և ներդրումներ կատարեն կոլեկտիվ տնտեսությունների և փոքր բիզնեսի ստեղծման մեջ: Ի վերջո, ոչինչ այնքան կարևոր չէ, որքան շրջակա միջավայրը, գալիք սերունդների առողջությունն ու բարեկեցությունը:»   Տեսանյութ   Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը
Բացահայտում 2012 թվականի աշխարհի կործանման մասին.

  2012թ. դեկտեմբերի 21:Վերջին ժամանկներում այս թիվը դարձել է սարսափեցնող երևույթ,քանի որ ասոցացվում է աշխարհի կործանման և լույսի խավարման հետ:Հետազոտողներն ու գիտնականները առաջարկում և ներկայացնում են տարբեր վարկածներ այդ թեմայի վերաբերյալ:Իսկ հնագույն քաղաքակրթություններից մայաները պնդում են,որ այդ օրը աշխարհը կդադարի գոյություն ունենալ:Ի՞նչ կլինի իրականում.կիմանաք,դիտելով այս ֆիլմը:     Հեղինակ՝ Ռուբեն Եսայան   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ռուսաստանի ամենաոճային տիկին է ճանաչվել Քրիստինա Օրբակայտեն

  «Կոմսոմոլսկայա պրավդա» - ի տարբերակով ամենաոճային տիկինը երգչուհի եւ դերասանուհի Քրիստինա Օրբակայտեն է։ «Սովորաբար ես ինքս եմ որոշում իմ ոճը։ Սակայն հետաքրքրությամբ ծանոթանում եմ նաեւ նոր ոճաբանների, դիմահարդարների հետ, ովքեր ինչ-որ անսովոր ու հետաքրքիր բան կարող են առաջարկել», - հայտարարել է երգչուհին «ԿՊ»ն տված հարցազրույցներից մեկում։ Երկրորդ տեղում է հայտնվել երգչուհի Ալսուն։ Ըստ նրա, նա երբեք դիետա չի պահում։ Նա կարծում է, որ գեղեցկության գլխավոր գաղտնիքը սերն է։ «Սիրահարված կինը միշտ ոճային ու գեղեցիկ տեսք ունի», - ասել է նա։ «Բրոնզը» բաժին է ընկել դերասանուհի եւ «Բրիգադա» սերիալի աստղ Եկատերինա Գուսեւային։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Հոլիվուդյան աստղ Հոլի Բերրիին արգելել են Ֆրանսիա գնալ

  Հոլիվուդյան աստղ Հոլի Բերրիին արգելել են Ֆրանսիա գնալ: Նրա փեսացուն` ֆրանսիացի Օլիվիե Մարտինեսն առաջարկել է նրան դստեր հետ տեղափովել Ֆրանսիա: Բերրիին «People» ամսագրին ասել է, որ հայտնիության պատճառով իրեն ԱՄՆ-ում հանգիստ չեն տալիս. ամենուր հետապնդում են պապարացիները: Ֆրանսիայում անհամեմատ ավելի հանգիստ է այդ առումով: Սալմա Հայեկլը, ով ամուսնացած է ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա Պինոյի հետ, դատավորներին ուղղված նամակում հաստատել է, որ Ֆրանսիայում անհամեմատ ավելի անվտանգ է հայտնիների կյանքը, քան Նահանգներում: Սակայն փոքրիկ Նալայի հայրը` կանադացի դերասան Գաբրիել Օբրին  դեմ է հանդես եկել մեկնմանը` նշելով, որ չի կարաղանա տեսնել դստերը: Դատարանը բավարարել է Օբրիի հայցը:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
«Ոսկե ծիրանն» անիվների վրա կգնա Վայոց ձոր

  «Ոսկե ծիրանն անիվների վրա ծրագիրը» նոյեմբերի 16ն կսկսի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում և կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը: Ծրագրի բացումը տեղի կունենա Եղեգնաձորի մշակույթի տանը ժամը 18:0ն` ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսեր, դերակատար Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմով: Հաջորդ օրերին կցուցադրվեն Սյուզան Խարտալյանի «Տատիկին դաջվածքները», Արթուր Խուդոյանի «Ինձ աշուղ են ասում», Կասիանա Տեր-Հարությունյանի, Սեզար և Գարի Կանանյանների «Հայկական ռապսոդիա» վավերագրական ֆիլմերը, ինչպես նաև «Ոսկե ծիրան» 9-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցութային անվանակարգում առաջին մրցանակի արժանացած` Ս. Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը, հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը:   ՝ panenian.net   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :